TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Ռոնալդուն մնում է Յուվենտուսում․Ալեգրի

18:17 21.08.2021

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին թիմի երկրպագուներին վստահեցրել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն մնում է թիմում. «Ռոնալդուն բոնուս է մեզ համար: Նա ապահովում է գոլերի մեծ պաշար: Որպես 1 կոլեկտիվ, պետք է փորձենք առավելագույնը քաղել բոլոր խաղացողներից:Ռոնալդուն ջանասիրաբար աշխատում է: Այն, ինչ գրում են թերթերում, սուտ է: Նա երբեք չի ասել, որ ցանկանում է հեռանալ: […]

̰
Վրացի ոստիկանները Սարփիի մաքսակետում առգրավել են Թուրքիայից ներկրված առանձնապես խոշոր չափի «հերոին»

18:00 21.08.2021

Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության բաժնի և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները, համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Սարփիի մաքսակետի տարածքում բերման են ենթարկել 1979 թվականին ծնված Օ.Գ.-ին՝ հատկապես մեծ քանակությամբ թմրանյութ անօրեն գնելու-պահելու և Վրաստան ապօրինի ներկրելու փաստով: Ըստ ՆԳՆ-ի, հանցագործությունը պատժվում է 8-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկմամբ: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Օ.Գ.-ի վարած […]

̰
Մարտունու շրջանի «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

17:54 21.08.2021

Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, 《Կամար》տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։

̰
Թուրքիան և Պակիստանը համատեղ հարվածային անօդաչու թռչող սարքեր կմշակեն

17:38 21.08.2021

Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Anadolu» լրատվական գործակալությունը, TUSAŞ-ում հայտնել են, որ փաստաթուղթը ստորագրվել է Ստամբուլում պաշտպանական արտադրության 15-րդ միջազգային ցուցահանդեսի (IDEF-21) շրջանակներում: Պայմանագրի շրջանակներում, մասնավորապես, շեշտը կդրվի «Anka» հարվածային անօդաչուների հետագա կատարելագործման վրա: Նախատեսվում է Anka ԱԹՍ-ի համար բաղադրիչների […]

̰
«Հայասան» այսօր ուժերը կչափի «Բռեզնիցա»-ի հետ․ կանանց ՉԼ

17:28 21.08.2021

Կանանց չեմպիոնների լիգայի ընտրական փուլի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Հայասան» այսօր ուժերը կչափի Մոնտենեգրոն ներկայացնող «Բռեզնիցա» թիմի հետ։ Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Հայասան» 0-3 հաշվով պարտվել էր «Անդերլեխտին»: Բոլոր գոլերը գրանցվել էին երկրորդ խաղակեսում: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Թուրքիան չի պատրաստվում է կացարան դառնալ աֆղանստանցի փախստականների համար․ Էրդողան

20:59 20.08.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է աֆղանստանցի փախստականների խնդրին, ինչպես նաև առհասարակ Աֆղանստանում տիրող իրադարձություններին։ Հաղորդու է Ermenihaber.am-ը։ Էրդողանը, պատասխանելով Թուրքիայի ընդդիմադիր շրջանակների այն պնդմանը, թե Թուրքիայում այս պահին կա 1.5 մլն աֆղանստանցի փախստական, ասել է, որ դա սուտ տեղեկություն է։ Էրդողանի խոսքով՝ այս պահին Թուրքիայում կա 300.000 […]

̰
ՀՀ պաշտպանության և ԲՏԱ նախարարները հանդիպել են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

20:51 20.08.2021

Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը, գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Արշակ […]

̰
Ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանի հավաքականի արդյունքները

20:35 20.08.2021

Ավարտվեց կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը վաստակած 7.5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը՝ նվաճելով women’s grand swiss հոկտեմբերին կայանալիք մրցաշարի ուղեգիր, որտեղ կխաղարկվի հավակնորդների մրցաշարի 2 ուղեգիր: Լիլիթ Մկրտչյանը 6.5 միավորով գրավել է 31-րդ հորիզոնականը: Մարիամ Մկրտչյանը 6 միավորով 40-րդն է,  Հայաստանի չեմպիոն Սուսաննա […]

̰
Ուսումնական տարին կսկսվի այն դպրոցներում, որտեղ պատվաստված կլինի անձնակազմի 80 տոկոսը․ Գամկրելիձե

20:27 20.08.2021

Այն դպրոցները, որտեղ ուսուցիչների և վարչական անձնակազմի 80%-ը կլինի պատվաստված, կարող է խրախուսվել, և այնտեղ ուսումը վերսկսել դասարաններում,- լրագրողներին  ասել  է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ նա ասել է, որ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, որն ընդգրկում է նախորդ երկու շաբաթը, դպրոցների ուսուցիչների 30%-ը պատվաստվել է, սակայն կրթության նախարարության անցկացրած […]

̰
2022 թ․ հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50․000 դրամ աջակցություն

20:18 20.08.2021

Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը սահմանելով որպես առաջնահերթություն՝ Կառավարությունը նախաձեռնել է երկրում ծնելիության ցուցանիշի բարձրացմանն օժանդակող նոր ծրագիր, որը նպատակ ունի խրախուսել ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդը։ Տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ըստ այդմ՝ 2022թ․ հունվարի 1-ից նախատեսվում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում՝ ամսական 50,000 աջակցություն տրամադրել մինչև երեխայի 6 […]

̰
Վարանդայի շրջանում հայ զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

20:04 20.08.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

̰
Բենզեման երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2023 թվականը

19:54 20.08.2021

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2023 թվականը։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բենզեման կկարողանա հեռանալ ակումբից նախքան գործող պայմանագրի ավարտը, եթե զգա, որ արդեն չի համապատասխանում թիմի մակարդակին։ Բենզեմայի նախկին պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ էր մինչև 2022 թվականը։

̰
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

19:43 20.08.2021

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դավիդ Զալկալիանին շնորհավորել է նաև հայկական կողմին՝ անցկացված ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ՝ նշելով, որ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև […]

̰
Վրաստանի 16 քաղաքացիներ Աֆղանստանից վերադառնում են հայրենիք

19:40 20.08.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Աֆղանստանում մնացած Վրաստանի քաղաքացիներն ապահով վերադառնում են հայրենիք: Հաղորդում է 1tv.ge-ն։ Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել  գործընկեր երկրներին գործընթացում ցուցաբերած աջակցության համար: «Քաբուլից բոլոր վրացիներն ապահով վերադառնում են տուն: Մենք երախտապարտ ենք մեր բրիտանացի, թուրք և ամերիկացի գործընկերներին, որոնք մեզ օգնեցին տարհանման գործում: Ես դեռ մտահոգված եմ իրավիճակով, իմ […]

̰
Տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

19:58 19.08.2021

Օգոստոսի 26-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կմեկնարկի տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանը մրցաշարում կունենա 5 ներկայացուցիչ։ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի առաջատար շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ժամանել են Իսլանդիա՝ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է կանանց շախմատի […]

̰
Վրաստանի կլինիկաներում մոբիլիզացված է մինչև 7 700 մահճակալ

19:43 19.08.2021

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածությունը առավելագույնն է: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածությունը առավելագույնն է: Մոբիլիզացված է մինչև 7 700 մահճակալ: Անցած շաբաթվա ընթացքում մահճակալների թիվն ավելացել է: Այս կերպ մենք մոտենում ենք հիվանդանոցային հատվածի առավելագույնին՝ 8000 մահճակալի տեսքով»,- ասել է Թամար Գաբունիան:

̰
Շիրակի մարզպետն ընդունել է Օլիմպիական խաղերի մասնակից շիրակցի մարզիկներին

19:35 19.08.2021

Այսօր ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հյուրընկալել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից շիրակցի մարզիկներ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին: Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե, իսկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ: Հովհաննես Հարությունյանը, ողջունելով մարզիկներին, շնորհակալություն է հայտնել տղաներին օլիմպիական խաղերում հերթական հաջողությունների առիթով. «Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել ձեզ, մեր […]

̰
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն

19:28 19.08.2021

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր դիրքային հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։ Տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։

̰
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 210 միլիոնը

19:27 19.08.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 210 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers պարբերականը: Վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 188.2 միլիոնը: Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 17.4 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը՝ 38 միլիոն, […]

̰
Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային․ կանանց ֆուտզալ

19:20 19.08.2021

Օգոստոսի 19-ին մոլդովական Չորեսկու գյուղում կայացել է ՈՒԵՖԱ Կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի B խմբի երրորդ տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը։ Հայտնում է ՀՖՖ-ն։   Մեր ընտրանին հաղթել է 4:2 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Նորա Եղյանը, ևս մեկ գոլ հեղինակել է Օլգա Օսիպյանը: Այսպիսով մեր ընտրանին այս մրցաշարում տարել  է երկու հաղթանակ և […]

̰
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձներ է ստացել արտասահմանյան գործընկերներից և տարբեր կազմակերպությունների ղեկավարներից

19:12 19.08.2021

Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Գուլշատ Մամմեդովան, Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն, Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչը, Ճապոնիայի Ազգային Խորհրդարանի Խորհրդականների Պալատի նախագահ Ակիկո Սանտոն, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր […]

̰
Չավուշօղլուն խոսել է Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման մասին

19:05 19.08.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եթովպիայի նախագահ Աբիյ Ահմեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Չավուշօղլուն խոսել է նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին: […]

̰
Աշխարհի երիտասարդական առաջնությունում վաղը պայքարի դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները

18:50 19.08.2021

Ռուսաստանի Ուֆա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում վաղվանից՝ օգոստոսի 20-ից, պայքարի դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հաղորդում է Armsport.am-ը։ Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի հունահռոմեական ոճի 10 ըմբիշ։ Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն՝ 55 կգ Գառնիկ Հովհաննիսյան 60 կգ Սուրեն Աղաջանյան 63 կգ Գևորգ Սուքիասյան 67 կգ Սահակ Հովհաննիսյան 72 կգ Շանթ Խաչատրյան 77 կգ Սամվել […]

̰
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարդկությանը կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

21:00 18.08.2021

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարդկությանը կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նա ասել է, որ միայն պատվաստանյութը կարող է վերջ տալ համավարակին: «Եղբայրության ոգով և պայծառ ապագայի հույսով դիմում եմ ձեզ, Փառք Աստծո, շնորհիվ մեծ թվով մարդկանց աշխատանքի, մենք հիմա ունենք պատվաստանյութեր, որոնք պաշտպանում են կորոնավիուսից: Պատվաստանյութերը կարող են վերջ տալ համավարակին, սակայն դրա համար մենք […]

̰
Արցախի ԱԽ քարտուղարը խորհրդակցություն է անցկացրել խմելու ջրի հիմնախնդրի շուրջ

20:56 18.08.2021

Օգոստոսի 18-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ 24 ժամային ռեժիմով ամենօրյա աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ, որպեսզի բնակչության ջրային պահանջները […]

̰
Վրաստանն ունի ռեսուրսներ օրական 30 հազար մարդու պատվաստելու համար․ Գամկրելիձե

20:53 18.08.2021

Երկիրն ունի ռեսուրսներ օրական 30 հազար մարդու պատվաստելու համար, սակայն հնարավոր է մեծ մարաթոն կազմակերպել, և այս թիվը հասնի 50 հազարի: Այդ մասին ասել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նա բերել է Իսրայելի օրինակը, որը երեք ամսվա ընթացքում պատվաստեց իր բնակչության 60-70 տոկոսը: Ամիրան Գամկրելիձեի խոսքով, հունվարի սկզբին Իսրայելում օրական գրանցվում […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագիրը

20:45 18.08.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագիրը: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Հարգելի գործընկերներ, առաջին հարցով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը: Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն` կառավարությունն իր ձևավորումից հետո, 20-օրյա ժամկետում, պետք […]

̰
«Հայասան» զիջեց «Անդերլեխտին»․կանանց չեմպիոնների լիգա

20:37 18.08.2021

Օգոստոսի 18-ին՝ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կայացել է  ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երրորդ խմբի կիսաեզրափակիչ հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Հայասայի» և բելգիական «Անդերլեխտի» միջև: «Անդերլեխտը» հաղթեց 3:0 հաշվով: Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։  

̰
Սուբվենցիոն ծրագրով Պեմզաշեն գյուղում արտաքին լուսավորության ցանցն ընդլայնվում է

20:28 18.08.2021

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագորվ Պեմզաշեն համայնքում կընդլայնվի արտաքին լուսավորության ցանցը։ 9-ը փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման ծրագրի ընդհանուր արժեքը 10 մլն 420 հազար դրամ է։ Գումարի 60 տոկոսը կտրամադրի պետությունը, 40-ն էլ՝ համայնքը։ Կտեղադրվեն 70 լուսակիրներ, արդյունքում կլուսավորվի համայնքի ևս 2 կմ ներհամայնքային փողոց։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Աշոտ […]

̰
«Շիրակն» ու «Լեռնային Արցախը» խաղում գոլեր չգրանցեցին

20:20 18.08.2021

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Շիրակն» ընդունեց «Լեռնային Արցախին»: Խաղում գոլեր չգրանցվեցին, և թիմերը վաստակեցին մեկական միավոր: «Շիրակը» առաջին միավորները կորցրեց: 3-րդ տուրից հետո «Շիրակն» ունի 7 միավոր, իսկ «Լեռնային Արցախը»՝ 5: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
BACK_TO_TOP