20:13 18.08.2021
Օգոստոսի 18-ին, ժամը 16:21-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաբեր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:08-ին, մարվել՝ 17:15-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:
20:05 18.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Թվայնացման փորձագիտական խմբի ղեկավար Սուրեն Քրմոյանը ներկայացրել է խորհրդի գործունեության 2 տարվա ընթացքում կատարված աշխատանքը. քննարկվել են շուրջ 25 ծրագրային և ռազմավարական փաստաթղթեր: Շարունակական աշխատանք է տարվում թվային նույնականացման, պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման համակարգերի, էլեկտրոնային լիցենզիաների, անհատական և հրապարակային ծանուցումների, էլեկտրոնային արդադատության միասնական համակարգերի […]
19:58 18.08.2021
Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 4 մարդ, որից 2-ը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
19:53 18.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին, որը Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում կներկայացվի Ազգային ժողով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագիրը՝ նշելով, որ այն հիմնված է 2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների […]
19:45 18.08.2021
Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի շենքերից մեկի հարևանությամբ քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում. քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բ․ Ս․-ն (ծնված 1944 […]
19:37 18.08.2021
Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2021 թվականի հուլիսին դեպի Վրաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 208,4 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ 652,1 մլն լարի, ինչը կազմում է 10,4%, այսինքն՝ 19,7 միլիոն դոլարով ավելի, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ փոխանցումների ծավալով առաջատարն է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղից 40,11 մլն ԱՄՆ […]
19:28 18.08.2021
Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը: 125 կգ քաշային կարգի եզրափակչում երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Լյովա Գևորգյանը մրցեց իրանցի Ալի Մոհամադեբրահիմի հետ ու 4-4 հաշվով պարտություն կրեց: Գոտեմարտի ավարտից 8 վայրկյան առաջ Լևոնը հաղթում էր: Մինչև եզրափակիչ հասնելը Գևորգյանը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ կիսաեզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել […]
19:20 18.08.2021
Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Հայտնաբերվել է ևս 6 աճյուն։ Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, […]
19:07 18.08.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման վերսկսման հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք […]
18:58 18.08.2021
Գումարի 50 տոկոսը՝ պետության, 50 տոկոսը՝ համայնքային բյուջեից, 53 մլն դրամի շրջանակներում Անի միավորված համայնքում կտեղադրվի 24 հակակարկտային կայան։ Կայաններն արդեն իսկ ձեռքբերված են, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ -ի կողմից։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում համայնքում ևս 2400-3000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։
18:51 18.08.2021
Կարծում եմ, որ աշնանը մենք կսկսենք պատվաստումները 12 տարեկանից։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա ասել է, որ տարիքային սահմանի իջեցումը քննարկվում է ինչպես իմունիզացման գիտական կոմիտեում, այնպես էլ համակարգող խորհրդում, և երկիրը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան հանձնարարականին: «Շատ երկրներ որոշումներ են կայացրել իրենց կարգավորիչների […]
18:45 18.08.2021
Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելն անդրադարձել է Աֆղանստանի խնդրին։ Մասնավորապես ուշադրություն է հրավիրել միգրացիայի աճի վրա: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բորելն Աֆղանստանից արտագաղթի հարցում կարևորել է Թուրքիայի դերակատարումը՝ արտահայտվելով հետևյալ կերպ. «Վերջին 3 տարում Աֆղանստանից արտագաղթ կա։ Արտագաղթողներն Իրանով, Իրաքով և Արևելյան Միջերկրականով գալիս են Եվրոպա և դեռ գալու են: […]
20:02 17.08.2021
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին որոշում է ստորագրել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-Ա որոշման 1-ին կետը․ […]
19:50 17.08.2021
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1636 աճյուն։
19:46 17.08.2021
2021 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, ինչպես նաև ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել և իրականացվել է հերթական ռեկորդի գրանցումը։ Ցմահ դատապարտյալ, 36-ամյա Թաթուլ Միրզոյանը 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ ուսագոտուց հրել է վեր 1450 անգամ 1 ժամ […]
19:40 17.08.2021
Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի ջրամբարի մոտ այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի ՀՓԽ-ից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պառավաքար գյուղի «Վալտերի ֆերմա» կոչվող հանդամասում։ Հրդեհը […]
19:36 17.08.2021
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 1999թ․ օգոստոսի 17-ի Մարմարայի երկրաշարժի տարելիցի առթիվ ելույթ է ունեցել մի հիշատակի միջոցառման ժամանակ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Իմամօղլուն նշել է, որ երկրաշարժերը Թուրքիայի և Ստամբուլի ամենակարևոր խնդիրներից մեկն են։ Ստամբուլի քաղաքապետը հայտնել է, որ վերջին 1․5 տարվա ընթացքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ստամբուլի շենքերի շուրջ 1/3-ը սեյսմակայուն չեն։ Իմամօղլուն […]
19:23 17.08.2021
Վրաստանում բաց տարածքներում շնչադիմակ կրելը կրկին պարտադիր է դառնում: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի այսօրվա նիստում: Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ այսօրվանից փակ և բաց տարածքներում պարտադիր է շնչադիմակ կրել: «Խորհրդի որոշմամբ ավելացվել է նոր կանոնակարգ, որը վերաբերում է պարտադիր շնչադիմակ կրելուն: Այսօրվանից պարտադիր է օգտագործել շնչադիմակ բաց և փակ տարածքներում, ինչը, […]
19:17 17.08.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից առերևույթ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ […]
19:10 17.08.2021
Ռուսաստանն ու Թուրքիան կարող են բանակցություններ սկսել ռազմական ինքնաթիռների համատեղ արտադրության շուրջ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ռուսական պետական Ростех ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։ «Մենք միշտ բաց ենք երկխոսության համար։ Եթե Թուրքիան հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք համագործակցել նաև այդ ուղղությամբ։ Մենք գիտենք, որ Թուրքիան մտադիր է իրականացնել 5-րդ սերնդի TF-X սեփական […]
19:02 17.08.2021
2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր […]
18:58 17.08.2021
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «ՀՀ վարչապետ, Հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյան, Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Անկասկած, գլոբալ և տարածաշրջանային զարգացումների արագ ընթացքն առավել կարևորում է երկու երկրների միջև սերտ խորհրդակցությունները տարածաշրջանում խաղաղության ու […]
18:55 17.08.2021
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք։ Սույն թվականի օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 18:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: […]
18:50 17.08.2021
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոնջորյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովում: «Պարոն Օհանյանի հետ զրույց ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել օգոստոսի 18-ին: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վաղը առավոտյան հանդիպման մանրամասները […]
18:38 17.08.2021
Հորդանանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գործընկերոջ Այման Սաֆադիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակին: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն հայտնել է, որ այս պահին Թուրքիան բոլոր կողմերի հետ՝ ներառյալ «Թալիբանը», երկխոսություն է վարում՝ ընդգծելով. «Ցանկանում եմ ասել, որ մինչև հիմա «Թալիբանի» տված ուղերձները դրական ենք ընդունում/ողջունում ենք: Շարունակելու ենք աջակցել […]
18:30 17.08.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, ինչպես նաև հնչեցրել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և բռնությունը հրապարակայնորեն արդարացրել: Ըստ առաջադրված մեղադրանքի` […]
18:25 17.08.2021
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի վարչապետ, Ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ։ Միացյալ Թագավորությունը խորապես գնահատում է մեր երկկողմ հարաբերությունները և կիսում է կայուն տնտեսությամբ ու ժողովրդավարությամբ ապագայի Ձեր […]
18:20 17.08.2021
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով միակ նախագիծը` Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին: Հիշեցնենք` կառավարության նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված տարեկան առավելագույն 170 մլն մ³ չափաքանակի փոխարեն այս տարի Սևանից բաց թողնել 245 մլն մ³ ջուր։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, որին կողմ էին քվեարկել միայն իշխող խմբակցության անդամները: Ավելի ուշ […]
20:01 16.08.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Չավուշօղլուն, անդրադառնալով Աֆղանստանում Թուրքիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների և Թուրքիայի քաղաքացիների անվտանգության հարցին, նշել է. «Մեր դիվանագիտական առաքելությունների և բոլոր աշխատակիցների համար անհրաժեշտ միջոցառումները ի սկզբանե էինք ձեռնարկել: Քաբուլում մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը: Այսինքն՝ լինի դա […]
19:50 16.08.2021
Դիղոմիի օլիմպիական ավանում տեղակայված դաշտային հիվանդանոցը կսպասարկի մինչև 500 հիվանդի: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նրա խոսքերով՝ մահճակալների մեծ մասը հագեցած կլինի թթվածնով: Տեղադրված է երկու հինգ տոննանոց ցիստեռն, որոնք մահճակալները կապահովեն թթվածնով: Նախարարը կենտրոնացել է նաև բուժանձնակազմի որակավորման վրա և նշել է, որ վրացի պրակտիկ մասնագետների մեծամասնությունը դաշտային պայմաններում […]