TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Թուրքիայում PKK զինյալների թիվը նվազել է․ Թուրքիայի ՆԳՆ

19:57 05.10.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների թիվը նվազել է մինչև 181 հոգի: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին թուրք նախարարը հայտնել է ոստիկանության դպրոցի շրջանավարտների երդման արարողության ընթացքում ելույթ ունենալիս: Թուրքիայում PKK-ի դեմ պայքարի արդյունավետությունն ընդգծելու համար Սոյլուն նշել է, որ Հաքքարիում մարդիկ արդեն կարողանում ձմեռային արձակուրդներ անցկացնել, […]

̰
Վարանդայում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

19:51 05.10.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողների աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են […]

̰
Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերից առաջ փորձնական մրցումներ են անցկացվում

19:46 05.10.2021

Պեկինում 2022թ. կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի մարզահամալիրներում փորձնական մրցումներ են նախատեսված հոկտեմբերի 5-ից դեկտեմբերի 31-ը: Սպասվում է, որ կմասնակցի շուրջ երկու հազար մարդ (մարզիկներ, ուղեկցող պաշտոնյաներ և տեխնիկական մասնագետներ): Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Փորձնական մրցումները տեղի կունենան օլիմպիական երեք բնակավայրերում՝ Պեկինում, Չժանցզյակոուում  և Յանցինում: Նախատեսված են չմշկասահքի, սքելետոնի, գեղասահքի, սահնակային սպորտի, շորթ տրեկի, հոկեյի, բոբսլեյի, բիաթլոնի, […]

̰
Բռնի տեղահանվածների խնդիրների լուծման հարցում հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործուն աջակցությունը

19:40 05.10.2021

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 72-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, ընդգծեց, որ պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և […]

̰
Ազատան գյուղում սուբվենցիոն ծրագրով փողոց է ասֆալտապատվում

19:33 05.10.2021

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Ազատան համայնքում ընթացքի մեջ են կենտրոնական թիվ 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի 3 կմ երկարությամբ փողոցի 9040 գծային մետր հատվածը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 64 մլն 810 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 40 տոկոս, 60 տոկոս ֆինանսավորումն էլ կհատկացվի համայնքային բյուջեից։ Շինարարական աշխատանքներն իրականացվում […]

̰
Լրագրող Այշե Քարային մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում Թուրքիայում

19:27 05.10.2021

Լրագրող Այշե Քարայի դեմ «Ժողովրդավար հասարակության կուսակցության» (ԺՀԿ-DTK) դատավարության շրջանակում քրեական գործ է հարուցվել: Նա մեղադրվում է ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Լրագրողին սպառնում է 7 տարի 6 ամսից մինչև 15 տարվա ազատազրկում: Նշվում է, որ դատախազությունը պահանջել է նաև Քարային զրկել մի շարք իրավունքներից: Աղբյուրի հաղորդմամբ՝ դատական առաջին նիստը տեղի կունենա […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը

19:20 05.10.2021

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի գործունեությունը: 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած […]

̰
ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունների գործընկերները քննարկել են ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլերը

19:14 05.10.2021

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Օլեգ Սալագայի հանդիպումը՝ առցանց ձևաչափով: Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության շրջանակներում ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլերը: Կողմերն անդրադարձել են ոչ վարակիչ հիվանդություններին (ՈՎՀ)` ընդգծելով, որ այն դերակատարում ունի կորոնավիրուսային հիվանդության ընթացքի ծանրության և մահացության ցուցանիշների աճի […]

̰
Համավարակի ճգնաժամը մեղմելու համար դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան 5,4 միլիոն դոլար կհատկացնի ազգային ֆեդերացիաներին

19:08 05.10.2021

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան նախատեսել է լրացուցիչ  5,4 միլիոն դոլար  հատկացնել ազգային ֆեդերացիաներին՝  համավարակի  ճգնաժամի պատճառով: Բացի դրանից՝ կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումների կազմակերպիչներին նույնպես  լրացուցիչ կհատկացվի մոտ 4,3 մլն դոլար: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Երկու նախաձեռնություններն էլ կոչված են մեղմելու համաշխարհային ճգնաժամի ֆինանսական ազդեցությունը: Շատ  ֆեդերացիաներ նախորդ մրցաշրջանում բախվել են  ֆինանսական  լուրջ  դժվարությունների: Ի դեպ, […]

̰
Պահեստազորայինները մասնակցել են մարտավարամասնագիտական պարապմունքների

18:57 05.10.2021

Հոկտեմբերի 4-5-ը N զորամիավորման հրաձգարաններում վարժական հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Կատարելագործվել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները, ֆիզիկական ունակությունները։

̰
Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական ռազմական ինքնաթիռների համար

18:46 05.10.2021

Իրանը փակել է երկրի օդային տարածքը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների համար: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ Ադրբեջանն իր հերթին հայտարարել է Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակի փակման մասին:

̰
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի լիազորությունները դադարեցվել են

18:41 05.10.2021

Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում – Միացյալ ընդդիմություն» խմբակցության անդամ Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: Հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։ 79 պատգամավոր կողմ է քվեարկել Մելիայի՝ պատգամավորական մանդատը դադարեցնելու համար, խորհրդարանի անդամներից ոչ մեկը դեմ չի քվեարկել: ՄԱՇ կուսակցության նախագահ Մելիան հուլիսի 29-ին ինքնակամ էր հեռացել խորհրդարանից, երբ իշխող կուսակցությունը չեղյալ էր հայտարարել Շառլ Միշելի համաձայնագիրը: […]

̰
Քո ապրուստը ձրի է. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

18:35 05.10.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է խանութում գնումներ կատարելիս Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի արած այն հայտարարությանը, թե ապրանքների գները բավականին հարմար են։ Գրում է Ermenihaber.am-ը։ «Դրանք քեզ համար են հարմար։ Առանց այդ էլ քո ապրուստը ձրի է։ Արդյոք դու գիտե՞ս, թե ամսվա մեջ 2.825 լիրա նվազագույն աշխատավարձ ստացողն […]

̰
Երասխի հատվածում ադրբեջանական կողմի կրակահերթից վնասվել է ՀՀ  ԶՈւ բեռնատարը․ տուժածներ չկան

18:28 05.10.2021

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա: Անձնակազմի շրջանում տուժածներ չկան:

̰
Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է․ ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «ԻՌՆԱ» գործակալությանը

18:23 05.10.2021

ՀՀ ԱԳՆ-ն իր պաշտոնական էջում հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցը։   Ինչպե՞ս է Հայաստանը գնահատում  Հարավային Կովկասի ներկա իրավիճակը և ինչպե՞ս է տեսնում տարածաշրջանի ապագան։ Նախորդ տարի աշնանը Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա քաղաքական, տնտեսական, հումանիտար հետևանքները շարունակում են ազդեցություն ունենալ […]

̰
Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը կանցկացվի Ստամբուլում

18:16 05.10.2021

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) հայտարարել է, որ 2021թ. աշխարհի կանանց առաջնությունը տեղի կունենա Ստամբուլում դեկտեմբերին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Տղամարդկանց առաջնության օրինակով, կանանց մրցանակակիրներին նույնպես, կհանձնվեն դրամական պարգևներ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 2,6 միլիոն դոլար: 100 հազարը կտրվի հաղթողին, 50 հազարը՝ արծաթե և 25 հազարը՝ բրոնզե մեդալակիրներին: Աշխարհի առաջնությանը զուգահեռ մրցավայրում կկայանա AIBA-ի արտահերթ համագումարը, որի […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

18:10 05.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով․   «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, իմ գնահատանքն ու հարգանքն եմ արտահայտում ձեր մասնագիտությանը և առաքելությանը: Բազմաթիվ ուսուցիչներ Հայաստանում, ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների, նվիրված են եղել և շարունակում են նվիրված լինել մասնագիտությանը, ասել է, թե աշակերտին, ապագային ու երկրին: […]

̰
Նորոգումից հետո վերաբացվել է Գյումրիի թիվ 27 դպրոցը

18:06 05.10.2021

Հայ կրթական հիմնարկության, բարերար Սուսան Վարդանեան Բարբայի ֆինանսավորմամբ նորոգվել և այսօր հանդիսավորությամբ բացվել է Գյումրիի թիվ 27 դպրոցը։ Բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, Հայ կրթական հիմնարկության պատվիրակությունը։ Վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ նորոգվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել՝ մարզադահլիճները, կոսմետիկ վերանորոգում է իրականացվել ամբողջ դպրոցում՝ փոխվել է ջեռուցման համակարգը, պատուհանները, դպրոցի […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանկֆուրտում է

19:57 04.10.2021

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է գերմանական Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան և Ռումինիա-Հայաստան հանդիպումներին։ Հայտնում է ՀՖՖ-ն։ Թիմը կհանգրվանի Best Western Premier IB հյուրանոցում։ Հոկտեմբերի 4-ի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը առաջին մարզումը կանցկացնի Գերմանիայում, որտեղից հոկտեմբերի 6-ին արդեն չարտերային թռիչքով կմեկնի Իսլանդիա։

̰
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ անցկացվում են ETERNITY 2021 հրամանատարաշտաբային զորավարժություններ

19:50 04.10.2021

Վրաստանի Պաշտպանության ուժերի սկզբնական մարտական ​​պատրաստության կենտրոնի (CTC) բազայում, մեկնարկել են ETERNITY 2021 բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունները: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Ըստ նրանց, ամենամյա վարժանքներին ներգրավված են ավելի քան 200 մասնակից երեք երկրներից՝ Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից: «Այս տարի առաջին անգամ դաշտային ուսուցման բաղադրիչին կմասնակցի ՆԳ նախարարության ռազմավարական խողովակաշարերի պաշտպանության վարչության արագ […]

̰
Պուտինը նոր գործողություններով Էրդողանին ստիպում է լուծել Իդլիբի հարցը․ Cumhuriyet

19:43 04.10.2021

Թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Օրհան Բուրսալին հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գործողություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպել է լուծել Իդլիբի խնդիրը: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Բուրսալին իր հոդվածում գրել է. «Կարծես թե քաղաքական ապագա չկա Դամասկոսի ապստամբների համար, որոնց Անկարան պաշտպանում  և սնում է: Քաղաքականությունը չի կարող կառուցվել անհավանականը ստիպողաբար առաջ տանելու վրա. դա […]

̰
Երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են լիարժեք զարգացնելու մեր հարաբերությունները․ ՀՀ ԱԳ նախարար

19:33 04.10.2021

Աշխատանքային այցով  Իրանում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի իր գործընկեր Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հանդիպմանը հաջորդել է արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը․ «Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար […]

̰
Երազգավորս գյուղը կունենա էներգիայի սեփական աղբյուրը․ կառուցվում է արևային ֆոտովոլտային կայան

19:26 04.10.2021

Արտաքին լուսավորության ցանց և արևային ֆոտովոլտային կայան ունենալու համար Երազգավորս համայնքն օգտվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից, և պետություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ են համայնքի թիվ 8 փողոցի արտաքին լուսավորության ցանցի անցկացման և 25 կՎտ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքները։ Այսպիսով, Երազգավորս համայնքը կունենա սեփական էներգիայի աղբյուրը, որը տարեկան կարտադրի 37 […]

̰
Ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, կաշառքի և ճնշման հետևանքով. ԱՄՆ դեսպանատունը՝ Վրաստանի ՏԻՄ ընտրությունների մասին

19:19 04.10.2021

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 2-ի ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է՝ ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, կաշառքի և ճնշումների հետևանքով։ Հայտնում է Aliq Media-ն։ «ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի առաջին գնահատականը, ըստ որի Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները տեխնիկապես լավ էին կազմակերպված, սակայն ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, քվեների գնման, թեկնածուների և ընտրողների վրա […]

̰
ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

19:05 04.10.2021

Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում: Երկուստեք բարձր է […]

̰
Ընտրությունները գեներացրին քաղաքական բովանդակություն, առնվազն մեր պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ. Նիկոլ Փաշինյան

18:59 04.10.2021

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ծառայեցին որպես […]

̰
Առաջիկայում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

18:52 04.10.2021

Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Առաջիկայում նախատեսվում է հանդիպում: Ժամկետների մասով առաջիկայում կտեղեկացնենք»,- ասել է նա:

̰
Միխեիլ Սաակաշվիլիի գործով ձերբակալվել է ևս երկու մարդ

18:50 04.10.2021

Միխեիլ Սաակաշվիլիի գործով, հանցագործությունը կոծկելու մեղադրանքով, բացի Էլգուջա Ցոմաիայից, այսօր ձերբակալվել է ևս երկու մարդ: Այս տեղեկատվությունը Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում հաստատել է դատախազ Լևան Վեփխվաձեն: Նրա խոսքով, մանրամասները, թե ինչպիսի օգնություն են ցուցաբերել երկու անձինք հետախուզվող նախկին նախագահին, հայտնի կդառնան առաջիկա ժամերին: Ըստ դատախազի՝ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան մուտքի և տեղաշարժի երթուղին մանրամասնորեն հայտնի […]

̰

18:36 04.10.2021

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանի հետ: Կողմերը քննարկել են երկու տեղեկատվական տեխնոլոգիաների համագործակցությանը, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի ինտեգրված համակարգերի ներդրմանը վերաբերվող հարցեր, կարևորվել է նաև 44-օրյա պատերազմից հետո ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական անհրաժեշտությունը: ԱՀ ՊԵԿ նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախի […]

̰
Լիտվական կողմն իր փորձը կկիսի Հայաստանի հետ աղբի վերամշակման ոլորտում

18:28 04.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը: Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ […]

̰
BACK_TO_TOP