18:32 11.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինա բացառվում է, Կիևից ոչ մի հարցում չի ստացվել, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Դա բացառվում է․ ես հաստատում եմ 100%-ով: Նախ՝ ոչ ոք ( Ուկրաինայում՝ խմբ.) չի պահանջում նրա արտահանձնումը, և նույնիսկ եթե նրանք խնդրեն, ոչ ոք նրան չի հանձնի: Նա ստիպված կլինի առնվազն վեց տարվա պատիժ […]
18:25 11.10.2021
Արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետության ողջ Հադրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչություն ունեցող կարևորագույն բնակավայրերից է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․ «Այն, որ մինչև Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելը Հադրութը բնակեցված էր բացառապես հայկական բնակչությամբ, փաստագրված է բազմաթիվ պատմական աղբյուրներում և նյութերում։ […]
18:19 11.10.2021
Հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Աշխատանքային այցը տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով՝ ի հավաստումն ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությանը նոր խթան հաղորդելու փոխադարձ շահագրգռության: Այցի շրջանակներում նախատեսված են ընդլայնված կազմով բանակցություններ երկու երկրների գլխավոր դատախազների միջև, […]
18:07 11.10.2021
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Բելգրադում է գտնվում Թուրքիայի արտաքին գործերին նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի արտգործնախարարը գագաթնաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրները ներկայացնող իր գործընկերների հետ: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Twitter-ում տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին: Չավուշօղլուն […]
21:49 10.10.2021
Իսպանական Պրիմերայի ղեկավար Խավյեր Տեբասը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության մասին. «Ակնհայտ է, որ նրա վաճառքն իմ մեղավորությունը չէ: Ֆուտբոլին կայունություն է անհրաժեշտ: Ա Սերիան արդեն 20 տարի է գումարներ է կորցնում, նույնը տեղի է ունենում նաև Ֆրանսիայում: Գերմանիայում և Իսպանիայում նման բան չկա: Կանոնները անհրաժեշտ են, քանի որ առանց դրանց մենք […]
21:27 10.10.2021
Հոկտեմբերի 10-ին, ժամը 15։56-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 4-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ), այրվում է պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին։
21:21 10.10.2021
Արցախում ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Ասկերանի շրջան Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 % Ծաղկաշատ 102 ընտրողներից […]
21:09 10.10.2021
ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն ռուսական զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է իրականացնում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի զոհվելու փաստով․ «Հոկտեմբերի 9 -ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի բնակիչը: Ռուսական զորախմբի հրամանատարությունը միջադեպը հետաքննում է երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում է ՌԴ […]
20:50 10.10.2021
Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը երկուշաբթի կընդունի Հանրապետության նոր կանցլեր Ալեքսանդր Շալլենբերգի երդումը, հաղորդում է ավստրիական Ö3 ռադիոկայանը: Հիշեցնենք, շաբաթ օրը Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ իր դեմ հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին՝ առաջարկելով, որպես իրեն իրավահաջորդ Շալլենբերգին: Չորեքշաբթի օրը Ավստրիայի տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դատախազությունը հաստատել է, որ հետաքննություն է իրականացնում […]
20:25 10.10.2021
Հոկտեմբերի 10-ին՝ Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Հայտնում է ՀՖՖ-ն։ Այն հարցին թե , ինչ տպավորություններ ունի Ռումինիայի հավաքականից Կապառոսը նշել է ․ «Ռումինիան բավական ուժեղ հավաքական ունի, որի […]
19:55 10.10.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Փոխանցում է 1tv.ge-ն։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունը և տարածաշրջանում խաղաղության և զարգացման ավելի մեծ հնարավորությունների համար ակտիվ միջնորդություն վարելու Վրաստանի պատրաստակամությունը: Վրաստանի Կառավարության ղեկավարը գրել է․ «Հայաստանի Հանրապետություն կատարած այցիս ընթացքում ես արդյունավետ զրույց […]
19:35 10.10.2021
ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ Քաթարի Աշխարհի առաջնությունն, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի իր կարիերայում. «Կարծում եմ՝ առաջիկա ԱԱ վերջինն է լինելու իմ կարիերայում: Այդպես եմ կարծում, քանի որ վստահ չեմ, որ դրանից հետո կկարողանամ իմ մեջ ուժ գտնել ու շարունակել խաղալ: Այդ պատճառով ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ներդնեմ բոլոր ուժերս […]
19:25 10.10.2021
Թբիլիսիում Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ակցիա է սկսվել։Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ակցիան կազմակերպել է Վրաստանի ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Տակո Չարկվիանին, ով նախաձեռնել է ժողովրդական շարժում՝ Սաակաշվիլիին երկիր վերադարձնելու համար: Քաղաքական գործչին ազատ արձակելու պահանջով ավելի լայնածավալ ակցիա է նախատեսված հոկտեմբերի […]
19:12 10.10.2021
Բելառուսում ԵՄ պատվիրակության ղեկավար Դիրկ Շյուբելն ասել, որ Մինսկը պետք է քայլեր ձեռնարկի մահապատիժը վերացնելու ուղղությամբ։ Նա հիշեցրել է, որ Բելառուսը մնում է Եվրոպայի միակ երկիրը, որտեղ մահապատիժ է կիրառվում: «Իշխանությունները միշտ էլ կցկտուր են հաղորդել մահապատժի մասին, վերջին ժամանակներում էլ ավելի գաղտնի է դարձել»,- ավելացրել է Շյուբելը: Նրա խոսքով՝ աշխարհը մշակել է բազմաթիվ ծանրակշիռ […]
18:40 10.10.2021
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ Մոսկվա կատարելիք այցի համաձայնության դիմաց ամերիկյան կողմը պատժամիջոցների ցուցակից հանել է որոշ ռուսների, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Սա (նկատի ունի այցելություն) նրանց ցանկությունն էր: Նա իսկապես պատժամիջոցների ցուցակներում էր, սա հուշում է, որ մարդը չի կարող հատել սահմանը: հարցը լուծվել է հավասար հիմունքներով», – ասել է Զախարովան […]
18:28 10.10.2021
Իրանը մտադիր չէ կախվածություն ձեռք բերել Ռուսաստանից և Չինաստանից և այդ երկրների հետ հարաբերությունները կզարգացնի փոխադարձ հետաքրքրության հիման վրա: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Նախարարի խոսքերով, «հավասարակշռված արտաքին քաղաքականության առանցքային հատկանիշներից մեկն այն է, որ առաջնահերթ ոլորտները հաշվի առնելով ՝ Թեհրանը կօգտագործի աշխարհի այլ ոլորտներում առկա բոլոր հնարավորությունները […]
18:15 10.10.2021
Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 346 ընտրող կամ ընտրողների 46.6 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Ասկերանի շրջան Խաչմաչ 143 ընտրողներից 73 կամ 51.0 % Ծաղկաշատ 102 ընտրողներից 58 կամ 56.9 % Մարտակերտի շրջան Նոր Ղազանչի 98 ընտրողներից 59 […]
17:37 10.10.2021
Դատախազությունը երեք անձի մեղադրանք է առաջադրել, շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները խախտելու փաստով, որոնք հանգեցրել են մահվան և ծանր հետևանքների: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկատվությունը տարածում է քննչական մարմինը: Վրաստանի ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հոկտեմբերի սկզբին Զ.Բ.-ն համապատասխան վարձատրության դիմաց պայմանավորվել է անհատներ՝ Խ.Ս.-ի և Գ.Ս.-ի հետ, Բաթումում, […]
17:25 10.10.2021
Ամերիկյան Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է , 14- ը՝ վիրավորվել: «Տասնյակ մարդիկ են ահազանգել 911 և հուսահատ օգնություն են խնդրել այն բանից հետո, երբ կիրակի վաղ առավոտյան Սենթ Փոլի սրճարաններում մեկում ավելի քան մեկ տասնյակ մարդիկ հրազենային վնասվածքներ են ստացել , իսկ մեկ մարդ վիրավորվել է մահացու»,- ասվում է […]
17:12 10.10.2021
Լիբանանի էներգետիկայի նախարար Վալիդ Ֆայադը հայտարարել է, որ խափանումից հետո երկրի էներգահամակարգը վերադարձել է իր բնականոն գործունեությանը, հաղորդում է լիբանանյան OTV հեռուստաալիքը: Շաբաթ օրը Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել էր՝ երկրի երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարի պատճառով։ «Էներգացանցը վերադարձել է իր բնականոն աշխատանքին, որը երկու խոշոր էլեկտրակայաններում վառելիքի սպառման պատճառով դադարեցվել էր»,- ասել է նախարարը:
16:40 10.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ սիրահարված է Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոյին: Ավելի վաղ 30-ամյա պատգամավորը հրապարակել էր մինչ Սաակաշվիլիի Վրաստան ժամանումն արված ձայնագրության տեսանյութը, որում նրանք խոսում էին իրենց հարաբերությունների մասին: Յասկոն բացատրել է, որ զույգը որոշել է համատեղ տեսահոլովակ նկարահանել, որպեսզի հետագայում կարողանան պաշտպանել քաղաքական գործչի շահերը: «Իմ բոլոր նախկին […]
16:25 10.10.2021
Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։Այս մասին հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը։ «Նշենք նաև, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։ Հարգելի հայրենակիցներ խնդրում և զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից,հուշարձանների վանդալիզմի ցանկացած դրսևորումներ […]
16:10 10.10.2021
Հոկտեմբերի 12 -ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Նույն օրը նախատեսվում է նաև պետության ղեկավարի հանդիպումը Կրեմլում՝ Պետդումայի նոր գումարման պատգամավորների հետ։ Հաղորդում է ՌՒԱ Նովոստին Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 12 -ին Կրեմլում հանդիպելու է VIII գումարման Պետդումայի պատգամավորների հետ: «Նախագահը […]
15:40 10.10.2021
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագախումբը այսօր երեկոյան երեկոյան հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաև անվանի դաշնակահար Պավել Գիլիլովը։ Լավարդ Սկոու-Լարսենը, խոսելով Մոցարտի երաժշտության մասին, նշում է, որ այն հզոր ուժ ունի։ Նա Մոցարտի արվեստը համեմատում է ամոքիչ հատկություններ ունեցող սպեղանու հետ։ […]
15:10 10.10.2021
Այսօր Արցախի Հանրապետության 4 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 742 ընտրող: Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1 %: Մասնակիցների թիվն […]
14:55 10.10.2021
Հրշեջները Ռուսաստանի Դաշնության մարզերում, 1,288 հա տարածքում, անտառային հրդեհների մարման աշխատանքներ են իրականացնում: Օրվա ընթացքում 1,993 հա տարածքի վրա 35 հրդեհ է մարվել։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ըստ տարածաշրջանային անտառտնտեսության դիսպետչերական ծառայության տվյալների, վերջին օրվա ընթացքում ՝ 2021 թվականի հոկտեմբերի 9 -ին, Ռուսաստանում անտառային հրշեջների ուժերով մարվել է 35 հրդեհ։ Հոկտեմբերի 10 -ին, Ռուսաստանի Դաշնությունում ակտիվացել է […]
14:40 10.10.2021
Պատվաստման ցուցանիշն ամեն օր ընկնում է, այսօր այդ թիվը յոթ հազար է, ինչը շատ քիչ է: Բոլորին խնդրում եմ դիմել պատվաստումների կենտրոններին: Երկրում բավականաչափ պատվաստանյութեր կան, և բոլորը պետք է պատվաստվեն»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Առաջին ալիքին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքով ՝ փաստն այն է, որ վերջին 5-6 օրերի […]
14:00 10.10.2021
Եմենի Ադեն քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում ականապատ մեքենա է պայթեցվել: Ինչպես հաղորդում է Կատարի Al Jazerra հեռուստաալիքը, պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Հեռուստաալիքի տվյալներով ՝ պայթյունն իրականացվել է ավտոշարասյան ուղղությամ , որում եղել են Ադենի իշխանությունների ներկայացուցիչները: Al-Arabiya հեռուստաալիքը պարզաբանում է, որ պայթյունի թիրախը եղել է Ադենի վարչակազմի ղեկավարը, ով եղել է մեքենաներից մեկում:
13:30 10.10.2021
Թաթարստանում ինքնաթիռի վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, 6 վիրավոր գտնվում են ծանր վիճակում, ասել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը: «Առավոտյան ժամը 11-ի նախնական տվյալների համաձայն, Թաթարստանի Մենզելինսկի շրջանում L-410 ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով 16 մարդ մահացել է, 6 վիրավոր հոսպիտալացվել են հանրապետության բժշկական հաստատություններ` շտապօգնության և սանավիացիայի օգնության բրիգադներով, -ասել էԿուզնեցովը։ […]
13:15 10.10.2021
Հոկտեմբերի 9-ին մեկնարկեց Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի խաղարկությունը: Հայտնում է ՀՖՖ-ն։ Առաջնությանը մասնակցում են հետևյալ թիմերը. ՀՊՏՀ Երևան, Արարատի «Արաքս», «Արարատ-Արմենիա» ֆզ, «Թիմ Ագրո», «Լոգիկոն», «Երևան» ՖԱ, «Ալաշկերտ» ֆզ, «Ֆալկոնս» ֆզ: Նոր մրցաշրջանի առաջին խաղային օրը գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Արարատ-Արմենիա» 12-5 «Թիմ Ագրո» ՀՊՏՀ Երևան 4-4 Արարատի «Արաքս» Հոկտեմբերի 10-ին կկայանան հետևյալ հանդիպումները. […]