20:49 08.10.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է 2020թ․ պատերազմի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված մարդասիրական օգնության կարևորությունն ու իրադարձություններին արագ արձագանքելու պատրաստակամությունը։ «Մենք պատմականորեն սերտ և բարեկամական հարաբերություններ ունենք և բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կառուցողական դիրքն ու տարբերակիչ դիրքորոշումը […]
20:35 08.10.2021
Հոկտեմբերի 8-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Ստուգվել են զինծառայողների հանդերձանքը, կցագրված զենք-զինամթերքը, անհրաժեշտ փաստաթղթերի և նյութական միջոցների առկայությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է մարտական խնդիրների կատարման և անվտանգության կանոնները խստագույնս պահելու վերաբերյալ։
20:27 08.10.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը։ Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից։ Էքսպոյի նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը, նպաստել հայրենական արտադրանքի ճանաչելիության և պահանջարկի բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի […]
20:20 08.10.2021
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այսօր մասնակցել է Թուրքմենստանի առողջապահության նախարար Նուրմուհամմետ Ամաննեպեսովի նախաձեռնած միջազգային առցանց համաժողովին` «Բժշկական դիվանագիտությունն առողջ աշխարհի հիմքն է» խորագրով: Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակին, պատվաստման ցուցանիշներին, իրականացված աշխատանքներին և քաղած դասերին: Գևորգ Սիմոնյանն ընդգծել է պատվաստանյութերի և բժշկական օգնության հասանելիության կարևորությունը, ինչպես նաև […]
20:08 08.10.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե պաշտոնական Անկարան ապահովել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի շարունակականությունը: Այս մասին Էրդողանը խոսել է Տրանսպորտի և կապի խորհրդի 12-րդ նիստի շրջանակներում։ Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ իրենք կարողացել են կապեր հաստատել այնպիսի ընկերությունների հետ, որոնք արտադրում են երկաթգծի համար անհրաժեշտ համակարգը մեկ հարկի տակ և նախատեսում են արդեն հաջորդ տարի […]
20:00 08.10.2021
Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում հոկտեմբերի 8-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը ճշգրտել է պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, մարտական վիճակի են բերվել հրետանային միջոցներն ու դիպուկ կրակով ոչնչացրել բոլոր թիրախները՝ ցուցաբերելով բարձր պատրաստվածություն և ներդաշնակման գերազանց կարողություններ։
19:53 08.10.2021
Բաթումում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսը հեռախոսային կապ ունեն ներքին գործերի նախարարության հետ: Այս մասին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին։ «Մոտ հինգ հարկ է փլուզվել, մեր տեղեկություններով՝ մոտ 10-15 հոգի փլատակների տակ են: Նրանցից երկուսը խոսում են մեզ հետ հեռախոսով, բայց […]
19:46 08.10.2021
Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նվիրված զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հայտարարությանը միացել են տասնինը երկրներ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։ Հղում անելով hակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման և ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնարար […]
20:47 07.10.2021
Վրաստանը թույլատրել է 12֊15 տարեկան երեխաների պատվաստումը։Այս փուլում խոսքը միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին է վերաբերում։ Aliq.g-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: «Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական շատ երկրներում այս տարիքային խմբերում պատվաստումն արդեն լայնորեն սկսվել է, առաջին փուլում մենք կանգ առանք միայն քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների վրա»,- ասել է […]
20:33 07.10.2021
Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի այն հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում: Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ […]
20:26 07.10.2021
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Ազատան համայնքում կընդլայնվի արտաքին լուսավորության ցանցը։ Համայնքի 11-րդ, 36-րդ և 45-րդ փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի ընդհանուր արժեքը 11 մլն 790 հազար դրամ է։ Գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, 40-ն էլ՝ համայնքը։ Կտեղադրվեն 74 լուսակիրներ, արդյունքում կլուսավորվի համայնքի ևս 2 կմ ներհամայնքային ճանապարհ։ Շինարարական […]
20:18 07.10.2021
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, ընդգծել երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության անհրաժեշտությունը: Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Արմեն Գևորգյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու […]
20:10 07.10.2021
ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ լրացուցիչ 8 միլիարդ դոլար կպահանջվի մինչև տարեվերջ աշխարհի բնակչության 40% -ին կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար։ ՄԱԿ -ի ղեկավարը հինգշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ ներկայացրել է պատվաստումների գլոբալ ռազմավարությունը: Նրա խոսքով ՝ ԱՀԿ-ի մշակած ծրագիրը նախատեսում է աշխարհում մարդկանց 40% -ի պատվաստում մինչև 2021 թվականի […]
20:02 07.10.2021
Համավարակի սկզբից ի վեր 100,000 բնակչի հաշվով կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ցուցանիշով Վրաստանը աշխարհում զբաղեցնում է 14-րդ տեղը, այս մասին հրապարակում է արել New York Times-ը՝ հիմնվելով Our World In Data-ի վիճակագրության վրա։ Վրաստանում մահացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով կազմում է 246 մարդ: Ընդհանուր առմամբ՝ երկրում համաճարակի հետևանքով մահացել է 9,134 մարդ: Հրապարակման համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր […]
19:53 07.10.2021
Բրիտանական «Henley & Partners» ընկերությունը հրապարակել է աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերի ցանկը։ Ըստ այդմ՝ ցանկի առաջին հորիզոնականում տեղ են գտել Ճապոնիան և Սինգապուրը։ Այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են մեկնել 192 երկիր։ 2006 թվականից կանոնավոր կերպով հրապարակվող «Henley» անձնագրային ինդեքսում Թուրքիան այս տարի զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը։ Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել աշխարհի […]
19:44 07.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական սահմանի անօրինական հատման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել և նախնական կալանքի տակ է գտնվում երեք անձ՝ հայր և որդի Զուրաբ և Շալվա Ծոծորիաները և Էլգուջա Ցոմայան: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի դատախազությունը նշում է, որ գիտի, թե ինչ պայմաններում է նախկին նախագահը հատել է Վրաստանի սահմանը և չի բացառում, որ […]
19:30 07.10.2021
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ներկայացուցիչների այցը գլխավորում է կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի պատվիրակությանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավարները՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Այցի ընթացքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի և Վրաստանի լիագումար նիստը, որտեղ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչները մանրամասն կծանոթանան տարածաշրջանի անվտանգության միջավայրին […]
19:19 07.10.2021
Կառավարության որոշմամբ՝ Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքներին պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից կնվիրաբերվի գույք՝ ոռոգման, խմելու ջրի ֆիլտրման, բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Կապահովվի մարզերում առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով կառուցված, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի գույքային իրավունքների գրանցումը և շահագործման հանձնումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը:
19:09 07.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ուսուցչի օրվա առիթով «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ պարգևներ է հանձնել հանրակրթական դպրոցների և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, դպրոցների, ուսումնարանների և քոլեջների […]
18:52 07.10.2021
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Այս մասին Aliq Media-ին տեղեկացրել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Վրաստանից դեպի Ռուսաստան ուղղությամբ ճանապարհին բեռնատարների կուտակումների հիմնական պատճառը տրանսպորտային միջոցների մեծ հոսքն է և ռուսական կողմում ընթացող շինարարական աշխատանքները։ Ռուսական կողմը Լարսի անցակետում հիմնանորոգում է իրականացնում։ Նման իրավիճակում Լարսի անցակետով օրական 400 բեռնատար է անցնում, 100-ը՝ հայկական։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական […]
19:59 06.10.2021
Թբիլիսիում Տոլստոյի N4 հասցեում գտնվող եռահարկ շենքի մի մասը փլուզվել է, դեպքի հետևանքով տուժածներ չկան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Վթարային վիճակում գտնվող շենքն ունի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Շենքը կառուցվել է 19-րդ դարում: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և շրջանային վարչության ներկայացուցիչները:
19:57 06.10.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
19:46 06.10.2021
Հոկտեմբերի 7-8-ը Վրաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը` նոր նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերի նախագահությամբ: Aliq Media-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի պաշտոնական այցը Վրաստան վերահաստատում է ՆԱՏՕ-ի հաստատուն աջակցությունը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին: Վրաստանի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի լիագումար նիստում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր […]
19:40 06.10.2021
Իսպանիայում 70-ից բարձր տարիքի քաղաքացիներին թույլատրվում է օգտագործել Covid-19 դեմ Pfizer և Moderna պատվաստանյութերի երրորդ դոզան: Տեղեկությունը տարածում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ այսպես կոչված ուժեղացուցիչ դոզան կարող է տրվել այն մարդկանց, որոնց պատվաստումից անցել է վեց ամիս, որը կկարողանան ընդունել հոկտեմբերի վերջից: Իսպանիայում բնակչության 78%-ը լիովին պատվաստված է:
19:28 06.10.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են […]
19:17 06.10.2021
Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով մարզ այցելած ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով Շիրակի մարզում ոչ հիմնական շինությունների, տնակների խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, հաշվի առնելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից հետո տեղադրված ոչ […]
19:09 06.10.2021
Մյունխենի օլիմպիական ավանը, որտեղ անցկացվել է 1972թ. ամառային խաղերի մրցումների մեծ մասը, կարող է մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերի համաշխարհային ժառանգության ցանկ: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Առաջարկն արել է Բավարիայի նախարարների խորհուրդը: Նրանց կարծիքով՝ ավանն ունի հատուկ կարգավիճակ ստանալու հնարավորություն: Գերմանական կողմի կարծիքով՝ դրան կարող է նպաստել նաև հաջորդ տարի ամռանը կայանալիք եվրոպական համալիր […]
19:00 06.10.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց մատուցվող սննդի որակին, ինչպես նաև հիմնարկների առանձնահատկություններին ու այնտեղ առկա հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն իր տեղակալների և կենտրոնական մարմնի ներկայացուցիչների հետ այցելել է «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Ծառայության պետը հիմնարկների վարչակազմի ուղեկցությամբ շրջել է ՔԿՀ-ների բնակելի գոտիներում, […]
18:53 06.10.2021
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին ասել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ պահպանվում են Վրաստանի օրենսդրության, ինչպես նաև միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Արտահանձնման մասին խոսք լինել չի կարող, քանի որ արտահանձնումը իրականում նախատեսվում է հանցագործի համար: Որքանով տեղյակ եմ, Ուկրաինայում նրա դեմ գործ չի հարուցվել: Ընդհանրապես, կա դեպք, եթե չեմ […]
18:45 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: