18:41 23.11.2021
Վրաց-աբխազական 1990-ականների պատերազմից հետո առաջին անգամ Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի անդամներն այցելել են Թուրքիայի խորհրդարան։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 21-ին հաղորդել են աբխազական լրատվամիջոցները։ Ըստ Աբխազիայի խորհրդարանի դե ֆակտո փոխխոսնակ Ասթամուր Լոգուայի՝ աբխազ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել ոչ միայն ծագումով աբխազ, այլ նաև այլ պատգամավորների հետ։ «Մենք քննարկել ենք մի քանի […]
18:34 23.11.2021
Արևմուտքի միջամտությունն այլ երկրների գործերին դարձել է աշխարհի տարբեր մասերում միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու հիմնական պատճառը, և դրանք դադարեցնելու համար հարկավոր է խնդիրը հիմնովին լուծել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: «Չվերահսկվող միգրացիոն հոսքն ընդմիշտ դադարեցնելու համար պահանջվում է խնդիրը լուծել հիմնովին: Արևմուտքը պետք է […]
18:27 23.11.2021
Թուրքիայում ավելի քան երեք տարի անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը թուրքական Artı TV-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Դեմիրթաշն ընդգծել է, որ պետության ներսի ուժային կենտրոններն այլևս չեն աջակցելու Էրդողանին […]
18:21 23.11.2021
Նոյեմբերի 22-ին Գյումրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է Կայուն և կանաչ կառավարման դաշինք ծրագրի աղբահանության և կոշտ կենցաղային թափոնների վերամշակման փորձագետների, Գյումրիի կոմունալ ծառայություն ՀԲԿ մասնագետների և ծրագրի անձնակազմի հանդիպում-քննարկում՝ Գյումրի համայնքի աղբահանության առկա իրավիճակի վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են աղբահանության և սանմաքրման սեգմենտավորման, վարձավճարների, առկա աղբահանության պայմանագրերի, արդյունաբերական և բժշկական թափոնների, աղբատար մեքենաների, աղբարկղերի տեսակների […]
18:15 23.11.2021
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին: Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Հանրային […]
18:08 23.11.2021
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները կանխել են «Վրաստանի բանկի» կողոպուտը։ Հայտնում է 1tv.ge-ն։ «Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկել 1999 թվականին ծնված Գ. Տ.-ին։ Քննությամբ պարզվել է, որ Գ. Տ.-ն այս տարվա նոյեմբերի 23-ին ավազակային հարձակման նպատակով ներխուժել էր «Վրաստանի բանկի» […]
19:58 22.11.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել էր «Ջենոայի» դեմ խաղը՝ նշելով, որ Մխիթարյանը պարզապես հիանալի հանդիպում էր անցկացրել։ Հայ ֆուտբոլիստը ևս խոսել է այս խաղի և ընդհանրապես հռոմեական ակումբի նպատակների մասին։ «Շնորհակալություն Մոուրինյուին գովեստի խոսքերի համար, և շնորհակալություն իմ թիմակիցներին, քանի որ այսօր այն թիմն էր խաղում, որը պայքարում է և ցանկանում է հաղթել: Առաջին […]
19:45 22.11.2021
Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է հայտնվել։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Դեռևս 2012 թվականին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման […]
19:37 22.11.2021
Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» Օլե-Գունար Սուլշերի հեռացումից հետո: Armsport. am-ի հաղորդմամբ՝ ըստ Cuatro-ի՝ Զիդանի հրաժարվելու պատճառը եղել է անգլերենի վատ իմացությունը: Նաև աղբյուրը նշում է, որ մասնագետի կինը չի ցանկանում տեղափոխվել Անգլիա: 49-ամյա ֆրանսիացին ցանկություն ունի աշխատելու ՊՍԺ-ում կամ Ֆրանսիայի ազգային հավաքականում:
19:31 22.11.2021
Քանի որ Միխեիլ Սաակաշվիլին խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ է դարձել, բնականաբար, նա պետք է ազատ արձակվի, և առողջությունը վերականգնելու հնարավորություն ընձեռվի, նա պետք է ազատ բուժվի»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Գորիի զինվորական հոսպիտալում Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլին։ «Չպետք է մոռանալ, որ Միխեիլ Սաակաշվիլին դարձել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի զոհ, […]
19:25 22.11.2021
Նոյեմբերի 22-ին նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության «Էկոիդեա» բնապահպանական լուծումների կենտրոնի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև Բելառուսի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների մասնագետներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել երկու երկրներում օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակը, խնդիրներն ու փորձի փոխանակման հնարավորությունները։ Հյուրերը նախ շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքով հանդիպումը կազմակերպելու համար, ապա՝ նշելով, որ այս […]
19:17 22.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում է ստորագրել: ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Ռաֆայել Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
19:10 22.11.2021
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: «Արմենպրես»–ին այս մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ տվյալները ճշտվում են:
19:05 22.11.2021
Նոյեմբերի 22-ին ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը, ԱԺ պատվիրակության անդամներ Անուշ Բեղլոյանն ու Սերգեյ Բագրատյանը տեսակապով մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ 58-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր: Բաբկեն Թունյանը հանդես է եկել «Թվայնացման եւ նորարարական զարգացման արագացում՝ օրենսդրական գործընթացի արդյունավետության եւ խորհրդարանական գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման համար» ելույթով: Նշվել […]
18:51 22.11.2021
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի մարտունակության բարձրացման, ձմեռային պայմաններում ծառայության կազմակերպման ընթացիկ խնդիրներին և ձմեռային զորակոչին վերաբերող հարցերին։ Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն անդրադարձել է նաև […]
18:45 22.11.2021
Վրաստանում կորոնաիրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օրական նոր դեպքերի թիվը գերազանցում է մի քանի հազարը, իսկ մահվան դեպքերը մի քանի տասնյակը։ Ինչպես հաղորդում է Aliq.ge-ին՝ վկայակոչելով New York Times-ի տվյալները, կորոնավիրուսից մահացության վիճակագրության վերջին 7 օրվա դինամիկայի՝ 100 000 բնակչի հաշվով Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Զեկույցի համաձայն, որը հիմնված է Our World In […]
18:37 22.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի անդամներից երեքի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու, ևս մեկի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Մասնավորապես, 2021 […]
18:30 22.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանական հանդիպման առնչությամբ տարբեր ձևաչափերով տարբեր առաջարկներ քննարկվում են: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ են նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին շրջանառվող լուրերը: «Տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ […]
18:27 22.11.2021
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը նոյեմբերի 24-ին այցելելու է Թուրքիա: Ermnihaber.am-ի հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը: Տնտեսական համագործակցության տեսանկյունից նշվել է, որ ԱՄԷ թագաժառանգը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրումներ կատարել […]
18:20 22.11.2021
Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։ Ինչպես փոխանցում է Armsport. am-ը,Rusfootball.info-ի համաձայն՝ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «կապույտների» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը։ Նշվում է, որ «Զենիթը» հարցում է կատարել «Կրասնոդարին», սակայն պատասխան չի ստացել։ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 3 գոլի […]
18:13 22.11.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը: Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր […]
18:08 22.11.2021
Մեծ Բրիտանիայի խոշորագույն էներգետիկ մատակարարներից մեկը՝ Bulb-ը, սնանկության հայց է ներկայացրել գազի համաշխարհային բարձր գների ֆոնին: Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ կառավարությունը արտակարգ իրավիճակների ծրագիր է պատրաստում Bulb-ի վերաբերյալ։ Ընկերությունը երկրի յոթերորդ խոշորագույն էներգամատակարարն է համարվում և սպասարկում է 1,7 միլիոն մարդու։ Էներգետիկ ոլորտի աղբյուրները հայտնել են, որ բանակցություններ են ընթանում մի քանի […]
19:59 20.11.2021
Աֆղանստանի ազգային արժույթը՝ աֆղանին, ամեն օր արժեզրկվում է ԱՄՆ-ի կողմից երկրի ֆինանսական ակտիվների սառեցման պատճառով։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ երկրորդ Ասիայի դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։ «Հիմա մեր արևմտյան գործընկերները պետք է ինչ-որ կերպ լուծեն այդ հարցը։ Աֆղանին ամբողջությամբ փլուզվում է, օրինակ հենց երեկ մեկ […]
19:55 20.11.2021
Փարիզում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ ու մահակներ է կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ, կան տուժածներ, հայտնում է Ռիա Նովսոտիի թղթակիցը։ Առնվազն երկու մարդ վնասվածքներ է ստացել։ Ակցիայի հենց սկզից «դեղին բաճկոնների» և սանիտարական անցաթղթերի հակառակորդների երթում իրավիճակը լարվել է։ Ագրեսիվ մարդկան խմբերը տեղահանել են աղբամանները, շշեր ու այլ տարաներ են նետել իրավապահների վրա։ Նաև […]
19:45 20.11.2021
Սլովակիայի առաջնության 15-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ մրցում է «Միկուլասի» հետ: Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 2:0 հաշվով: 37-րդ րոպեին հեռահար հարվածով գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, իսկ րոպեներ անց հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել: Հաղորդում է Armsport.am-ը։
19:23 20.11.2021
Աֆղանստանի արևելքում՝ Ջալալաբադում, անհայտ զինված անձինք սպանել են թալիբների 5 անդամի, Ռիա Նովոստիին հայտնել է անանուն աղբյուրը։ «Ցերեկը ժամը երեքին մոտ երկու զինված անձինք հարձակվել են թալիբներին պատկանող Corolla ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով սպանվել է հինգ թալիբ, հարձակվողները դիմել են փախուստի»,- նշել է աղբյուրը։ Հաղորդվում է, որ հարձակումը թալիբների վրա տեղի է ունեցել Ջալալաբադում Աֆղանստանի […]
19:15 20.11.2021
Բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա՝ անհրաժեշտ բժշկական պարագաներով հատկացվել է Կապան խոշորացված համայնքին։ Մարզում Առողջապահության նախարարության իրականացրած կարիքի գնահատման արդյունքում՝ Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։
19:02 20.11.2021
Ֆրանսիական «Նանտի» 19-ամյա հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանն ընդգրկվել է Լա լիգայի 14-րդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղի հայտացուցակում: Հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով 20:00-ին: Հիշեցնենք՝ ֆրանսիական «Նանտը» այս տարվա ապրիլին պրոֆեսիոնալ պայմանագիր էր կնքել Գոռ Մանվելյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։ Հաղորդում է […]
18:52 20.11.2021
Բելառուսի և ԵՄ-ի սահմանին գտնվող միգրանտները կարող են տեղավորվել Ուկրաինայում կամ Մոլդովայում, ասել է նախկին արտգործնախարար, Ուկրաինայում և Բելառուսում Լիտվայի նախկին դեսպան Պետրաս Վայտեկունասը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոպական արժեքային հիմքերը սասանվեն՝ մարդկային մահերի պատճառով: Այսպես թե այնպես, մենք կա՛մ պետք է նրանց ուղարկենք այնտեղից, կա՛մ ընդունենք, կա՛մ խնդրենք մեր ընկերներին Ուկրաինայում և […]
18:41 20.11.2021
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այցի նպատակն է դիտարկել հընթացս կատարվող ճանապարհաշինական և այլ աշխատանքներ։ Նախարարը երեկ երեկոյան մարզպետարանում հանդիպում է ունեցել մարզպետի, ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև Սյունիքի ճանապարհները սպասարկողների ու շինարարների հետ։ Տեղում քննարկվել են […]