19:37 16.08.2021
Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների կողմից տեղադրված ականի պայթյունից սպանվել է 3 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքի Ավաշին շրջանում։ Ավելի վաղ այդ շրջանում և ոչ միայն, Թուրքիայի զինված ուժերը իրականացրել էին «Մագիլ-կայծակ» ռազմական գործողությունը քուրդ զինյալների դեմ, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ թուրք-քրդական […]
19:30 16.08.2021
Հայ Առաքելական եկեղեցին օգոստոսի 15-ին տոնեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հանրության շրջանում առավել հայտնի է Խաղաղօրհնեք անվամբ։ Տոնը նշվել է նաև Թուրքիայի վերջին հայկական գյուղում՝ Վաքըֆլըում։ Բազմաթիվ հավատացյալներ տոնին մասնակցելու նպատակով հավաքվել էին Հաթայի Սամանդաղ շրջանի Վաքըֆլը գյուղի եկեղեցում։ Պատարագից հետո եկեղեցու բակում հսկա կաթսաների մեջ հարիսա է եփվել հյուրերի համար։ Արարողությանը ներկա են […]
19:22 16.08.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արտակ Բեգլարյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի` թուրքական «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցին, «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում, մասնավորապես, նշել է. «Անընդհատ կրկնվող սուտը ճշմարիտ չի դառնում: Այժմ Արցախում ապրում է 120 հազար բնակիչ, ոչ թե 25 հազար: Արցախը երբեք չի լինի […]
19:16 16.08.2021
Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1634 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
19:11 16.08.2021
2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչը, իր կողմից վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհով դեպի Երևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում թույլ տալով ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող գովազդային վահանակին, այնուհետև՝ ծառին և կանգ առել: Ավտովթարի հետևանքով ավտոմեքենայում […]
19:05 16.08.2021
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի առթիվ Ստամբուլի «Գալաթա» աշտարակում լուսանկարների ցուցահանդես է բացվել։ Արա Գյուլերի մեկնաբանություններով՝ 75 ստամբուլյան լուսանկար ընդգրկող հավաքածուի ցուցադրությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին՝ երջանկահիշատակ լուսանկարչի ծննդյան օրը։ Ցուցահանդեսը տեղակայված է «Գալաթա» աշտարակի երրորդ հարկում։ Այն այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ։ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին […]
18:52 16.08.2021
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշել է կարգապահական պատասխանատվության չենթարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին և մերժել է ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Հիշեցնենք՝ նախարարության կողմից հարուցված կարգապահական վարույթի հիմքում դատավորի հարցրազրույցն էր, որը նա տվել էր 2021-ի մարտին ԶԼՄ-ներից մեկին: Արդարադատության նախարարության կարծիքով դատավորը թույլ էր տվել դատավարական առերևույթ խախտում, միջամտություն էր եղել արդարադատության […]
18:45 16.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը։ Ողջունելով Վինայ Սահասրաբուդհեի այցը Հայաստան՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ […]
18:31 16.08.2021
Օգոստոսի 16-ին՝ ժամը 5։44-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։ Տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։ Հիշեցնենք, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 […]
18:25 16.08.2021
Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վարչական համալիրում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին: Շնորհավորելով նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը անդրադարձել է Կարեն Բրուտյանի անցած աշխատանքային ուղուն, նախկինում զբաղեցրած պատասխանատու պաշտոններին: Ընդգծելով, որ մինչև այս Կարեն Բրուտյանը պատշաճ մակարդակով կատարել է ՀՀ ֆինանսների […]
18:17 16.08.2021
Վրաստանում մեկ գիշերվա ընթացքում տեղի է ունեցել մի քանի ուժեղ երկրաշարժ: Հայտնել է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Թեա Գոդոլաձեն։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Գոդոլաձեն հայտնել է, որ նկատվել են նաև փոքր ցնցումներ: «Գիշերը մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղի մոտ: Դա մեկ ցնցում չէր: Երկրաշարժը նաև հետցնցումներ է ունեցել: Դրանցից ամենաուժեղը, իհարկե, հիմնական […]
19:59 14.08.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլի հեղինակ Բունդեսլիգայի մեկնարկային տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 2021/22 մրցաշրջանի անդրանիկ տուրում «Հոֆենհայմ»-ն արտագնա խաղում մրցեց «Աուգսբուրգ»-ի հետ և առավելության հասավ խոշոր 0:4 հաշվով: «Հոֆենհայմ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը: «Հոֆենհայմ»-ի մյուս գոլերը խփեցին Յակոբ Բրուն Լարսենը, Ջորջինիո Ռուտերը […]
19:53 14.08.2021
Չինաստանի արևելյան Ֆուջիան նահանգի լողափերից մեկում ծովի ալիքները քշել -տարել են 17 մարդու, նրանցից 10-ը մահացել է : Հաղորդվում է, որ շաբաթ կեսօրին նրանք Չինաստանի այլ շրջաններից այցելել են տեղական լողափ և հայտնվել են ալիքների հորձանուտում։ Փրկարարները ջրից դուրս են բերել տուժածներին, նրանցից 10-ը մահացել է։
19:45 14.08.2021
Ռուսական իշխանությունները կիսում են Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի շուրջ իրենց մտահոգությունը և դրանց բարելավման կոչերը: Այս մասին ուրբաթ ТАСС-ին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով ընդդիմադիր «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության բաց նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների կարգավորմանը աջակցելու խնդրանքով: «Մենք կիսում ենք նամակում արտահայտված մտահոգությունը երկկողմ հարաբերությունների ներկա […]
19:35 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 14։34-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։14-ին, մարվել՝ ժամը 17։42-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։
19:18 14.08.2021
Այսօր՝ օգոստոսի 14-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։ Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով կրած վնասի չափին, նախնական գնահատականով այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։ «Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է […]
19:07 14.08.2021
Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը մինչև 2025 թ. պայմանագիր է կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Armsport.am-ի փոխանցմամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա պաշտպանը «Ռեալում» էր խաղում 2011 թ-ից, իսկ մինչ այդ պաշտպանում էր «Լանսի» գույները:
18:57 14.08.2021
ԱՄՆ ռազմաօդային ուժերի չորս ուղղաթիռ շաբաթ օրը վայրէջք է կատարել Սիրիայի Դեյր Զոր նահանգի արևելքում գտնվող Ալ-Մուհաիմիդա բնակավայրի մոտ։ Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, ամերիկյան զորքերը հարձակվել են այն տներից մեկի վրա, որտեղ թաքնված էին ահաբեկիչները եւ գերի են վերցրել մեկ գրոհայինի։: Հեռանալով բնակավայրից՝ դեսանտայինները պայթեցրել են շենքը: ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատարությունը առայժմ պարզաբանումներ […]
18:48 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 16։05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ներքին Գետաշեն գյուղի Կենտրոն թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:17-ին, […]
18:40 14.08.2021
Ավարտվել է սփյուռքի պատանիների ամենասիրելի ծրագիրը՝ «Քայլ դեպի տունը»: Ընդհանուր առմամբ այս տարի ծրագրին մասնակցեց շուրջ 360 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 25 երկրից:Տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Վերջին փուլի մասնակիցներին հաջողություն է մաղթել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ հայրենիքում անցկացրած այս ամառը շրջադարձային կլինի նրանց համար: Փակման արարողության ընթացքում մասնակիցները երգել են, պարել, […]
18:30 14.08.2021
Թուրքիայում կործանված Be-200 օդանավում գտնվող անձնակազմի բոլորը անդամները զոհվել են։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ․այս մասին շաբաթ օրը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Թուրքիայի Հանրապետությունում կործանված ռուսական Be-200 ինքնաթիռում եղած անձնակազմի 5 անդամները ռուս զինծառայողներ էին և 3-ը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ռուսական կողմին ցույց են տվել կրակի օջախները»,- նշել են ռազմական գերատեսչությունից։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Ռուսաստանի ռազմածովային […]
18:23 14.08.2021
Չեխիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել հրատապ տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին՝ կապված Քաբուլում ստեղծված բարդ իրավիճակի հետ: Այս մասին ճգնաժամային շտաբի նիստից հետո, լրագրողներին հայտնել է դիվանագիտական ծառայության ղեկավար Յակուբ Կուլգանեկը։ «Ցավոք, իրավիճակը արագ սրվում է , այն փոխվեց նաև շտաբի հանդիպման ժամանակ: Ես ստիպված որոշում եմ կայացրել մեր դիվանագետներին շտապ տեղափոխել Քաբուլի միջազգային օդանավակայան, որոնք […]
18:14 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […]
18:07 14.08.2021
Հայիթիի ափերի մոտ, 7,2 մագնիտուդով երկրաշարժի պատճառով, ցունամիի սպառնալիք է հայտարարվել, հայտնում է նախազգուշացման ամերիկյան կենտրոնը (NWS): «7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հայիթիի շրջանում ։Առկա տվյալների հիման վրա մենք կանխատեսում ենք ցունամիի վտանգավոր ալիքներ»,- ասվում է NWS- ի հայտարարության մեջ: Ավելի վաղ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է […]
17:57 14.08.2021
Օգոստոսի 14-ին, ժամը 14:16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի 1-ին թաղամասում տուն է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի 1-ին թաղամասի 3-րդ փողոցում գտնվող կիսակառույց տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
17:50 14.08.2021
Կատալոնական «Բարսելոնան» դեռ 52 միլիոն եվրո է պարտք արդեն իր նախկին հարձակվող Լիոնել Մեսսիին, որն էլ իր հերթին հանդես է գալիս ՊՍԺ-ում: Armsport.am-ի փոխանցմամբ՝ արգենտինացի համաձայնել էր աշխատավարձը ուշ ստանալ, որպեսզի կատալոնական ակումբին օգներ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված ֆինանսական ծանր պայմաններում: Հաղորդվում է, որ տվյալ որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ «Բարսելոնայի» նախագահը եղել է Խոսեպ […]
17:20 14.08.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մոտ ազգայնականների հետ բախումների ընթացքում 7 իրավապահ և մեկ զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնել է ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները փորձել են ներխուժել գրասենյակ: Ցուցարարները պայթուցիկ նյութեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա և արցունքաբեր գազ են կիրառել, ինչպես նաև անվադողեր են այրել և քարեր են […]
20:42 13.08.2021
Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանի արևելյան Պակտիա նահանգում COVID-19 պատվաստանյութի արգելքի մասին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,այդ մասին ուրբաթ օրը հայտնել է աֆղանական Shamshad հեռուստաալիքը: Ըստ նույն աղբյուրի՝ Պակտիայի առողջապահության վարչության պետ Վալայաթ Խան Ահմադզայը լրագրողներին ասել է, որ անցած շաբաթ տարածաշրջանը գրաված թալիբները արգելել են շրջանային հիվանդանոցում պատվաստումները: Բժիշկն ասել է, որ պատվաստումների բաժանմունքը […]
20:33 13.08.2021
Վրաստանում համաճարակային բարդ իրավիճակ է, մոտավորապես ամեն 50-րդ քաղաքացին վարակված է կորոնավիրուսով։ Aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։ Իմնաձեի խոսքով, առողջապահական համակարգը համաճարակային նման իրավիճակին դեռ կարողանում է դիմանալ, չնայած «ամեն բան ունի սահման»: «Այսօր բացարձակ ռեկորդ ունենք, երկրում միաժամանակ 50 հազար մարդ է վարակված: […]
20:25 13.08.2021
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան և այլ երկրներ Աֆղանստանից տարհանում են իրենց դեսպանատների աշխատակիցներին և քաղաքացիներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, Պենտագոնն Աֆղանստան կուղարկի 3 հազար հատուկ ջոկատայիններ՝ դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին անվտանգ և համակարգված տարհանելու համար: Խոսքը շուրջ 20 հազար քաղաքացու մասին է: Մեծ Բրիտանիան նույնպես ուղարկելու է 600 զինծառայող՝ դիվանագետներին և […]