18:23 04.10.2021
Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը: Արշակ Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին: Իր հերթին, Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն աջակցում է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ […]
18:16 04.10.2021
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հովհաննես Զոհրաբյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Զոհրաբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
19:59 02.10.2021
Սաակաշվիլիի գործը կդառնա Վրաստանի դատական համակարգի փորձությունը: Մենք կդիտարկենք, թե արդյոք այս գործն անկողմնակալ է ընթանում, մենք դրա հույսն ունենք»,-այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը: Հաղորդում է 1tv.ge-ն։ Դեգնանը գտնում է, որ Վրաստանին ավելի շատ անհրաժեշտ է քաղաքական կայունություն, քան բևեռացում: «Երեկվանից խոսելուց ավելի կարևոր է խոսել առաջընթացի մասին: Մենք ցանկանում ենք, […]
19:42 02.10.2021
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի պետական սահմանի ապօրինի հատման համար: Հաղորդում է Ռիա Նովոստին Սաակաշվիլին ձերբակալվել է ուրբաթ օրը Թբիլիսիում և գտնվում է Ռուսթավի քաղաքի քրեակատարողական հիմնարկում: «Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում նախկին նախագահին մեղադրանք կառաջադրվի, այս անգամ քրեական գործը վերաբերում է […]
19:32 02.10.2021
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին: «Չգիտեմ, թե նա դեռ քանի տարի կարող է խաղալ: Եթե ոգևորությամբ դատենք, ապա կարող եմ ենթադրել, որ հավերժ: Այդ գլխով Զլատանը ցանկացած խնդիր կհաղթահարի: Նա իսկապես անհավանական մոտիվացիա ու կիրք ունի: Եթե կարողանայի նման նվեր անել, նրան ֆուտբոլային երկարակեցություն կնվիրեի»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում […]
19:24 02.10.2021
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասել է 235 մլն 98 հազար 573-ի, մահացել է 4 մլն 806 հազար 207 մարդ, առողջացել՝ 211 մլն 851 հազար 653-ը: Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվով դարձյալ առաջին տեղում է ԱՄՆ-ն: Վարակի տարածման սկզբից մինչև այս պահը ԱՄՆ-ում գրանցվել է 44 մլն 443 հազար 405 դեպք, մահերի թիվը կազմում է 718 հազար […]
19:13 02.10.2021
Անթույլատրելի է, որ մեկ անձ պատանդ վերցնի Վրաստանի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Լրագրողները Վրաստանի արտգործնախարարին հարցրել են Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության վերաբերյալ Ուկրաինայի նախագահի դիրքորոշման մասին: «Մենք շատ սերտ շփում ունենք Ուկրաինայի հետ: Վերջին շրջանում դա հատկապես նկատելի է, և համագործակցությունը զարգանում է […]
19:05 02.10.2021
Թալիբները * «մահապարտ գումարտակ» կտեղակայեն Աֆղանստանի Բադախշան նահանգում, որը սահմանակից է Տաջիկստանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Khaama Press-ին : «Բադախշան նահանգի փոխնահանգապետը լրատվամիջոցներին ասել է, որ իրենք ստեղծել են բացառապես մահապարտների գումարտակ, որը կտեղակայվի Աֆղանստանի սահմաններին, մասնավորապես ՝ Բադախշան նահանգում»,- նշում է գործակալությունը: Նահանգը, բացի Տաջիկստանից, սահմանակից է Չինաստանին և Պակիստանին: Հատուկ գումարտակի […]
18:56 02.10.2021
Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի մասնակից 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում: Մեր ըմբիշը կիսաեզրափակչում 0-10 հաշվով 35 վայրկյանում պարտության կրեց Դեյթոն Ֆիքսից: Մինչ կիսաեզրափակիչ հասնելը Արսենը 18-10 հաշվով հաղթել էր Ադլան Ասկարովին, 8-2 հաշվով՝ Աիբեգ Աիբեգովին: Եզրափակիչը կկայանա վաղը, որտեղ ամերիկացի ըմբիշի մրցակիցը կլինի Հասեգավա-Մագոմեդով զույգի հաղթողը: Հաղորդում է Armsport.am-ը։
18:36 02.10.2021
Ուկրաինան խնդրում է Վրաստանին՝ Ուկրաինայի հյուպատոսին թույլ տալ հանդիպել ձերբակալված Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ հյուպատոսական և իրավական օգնություն ցուցաբերելու համար: Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության առիթով այսօր Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում էր Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Սանդրո Թոփուրիան: Ըստ Նիկոլենկոյի, վրացի դիվանագետը ԱԳՆ-ին տեղեկացրել […]
18:27 02.10.2021
5․9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Բրազիլիայում՝ Պերուի հետ սահմանին, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տարաուակա քաղաքից 165 կիլոմետր հարավ -արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 589 կիլոմետր խորության վրա:
18:18 02.10.2021
Ավելի քան 100 ձեռնարկություն վերջին երկու ամսվա ընթացքում դադարեցրել են գործունեությունը Աֆղանստանի հյուսիս -արևմուտքում գտնվող Հերաթ նահանգում,Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tolo News- ը ՝ վկայակոչելով Աֆղանստանի արդյունաբերության և լեռնահանքային պալատի պաշտոնյաներին: Պաշտոնյաները նշել են, որ Հերաթում գործարանների թվի նվազումը պայմանավորված է հումքի , շուկաների պակասով և երկրի առջև ծառացած տնտեսական դժվարություններով: Միևնույն […]
18:08 02.10.2021
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական մեկնաբանություն է տարածել, Վրաստանի ժամանակավոր ներկայացուցիչ Սանդրո Թոփուրիային գերատեսչություն կանչելու վերաբերյալ: Հաղորդում եմ վրացական լրատվամիջոցները։ «Հոկտեմբերի 2-ին Ուկրաինայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սանդրո Թոփուրիան հրավիրվեց արտաքին գործերի նախարարություն: Դիվանագետը մեզ տեղեկացրեց Վրաստանում Սաակաշվիլիի կալանավորման հանգամանքների, Վրաստանի քրեական օրենսգրքի հոդվածների մասին, որոնցով նրան մեղադրանք է առաջադրվել: Ուկրաինական կողմն ընդգծեց Սաակաշվիլիի օրինական […]
17:29 02.10.2021
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների՝ կրծքով կերակրումը հակացուցում չէ COVID-19-ի դեմ պավաստումների համար: ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս պատվաստումից հետո դադարեցնել կրծքով կերակրումը, քանի որ կրծքով կերակրելն օգտակար է ինչպես կրծքով կերակրող կանանց, այնպես էլ նրանց նորածինների համար: Համաձայն ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների առաջարկության՝ կրծքով կերակրող կանայք կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ: Պատվաստումներն անվտանգ […]
17:10 02.10.2021
Վրաստանում այսօր անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Կընտրվեն 64 քաղաքապետներ, այդ թվում՝ մայրաքաղաքի, ինչպես նաև քաղաքային և մարզային ժողովների ղեկավարներ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,18%։ Ողջ երկրով մեկ բացվել են ավելի քան 3700 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 19:00-ն։ Ընտրությունների առաձնահատկությունն ընդդիմության հետ՝ ԵՄ միջնորդությամբ կքնված համաձայնագրի պայմանն է, […]
20:51 01.10.2021
Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը, Արմեն Նազարյանը, նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանն աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզում: Պաշտոնյաները նախ այցելել են Գյումրու բժշկական կենտրոն, ծանոթացել կազմակերպության ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին, ծննդօգնության բաժանմունքի շենքային պայմաններին, զրուցել բուժաշխատողների հետ: Այնուհետև Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ոլորտի պատասխանատուները ծանոթացել են հոգեբուժական օգնության կազմակերպմանը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կեցության […]
20:36 01.10.2021
Հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Չեխիայի հետ առկա քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի բարձր մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է […]
20:11 01.10.2021
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի կազմում ընդգրկված պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի զբոսաշրջության լիազոր մարմինների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր ու Զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները […]
20:03 01.10.2021
Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահը՝ հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին, ձերբակալվել է,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մեր իրավապահները ամենաբարձր մակարդակով իրականացրել են հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու գործողությունը: Իրավապահ մարմինները նախնական տեղեկություններ ունեին Ուկրաինայից Վրաստան նրա տեղաշարժի մասին, և այս գործընթացը լիովին վերահսկվում էր»,- ասել է Ղարիբաշվիլին:
19:50 01.10.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բաց, արդար և ազատ միջավայրում անցկացվելու համար այժմ երկրին ամենից շատ հանգիստ է պետք: Հայտնում է Aliq Media-ն։ Ըստ նրա՝ կառավարության պարտականությունն է ճնշել նախընտրական լարվածություն և ապակայունացում դրդողների բոլոր փորձերն ու թույլ չտալ բևեռացում: «Խաղաղ […]
19:43 01.10.2021
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` Նարեկ Զեյնալյանը կարևորել է քաղաքակիրթ աշխարհում բժշկական ասոցիացիաների դերակատարությունը: Հանդիպման նպատակը բավարար օրենսդրական հիմքեր մշակել և ստեղծելն է կառույցի գործունեությունը լիարժեք ապահովելու համար: Նրա դիտարկմամբ` ասոցիացիայի գործունեության […]
20:54 30.09.2021
Իմ ուղերձն այս է, Վրաստանը լրացուցիչ սադրանքների և լրացուցիչ բևեռացման կարիք չունի,- ասել է էստոնացի եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալիուրանդի՝ ի պատասխան Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան հնարավոր ժամանման վերաբերյալ հարցին: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ես անձամբ Սաակաշվիլիին մեկ շաբաթ առաջ կայացած հանդիպման ժամանակ կոչ եմ արել օգտագործել իր ողջ քաղաքական կապիտալը՝ փորձելով թուլացնել քաղաքական լարվածությունը: Օգտագործեք այն ամբողջ […]
20:48 30.09.2021
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (ԳՐԵԿՈ), նոր զեկույց է հրապարակել Հայաստանում կոռուպցիայի դեմ ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԳՐԵԿՈ-ի հրապարակած նոր՝ Համապատասխանության միջանկյալ զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը «խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման» և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի 2016 թ. գնահատման զեկույցում տեղ գտած 18 հանձնարարականների կատարման հարցում: Զեկույցի եզրակացության […]
20:40 30.09.2021
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հոկտեմբերի 4-ին որոշում կկայացնի «Pfizer» պատվաստանյութի երրորդ դեղաչափի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիմնվելով սեփական աղբյուրների վրա: Եվրոպական միության դեղորայքի կարգավորիչը հոկտեմբերի 4-ին կորոշի՝ հաստատի, թե ոչ «Pfizer» պատվաստանյութի լրացուցիչ դոզայի հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ դժվար թե հստակ հղում լինի կոնկրետ տարիքային խմբերին: Այն դեպքում, եթե Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը աջակցի երրորդ […]
20:32 30.09.2021
Ինչպես տեղեկացնում է «Հրապարակը», Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Նիստը ընթացել է Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Դատարանը բավարարել է Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց: ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել […]
20:28 30.09.2021
Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանն Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրի պատճենը ընդունելիս դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների կողմից իրանցի վարորդների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, երկու վարորդների ձերբակալման առնչությամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Ամիր Աբդոլլահիանը նաև զարմանալի ու ափսոսանք հարուցող է անվանել ադրբեջանական կողմից հնչող բացասական հայտարարությունները։ Աբդոլլահիանը նշել է, որ […]
20:20 30.09.2021
Եվրամիության անդամ երկրները հոկտեմբերի 13-ին կքննարկեն Վրաստանի համար վիզայի մուտքի ռեժիմի հարցը: Այս հարցն առաջ է քաշվել, երբ Վրաստանից ապաստան ստանալու անհիմն պահանջն աճել է 51 տոկոսով։ Հայտնում է aliq.ge-ն։ EUobserver- ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին հրապարակված ԵՄ ներքին զեկույցի բովանդակության համաձայն՝ Գերմանիան դժգոհություն է հայտնել Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև խնդրահարույց երկրների առաջին տասնյակում […]
20:08 30.09.2021
Շուրջ երկու շաբաթ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո հրշեջներին հաջողվել է մարել «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը: Տարբեր հատվածներում հրդեհի օջախների առկայությամբ և կրակի արագ տարածման վտանգով պայմանավորված՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել: Հրդեհաշիջման աշխատանքներին՝ սկսած սեպտեմբերի 15-ից, յուրաքանչյուր օր ավելի քան 100 փրկարար ծառայող է մասնակցել:
20:02 30.09.2021
Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևելու են նաև միջազգային դիտորդները։ Հաղորդում է Aliq Media-ն։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) պատվիրակությունը բաղկացած է յոթ եվրապատգամավորներից։ Պատգամավորները Վրաստան են ժամանել սեպտեմբերի 29-30-ը։ Պաշտոնական ծրագրի շրջանակներում կհանդիպեն ԵՄ դեսպանի, ԵԱՀԿ առաջատար խմբի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, […]