TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ներքին Չարբախ թաղամասում տուն է այրվել

17:50 04.09.2021

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։53-ին, մարվել՝ 13։38-ին։ Այրվել է տունը (մոտ 45 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։

̰
Վրաստանում գրանցվել է COVID-19-ից նորածնի մահվան երրորդ դեպքը

17:33 04.09.2021

Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված ևս մեկ երեխա է մահացել: Այս մասին այսօր լրագրողներին ասել է կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Նրա խոսքով, 17 օրական երեխան ծանր վիճակում Բաթումից տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց: Նորածնի մոտ կորոնավիրուսը զարգացել է ուղեկցող և քրոնիկ հիվանդությունների ֆոնին: «Այս երեխան ութ օր բուժվում […]

̰
Առաջիկա օրերին Քաբուլի օդանավակայանը կկարողանա քաղաքացիական չվերթներ ընդունել

17:16 04.09.2021

Մասնագետները վերանորոգման աշխատանքներ են իրականացնում Քաբուլի միջազգային օդանավակայանում, մոտ օրերս այն կկարողանա մի քանի քաղաքացիական թռիչքներ կատարել  և պատրաստ է մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ ընֆունել, հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը ՝ հղում կատարելով Կատարի դեսպանին: «Մի խումբ մասնագետներ օդանավակայանը պատրաստել են և մոտ ժամանակներս  պատրսատ կլինե  քաղաքացիական թռիչքներ ընդունելու համար»,- ասել է Աֆղանստանում Կատարի դեսպան Սաիդ բին […]

̰
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շտուտգարտում

17:10 04.09.2021

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շտուտգարտում՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Գերմանիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ։ «Առաջին մարզումն անցկացրեցինք Շտուտգարտում։ Լավ տրամադրությամբ շարժվում ենք առաջ»,- հայտնում է ՀՖՖ-ն իր ֆեյսբուքյան էջում և գրառմանը կից  կից ներկայացրել մարզման լուսանկարներ։   ՀՖՖ-ն նաև հայտնում է, որ Գերմանիայի հավաքականի դեմ խաղադաշտ դուրս գալու դեպքում Հենրիխ Մխիթարյանը կանցկացնի […]

̰
Գամկրելիձեն խորհուրդ է տալիս Վրաստանում բուժանձնակազմի պատվաստումը դարձնել պարտադիր

21:00 03.09.2021

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի, նա խորհուրդ է տալիս պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում աշխատող բժշկական անձնակազմի համար: Երկրի գլխավոր համաճարակաբանը նշել է, որ բժիշկների 67%-ն է միայն պատվաստված, սակայն մնացյալ բուժանձնակազմի թվում պատվաստման մակարդակն ավելի ցածր է: Հաղորդում է jnews.ge-ն։ «Մենք՝ բժիշկներս, պարտավորություն ունենք այլ պատվաստանյութերի նկատմամբ նույնպես, օրինակ՝ հեպատիտի […]

̰
Սաակաշվիլին պատրաստվում է հայտարարություն անել Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին

20:50 03.09.2021

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին կխոսի Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին: Հաղորդում է Aliq Media-ն։ «Երկուշաբթի հայտարարություն կանեմ իմ ծրագրերի մասին և Վրաստանի գործընթացներում իմ անմիջական մասնակցության մասին»,- գրել է Սահակաշվիլին այսօր, սեպտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում։ Սաակաշվիլին Ուկրաինա մեկնելուց հետո, բազմիցս հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին, որտեղ նրան […]

̰
Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից

20:37 03.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից : «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին ազատել ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:

̰
Արթուր Գոյունյանը ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

20:31 03.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արթուր Գոյունյանին Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է  ՀՀ վարչապետի որոշման մեջ:

̰
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին

20:26 03.09.2021

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2022 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան: «Գազի ընդհանուր շուկայի շրջանակում հնարավոր կլինի գնել այդ վառելիքը բորսայում: Դրա համար կընդունվի գազի բորսայական առեւտրի կարգ, որն արդեն մշակվում է մասնակից երկրների կառավարությունների եւ […]

̰
Վրաց-ռուսական սահմանի մոտ 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

20:18 03.09.2021

Վրաց-ռուսական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 07:34-ին: Հաղորդում է jnews.g-ին։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի սահմանից 9 կիլոմետր հեռավորության վրա՝ Դաղստանի մոտակայքում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ:

̰
Վարժանք՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ. գործի են դրվել ԱԹՍ-ներ և ռոբոտ

20:12 03.09.2021

ԱԻՆ-ը՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով տարվա ամենամեծ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունն է անցկացրել: Ներգրավված են եղել Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները:   Գործողությունների ընթացքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ […]

̰
Արմեն Չարչյանը հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

20:05 03.09.2021

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց: «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն […]

̰
Վրաստանը Թուրքիա է վերադարձնում 49 տոննա վարակված կարտոֆիլ

19:58 03.09.2021

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Սարփիի մաքսակետում առգրավվել է 49.2 տոննա հիվանդ կարտոֆիլ: Հաղորդում է jnews.ge-ն։ Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում բացահայտվել է առողջության համար վտանգ ներկայացնող կարանտինային վնասակար օրգանիզմներ: Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ […]

̰
Գյումրիում անցկացվել է «Տարհանման միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով ուսումնավարժանք

19:50 03.09.2021

Այսօր Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից Գյումրու թիվ 43 դպրոցում անցկացվել է «Տարհանման միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը նվիրված է եղել ԱԻ աշխատակցի օրվան։ Դպրոցի ազդարարման համակարգի՝ զանգի միջոցով տրվել է հրդեհի առաջացման մասին ազդանշանը, որից հետո hամաձայն դպրոցի տարհանման սխեմայի, կազմակերպվել է դպրոցի աշխատակիցների և աշակերտական կազմի տարհանումը անվտանգ տարածք:

̰
Փոփոխություններ հայ-վրացական սահմանը հատելու կարգում

19:36 03.09.2021

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է  Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։ Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել […]

̰
ԵՄ գերագույն հանձնակատարը հերքում է 50 հազարանոց արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին լուրերը

19:59 02.09.2021

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոսեպ Բորելը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե ԵՄ-ն մտադիր է ստեղծել արագ արձագանքման 50.000-անոց ուժեր: Այս մասին Բորելն ասել է հինգշաբթի, Սլովենիայի մայրաքաղաքում կայացած ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, եթե ԵՄ-ն արդեն ուներ նման ուժեր, դրանք բավական […]

̰
Հրդեհ Բազումի լեռնաշղթայի  գագաթին․ այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

19:44 02.09.2021

Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազումի լեռնաշղթայի գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 25 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։09-ին։

̰
Մոսկվան աջակցում է ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը

19:38 02.09.2021

Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր […]

̰
«Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը» 228 հազար ֆունտ են նվիրաբերել առողջապահական ոլորտի կազմակերպություններից մեկին

19:30 02.09.2021

«Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը» զգալի գումարներ են նվիրաբերել բարեգործության համար: Ակումբները 228,064.08 ֆունտ ստեռլինգ են նվիրաբերել Մեծ Բրիտանիայի առողջապահական ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկին՝ Mind-ին: Հիմնադրամն օգնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց և բարձրացնում հանրության իրազեկվածությունը: Գումարը հավաքվել է The Mind Series-ի մրցաշարի ժամանակ, որին մասնակցել են լոնդոնյան երեք ակումբներ: 228,000 ֆունտ ստերլինգը տոմսերի վաճառքից […]

̰
Վաշինգտոնում հաշվի կառնեն, որ Վրաստանը 75 միլիոն եվրոյի օգնության կարիք չունի․ ԱՄՆ դեսպան

19:23 02.09.2021

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը ասել է, որ Վրաստանում գործազրկության և բարձր աղքատության ֆոնին իրեն զարմացրել է կառավարության այն հայտարարությունը, որ Եվրամիությունից 75 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնության կարիք չկա: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Նրա խոսքով, Վաշինգտոնում հաշվի կառնեն այս որոշումը: «Մենք զարմացած ենք Վրաստանի կառավարության հայտարարությունով, որ երկրին 75 միլիոն եվրո պետք չէ՝ […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

19:15 02.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար, փոխգնդապետ Դանիել Մ. Սինգլթոնի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, դեսպանատան երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Մայքլ Հեյզը և ՀՀ-ում […]

̰
Աբխազիան Ստամբուլում միջազգային ցուցահանդեսի մասնակիցների ցուցակից հանվել է Վրաստանի դեսպանատան բողոքի պատճառով

19:02 02.09.2021

Աբխազիան Ստամբուլում միջազգային ցուցահանդեսի մասնակիցների ցուցակից հանվել է Վրաստանի դեսպանատան բողոքի պատճառով: Մասնավորապես, բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանի այսպես կոչված առևտրաարդյունաբերական պալատը, պետք է մասնակցեր Սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին, որը բացվել էր Ստամբուլում սեպտեմբերի 1-ին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ըստ Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների, Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳ նախարարությանը, միջազգային ցուցահանդեսին օկուպացված […]

̰
«Մաքքաբի»-«Ալաշկերտ» հանդիպման նշանակված օրը  փոխվել է

18:54 02.09.2021

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի 1-ին տուրի «Մաքքաբի» (Թել Ավիվ) – «Ալաշկերտ» հանդիպումը, նախապես նշանակված սեպտեմբերի 16-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից տեղափոխվել է սույն թվականի սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։ Հայտնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը։ Հաշվի առնելով վերոնշյալ տեղափոխությունը՝ ՀՖՖ ՄԿԱ բաժինը փոփոխություն է կատարել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլի խաղացանկում։ Այսպիսով, սեպտեմբերի 12-ին […]

̰
«Վրացական երազանքը» չի վերադառնա Միշելի համաձայնագրին․ Ղարիբաշվիլի

18:46 02.09.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կվերադառնա ապրիլի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ երկրի քաղաքական ճգնաժամը լուծող համաձայնագրին։ Հաղորդում է aliq.ge-ն։ Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից այդ փաստաթղթի տակ այսքան ամիս անց ստորագրելը ֆարս է և սուտ։ «Նրանց ստորագրումն այս փաստաթղթի ներքո […]

̰
Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից. Մխիթարյան

20:53 01.09.2021

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեծ սպասելիքներ ունի Մունդիալի որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից: «Իմ խաղընկերները մեծ աշխատանք են կատարել նախորդ երեք խաղում և հաղթել ենք երեք հանդիպումներում: Մենք եկել ենք այստեղ հաղթանակի հետևից: Հասկանում ենք խաղի կարևորությունը և գիտենք, որ մեծ հնարավորություններ ունենք այս որակավորման փուլում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիս ժամանակ ասել […]

̰
Չավուշօղլուն խոսել է ռուս-թուրքական հարաբերություններից

20:45 01.09.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ  Չավուշօղլուն հարցազրույց է տվել սերբական պարբերականին, որտեղ անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների բնույթին: Այս մասին հայտնում է Ermenihaber. am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները թե՛ երկկողմ, թե տարածաշրջանային մակարդակում հագեցած բովանդակություն ունեն: Նրա խոսքով՝ կարևոր են համարում դրական հունի մեջ պահել երկկողմ համագործակցությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա: Թուրքիայի արտգործնախարարն […]

̰
Նոբել Առուստամյանին ղեկավար պաշտոն են առաջարկել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում

20:35 01.09.2021

Ֆուտբոլային մեկնաբան և լրագրող Նոբել Առուստամյանը կարող է պաշտոն ստանալ Ռուսաստանի ֆուտբոլային միությունում. «Այսօր իմացա, որ Նոբելին ՌՖՄ-ի ղեկավար պաշտոններից մեկն են առաջարկել: Նոբել, եղբա՛յր, դա ճի՞շտ է Պատասխանի՛ր հեռախոսազանգերին»,- գրել է մարզական մեկնաբան Կոնստանտին Գենիչը: Հիշեցնենք՝ Առուստամյանը վերջերս հեռացավ «Матч ТВ» հեռուտաալիքից՝ «Ռոստովի» կիսապաշտպան Պավել Մամաևի հետ հարցազրույցից հետո: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Նիգերիայում զինված անձինք հարձակվել են դպրոցի վրա և առևանգել ավելի քան 100 աշակերտի

20:27 01.09.2021

Չորեքշաբթի օրը, Նիգերիայի հյուսիս -արևմուտքում գտնվող Զամֆարա նահանգում  զինված անձինք հարձակվել են  դպրոցի վրա և առևանգել  ավելի քան 100 աշակերտների եւ մի քանի ուսուցիչների: Այս մասին հայտնում է նիգերիական Blueprint լրատվական պորտալը  վկայակոչելով ականատեսներին: Հարձակումը տեղի է ունեցել դասի ժամանակ: Զամֆարայի նահանգապետ կարգադրել է ժամանակավորապես փակել նահանգի բոլոր տարրական և միջնակարգ դպրոցները: Միեւնույն ժամանակ, ժամը […]

̰
Կութ գյուղի հարակից տարածքում հրդեհաշիջումը շարունակվում է․ ԱԻՆ

20:21 01.09.2021

Շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները Գեղարքունիքի Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքում: Կեսօրից բռնկված հրդեհի վայրում աշխատում է 16 փրկարար ծառայող: Հրշեջներին օգնում է նաև տվյալ խոտհարքի սեփականատերը: Ռելիեֆային պայմանների բարդությունից ելնելով՝ հրշեջ մեքենաները տարբեր տարածքներում կայանել են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա: Հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով: Նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ

20:14 01.09.2021

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ։   2021-22 ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ունի 163 աշակերտ, որոնցից 18-ն առաջին դասարանցիներ են: Դպրոցին կից գործող նախակրթարան են հաճախում 15 սաներ:Կութի […]

̰
BACK_TO_TOP