18:59 01.12.2021
Ստոկհոլմի արբիտրաժը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը 80,5 մլն դոլար վճարել ռուսական «Ինտեր-ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը։ Ռուսական Россия 24 պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ «Ինտեր-ՌԱՕ»-ի և Վրաստանի կառավարության միջև երկարատև վեճն ավարտվել է ընկերության հաղթանակով։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է Վրաստանի կառավարությանը հօգուտ ընկերության վճարել մոտ 80 մլն դոլար։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ […]
18:45 01.12.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Պեկինում 2022թ. կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ «Մենք հիմնվում ենք միջազգային մարզական միջոցառումների անցկացման հաջող փորձի՝ ներառյալ Տոկիոյի խաղերը և Չինաստանում ներկայումս գործող COVID-19-ի զսպման քաղաքականության վրա»,- ասվում է ՄՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ Պեկինի Օիմպիական խաղերի […]
19:58 30.11.2021
Այսօր շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար, «Հաղարծին» մասնաճյուղի պետ Արմեն Ղազարյանի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել նախարարության կազմում գործող երկու ՊՈԱԿ-ներին հատուկ տեխնիկայի նվիրատվության արարողություն։ Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» […]
19:56 30.11.2021
Նոյեմբերի 30-ին կայացավ Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը: Ուժեղ մառախուղի պատճառով հանդիպումն ընդհատվեց 69-րդ րոպեին, երբ հաշիվը 0:9 էր: Բանակցություններից հետո ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշում կայացրին վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
19:52 30.11.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փետրվարին պատասխան այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ակնարկելով, որ օրեր առաջ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի այցն Անկարա նոր սկիզբ է դարձել 2 երկրների հարաբերություններում: Էրդողանը հիշեցրել է, որ Մուհամմեդ բին-Զայեդի հետ վերջին անգամ հանդիպել է 2011-ին, որից հետո 2 […]
19:46 30.11.2021
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկջոկատայիններն ավարտել են Close Quarter Battle 2021 համատեղ զորավարժությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Greek City Times կայքը։ Համատեղ զորավարժությունների նպատակը հատուկ նշանակության միավորված ուժերի մարտունակության և փոխգործակցության բարձրացումն էր մարտական պայմաններում։ Դասընթացը ներառել է արագ արձագանքման մարտական հրաձգություն, շարժվող թիրախների ոչնչացում, գիշերային ու քաղաքային մարտեր, բնակելի թաղամասերում մահացածների և […]
19:39 30.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է ՌԱԿ ներկայացուցիչներին կառավարությունում և կարևորել նման ձևաչափով շփումներն ու քննարկումները: «Մենք բարձր ենք գնահատում Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, ինչպես նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական կյանքի կազմակերպման մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Միքայել […]
19:33 30.11.2021
Պեկինում նախատեսված 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 66 օր: Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր՝ Omicron շտամի հայտնաբերումը մտահոգիչ է համարում: Ավելին, Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին հայտնել է, որ Omicron-ը կարելի է համեմատել «Էբոլա» վիրուսի հետ և այն նույնքան վարակիչ է, որքան «Դելտա» շտամը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Համաճարակի նոր բռնկումների պատճառով […]
19:23 30.11.2021
Կորոնավարակի պատճառով Վրաստանի ցամաքային սահմանները հատելու և այլ երկրներ գնալու համար գործում է որոշակի կանոնակարգ։ Քաղաքացիները սահմանային անցակետը հատելու և այլ երկիր մուտք գործելու համար պետք է բավարարեն տվյալ երկրի պայմանները։ Ինչպես հաղորդում է jnews.ge-ին, ըստ այդմ՝ Վրաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստան, Թուրքիա և Ռուսաստան մուտքի կանոնները։ Վրաստանի քաղաքացին, որն անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման […]
19:16 30.11.2021
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 15։19-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի Գինևան Ոպանյան փողոցի տներից մեկի մոտակայքում անասնակեր է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել է մոտ 2 տ անասնակեր:
19:09 30.11.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 26-29-ը Մադրիդում մասնակցել է Միջխորհրդարանական միության 143-րդ վեհաժողովի շրջանակում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նիստին: Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան խորհրդարանների գլխավոր քարտուղարների համագործակցության, փորձի և գիտելիքների փոխանակման, խորհրդարանների աշխատակազմերի միջև բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների ստեղծման ու ամրապնդման հարթակ է: Քննարկվել են համավարակի պայմաններում խորհրդարանների աշխատակազմերի բնականոն […]
19:05 30.11.2021
Թուրքական պատկան մարմինները արդեն 4 տարի կալանքի տակ գտնվող թուրք հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային շարունակում են կալանքի տակ պահել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներն անտեսող Թուրքիայի դեմ պատժամիջոցներն այս անգամ օրակարգում են, և նախատեսվում է կոնկրետ քայլեր իրականացնել։ Վաղը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Գործարար և իրավապաշտպան […]
19:00 30.11.2021
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 14։57-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիրգյուղ գյուղի եկեղեցու մոտ այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 16:01-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:
18:52 30.11.2021
Նոյեմբերի 30–ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ քննարկվել է Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի օրինագիծը: Օրակարգում ընդգրկված են եղել «ԱՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, կադաստրի և […]
18:44 30.11.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակում նոյեմբերի 30-ին Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում մասնակցել է զարգացման կենտրոնի բացման արարողությանը։ Կենտրոնը հիմնվել է միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնման համար իրականացվել է 35 մլն ՀՀ դրամի ներդրում։ Այն հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, ինչը հնարավորություն կտա Դավիթ Բեկի երիտասարդներին ինքնադրսևորվել […]
18:28 30.11.2021
Նոյեմբերի 30-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը և պատվիրակության անդամները հանդիպել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրիկ Պոպի հետ: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը շնորհավորել է Էրիկ Պոպին տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կառույցում հայկական պատվիրակության ղեկավարի խոսքերով` Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամներից […]
18:15 30.11.2021
Լեհ սահմանապահներն ու զինվորականները հետ են մղել միգրանտների լեհ-բելառուսական սահմանը ներխուժելու փորձը, երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 30-ին, հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։ «Այսօր՝ տեղական ժամանակով մոտ 02:30-ին, մի խումբ ագրեսիվ միգրանտներ փորձել են ներխուժել սահմանը Լեհաստանի սահմանապահ ջոկատի կողմից հսկվող տարածքում։ Անվտանգության ուժերի վրա քարեր, մետաղական խողովակներ ու ճայթրուկներ են նետել։ Հարձակման փորձը կանխվել է»,- ասվում […]
19:58 29.11.2021
Կովկասի բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցը, Մարդու իրավունքների կենտրոնը և Վրաստանի կանաչ շարժումը համատեղ մամուլի ասուլիսում հայտնել են, որ վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանը կորցրել է 500 կմ² պետական անտառատարածք: Այդ մասին հայտնում է jnews.ge-ն։ Տարածքը կազմում է Վրաստանի ամենամեծ ազգային պարկի՝ Բորժոմի-Խարագաուլի տարածքի կեսից ավելին։ Երեք կազմակերպությունները զեկուցել են, որ իրենց համատեղ հետազոտության համաձայն՝ 2016-2021 […]
19:46 29.11.2021
Միխեիլ Սաակաշվիլին քաղաքային դատարանի նիստում ուկրաիներենով դիմել է ուկրաինացի ժողովրդին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաիներեն ելույթը բողոքել է գործով դատախազ Ջարջի Ծիկլաուրին։ Նա նշել է, որ չի հասկանում Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը և փաստաբանից բացատրություն է խնդրել։ Փաստաբան Բեքա Բասիլայան ասել է, որ սա քաղաքական հայտարարություն է և «եկեք չընդհատենք»։ Միևնույն ժամանակ, Վրաստանի նախկին նախագահը […]
19:41 29.11.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստինի ժողովուրդների հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, որ Թուրքիան միշտ լինելու է պաղեստինցիների կողքին։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն Twitter-ի միկրոբլոգի իր էջում արել է հետևյալ գրառումը. «Պաղեստինը երբեք միայնակ չի լինի, մենք միշտ կկանգնենք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի կողքին։ Նրանք պայքարում են իրենց արդար […]
19:35 29.11.2021
Այսօր Վիեննայում մեկնարկում է Իրանի Իսլամական Հանրապետության և «Վեցյակի» ներկայացուցիչների միջև բանակցությունների նոր փուլը, որն ուղղված է պատժամիջոցների վերացմանը։ Իրանական պատվիրակությունը Վիեննա է ժամանել իրավական և տնտեսական թիմով, որպեսզի լրջորեն կենտրոնանա Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցների վերացման ուղղությամբ: Հաղորդում է IRNA գործակալությունը։ Բանակցությունների այս փուլի մեկնարկը համանախագահել են Իրանի բանակցային կոմիտեի նախագահ Ալի Բաղերին և ԵՄ […]
19:28 29.11.2021
Համաշխարհային բանկի կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության 107 ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների 335 լաբորատորիաներ: Այս ուսումնական կիսամյակում աշակերտները ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության և կենսաբանության առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով համալրված դասասենյակներում՝ ամրապնդելով տեսական գիտելիքները գործնական հմտություններով: Այդ դպրոցների թվում են Համաշխարհային բանկի ծրագրով սեյսմակայուն հիմնանորոգված մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը և Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ […]
19:15 29.11.2021
ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 29-ին հանդիպել են Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով հյուրերին` հայ խորհրդարանականները բարձր են գնահատել հայ-հունական հարաբերությունները, կարևորել երկու խորհրդարանների փոխգործակցության հետագա զարգացումը, բարեկամական խմբերի […]
18:54 29.11.2021
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 24-26-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին: Քննարկվել են առողջապահական, սոցիալական և մարդու իրավունքներին վերաբերող մոդելային օրենքներ: Նիստի ընթացքում Նարեկ Զեյնալյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ:
18:43 29.11.2021
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 13:48-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի կամուրջը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող երկաթբետոնե կամրջի (10 մ երկարություն, 6 մ լայնություն, կառուցված 1960 թ․) ձախակողմյան […]
18:36 29.11.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ։ Նախարարը նախ խորհրդակցություն է անցկացրել «Երևան ՋԷԿ»-ի աշխատակազմի հետ, քննարկել ընթացիկ հարցեր, ծանոթացել խնդիրներին, ապա «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն Արսեն Գրիգորյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ՋԷԿ-ի տարածքում։ «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից […]
18:30 29.11.2021
Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը գազի մատակարարման եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ Աշխաբադում ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Ադրբեջանը Թուրքմենստանից Իրանի տարածքով տարեկան կստանա 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Համաձայնագիրը ստորագրվել է Իրանի և Ադրբեջանի նախագահների ներկայությամբ Աշխաբադում, որտեղ նրանք ավելի վաղ բանակցություններ են վարել Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
18:16 29.11.2021
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ,- այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի […]
18:08 29.11.2021
Արթիկ քաղաքում ավարտին են մոտենում Պռոշյան փողոցի և Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում ասֆալտապատվել են Պռոշյան փողոցի 520 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհը, բարեկարգվել ՝ 1040 քմ մակերեսով մայթերը, տեղադրվել […]