TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Բաթումում նախատեսված Վրաստան-Կոսովո ֆուտբոլային հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի

19:22 24.08.2021

Սեպտեմբերի 2 -ին Բաթումում նախատեսված Վրաստան -Կոսովո հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի,- ասել է Համակարգող խորհրդի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Նա ասել է, որ  նմանատիպ սահմանափակումները վերաբերում են նաև այլ սպորտային իրադարձություններին: Համակարգող խորհրդի որոշմամբ, աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, սեպտեմբերի 2 -ին, Բաթումում նոր մարզադաշտում Վրաստանի և Կոսովոյի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը […]

̰
Սաուդյան Արաբիայի արքայադուստրը հրաժարվել է թուրքական ինքնաթիռ նստել

19:04 24.08.2021

Սաուդյան Արաբիայի արքայադուստր Ն․ Բ․ Ահմադը հրաժարվել է նստել միջնորդ ընկերության կողմից իր համար վարձակալված ինքնաթիռը, երբ նկատել է, որ այն թուրքական է ու կրում է Թուրքիայի դրոշը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Սաուդիան Արաբիայի արքայադստեր այդ քայլը հարուցել է ինքնաթիռի անձնակազմի դժգոհությունը։ Կողմերի միջև վեճ է  ծագել, ինչից հետո ինքնաթիռի անձնակազմը հրաժարվել է սպասարկել սաուդյան արքայադստերը […]

̰
Կարատեի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկը արժանացել է բրոնզե մեդալի

18:54 24.08.2021

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացվել է Եվրոպայի կարատեի 48 –րդ առաջնությունը: 45 երկրների 996 մարզիկ-մարզուհիների թվում են եղել Հայաստանի 13 ներկայացուցիչներ: Մասնակիցները ներկայացրել են  տարիքային երեք խումբ. պատանիներ, երիտասարդներ և մինչև 21 տարեկաններ: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար  Կարեն Վարդանյանն ասել է, որ  Հայաստանի պատվիրակներից առավել հաջող հանդե է եկել մինչև 17 տարեկանների […]

̰
Արագած գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

18:45 24.08.2021

Օգոստոսի 24-ին, ժամը 14:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած գյուղի հարակից սարերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:25-ին, մարվել`16:41-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ։

̰
Պուտինը եւ Բայդենը քննարկել են Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը. Պեսկով

18:40 24.08.2021

ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը արծարծել են Աֆղանստանում կոլապսից առաջ ամերիկյան զորքերի դուրսբերումը, հանրության մակարդակով նրբերանգները հեռարձակելն անընդունելի է, լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նրան խնդրել են մեկնաբանել առանձին ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Պուտինը Բայդենի հետ Ժնեւում կայացած հանդիպմանը հանդես է եկել […]

̰
Հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց․ Արշակ Կարապետյան

18:32 24.08.2021

Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները: Արշակ Կարապետյանը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել  մասնակից այլ երկրների տաղավարներով: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը: […]

̰
Կայացել է Պարօլիմպիկ խաղերի բացման արարողությունը. Հայաստանն ունի մեկ մասնակից

18:26 24.08.2021

Ճապոնիայի  ազգային մարզադաշտում կայացել է Պարօիլմպիկ խաղերի բացման արարողությունը, որտեղ հանդես կգան 162 երկրների և փախստականների թիմերի  շուրջ  4400 պատվիրակներ: Նրանք 22 մարզաձևերում կվիճարկեն մեդալների 539 հավաքածու: Հայաստանը ներկայացնում է  սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի  100մ արագավազքում: Ստասիկը հինգերորդ անգամ է մասնակցում  համանուն մարզահանդեսին: Հայաստանն  առաջին անգամ պարօլիմպիկ խաղեր է մարզիկ գործուղել 1996թ-ին ՝ […]

̰
ԵՄ-ն քառապատկելու է մարդասիրական օգնությունը աֆղանցիներին

18:10 24.08.2021

ԵՄ-ն քառապատկելու է աֆղանցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունը: Այս մասին տեղեկատվությունը տարածել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա ասել է, որ ԵՄ-ն Աֆղանստանում և դրանից դուրս աֆղաններին հումանիտար օգնության չափը 50 միլիոնից կդարձնի 200 միլիոն: Ֆոն դեր Լայենը ասել է, որ ԵՄ որոշումը պաշտոնապես կհրապարակվի G7 գագաթնաժողովից հետո: Ըստ Եվրահանձնաժողովի նախագահի, ԵՄ-ն այդ միջոցները […]

̰
Փոքր Մանթաշ գյուղի ներհամայնքային ճանապարհները կսալապատվեն տուֆ քարով

19:58 23.08.2021

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Փոքր Մանթաշ համայնքի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման աշխատանքները։ Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ներհամայնքային 3-րդ և 7-րդ փողոցների վերանորոգման համար կծախսվի 29.2 մլն դրամ։ Պետությունը կտրամադրի գումարի 70 տոկոսը, 30-ը՝ համայնքը։ Ծրագրի իրականացմամբ համայնքում ստեղծվել է նաև 26 ժամանակավոր աշխատատեղ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Գրաֆշին» ՍՊԸ կողմից։

̰
Վարանդայի շրջանում զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

19:50 23.08.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Հիշեցնենք, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։

̰
Անհրաժեշտության դեպքում դաշտային հիվանդանոց կկազմակերպվի նաև Կախեթիում

19:47 23.08.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում դաշտային հիվանդանոց կկազմակերպվի Կախեթիում: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Նախարարի խոսքով՝ Թբիլիսիից և Աջարիայից բացի, կորոնավիրուսի տարածման ալիք է սպասվում նաև այլ շրջաններում: Խոսելով համաճարակի մասին ՝ նախարարը կարևորել է մարզերում հիվանդանոցային հատվածի հզորացումը: «Այժմ մենք քննարկում ենք՝ արդյոք Կախեթիի հիվանդանոցային հատվածը կկարողանա՞ ստանալ այն ծանրաբեռնվածությունը, […]

̰
ՌԴ փոխվարչապետը հնարավոր է համարել սպառազինության արտոնյալ մատակարարումները ՀԱՊԿ երկրներին

19:38 23.08.2021

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովը չի բացառել Աֆղանստանի հետ սահմանակից ՀԱՊԿ անդամ երկրներին արտոնյալ գներով սպառազինության մատակարարումների հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Մենք կանենք ամեն հնարավոր բան մեր հարավային սահմաններն ամրացնելու համար»,- նշել է Բորիսովը՝ պատասխանելով Աֆղանստանին սահմանակից ՀԱՊԿ երկրներին արտոնյալ գներով սպառազինության և ռազմական […]

̰
Տոտենհեմը դիտարկում է Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը

19:30 23.08.2021

Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է ուսումնասիրել հարձակման գծի ուժեղացման տարբերակները՝ Հարի Քեյնից հեռանալու դեպքում: Մասնավորապես, ըստ Radio 24-ի, «Տոտենհեմը» պատրաստ է ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Սակայն պորտուգալացու հետ պայմանագիր կնքելու տարբերակը կարող է խոչընդոտների հանդիպել՝ Չեմպիոնների լիգային թիմի չմասնակցելու պատճառով: Հիշեցնենք, որ 36-ամյա հարձակվողը Ա Սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին: […]

̰
Լեհաստանը կրկնապատկում է զինվորների թիվը Բելառուսի հետ սահմանին

19:20 23.08.2021

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանը հսկող զինվորների թիվը կհասցնի երկու հազարի, երկուշաբթի լրագրողներին ասել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը: Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հազար զինվոր էր ուղարկել Բելառուսի հետ սահմանին գտնվող սահմանապահներին օգնելու համար:   Ներկայում մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ դեռևս արգելափակված են մնու  Բելառուսի և Լեհաստանի սահմանին։ Միգրանտները փորձել են անօրինական ճանապարհով […]

̰
Ռուսաստանը Թուրքիային կվաճառի S-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակ

19:11 23.08.2021

Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիային S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքվի։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Միխեևը ընդգծել է, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն եզրափակիչ փուլ են հասել։ Ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կպա,տոնականացվեն։ Մինչ օրս Թուրքիան Ռուսաստանից S-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի 4 մարտկոց […]

̰
Քաղաքակիրթ աշխարհի հետ հաղորդակցման այս պատուհանի բացած հնարավորությունն այսօր մերն է․ պարտավոր ենք զարգացնել անկախության մտածելակերպի մշակույթը․ ԱԺ նախագահ

19:02 23.08.2021

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ: Ուղերձում ասվում է․ «1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն անկախ պետականության հիմնաքարն էր: Հայ ժողովուրդն այդ պատմական իրողությունից հետո ուղիղ մեկ տարի անց իրականացնելու էր իր վաղեմի երազանքը՝ ունենալ անկախ եւ ինքնիշխան պետություն: Այս քայլով սկսվեց մեր պատմության նոր […]

̰
Բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության մեկնարկը նախատեսված է հոկտեմբերին

18:45 23.08.2021

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կշարունակի համագործակցությունը Ա-Լիգայի հետ, որին են պատկանում տղամարդկանց Հայաստանի առաջնության անցկացման իրավունքները: Տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ 2017 թվականին հիմնադրված Ա-Լիգայի համար 2021-2022 մրցաշրջանը կլինի 5-րդը: «Ա-Լիգայի շնորհիվ Հայաստանում ակումբային բասկետբոլը դուրս է եկել նոր մակարդակի, իսկ վերջին տարիներին բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է: Այնուամենայնիվ, եղածով բավարարվել չենք կարող, ուստի ՀԲՖ-ն […]

̰
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

18:38 23.08.2021

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը, Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ՀԿԳ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության […]

̰
Կապան-Գորիս ավտոճանապարհին այրվել է բեռնատար և մոտ 10 հա խոտածածկույթ

18:29 23.08.2021

Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկույթ (մոտ 10 հա)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։

̰
Թուրքիան հերքել է աֆղան փախստականների համար կենտրոններ ստեղծելու լուրը

18:25 23.08.2021

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է բրիտանական մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Թուրքիայում աֆղան փախստականների համար ապաստանի դիմումներ ընդունող կենտրոններ են ստեղծվելու։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախարարության կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում փախստականների համար նման կենտրոններ ստեղծելու առաջարկ որևէ երրորդ երկրի կողմից չեն ստացել, ստանալու դեպքում էլ, միևնույնն է, նման առաջարկները ընդունելի լինել […]

̰
Հայաստանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ ամրապնդման և զարգացման գործում. Ստանիսլավ Զաս

18:16 23.08.2021

Հայաստանն ակտիվություն և իրական շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ի ամրապնդման և զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն` անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի առաջիկա տարիների առաջնահերթություններին:   «Այժմ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք է տարվում՝ ՀԱՊԿ-ում նախագահության ընթացքում իրենց առաջնահերթությունները ձևավորելու ուղղությամբ: Դրա […]

̰
Շանթ Սարգսյանը դարձել է Ագզամովի հուշամրցաշարի միանձնյա հաղթող

18:10 23.08.2021

Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվել է Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։ Մրցաշարում հիանալի հանդես է եկել երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող։ Սարգսյանը նաև 10 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը։ Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսել […]

̰
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

20:00 21.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և այնտեղ տեղի ունեցող վերջին զարգացումները: Նրանք շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած […]

̰
Թբիլիսիի Դիղոմիի դաշտային հոսպիտալում գտնվում է միջին ծանրության 19 հիվանդ

19:53 21.08.2021

1tv.ge -ի փոխանցմամբ՝ Դիղոմիի դաշտային հիվանդանոցի համակարգող Ռևազ Կուճուխիձեն հայտնել է , որ այս պահին իրենց մոտ գտնվում է 19 հիվանդ և հիմնականում գերակշռում է «դելտա» շտամը: «Այս պահին դաշտային հիվանդանոցում է գտնվում 19 հիվանդ: Նրանց վիճակը միջին ծանրության է: Մի մասը թթվածնից է կախված, մյուս մասը կայուն է: Հիմնականում գերակշռում է «դելտա» շտամը: Երեկ […]

̰
Օգոստոսի 19-ին Մարտիրոսյան փողոցում բռնկված հրդեհն այսօր մարվել է․ այրվել է անասնագոմի տանիքից մոտ 1600 քմ հատված և 2000 հակ անասնանկեր

19:45 21.08.2021

Օգոստոսի 21-ին, Երևանի Մարտիրոսյան փողոցում գտնվող անասնագոմում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 19։01-ին։ Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է […]

̰
Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիուսից մահացության ցուցանիշով

19:16 21.08.2021

Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մահացությունների միջին օրական միջին  և վերջին յոթ օրերի  ընթացքում կորոնավիրուսով վարակված դեպքերի թվով՝ 100 հազար մարդու հաշվարկով։ Այս տվյալները հրապարակել է  New York Times (NYT) կայքը: Ըստ հրապարակման ՝ Վրաստանում նոր վարակների միջին օրական ցուցանիշը  4,908 է, իսկ մահերը՝ 46,9 կամ 1,26% ՝ 100 հազար բնակչի հաշվով: NYT- ի […]

̰
Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները հանգստյան օրերին ևս շարունակել են մշտադիտարկել Երևանի հանրային տրանսպորտը

18:59 21.08.2021

Oգոստոսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական մշտադիտարկումները: Տեսչական մարմիններն ու պարեկային ծառայողները մշտադիտարկել են Երևանի էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների հասարակական տրանսպորտը: Դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 90 տրանսպորտային միջոց: Կանգառներում ու շրջիկ կարգախմբերով արված […]

̰
Արզնի-Շամիրամ ջրանցքից փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին

18:49 21.08.2021

Օգոստոսի 21-ին, ժամը 10:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշեն գյուղում գտնվող ջրանցքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու հագուստ․ ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է ջրանցքը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: […]

̰
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը

18:45 21.08.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում  քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը՝ շեշտելով այս  երկրում կայունության և խաղաղության ապահովման կարևորությունը, ընդգծելով նաև  ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները լուծելու առաջնահերթությունը: Այս մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում: «Աֆղանստանի շուրջ իրավիճակը մանրամասն քննարկվել է : Շեշտվեց երկրում կայունության և […]

̰
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա

18:26 21.08.2021

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Ուկրաինա: Վրաստանի կառավարության ղեկավարին այսօր Լվովում կհյուրընկալի իր ուկրաինացի գործընկերը: Վաղվանից պաշտոնական հանդիպումներ կանցկացվեն Կիևում: Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիգալի և Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի նաև Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովին, որին մասնակցում են ավելի քան 40 պետությունների ղեկավարներ: […]

̰
BACK_TO_TOP