TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները

19:30 26.01.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցերը: Անդրադարձ […]

̰
ԱՄՆ-ն Եվրոպայի համար ռուսական գազին այլընտրանք է փնտրում

19:26 26.01.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կատարի հետ բանակցություններ է վարում Եվրոպա հեղուկ բնական գազի հնարավոր մատակարարումների շուրջ, եթե Ուկրաինա ռուսական ներխուժումը հանգեցնի մայրցամաքում դրա պակասի, գրում է Bloomberg-ը։ ԵՄ երկրները մտավախություն ունեն, որ, ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների՝ Մոսկվան կարող է դադարեցնել վառելիքի մատակարարումները ԵՄ։ Եվրոպան իր բնական գազի ավելի քան 40%-ը ստանում է Ռուսաստանից, իսկ […]

̰
ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել դեղամիջոցը որպես կենսաբանական ակտիվ հավելում գրանցելու և շրջանառվելու առթիվ

19:06 26.01.2022

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում որպես կենսաբանական ակտիվ հավելում  գրանցված է «NAC-комплекс» արտադրատեսակը: Վերջինիս բաղադրությունում առկա է  600 մգ «N-ացետիլ-Լ-ցիստեին» ակտիվ նյութ, որը, ըստ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության, ապացուցված դեղաբանական ազդեցությամբ ակտիվ նյութ է, կիրառվում […]

̰
«Թուրքիան սահմանային պատը քրդերի դեմ է կառուցում»․ Գյուլշեն Քուրթ

19:00 26.01.2022

Թուրքիան, Իրանի հետ սահմանին ԵՄ-ի ֆինանսավորմամբ պատ կառուցելով՝ փախստականների հոսքը վերահսկելուց բացի, նպատակ ունի իրարից մեկուսացնել սահմանի 2 կողմերում ապրող քրդերին: Այս մասին հայտարարել է Վանի «Սերհաթ» միգրացիոն ուսումնասիրությունների ասոցիացիայի ղեկավար Գյուլշեն Քուրթը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Թուրքիան դա անում է ազգակից մարդկանց իրարից բաժանելու համար: Դեռևս հին ժամանակներից սկսած մարդիկ սահմանին առևտուր են անում իրար […]

̰
Մնացական Սաֆարյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

18:43 26.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մնացական Սաֆարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մնացական Սաֆարյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

̰
Ռուսաստանը խոշոր զորավարժություններ է սկսել Սև ծովում

18:38 26.01.2022

«ՌԴ Սևծովյան նավատորմի ավելի քան 20 նավ զորավարժությունների համար մտել է Սև ծով»։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Սևծովյան նավատորմի կազմում  եղած նավերը, մարտական ​​նավակները և օժանդակ նավերը լքել են Սևաստոպոլի և Նովոռոսիյսկի բազաները, որից հետո տեղակայվել են նշանակված տարածքներում։ Նախարարությունից հայտնել են, որ վարժանքներում ներգրավված են ֆրեգատներ, […]

̰
ԱՀԿ ղեկավարը գնահատել է կորոնավիրուսի նոր շտամների առաջացման ռիսկը

19:55 24.01.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս  Գեբրեյեսուսը գնահատել է կորոնավիրուսի նոր շտամների առաջացման վտանգը։ Նրա կարծիքով՝ գլոբալ մակարդակով այսօր դրա համար իդեալական պայմաններ են ստեղծվել, ասել է նա երկուշաբթի օրը ԱՀԿ գործադիր խորհրդի 150-րդ նստաշրջանի բացման ժամանակ։ «Համաճարակի զարգացման տարբեր սցենարներ գոյություն ունեն, թե ինչպես կարող է ավարտվել սուր փուլը։ Բայց վտանգավոր է ենթադրել կամ հավատալ,  […]

̰
ԱՄՆ նախկին նախագահ Ռեյգանի նախկին խորհրդական Սյուզանա Մասսին ռուսական անձնագիր է ստացել

19:51 24.01.2022

ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին խորհրդական Սյուզանա Մասսին ռուսական անձնագիր է ստացել։ Փաստաթուղթը նրան ներկայացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հունվարի 24-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Մասսիի լիազոր ներկայացուցիչ Բալթազար Շալդենբրանդը։ Արարողության ընթացքում Մասսին շնորհակալություն է հայտնել նախագահի օգնականին, որի հետ նա հաճախ է զրուցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում 1998-2008թթ. Նա […]

̰
Զինծառայողների ներգրավմամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն

19:48 24.01.2022

N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ հունվարի 24-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն: Զորավարժության անցկացման հիմնական նպատակներն էին զինծառայողների դաշտային վարժվածության և մարտական պատրաստության ամրապնդումը, գործողությունների ներդաշնակման մակարդակի ստուգումը։ Ըստ զորավար­ժության պլանի՝ անձնակազմն անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։

̰
Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը

19:27 24.01.2022

Թուրքիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական և իրանական լրատվամիջոցները։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերություններին առնչվող հարցեր: Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է ընդլայնել Իրանի հետ համագործակցության ոլորտները: Ըստ Էրդողանի՝ Իրանը վստահելի էներգակիր գործընկեր է: Էրդողանը նաև հայտնել […]

̰
Հարավային Կորեան ապասառեցրել է իրանական ակտիվների մի մասը

19:21 24.01.2022

Հարավային Կորեայի իշխանությունները ապասառեցրել են իրանական ակտիվների աննշան մասը՝ ՄԱԿ-ին Թեհրանի ունեցած պարտքը վճարելու համար, մինչդեռ միջոցների հիմնական մասը մնում է արգելափակված։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ցավոք, Հարավային Կորեայի պարտքն Իրանին դեռ չի վճարվել, և բանակցային գործընթացը շատ դանդաղ է ընթանում: Կորեայում մեր միջոցների միայն մի […]

̰
N զորամասում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

19:10 24.01.2022

N զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:   Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամանա­տարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտա­նգ ծառայություն, հոր­դորել ծառայության ընթացքում խստորեն պահ­պանել անվտանգության կանոնները։

̰
Գերմանիայում ուսանողը կրակ է բացել համալսարանում. կան վիրավորներ

18:57 24.01.2022

Գերմանական Հայդելբերգում (Բադեն-Վյուրտեմբերգ երկրամաս) անհայտ անձը կրակ է բացել համալսարանի լսարաններից մեկում դասախոսության ժամանակ։ Մի քանի մարդ վիրավորվել է, հանցագործը մահացել է։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի», հայտնել է Մանհեյմի ոստիկանությունը։ «Անհայտ անձը  հրազենի գործադրմամբ մի քանի մարդու է վիրավորել  դասախոսության ժամին և ինքն էլ մահացել է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Ըստ DPA գործակալության՝ […]

̰
Վճարային տերմինալներից ու խանութներից գողություններ էին արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

18:46 24.01.2022

Ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 21 և 27 տարեկան երկու բնակիչ Նոր Երզնկա համայնքում գողություններ են անում։ Ըստ նախնական տվյալների՝ հանցամիտներն իրենց հետագիծը քողարկելու նպատակով տարբեր անձանցից վարձակալած մեքենաներով էին գնում վճարային տերմինալներից գողություն անելու։     Փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով իրավապահները հետախուզական միջոցառումներ […]

̰
Էջմիածնում այրվել է կիսաքանդ շինության տանիք

18:40 24.01.2022

Հունվարի 24-ին՝ ժամը 10:44-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում այրվում է չշահագործվող կիսաքանդ շինության տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել են չշահագործվող շինության տանիքը և առաստաղը (մոտ 200 քմ):

̰
Թուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն է․ Bloomberg Economics

18:30 24.01.2022

«Bloomberg Economics»-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ կենտրոնական բանկի (FED) կողմից տոկոսադրույքների բարձրացման հետևանքով Թուրքիան ամենախոցելի տնտեսությունն ունեցող երկրների ցանկում 2-րդն է։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այդ ցանկում Թուրքիային գերազանցող միակ զարգացող երկիրը Արգենտինան է։ Ցանկն առաջին անգամ հրապարակվել է 2013թ․ օգոստոսին, իսկ այս տարի, բացի Թուրքիայից և Արգենտինայից, դրանում տեղ են գտել նաև Հարավային Աֆրիկան, Կոլումբիան, Եգիպտոսը […]

̰
ԱՄԷ-ում անօդաչու թռչող սարքերի կիրառումն անօրինական է համարվում

18:25 24.01.2022

Արաբական Միացյալ Էմիրություններն արգելել է ժամանցի, միջոցառումների նպատակով անօդաչու թռչող սարքերի կիրառումը, հայտնում է The Washington Post-ը։ Արգելքը մտցվել է Եմենի հութիների վերջին հարձակումներից հետո ԱՄԷ-ում գտնվող օբյեկտների վրա: Հարձակումն իրականացվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Իրենց գործունեության մեջ անօդաչու թռչող սարքեր օգտագործող կազմակերպությունները պետք է թռիչքի թույլտվություն ստանան։ Նրանք, ովքեր կխախտեն այս արգելքը, […]

̰
Անցած շաբաթ պարեկները Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում

18:20 24.01.2022

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։   Հունվարի 17-24-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1544 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 237 տրանսպորտային միջոց։   Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ 89 տրանսպորտային […]

̰
Շվեդիան հրաժարվել է զենք վաճառել Ուկրաինային

18:14 24.01.2022

Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդը հայտարարել է, որ Ստոկհոլմը մտադիր չէ զենք մատակարարել Ուկրաինային՝ արտահանման խիստ կանոնների պատճառով։ Այս մասին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է երկրի ԱԳՆ ղեկավարը։ Նրա խոսքերով՝ Շվեդիան զենք չի արտահանում հակամարտող երկրներ։ «Մենք աջակցում ենք Ուկրաինային շատ հարցերում. դա անվտանգության և պաշտպանության ոլորտում կրթական ծրագրերին մասնակցությունն է […]

̰
Ֆրանսիայում COVID անձնագրերի հակառակորդները փողոց են դուրս եկել

19:48 22.01.2022

Փարիզի կենտրոնում զանգվածային ակցիաներ են անցկացվել պատվաստանյութերի անցագրերի դեմ, որոնք Ֆրանսիայում կսկսեն գործել հունվարի 24-ից։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։ Փարիզում հարյուրավոր  քաղաքացիներ են հավաքվել՝ ընդդիմանալով նոր կանոնների դեմ ։ Ֆրանսիացիները պահանջում են չեղարկել պատվաստումների անցագրերը, որոնք փոխարինելու են սանիտարական վկայականներին։ Ակցիայի մասնակիցները ձեռքերին կարգախոսներ ու դրոշներ են պահում։ Միաժամանակ […]

̰
Արարատը ստուգողական խաղում հաղթեց Շիրակին

19:39 22.01.2022

«Արարատը» այսօր՝ հունվարի 22-ին, առաջին ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով «Շիրակի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։ 15-րդ րոպեին գյումրեցիների պաշտպանն ինքնագոլով առաջ է մղել «Արարատին»։ 21-րդ րոպեին Արտեմ Գևորգյանը հավասարեցրել է հաշիվը, իսկ առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Իսահ Ալիյուն հաղթանակ է պարգևել երևանյան ակումբին։ Հաղորդում է ArmSport.am-ը։

̰
Վրաստանում ազատ կարձակվի պաշտպանության նախկին նախարարը

19:30 22.01.2022

  Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան մարտի 1-ին բանտից դուրս կգա, այս մասին հայտնել է նրա փաստաբան Անի Նադարեիշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։   Բաչո Ախալայան բարձր պաշտոն էր զբաղեցնում երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությունում։ Նա կալանավորվել է 2012 թվականի նոյեմբերին՝ խորհրդարանական ընտրություններից և երկրում «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց մեկ ամիս անց։ Նախկին նախարարն […]

̰
Ալավերդու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շենքի շինարարությունը շարունակվում է

19:21 22.01.2022

Համշախարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ընթանում են Ալավերդու Միասնական սոցիալական ծառայության  տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները։ Այս կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով որակյալ սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 21 000 շահառուի։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։  

̰
Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

19:13 22.01.2022

Ռիո դե Ժանեյրոյում կառնավալային տոնակատարությունները տեղի կունենան ապրիլի վերջին, փետրվարի շաբաթավերջի փոխարեն, հայտնում է Reuters-ը։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Բրազիլիայում COVID-19 համաճարակի հետ կապված ներկայիս իրավիճակը և ողջ երկրում պատվաստումների համար ջանքերը միավորելու անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ Բրազիլիան COVID-19-ի նոր դեպքերի ռեկորդային թիվ է հաստատվել  վերջին  մեկ շաբաթում։ Յոթ օրվա ընթացքում օրական միջինում մոտ 120 […]

̰
Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա

19:05 22.01.2022

Հունվարի 22-ին, ժամը 10:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա:

̰
Անցկացվում է Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնություն

18:58 22.01.2022

Հունվարի 21- 23-ը տեղի է ունենում  Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը։ Այսօր մրցմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Մրցմանը մասնակցում են Հայաստանի 65 ուժեղագույն մարզիկները հետևյալ կազմակերպություններից․ Երևանի հրաձգության ՄՊՄԴ Հրաձգության հանրապետական մարզադպրոց Գյումրու մարզադպրոց Վանաձորի թիմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է  այսօր տեղի ունեցած վարժությունների հաղթողների անունները․ […]

̰
Արաբական ծովում երկու նավակի խորտակման հետևանքով ավելի քան 30 ձկնորս անհետ կորել է

18:48 22.01.2022

Ավելի քան 30 ձկնորսներ ներկայում համարվում են անհետ կորած Արաբական ծովում, Պակիստանի Սինդ նահանգի ափերի մոտ երկու նավակների խորտակման պատճառով։ Այդ մասին շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հաղորդել Է Սինհուա լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին և տեղական աղբյուրներին: Ոստիկանությունը հայտնել է, որ շրջված նավերում ավելի քան 35 ձկնորս է եղել, նրանցից հինգը փրկվել են և տեղափոխվել […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անընդունելի է անվանել աշխարհում միջուկային մարտագլխիկների թիվը

18:39 22.01.2022

Աշխարհում միջուկային մարտագլխիկների թիվը հասել է գրեթե 13000-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքով՝ նման իրավիճակն անընդունելի է, հաղորդում է Iz.ru-ն։ Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հայտարարեցին սպառազինությունների մրցավազքի դադարեցման անհրաժեշտության մասին։ Պետությունների ղեկավարները հավելել են, որ չպետք է թույլ տալ միջուկային պատերազմ։ Միջուկային մարտագլխիկների քանակով առաջատարներն […]

̰
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքին կմասնակցի շուրջ 50 ջահակիր

18:30 22.01.2022

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-4-ը։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Փոխանցավազքը նշանակված է օլիմպիական երեք մրցավայրերում: Մեկնարկը կսկսվի Պեկինից՝ փետրվարի 2-ին, ապա ջահը կայցելի ևս մի քանի վայրեր և փետրվարի 4-ին կրկին կվերադառնա Պեկին: Փոխանցավազքին կմասնակցի շուրջ 50 ջահակիր։

̰
«Նորմանդական քառյակի» քաղաքական խորհրդատուները կհանդիպեն հունվարի 25-ին, Փարիզում

18:20 22.01.2022

Հունվարի 25-ին Փարիզում կհանդիպեն Նորմանդական քառյակի (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) պետությունների ղեկավարների քաղաքական խորհրդատուներ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմում։ «Նորմանդական ձևաչափի քաղխորհրդականները հունվարի 25-ին Փարիզում դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հունվարի 6-ին, մերձմոսկովյան «Արխանգելսկոյե» կալվածքում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ կողմերը պայմանավորվել են բանակցություններ վարել։ Ռուսաստանը […]

̰
BACK_TO_TOP