TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

18:55 10.08.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու 19 դեպքերի մի շարք հանգամանքներ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, 1999թ. նոյեմբերից մինչև 2012թ. […]

̰
Ծաղկաբեր գյուղում այրվել է մոտ 380 հակ անասնակեր

18:47 10.08.2021

Օգոստոսի 10-ին` ժամը 12։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի 2-րդ փողոցի 11-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 16։29-ին։ Այրվել է մոտ 380 հակ կուտակած անասնակեր։

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

18:42 10.08.2021

Օգոստոսի 10-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ […]

̰
Վրաստանում տեղի ունեցել է երկրաշարժ

18:15 10.08.2021

Վրաստանում տեղի ունեցել է երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 16:34 -ին: Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Սամեբա գյուղի մոտակայքում: Երկրաշարժի ուժգնությունը, նախնական տվյալներով, կազմել է 3.1 մագնիտուդ։

̰
Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն․ Հադրութում հայտնաբերվել են մասունքներ

18:12 10.08.2021

Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն: Տեղակացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված […]

̰
Մալաթիայի վերանորոգված հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի

19:54 09.08.2021

Մալաթիայի Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցու վերանորոգումն ավարտին է հասցվել։ Կառույցն այսուհետև կծառայի որպես եկեղեցի և մշակութային կենտրոն։ Առաջին պատարագը նախատեսվում է սույն թվականի օգոստոսի 29-ին։ Այդ մասին, Ermenihaber.am-ի փոխանցմամբ, հայտնում է հայկական «Ակօսը»։ Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Մալաթիայի HAY-DER կազմակերպությունից Գևորգ Օզքարագյոզը եկեղեցու վերաբացման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Ակօս» թղթակցին։ Ըստ նրա՝ եկեղեցին 100  […]

̰
Մեր համբերությունը նույնպես անսպառ չէ․ Արշակ Կարապետյանը՝ Ստանիսլավ Զասին

19:46 09.08.2021

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին […]

̰
Մեսսին չի մեկնել Փարիզ, նա Բարսելոնի իր տանն է

19:42 09.08.2021

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի մեկնել Ֆրանսիա՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու։ Լրագրող Մարիա Գարիդոն հաղորդում է, որ այս պահին Մեսսին Բարսելոնի իր տանն է՝ Լուիս Սուարեսի ընկերակցությամբ։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ Գարիդոն նշում է, որ Լեոն դեռ չի մեկնել Փարիզ՝ չնայած նրան, որ ՊՍԺ-ի շատ երկրպագուներ ու մեդիայի ներկայացուցիչներ նրա ժամանելուն էին սպասում այսօր։

̰
Եթե ​​շնչադիմակի օգտագործման ցուցանիշը գերազանցի 90%-ը, ամենօրյա դեպքերը կնվազեն առնվազն 1000 միավորով․ Թամար Գաբունիա

19:36 09.08.2021

Եթե ​​շնչադիմակի օգտագործման 51% ցուցանիշը գերազանցի 90%-ը, ամենօրյա դեպքերը կկրճատվեն առնվազն 1000 միավորով,-  ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում: Նրա խոսքերով՝ շնչադիմակը դեռևս ամենակարևոր մեխանիզմներից մեկն է, որի կիրառումն այսօր շատ կարևոր է:   Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստի որոշմամբ՝ վաղվանից շնչադիմակ կրելը պարտադիր կլինի բաց տարածքում, […]

̰
Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում տեղադրվում է 10 հակակարկտային կայան

19:31 09.08.2021

Գումարի 55 տոկոսը՝ պետության, 45 տոկոսը համայնքային բյուջեից, և 12 մլն դրամի շրջանակներում Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում կտեղադրվի 10 հակակարկտային կայան։ Կայաններն արդեն իսկ ձեռքբերված են, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ-ի կողմից։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում հինգ բնակավայրերի 1000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։ Տեղեկացնում է […]

̰
Կոտայքի մարզում Opel-ը բախվել է կամրջի բետոնե սյանը. կա 3 զոհ

19:23 09.08.2021

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Opel Corsa մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 մարդ, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։ Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ […]

̰
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից

19:05 09.08.2021

Երևանի կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները կատարող Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչպես է նշանակվել այդ պաշտոնին, Կարապետյանը նշեց, որ տվյալները վերջերս են ի հայտ եկել: «Այդ տվյալները փաստում են այն մասին, որ […]

̰
Սարավանի լեռնանցքում իրականացվող հողային աշխատանքների համար օգոստոսի 9-12-ը միջպետական ճանապարհով երթևեկությունը կլինի միակողմանի

18:57 09.08.2021

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ճանապարհի կմ 166 – կմ 167 հատվածում (Սարավանի լեռնանցք) իրականացվում են հողային աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկությունն օգոստոսի 9-ից մինչև 12-ը կիրականացվի միակողմանի։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և հայցում երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

̰
Ռուս ընդդիմադիր գործիչն ապաստանել է Թուրքիայում

18:50 09.08.2021

Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներից 33-ամյա իրավաբան Լյուբով Սոբոլը փախել է Թուրքիա։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ինչպես հայտնի է, օրեր առաջ ռուսական դատարանը սահմանափակել էր Սոբոլի ազատ տեղաշարժը։ Մոսկովյան դատարանը վերջինիս մեղավոր էր ճանաչել 2021-ի հունվարին «չարտոնված հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու մեջ» և կայացրել  նրա […]

̰
Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

18:39 09.08.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։ Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքին: Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է վերջին ամսվա կտրվածքով Օպերատիվ շտաբի աշխատանքները: Ա. Թովմասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը: Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես, իրականացվող ծրագրերի […]

̰
Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը վաղվանից պարտադիր կդառնա

18:33 09.08.2021

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ բաց տարածքներում, որտեղ 5-ից ավելի մարդ կհավաքվի, պարտադիր կլինի դիմակ կրել: Որոշումը կապված է Վրաստանում առկա բարդ համաճարակային իրավիճակի հետ: Հաղորդում է Aliq Media-ն։ Կարգը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 20 լարիով: Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէր: Այս սահմանափակումը դեռ ուժի մեջ է փակ […]

̰
Տավուշի մարզում ցլի հարվածից 26-ամյա տղան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

18:25 09.08.2021

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 7-ին «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի փակ վնասվածք, հեմատորիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Ս․ Իսկանդարյանն է, որը նույն օրը, ըստ նրա համագյուղացի, ականատես-վկա 30-ամյա Խորեն Մալաքյանի, Գանձաքար գյուղին պատկանող […]

̰
Թուրքիայում հրդեհների վնասները կգերազանցեն 35 մլրդ դոլարը

18:20 09.08.2021

Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված Թուրքիայի  մեջլիսի պատգամավոր Չեթին Օսման Բուդաքը խոսել է Թուրքիայում 13 օր շարունակվող հրդեհների պատճառած վնասների մասին: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝  հրդեհների պատճառած վնասները կարող են գերազանցել 300 մլրդ թուրքական լիրան (35 մլրդ դոլար): «Վերջին 10 օրում այրված անտառների մակերեսը հավասար է նախորդ ամբողջ տարվա ընթացքում վառված անտառածածկ […]

̰
Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել գերիշխող դիրքի չարաշահման համար․ ՄՊՀ

18:12 09.08.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: Վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ […]

̰
Մեսսին ժամանել է Փարիզ․ ՊՍԺ-ի գրասենյակի մոտ երկրպագուները հավաքվել են՝ ողջունելու արգենտինացի ֆուտբոլիստին

18:07 09.08.2021

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Փարիզ, իր Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան: ՊՍԺ-ի գրասենյակի մոտ երկրպագուները հավաքվել են՝ ողջունելու արգենտինացի ֆուտբոլիստին: Սպասվում է, որ հարձակվողը մոտակա ժամերին բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ:Այս մասին գրում է Armsport.am-ը։ PSG fans are gathered outside the Parc des Princes stadium to welcome Lionel […]

̰
ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

19:54 07.08.2021

Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ: «ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ օգտվելով հասանելի չվերթներից: Հաշվի առնելով անվտանգային պայմաններն ու անձնակազմի կրճատումը, ԱՄՆ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու դեսպանատան հնարավորությունները խիստ սահմանափակ են անգամ Քաբուլում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է դեսպանատան հայտարարության […]

̰
Բաթումում հանգստացողներին կոչ են արել դիմակներ կրել բուլվարով զբոսնելիս

19:49 07.08.2021

Վրաստանի Սևծովյան քաղաքում՝ Բաթումում, հանգստացողներին կոչ են անում ծովափի տարածքով քայլելիս պահպանել կորոնավիրուսի կանոնները: Համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակել է Բաթումիի բուլվարի վարչակազմը:  Jnews.ge-ի փոխանցմամբ՝ մասնավոր ձեռնարկատերերին, որոնց օբյեկտները գործում են բուլվարի տարածքում, կոչ են անում «հնարավորինս վերահսկել իրավիճակն իրենց տարածքում» և պահպանել Վրաստանի իշխանությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանած կանոնները: «Մենք նաև դիմում […]

̰
Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել սանիտարական սահմափակումներից բողոքող ցուցարարների դեմ

19:41 07.08.2021

Փարիզի ոստիկանությունը պղպեղային գազ է կիրառել սանիտարական սահմանափակումների  դեմ բողոքող ցուցարարների վրա, հաղորդում է Ռիա Նովոստին:   Ընդհանուր առմամբ, համազգային բողոքի ցույցերն անցել են խաղաղ, սակայն Ֆրանսիայի մայրաքաղաքի 17 -րդ թաղամասում փոքր բախումներ  են սկսվել ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև, որոնց ընթացքում իրավապահ մարմինները կիրառել են հատուկ միջոցներ: Օգոստոսի 9 -ից Ֆրանսիայում կգործեն  սանիտարական […]

̰
Վրաստանում  համաճարակային վիճակը առողջապահության ոլորտի պատասխանատուները գնահատում են տագնապալի

19:08 07.08.2021

Այսօր ցանկացած սոցիալական գործունեություն կարող է խթան հանդիսանալ վարակի տարածման համար,- ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Թամար Գաբունիան, պարզ է, որ մի շարք միջոցառումներ նախատեսված էին տարբեր ժամանակներում, բայց այն ժամանակվա համաճարակային իրավիճակը դա քիչ թե շատ թույլ էր տալիս: « Ընթացիկ ժամանակահատվածում պետք է իրականացվեն շնչադիմակի […]

̰
Ճապոնիային է մոտենում երկու թայֆուն

18:57 07.08.2021

Երկու՝ «Միրինայ»  և «Լուպիդ» թայֆունները մինչև կիրակի մոտենալու են Ճապոնիային, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական ծառայությունը: «Միրինայ»-ը  կիրակի առավոտյան կմոտենա Ճապոնիայի արևելյան ափին, իսկ կեսօրին կանցնի Տոկիոյի և Տիբա պրեֆեկտուրայի մոտակայքով, որից հետո կշարժվի ավելի հյուսիս -արևելք: Քամու արագությունը կենտրոնում կհասնի վայրկյանում 23 մետրի, պոռթկումների դեպքում՝ մինչև 35 -ի: «Լուպիդ» թայֆունը մոտենում է հարավից և […]

̰
Հարժիս գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

18:50 07.08.2021

Օգոստոսի 7-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 14:23-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

̰
Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացուն Սևանա լճից

18:41 07.08.2021

Օգոստոսի 7-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են լողացող քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 150 մ և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ: Ջրափրկարարները Ա․ Մ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ջրից և մոտեցրել լողափ:

̰
ԱՄՆ-ն  ռմբակոծիչներ է ուղարկում Աֆղանստան՝ թալիբների դեմ պայքարելու համար

18:20 07.08.2021

ԱՄՆ-ն Աֆղանստան է ուղարկել B-52 Stratofortress ռմբակոծիչներ՝արմատական ​​«Թալիբանի» զինյալների դեմ պայքարելու համար, հայտնում է Times թերթը ՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության շրջանակների աղբյուրները: Ըստ այդ տեղեկությունների, ռմբակոծիչները Աֆղանստան են մեկնել Կատարի ամերիկյան Էլ-Ուդեյդ ավիաբազայից, նրանց թիվը չի նշվում: Օդային հարվածների ժամանակ օգտագործվել ու են  նաև AC-130 հակահրդեհային ինքնաթիռներ, գրում է թերթը: Աֆղանստանում կառավարական ուժերի և […]

̰
Չավուշօղլուն անտառային հրդեհների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

17:50 07.08.2021

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական Vesti.az-ը: Երկու երկրների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակի և հրդեհաշիջման գործողությունների վերաբերյալ: Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Բայրամովին ադրբեջանցի հրշեջների հերթական խումբը Թուրքիա ուղարկելու համար: Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարարն […]

̰
Գյումրիում տեղի ունեցած պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ․ մահացածները ամուսիններ են

17:42 07.08.2021

Գյումրիում  տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածները երիտասարդ ամուսիններ են։ Դեպքի վայրից SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է , որ նախնական տվյալներով տղամարդը զինծառայող էր և  Ալավերդյան 70 տանը մշտական բնակություն չեն հաստատել, այստեղ են  անցկացրել ամառային արձակուրդի օրերը։ Ամուսիններն ունեն հինգ տարեկան երեխա, նա չի տուժել։ Շիրակի մարզի դատախազի հաղորդմամբ, դեպքի մասով հարուցվել է քրեական գործ ՀՀ […]

̰
BACK_TO_TOP