19:57 27.11.2021
«Moderna» ընկերությունը հայտարարում է, որ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի մշակման վրա։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ըստ ամերիկյան դեղագործական ընկերության, նոր շտամի ուսումնասիրությունը և դրա դեմ համապատասխան պատվաստանյութի մշակումը կներառվեն ընկերության ռազմավարական ուղղություններում։ Ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի խոսքերով, «Omicron» շտամի մուտացիաները մտահոգիչ են, և ընկերությունը կսկսի հնարավորինս շուտ մշակել համապատասխան ռազմավարություններ՝ նոր սպառնալիքներից խուսափելու […]
19:51 27.11.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,-ասված է որոշման մեջ։ Նշենք, 2020- 2021թվականներին Էդվարդ Հովհաննիսյանը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
19:46 27.11.2021
Այսօր` նոյեմբերի 27-ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 23 անդամները, որից 4-ը՝ հեռավար: Նիստի բացմանը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը: Նիստի առաջին […]
19:28 27.11.2021
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը խոսել է այն մասին, թե ով է արժանի 2021 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակին։ «Կարծում եմ, որ Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին», Մեսսին այդ մրցանակներից արդեն շատ ունի, իսկ Լևանդովսկին իսկապես ապացուցեց, որ կարող է դասվել մեծերի շարքին»,-Armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Խաչատուրյանցը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզում, նոյեմբերի 29-ին։
19:20 27.11.2021
Նոյեմբերի 27-ին, 18:10 մոտակայքում Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «Ստրոմմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու: Տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչնդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է […]
19:12 27.11.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը, որն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմրիկոն» շտամով պայմանավորված դեպքեր են արձանագրվել նաև Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում: […]
19:04 27.11.2021
Թբիլիսիում թմրանյութերի շրջանառության գործով օտար երկրի քաղաքացի է ձերբակալվել։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Հետաքննության տվյալներով՝ 34-ամյա տղամարդը ներառված է եղել համացանցի միջոցով թմրամիջոց վաճառելու գործում։ Ոստիկանությունը կասկածյալին բերման է ենթարկել Նաձալադևի շրջանում։ Հետաքննության արդյունքում պարզվել է, հետագա իրացման նպատակով նա թաքցրել է «մեթադոն» տեսակի թմրանյութ։ Օտարերկրացու ավտոմեքենայի և […]
18:55 27.11.2021
Նոյեմբերի 25-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան։ Պատվիրակությանը հակիրճ ներկայացվել է ձեռնարկության պատմությունը, որից հետո հյուրերը ծանոթացել են թողարկվող արտադրանքին, որը ներառում է քաղաքային էլեկտրական տրանսպորտի ողջ տեսականին՝ դասական տրոլեյբուսներից ու տրամվայներից մինչև լիցքավորվող ավտոնոմ ընթացքով տարբերակներ,հիբրիդային ավտոբուսներ, ինչպես նաև երթուղու ելքային ու վերջին կանգառներում 5-ից 7 րոպե տևողությամբ էքսպրես […]
18:47 27.11.2021
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման երկու դեպք, Sky News-ի եթերում ասել է առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ Նրա խոսքով՝ երկու անձինք գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Նախարարը նաև նշել է, որ թեստավորումներ կիրականացվի այն տարածքներում, որտեղ հայտնաբերվել են հիվանդության դեպքերը։ «Սա հստակ հուշում է այն մասին , որ համաճարակը հեռու է ավարտվելուց», – ավելացրել […]
18:38 27.11.2021
Համայնքային բյուջեի միջոցներով Նոր Կյանք համայնքում իրականացվել է ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության արդիականացում և նոր լուսատուների տեղադրում` թվով 71 հատ: Քանի որ համայնքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներն արդեն լուսավորված էին, նոր լուսատուները տեղադրվել են հիմնականում փակուղիներում, իսկ Հոռոմ-Փանիկ-Ալագյազ մարզային նշանակության ասֆալտապատ ճանապարհի` Նոր Կյանք համայնքի վարչական տարածքով անցնող հատվածի թվով 23 լուսատուները փոխարինվել են […]
18:15 27.11.2021
1tv.ge-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի սահմանային ծառայությունում հայտարարել են են, որ Վրաստանի վեց և Ռուսաստանի մեկ քաղաքացի է ձերբակալվել՝ լեհ-բելառուսական սահմանի ապօրինի հատմանը աջակցելու համար։ Սահմանային ծառայության տվյալներով՝ նախօրեին լեհ սահմանապահները կանխել են սահմանն ապօրինի հատելու 206 փորձ։ Միաժամանակ, ըստ նրանց, ավելի քան 100 միգրանտներ փորձել են գրոհով հատել լեհ-բելառուսական սահմանը։ Սահմանային ծառայության տվյալներով՝ միգրանտների կողմից իրականացված […]
18:08 27.11.2021
Նոյեմբերի 28-ին Աշխաբադում թուրքմենական կողմի նախագահությամբ տեղի կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովը։ Այս գագաթնաժողովին կիրակի օրը կմասնակցի Իրանի պատվիրակությունը՝ նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) բաղկացած է 10 անդամ երկրներից՝ ներառյալ Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Աֆղանստանը և Պակիստանը։ 400 միլիոնից […]
17:42 27.11.2021
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական առճակատում է հասունանում միգրացիոն ճգնաժամի պատճառով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զայրույթով է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նամակին, որում Մեծ Բրիտանիայի վարչապետը Ֆրանսիայի իշխանություններին կոչ էր արել հետ տանել Լա Մանշ նեղուցով դեպի Բրիտանիա շարժվող փախստականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է բրիտանական BBC-ն: Մակրոնի խոսքով՝ Բորիս Ջոնսոնի […]
20:45 26.11.2021
Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
20:34 26.11.2021
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մինչ այդ կայացել էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձին հանդիպումը, ինչպես նաև Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը:
20:30 26.11.2021
Սոչիում ավարտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, որոնք տևել են մոտ երեք ժամ, Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, եռակողմ հանդիպումն ավարտվել է»,- ասել է նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը […]
20:21 26.11.2021
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ չնայած երկրում ալյուրի ներկրման ռեկորդային աճին, ցորենի պաշարները համապատասխանում են միջազգային նորմաներին։ Հաղորդում է jnews.ge-ն։ Ըստ Լևան Դավիթաշվիլիի, այս փուլում երկիրն ունի երկու ամսվա պաշար։ «Սննդի պաշարներին վտանգ չի սպառնում։ Մենք մշտապես վերահսկում ենք սննդի ամենակարևոր պաշարները: Տվյալ դեպքում խոսքը հիմնականում ցորենի մասին է։ Երկրում մշտապես ցորենի երկամսյա […]
20:07 26.11.2021
Յուրաքանչյուր ոք, ով վարակված է եղել Covid-19-ով կամ պատվաստված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորված պատվաստանյութով, կկարողանա մեկնել Շենգենյան գոտի,-1tv.ge-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծն այսօր ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովին։ Նախաձեռնության համաձայն՝ երրորդ երկրների քաղաքացիները կկարողանան մեկնել ԵՄ և Շենգենյան տարածք, եթե նրանք ամբողջությամբ պատվաստվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերից որևէ մեկով կամ վարակված են […]
19:50 26.11.2021
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։03-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի «Ծովածոց» հանգստյան գոտու մոտակայքում այրվում է փայտե տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:59-ին, մարվել՝ 16:32-ին։ Այրվել է փայտե տնակ (մոտ 150 քմ)՝ գույքով։
20:50 25.11.2021
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան՝ սահմանագծումը, որպեսզի կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով senatinform.ru-ն այդ մասին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը ասել է Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունների նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի […]
20:43 25.11.2021
Նոյեմբերի 25-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու համար և արդյունավետ աշխատանք է մաղթել։ Բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ ՀՀ […]
20:35 25.11.2021
VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակiչում «Արարատը» ընդունել էր «Նոային» ու նվազագուն հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գնդակը 31-րդ րոպեին խփեց տանտերերի ֆուտբոլիստ Հովհաննես Նազարյանը։ Խաղի հետագա ընթացքում թիմերին ավելին անել չհաջողվեց, և «Արարատը» կխաղա կիսաեզրափակիչում: Հաղորդում է Armsport.am-ը։
20:28 25.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Ամասիայի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» (մառախուղ), «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Լանջիկ-Մաստարա, Սյունիքի մարզի Համլետավան-Քաջարան, Տաթև-Գորիս ավտոճանապարհներին առկա է մառախուղ։
20:20 25.11.2021
Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բավականին ծանր է։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Տիկարաձեն նշել է, որ պատվաստումը կարևոր է մահացության թվի նվազեցման համար։ «Եվս մեկ անգամ նշում եմ, որ ինձ համար հատկապես կարևոր են 60-ն անց մարդիկ, քանի որ ինչպես Վրաստանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի վիճակագրությունը ցույց է տալիս, […]
20:12 25.11.2021
Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշատի մի բնակիչ մոտը թմրամիջոց ունի և հիմա Արազի փողոցում է: 35-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Ըստ նրա՝ թմրամիջոցն անձնական օգտագործման համար էր: Նույն օրը բաժնի պարեկապահակետային ծառայության […]
20:04 25.11.2021
«Միլանը» ցանկանում է երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի պայմանագիրը,Armsport.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է La Gazzetta dello Sport-ը: Պիոլիի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտից հետո: 56-ամյա մասնագետի գրանցած արդյունքները «Միլանին» դրդում են նոր պայմանագիր կնքելուն: Նշվում է, որ կողմերը համաձայնության կգան մյուս շաբաթ: Պիոլին 2019 թվականի հոկտեմբերի 9-ից գլխավորում է «ռոսոներիներին»:
19:57 25.11.2021
Նոյեմբերի 24-ին վրաց-ռուսական ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի առցանց ձևաչափով հանդիպումը ՌԴ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Հանդիպմանը ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերում տարածաշրջանային խորհրդակցությունների նոր մեխանիզմին և այս համատեքստում նախատեսված միջոցառումներին, […]
19:50 25.11.2021
Ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով Չեխիայի կառավարությունը հինգշաբթի օրը որոշում է կայացրել ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ից, երկրում արտակարգ դրություն սահմանել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Չեխիայի հեռուստատեսությունը։ «Նոյեմբերի 26-ից Չեխիայի Հանրապետության նախարարների կաբինետի սահմանած արտակարգ ռեժիմը նախատեսում է, մասնավորապես, առաջին փուլում ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումների չեղարկում, ռեստորանների, բարերի փակում։ Իսկ […]