19:41 25.11.2021
Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Ղարիբջանյան համայնքի մշակույթի տան տանիքի չվերակառուցված հատվածի վերանորոգման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի համապատասխանությունն ու թերությունները վերահսկող մարզային հանձնաժողովի ներկայացուցիչները եղել են համայնքում, հետևել ավարտական աշխատանքների ընթացքին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն 818 հազար դրամ է, որից պետության […]
19:27 25.11.2021
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր կուսակցությունների հետ: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին Կալաձեն ասել է լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով հետընտրական իրավիճակը: Ինչպես լրագրողներին ասել է Կախա Կալաձեն, ինքը դրան պատրաստ է եղել դեռ 2017 թվականից, սակայն համագործակցության փոխարեն ընդդիմությունը սկսել է «քաղաքական շոուներ» կազմակերպել։ «Եթե հիշում […]
19:12 25.11.2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում: Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել: Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա […]
18:57 25.11.2021
ՀՀ դատախազությունը, մյուս իրավապահ մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում համագործակցությամբ հետևողական պայքար են մղում հանցավոր ճանապարհով վարորդական վկայականներ ձեռք բերելու արատավոր երևույթի դեմ՝ հաշվի առնելով նաև ճանապարհային երթևեկության անվտանգության և երթևեկության մասնակիցների համար դրանից ածանցվող ռիսկերը: ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2021թ. օգոստոսի 9-ին ՀՀ […]
18:45 25.11.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին պարտադիր պատվաստումների կիրառությանն անցնել։ Հաղորդում է The Guardian-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գործադիր տնօրեն Ռոբ Բաթլերն այսօր ասել է, որ պարտադիր պատվաստումը կարող է մեծացնել պատվաստված անձանց թիվը, ուստի նա խորհուրդ է տալիս երկրներին սկսել աշխատել այս հարցի ուղղությամբ։ Հայտարարությանը նախորդել էր Գերմանիայի Դաշնային կառավարության զբոսաշրջության հարցերով […]
18:37 25.11.2021
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ընթանում են Աբովյանի (շուրջ 35,000 շահառու) և Աշտարակի (շուրջ 30,000 շահառու) Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների շինարարական և վերանորոգման աշխատանքները: Միասնական ընդունարանի և մեկ պատուհանի սկզբունքով Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ և տրամադրում հետևյալ ծառայությունները` Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (հաշմանդամության կարգեր) Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (նպաստներ) […]
19:59 24.11.2021
Թուրքիայի Մերսինի նահանգի Գյուլնար շրջանում կառուցվող թուրքական առաջին ատոմային էլեկտրակայանի՝ Աքքույուի ռեակտորի ճնշման անոթը, որն արտադրվել է Ռուսաստանում, ուղարկվել է Թուրքիա։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական լրատվականները՝ նշելով, որ Ռուսաստանի ատոմային պետական կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի մասնագետները, ըստ պայմանագրի, ճնշման անոթն սկսել են արտադրել 2019 թվականի մարտից։ Այն Թուրքիա է ուղարկվել ծովային ճանապարհով։
19:56 24.11.2021
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Արարատ Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:
19:51 24.11.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեն, Pfizer Pharmaceuticals Corporation և BioNTech դեղագործական ընկերությունները Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում կաջակցեն Քովիդ պատվաստումների գործընթացին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Փոխգործակցության հուշագիրը ստորագրվել է դեռևս մայիսին՝ Տոկիոյի ամառային խաղերից առաջ: 2022թ. ձմեռային մարզահանդեսի մասնակցության պահանջներին համապատասխան, Չինաստան մեկնելուց առնվազն 14 օր առաջ մարզիկներից և պաշտոնյաներից կպահանջվի լիարժեք պատվաստում, որպեսզի կարողանան մուտք գործել օլիմպիական գոտի՝ […]
19:38 24.11.2021
Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայում նոյեմբերի 24-ին մասնակցել է «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին, որի մեկնարկից առաջ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես Սենատի նախագահ Ժերար Լարշեին միջոցառման անցկացման ու պարզապես հայերի կողքին լինելու համար: Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից Թուրքիայի լայնածավալ […]
19:32 24.11.2021
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն այսօր այցելել են «Սուրբ Գրիգոր […]
19:25 24.11.2021
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից […]
19:20 24.11.2021
Ամերիկյան CNBC-ի հրապարակած վերլուծական հոդվածի համաձայն՝ եթե թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակի արժեզրկվել, Թուրքիան առաջիկայում դժվարանալու է վճարել իր պարտքերը, որոնց մեծ մասը (օգոստոս ամսի դրությամբ 57 տոկոսը) կապված է արտարժույթի հետ կամ արտահայտված է դրանով։ Գրում է Ermenihaber.am-ը։ Հոդվածում ընդգծվել է, որ լիրան սկսել է արագ արժեզրկվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ […]
19:13 24.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, ըստ որի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը: Կարանտինի կատարման համակարգումը վերապահվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Կարանտինի ընթացքում կկիրառվեն հետևյալ հիմնական միջոցառումները և սահմանափակումները՝ 1. Արցախի Հանրապետության […]
19:09 24.11.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Համբարձում Մաթևոսյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Համբարձում Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
19:03 24.11.2021
Կորոնավիրուսից բուժվելուց հետո անձը կունենա մշտական «կանաչ» կարգավիճակ։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ Ըստ Ղիբրաձեի՝ «կանաչ» կարգավիճակ կտրվի նաև այն անձին, որը կատարել է 72-ժամյա վավերականության PCR թեստ, ինչպես նաև, եթե անձը 24-ժամյա վավերացման հակագենի թեստ ունի: «Ուզում եմ ևս […]
18:56 24.11.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կոտայքի և Աշոցքի տարածաշրջաններում՝ ձնախառը թույլ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
18:50 24.11.2021
Նոյեմբերի 23-ից Ստամբուլում, Անկարայում, իսկ այսօր արդեն Էսքիշեհիր և Իզմիր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ կապված թուրքական տարադրամի՝ լիրայի արժեզրկման հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ցուցարարները պահանջում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կառավարության հրաժարականը և անձամբ Թուրքիայի նախագահի հրաժարականը: Ստամբուլում բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Թաքսիմ հրապարակում, սակայն ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել […]
18:43 24.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին […]
18:38 24.11.2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Արցախի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսի ուղղությամբ: Հայտնաբերվել է ևս 1 աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման […]
19:52 23.11.2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ալաշկերտը» կհյուրընկալվի ֆիննական ՀԻԿ-ին։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։ Մեր թիմն արդեն ժամանել է Ֆինլանդիա։ Armsport․am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունն ու ներկայացնում ժամանման տեսանյութը։
19:45 23.11.2021
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Արցախի օկուպացված հարավային թևում` Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Հայտնաբերվել է ևս 2 աճյուն Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից […]
19:41 23.11.2021
Երկու հիմնական գործոն կար՝ անվտանգությունն ու առողջական վիճակը։ Հենց այդ ռիսկը բացառվի, քրեակատարողական ծառայությունը կկարողանա Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել դատարանի դահլիճ,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։ «Ինչպես արդեն հայտնի է հանրությանը, Միխեիլ Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը։ Մենք, իհարկե, կսպասենք նրա առողջական վիճակի մասին բժիշկների զեկույցին, և այս […]
19:28 23.11.2021
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ubitennis պարբերականի հաշվարկներով 2021 թվականի ամենաբարձր վարձատրվող թենիսիստն է, որի եկամուտն անցնող տարում կազմել է 9 100 547 ԱՄՆ դոլար։ Հաղորդում է Armsport.am-ը։ Երկրորդ տեղում Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Մեդվեդևն է, իսկ եռյակը եզրափակում է գերմանացի Ալեքսանդր Զվերևը։ Մրցաշրջան-2021-ի ամենաբարձր վարձատրվող թենիսիստների թոփ-10-ը․ 1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 9 100 547 դոլար 2. […]
19:19 23.11.2021
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արթիկ համայնքում մեկնարկել են արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները։ Սա համայնքապետարանի 2021 թվականին իրականացվող 5-րդ սուբվենցիոն ծրագիրն է, որի ընդհանուր արժեքը 48 198 000 դրամ է։ Գումարի 60 տոկոսը պետության ներդրումն է, 40-ը՝ համայնքի։ Արթիկի՝ թվով 77 փողոցներում և նրբանցքներում տեղադրվում են 445 հենասյուներ՝ էլեկտրախնայող […]
19:11 23.11.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 23-ին հանդիպել են օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատասխանատուներ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և պաշտպանության նախարարություններից, ոստիկանությունից: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարևորել է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ նշելով, որ փորձություններով լի վերջին մեկ տարում մեկ անգամ […]
19:03 23.11.2021
ԱՄՆ ռազմավարական ռմբակոծիչները Ռուսաստանի դեմ հրթիռային հարվածներ հասցնելու մարտավարություն են կիրառում, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 30 թռիչք է իրականացվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»,- ասել է գերատեսչության ղեկավարը չինացի գործընկեր Վեյ Ֆենհեի հետ բանակցությունների ընթացքում։ […]
18:55 23.11.2021
Պետության կողմից ստեղծված խորհրդի անդամները Գորիի զինվորական հոսպիտալում այցելել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Բժիշկ Նինո Շարաշենիձեի խոսքերով՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը բարելավվել է։ «Պացիենտի ընդհանուր թերապևտիկ վիճակը դինամիկայի առումով զգալիորեն բարելավվել է։ Այս փուլում լաբորատոր հետազոտության արդյունքներից թերապևտիկ կարգավիճակը զգալիորեն համընկնում է վերականգնման տևողության և կատարված թերապիայի ծավալին: Իրեն զգում է ավելի եռանդուն, ակտիվ: […]
18:48 23.11.2021
«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին կապ է հաստատել «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Матч ТВ-ն։ Հայ կիսապաշտպանը ձմռանը կարող է անվճար հեռանալ հռոմեական ակումբից՝ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ վերսկսված կոնֆլիկտի պատճառով։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրում կա պայմանավորվածություն, ըստ որի՝ Մխիթարյանը կարող է հեռանալ առանց փոխհատուցման, այս մասին Match TV-ին հայտնի է […]