TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Բոսֆորում բախվել են ռուսական և թուրքական բեռնանավերը

17:19 25.09.2021

Բոսֆորի նեղուցում տեղի է ունեցել վթար: Իրար  են բախվել  ռուսական «Русич-10»  և թուրքական «Tahsin İmamoğlu» բեռնատար նավերը: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ռուսական և թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական առափնյա ոստիկանության հայտարարությանը: Հայտարարության մեջ ասվում է, որ 128 մետրանոց ռուսական բեռնանավը վերադառնում էր Ռուսաստան Թուրքիայի Բուրսա  նահանգից:  Իսկ 90 մետրանոց թուրքական բեռնատար նավը  Թուրքիայի […]

̰
Վրաստանի ՆԳՆ ուղղաթիռներով սողանքային գոտուց տարհանում են քաղաքացիներին և զբոսաշրջիկներին

17:10 25.09.2021

Վրաստանի  ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կողմից սահմանապահ ոստիկանության ուղղաթիռով հատուկ միջոցառում է ձեռնարկվում՝ քաղաքացիներին Օմալոյից անվտանգ տարհանելու համար: Հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ նախարարությանը։ Երեկ Փշավելի-Աբանո-Օմալո կապող ճանապարհին առատ տեղումների պատճառով վնասվել էր Թուշեթին կապող ճանապարհը: Օմալոյից և նրա հարակից գյուղերից Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիներին Թելավի օդանավակայան բերելու համար հրշեջ -փրկարարական […]

̰
Հնդկական ընկերությունը սեփական պատվաստանյութի արտադրության շուրջ համաձայնագիր է ստորագրել

20:58 24.09.2021

Հնդկական Cadila Healthcare դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ իր սեփական ZyCoV-D պատվաստանյութի արտադրության շուրջ համաձայնագիր Է ստորագրել դեղամիջոցներ արտադրող Shilpa Medicare հնդկական ընկերության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պատվաստանյութը 66,6 տոկոս արդյունավետություն է ցուցաբերել COVID-ի սիմպտոմատիկ դեպքերի եւ 100 տոկոս՝ հիվանդության չափավոր դեպքերի դեմ: «Ընկերությունը ZyCoV-D-ի տեխնոլոգիան կփոխանցի Shilpa Biologicals Pvt Ltd ընկերությանը: Համաձայնագրին համապատասխան, Shilpa Biologicals Pvt […]

̰
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը թույլ է տվել Covid-19 պատվաստանյութի երրորդ դոզան՝ որոշակի խմբերի համար

20:48 24.09.2021

Այսօրվանից միլիոնավոր ամերիկացիներ կկարողանան ստանալ Covid-19 պատվաստանյութի երրորդ դոզան: Համապատասխան թույլտվությունը տրվել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից: Փորձագետների հանձնարարականի համաձայն, «ուժեղացված» դոզան խորհուրդ է տրվում 65 տարեկանից բարձր մարդկանց, ինչպես նաև 50-64 տարեկան մարդկանց համար, ովքեր ունեն ծանր քրոնիկ հիվանդություններ: Pfizer-ի լրացուցիչ դոզան թույլատրվելու է երկրորդ դեղաչափից վեց ամիս անց: Բացի դրանից, […]

̰
Վրաստանում պատվաստումների տեմպերը նվազել են

20:35 24.09.2021

Վրաց համաճարակաբանները խոսում են  երկրում պատվաստումների տեմպերի նվազման մասին: Հաղորդում է aliq.ge-ն։ Վերջերս Վրաստանում պատվաստումների օրական ցուցանիշը 15 հազար է, մինչդեռ, համաճարակաբանների ակնկալիքներով` պետք է լիներ կրկնակի ավել: Փորձագետների կարծիքով ՝ Pfizer պատվաստանյութի ժամկետը լրանում է նոյեմբերին: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն գոհ չէ Վրաստանում պատվաստումների գործընթացից և նշում է, որ Pfizer-ը,  որը մինչ […]

̰
Հայաստանում կներդրվի աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակ

20:26 24.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը, Տեսչական մարմնի ներկայացուցիչները մասնակցել են «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի» ծրագրի շրջանակներում կայացած «Հայաստանում աշխատանքային իրավունքների վերահսկման էլեկտրոնային հարթակի» ստեղծման թեմայով աշխատաժողովին։ Հ․ Ավագյանը ներկայացրել է Երևանում կայացած ԱՊՀ […]

̰
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ գերիներին առանց նախապայմանների և անհապաղ ազատ արձակման խնդրին

20:18 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։ ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։ Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ […]

̰
Խորհրդարանը քննարկել և  ընդունել է համայնքների խոշորացման օրինագիծը

20:14 24.09.2021

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում երկու հարց էր: Մեկը վերաբերել է համայնքների խոշորացմանը, մյուսը՝ հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները ավելացնելուն։ Երկու հարցերի քննարկումն ու քվեարկությունը անցել է առանց ընդդիմության։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վահան Քերոբյանը հանդիպել է IEO տնտեսագիտության միջազգային օլիմպիադայում մեդալներ նվաճած հայ դպրոցականներին

20:06 24.09.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային տնտեսագիտության օլիմպիադայում (IEO) մեդալներ նվաճած 4 հայ դպրոցականների, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի (BISA) ուսումնական գծով տնօրեն Արևիկ Եզեկյանի և օլիմպիադայում հայկական թիմի ղեկավար, BISA տնտեսագիտության ուսուցիչ Շավարշ Զոհրաբյանի հետ։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ է միացել այս խոշորագույն օլիմպիադային, որին մասնակցել է 46 երկրի ներկայացուցիչ։ […]

̰
Վրաստանում նոյեմբերի վերջին սպասում են կորոնավիրուսի հինգերորդ ալիքին

19:53 24.09.2021

Կորոնավիրուսի հինգերորդ ալիքն անպայման կլինի ամենուր, ամբողջ աշխարհում, ներառյալ մեզ մոտ: Հավանաբար մենք պետք է դրան սպասենք մինչև նոյեմբերի վերջ,- ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով, եթե պատվաստվածների թվի լավ ցուցանիշ լինի, երկիրը համեմատաբար հեշտությամբ կանցնի հինգերորդ ալիքը: «Եթե հնարավորինս պատվաստվենք, կունենանք լավ ցուցանիշ, հինգերորդ ալիքը կլինի […]

̰
Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Բաթումի փողոցները

19:40 24.09.2021

Բաթումում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով այսօր հեղեղվել է  մի քանի փողոց: Անձրևաջրերը ողողել են  մոտ 10 տուն: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևների հետևանքով կրկին սողանքային երևույթներն ակտիվացել են Աջարիայի տարբեր քաղաքային բնակավայրերում։ Քոբուլեթում, Խելվաչաուրում և Խուլոյում սողանքային հողի զանգվածը փակել է մուտքը մի քանի գյուղեր: Ըստ Աջարիայի ավտոճանապարհային վարչության՝ առավոտից ճանապարհները մաքրվում են, մինչև օրվա վերջ […]

̰
Աշխարհում օգտագործվել է ավելի քան 6 մլրդ դեղաչափ պատվաստանյութ

21:00 23.09.2021

Պատվաստանյութերի ավելի քան 6 միլիարդ դեղաչափ է օգտագործվել աշխարհի 184 երկրում: Տվյալները տարածում է Bloomberg-ը։  Այս տվյալների համաձայն՝ օրական պատվաստվում է 31.5 միլիոն մարդ: Մինչ այժմ օգտագործված պատվաստանյութերի քանակը բավարար է աշխարհի բնակչության 39.2%-ին լիարժեք պատվաստելու համար: Ամենաշատը պատվաստվել են Չինաստանում, այստեղ օգտագործվել է ավելի քան 2,1 միլիարդ դեղաչափ: Հնդկաստանում օգտագործվել է 833 միլիոն դեղաչափ: […]

̰
Լրացուցիչ ծախս վարորդների համար, թե՞ ոլորտը վերահսկելու փորձ․ փոխվելու  է մեքենաների  գազաբալոնների տեղադրման կարգը

20:53 23.09.2021

Ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման, պարբերական վկայագրման կարգը շուտով կփոխվի: Գազաբալոնները կտեղադրեն լիցենզավորված կազմակերպություններ, իսկ գազաբալոններով աշխատող բոլոր մեքենաների համար կստեղծվի էլեկտրոնային շտեմարան: Լրացուցիչ ծախս ու հոգսեր վարորդների համա՞ր, թե ոլորտը վերահսկելու փորձ: Այս հարցերի շուրջ պարզաբանումներ է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հույն նախկին պատգամավորը խստորեն դատապարտել է Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները

20:43 23.09.2021

Եվրախորհրդարանի նախկին հույն պատգամավոր Նոտիս Մարիասը, ով այժմ ղեկավարում է «Հունաստան. այլ ճանապարհ» կուսակցությունը, հայտնել է, որ Ղրիմի վերաբերյալ վերջին հայտարարություններով Թուրքիայի նախագահը հասել է լկտիության գագաթնակետին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ նրա՝ Էրդողանը նման հայտարարություններով փորձում է սիրաշահել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, իսկ Մոսկվայում այդ ամենը չեն հասկանում:  Ըստ նրա՝ Էրդողանը կողմ է, […]

̰
Գետափ գյուղում այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը և անասնակերը

20:35 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափ գյուղի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի օժանդակ շինության տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են  տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի

20:28 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստո Օլավիի հետ։ Հայաստանի ու Ֆինլանդիայի ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ առավել զարգացնելու հայ-ֆիննական համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի հաստատումը, կրթության, շրջակա միջավայրի, բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացումը։ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահը

20:21 23.09.2021

ՀՀ անկախության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։ «Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի և իմ անունից ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հուսով եմ, որ հայ-մոլդովական կապերի հետևողական ամրապնդումը երկու երկրների համար նոր հնարավորություններ կբացի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար: Ես նաև հաստատապես համոզված եմ, որ միջխորհրդարանական […]

̰
Էրդողանն ակնկալում է Պուտինի հետ հանդիպմանը հասնել սիրիական հարցում կարևոր որոշման․ երկու առաջնորդների հանդիպումը կկայանա Սոչիում

20:13 23.09.2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Իդլիբում իրավիճակը կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ «կարևոր որոշման կհասնեն»: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին  հինգշաբթի օրը նա հայտնել է թուրք լրագրողներին՝ ԱՄՆ -ից վերադառնալիս: «Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպումը, եթե այն տեղի ունենա սեպտեմբերի 29-ին, իսկապես կարևոր է: Մենք պատվիրակությունների […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը անդրադարձել է միջազգային կազմակերպությունների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությանը

20:01 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների […]

̰
Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

19:53 23.09.2021

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Յակուբո Սանտուրակի Սուլեյմանին (Yakubo Santuraki Suleiman) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Թեհրան): Շնորհավորելով դեսպանին՝ Արմեն Ղևոնդյանը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: […]

̰
Մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթը

19:45 23.09.2021

Ամբողջ Եվրոպայով մեկ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթը, որն այս անգամ կանցկացվի սեպտեմբերի 23-30-ը: ՀՖՖ-ն ևս կանցկացնի մի շարք միջոցառումներ Հայաստանի 18 բնակավայրերում: ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի ծրագրի շրջանակներում այս հոկտեմբերին ՀՖՖ հովանու ներքո կանցկացվեն ֆուտբոլի դպրոցական առաջնություններ:

̰
Վրաստանի ՏԻՄ ընտրություններին հետևելու է ավելի քան 3000 դիտորդ՝ 36 միջազգային և 75 տեղական կազմակերպություններից

19:40 23.09.2021

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հաշված օրեր են մնացել: Չնայած պանդեմիային ու Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի երկուսի ընտրություններին հետևելու է 36 միջազգային ու 75 տեղական կազմակերպություն` ընդհանուր առմամբ, ավելի քան 3000 դիտորդ: Հաղորդում է Aliq Media-ն։ Հատկապես նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների վիճելի արդյունքներից հետո, հատուկ հետաքրքրություն է առաջացել […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին

19:32 23.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ամենապատիվ Հոգևոր Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Մեծ է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման […]

̰
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

19:28 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցել են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից։ Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։  

̰
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը

19:20 23.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255 648 դեպք, բուժում է ստանում 11396 անձ, առողջացել է՝ 237 855, մահացել է՝ 5200, մահվան ելքեր […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է

19:14 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17։09-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին «Hyundai Galloper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ […]

̰
152 ստուգայց, արձանագրված 41 խախտում․ ԱԱՏՄ-ն Covid-անվտանգության նորմերը դիտարկել է 9 քաղաքներում

19:00 23.09.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 4 կենտրոնների մասնագետները՝ ոստիկանության հետ համատեղ, իրականացրել են ընդհանուր 152 ստուգայց։ Արձանագրվել է 41 խախտում։ Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Ստեփանավան, Տաշիր, Կապան, Սիսիան, Մասիս, Աբովյան քաղաքներում, Այնթափ, Խարբերդ համայնքներում։ Ստուգայցերով եղել են նշված համայնքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, պետական կառույցներում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և […]

̰
Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և թուրք դեսպանը հանդիպել են

18:52 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Աֆղանստանում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայի և «Թալիբան» իսլամիստական շարժման ձևավորած կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի հանդիպումը: Թուրքական «Sözcü» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ սա առաջին պաշտոնական հանդիպումն է Թուրքիայի և «Թալիբանի» միջև: Հանդիպման մասին հայտնել է թուրք դեսպանը Twitter-ում արած գրառմամբ: Նա արտգործնախարարի պաշտոնակատարին վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է […]

̰
Թմրանյութերի խոշոր խմբաքանակ է հայտնաբերվել Թբիլիսիի բնակչի մոտ

18:45 23.09.2021

Վրաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Թբիլիսիի ոստիկանության բաժնի Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները անցկացված որոնողական և քննչական միջոցառումների արդյունքում Թբիլիսիում բերման են ենթարկել նախկինում դատապարտված և այժմ պայմանական պատիժ կրող 1981 թվականին ծնված Մ. Պ.-ին: Հաղորդում է 1tv.ge-ն։   Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի առք ու պահեստավորման մեջ: Հանցագործությունը նախատեսում է առավելագույնը […]

̰
Աշխարհում դիտվում է կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի նվազում․ ԱՀԿ

19:58 22.09.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցած շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3,67 միլիոն դեպք, ինչը, նախորդ շաբաթվա համեմատ, 9 տոկոսով պակաս է: Ըստ կազմակերպության՝ նախկինում նկատվում էր վիրուսային վարակի դեպքերի աճի միտում, որը գագաթնակետին էր հասել հունիսի կեսերից մինչև օգոստոսի վերջ: Բոլոր մայրցամաքներում, ներառյալ արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում և Հարավարևելյան Ասիայում, գրանցվում է անկման միտում: Կազմակերպության […]

̰
BACK_TO_TOP