TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Աֆղանստանի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Սեբաստիան Կուրց

18:20 26.07.2021

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Աֆղանստանի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան, Ավստրիան կամ Շվեդիան: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ Սեբաստիան Կուրցի, եթե փախստականները չեն կարողանում վերադառնալ այն երկիր, որտեղից դուրս են եկել, ապա պետք է հնարավորություն ստեղծվի նրանց ապաստան տրամադրել նաև Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներում: Ավստրիայի կանցլերը […]

̰
Գյումրիի բնակարաններից մեկում մահացած են գտել 37-ամյա մորը և 10-ամյա որդուն

14:24 26.07.2021

ԱԻՆ Շիրակի մարզային  փրկարարական վարչությունը այսօր՝ հուլիսի 26-ի առավոտյան՝ ժամը 12։42-ին, փակ դռան ահազանգ է ստացել Գյումրիի Բագրատունյաց այգուն հարակից թիվ 8 շենքից, հայտնել են, որ տանտերերը զանգերին և դռան թակոցներին չեն արձագանքում։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում հայտնաբերել 37-ամյա կնոջ և նրա 10-ամյա որդու դիերը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են մարզային […]

̰
Ուկրաինան ակտիվացնում է ՆԱՏՕ-ի ինտեգրվելու գործընթացը

19:55 24.07.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի` Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի ինտեգրումը խորացնելու հրատապ միջոցառումների մասին որոշումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ի թիվս այլ միջոցառումների, Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ռազմական ներկայացուցչի նշանակման համար: Պետական սահմանապահ ծառայության վարչությանը, պետական մաքսային ծառայությանը և […]

̰
Թուրքիան մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի և Քարիե մզկիթների վերաբերյալ

18:52 24.07.2021

Թուրքիան մերժում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի զեկույցի դրույթները  Ստամբուլի Սուրբ Սոֆիա և Քարիե մզկիթների վերաբերյալ: Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ: «Թուրքիան մերժում է խորհրդատվական կոմիտեի զեկույցը, որը չի  համապատասխանում ներկա իրավիճակին: Դրանք, կարծես, գրվել են կանխակալ և քաղաքական նկատառումներից ելնելով»,- ասվում է ԱԳՆ  հաղորդագրությունում: France-Presse գործակալությունը ուրբաթ օրը […]

̰
Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը

18:15 24.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին: Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական […]

̰
6․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում

18:12 24.07.2021

6.1 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի տարածքում, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժի օջախը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա, Վանգարեյ քաղաքից 1040 կիլոմետր հարավ-արևմուտք: Ցունամիի  մասին  առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:  

̰
Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել

17:50 24.07.2021

Աֆղանստանի իշխանությունները 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար: Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  Tolo News հեռուստաալիքին։ Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ պարետային ժամը գործելու է տեղական ժամանակով 22: 00-ից մինչեւ 04: 00-ն: Նպատակն է «սահմանափակել»թալիբների գործունեությունը։ Հաղորդվում է, որ պարետային ժամը չի տարածվում միայն երկրի […]

̰
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել

17:42 24.07.2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Վաղը որոնումներ չի նախատեսվում: Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:   2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 24-ը՝ որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն:

̰
Վրաստանի ՆԳ նախարարը հանդիպել է Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարին

17:22 24.07.2021

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանին: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն: Գերատեսչության տվյալներով, հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն, ինչպես նաև Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը: Այցի նպատակն է քննարկել հայ-վրացական պետական ​​սահմանին վերաբերող […]

̰
Ստավրոպոլում սպանվել է ազգությամբ հայ, քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը

17:10 24.07.2021

Անհայտ անձինք կրակել են Ստավրոպոլում քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի վրա։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են  Քննչական կոմիտեից։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի գիշերը։ Բազմահարկ շենքերից մեկի մոտակայքում, ավտոկայանատեղիում, անհայտ անձը զինված մոտեցել է մեքենային և սպանել քրեական հետախուզության վարչության պետի տեղակալին։ Իսկ  life.ru-ն, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, հայտնում է , որ […]

̰
Անգելա Մերկելը չի կարծում, թե Թուրքիան ԵՄ անդամ կդառնա

20:54 23.07.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիային վերաբերող տարբեր թեմաներով հայտարարություններ է արել: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ կանցլերը վատատեսական գնահատականներ է հնչեցրել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացի վերաբերյալ՝ ասելով, որ չի կարծում, թե այդ երկիրը կդառնա Եվրամիության անդամ: «Ես չեմ տեսնում Թուրքիայի նախադրյալներ ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն ամեն դեպքում ջանքեր եմ գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար»,- […]

̰
Ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով․ՀՀ ՄԻՊ

20:40 23.07.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք և Ազատ գյուղերի […]

̰
Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ՝ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար

20:34 23.07.2021

COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ: Այն ունի քաղաքացիների գրանցման երեք պատուհան: Մեկը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, մյուսը կացության քարտ ունեցողների, երրորդը` օտարերկրացիների համար: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։

̰
Իտալիայում գրանցվել է COVID-19 դեպքերի զգալի աճ

20:25 23.07.2021

Իտալիայում COVID-19-ով վարակվածների թվի զգալի աճ է արձանագրվել, և հիմնականում այն տարածում է գտել եիտասարդության շրջանում։Այս մասին հայտնել է Իտալիայի  Առողջապահության ազգային ինստիտուտի (ISS) նախագահ Սիլվիո Բրուզաֆերոն: «Միևնույն ժամանակ, վարակվածների միջին տարիքային շեմը իջել է մինչև  25 տարեկան, իսկ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող  հիվանդների միջին տարիքը՝ 55 տարեկանն է»,-աել է Իտալիայի  Առողջապահության ազգային ինստիտուտի  ղեկավարը։ Ուրբաթ, […]

̰
Իսրայելն իր քաղաքացիներին արգելել է Վրաստան այցելել

20:07 23.07.2021

Իսրայելը Վրաստանը ներառել է «կարմիր գոտու» ցուցակում: Սա այն երկրներն են, ուր  կորոնավիրուսային վարակի տարածման բարձր մակարդակ է պահպանվում: Իսրայելի քաղաքացիներին հուլիսի 30-ից արգելվել է Վրաստան այցելել (բացառությամբ հատուկ դեպքերի): Aliq Media-ի փոխանցմամբ ՝տեղեկատվությունը տարածել է Վրաստանում Իսրայելի դեսպանությունը: Իսրայելը «կարմիր գոտու» ցուցակը վերանայում է  շաբաթական կտրվածքով: Եթե ​​Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, «համապատասխան սահմանափակումները կթուլացվեն […]

̰
Երևանում բախվել են Mercedes-ն ու Nissan X-Trail-ը. վերջինը գլխիվայր շրջվել է

19:51 23.07.2021

Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են Nissan X-Trail և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։   Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է, 2 տուժած  տեղափոխվել է  հիվանդանոց։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում […]

̰
Ադրբեջանի նախագահն ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարություններին

19:36 23.07.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են  ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում: Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի […]

̰
Մեկնարկել են MyWay ավիաուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

20:53 22.07.2021

MyWay ավիուղիները սույն թվականի հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի- Երևան- Թբիլիսի երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը քաղաքացիներին խնդրում է ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար դիմել ավիաընկերությանը:

̰
Վրաստանում մանկաբուժական դեպքերի թիվն աճել է․վարակվածների մեծ մասը մեղմ կամ միջին ծանրության են

20:50 22.07.2021

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով ՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական մակարդակը բավականին բարձր է, որի պատճառով մոբիլիզացվում է հիվանդանոցների ցանցը։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 2 261 նոր դեպք, 18 մահվան ելք: Դեպքերի քանակը բարձր է, ինչն ինքնին առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Հիվանդանոցների ցանցը շարունակում է մոբիլիզացված մնալ, ինչպես […]

̰
Առանց բջջային հեռախոսների և անսովոր սանրվածքների․ նոր կանոններ Բարսելոնայի երիտասարդ ֆուտբոլիստների համար

20:38 22.07.2021

Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստները ստիպված կլինեն պահպանել մի շարք նոր կանոններ, հայտնում է AS- ը: Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստներին կարգելվի բջջային հեռախոսներ օգտագործել մարզումների ժամանակ, խաղադաշտում, հանդերձարանում և խաղերի ընթացքում: Պատանի ֆուտբոլիստները ստիպված կլինեն իրենց հեռախոսները հանձնել ակումբի ներկայացուցչին, որը նրանց կվերադարձվի միայն հանդերձարանից դուրս գալուց հետո: Բացի այդ, ֆուտբոլիստներին արգելվում էր անսովոր սանրվածքներ ունենալ կամ […]

̰
Թուրքական մամուլի պնդմամբ՝ ԱՄՆ-ն շարունակում է մարզել Սիրիայի քրդերին

20:30 22.07.2021

Ըստ թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG): Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Իսկ ինչպես հայտնի է,YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հետ: Նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը Հասեկեի Աբդուլազիզ լեռան վրա շուրջ 3 ամիս զինավարժանքներ […]

̰
Վաղը Տոկիոյում տեղի կունենա 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը

20:23 22.07.2021

Վաղը՝ հուլիսի 23-ին, Երևանի ժամանակով 15․00-ին Տոկիոյի ազգային մարզադաշտում պետք է  տեղի ունենա 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը:Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Միջոցառման սցենարը դեռևս  հայտնի չէ: Մի բան պարզ է.  այն օլիմպիական խաղերի  պատմությունում ամենաանաղմուկ արարողությունը կլինի,  կանցկացվի դատարկության և լռության մեջ, քանի որ չեն լինի հանդիսականներ: Ենթադրվում էր, որ  ներկա կլինեն շուրջ 10 հազար […]

̰
ԱԱՏՄ-ն ավարտել է խորհրդատվությունների շարքը Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար

20:13 22.07.2021

Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինար-խորհրդատվությունների շարքը՝ Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար: Սեմինար-խորհրդատվությունը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՏՄ մասնագետները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 […]

̰
Ինչու ներգաղթի «բում» չեղավ. Զարեհ Սինանյանի պարզաբանումը

20:05 22.07.2021

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստից  հետո Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին լրագրողները հարց են ուղղել՝ 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո արդյո՞ք Սփյուռքից դեպի Հայաստան ներգաղթի ակնկալված ալիքը տեղի ունեցավ, թե ոչ: Զարեհ Սինանյանն ասել է, որ դրական տեղաշարժ կա, սակայն օբյեկտիվ հանգամանքները խոչընդոտեցին այդ գործընթացին: Մանրամասները՝ տեսանյութում․

̰
«Արարատ»-ը Գյումրիում պարտվեց լեհական «Շլյոնսկ»-ին

19:53 22.07.2021

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցում էր լեհական «Շլյոնսկի» հետ։ Առաջին խաղը կայացավ Գյումրու Քաղաքային մարզադաշտում և ավարտվեց լեհական թիմի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Հանդիպման սկիզբը հանգիստ պայքարում անցավ։ Երկու թիմերը մեծ ուժերով չէին գրոհում՝ սպասելով մրցակցի սխալին։ Խաղի առաջին վտանգավոր պահը ստեղծեց «Արարատը»․ շատ մոտ տարածությունից շեղ հարվածեց Մորի Կոնեն։ Բիչախչյանի թիմը չօգտագործեց […]

̰
Ոստիկանության Երևան քաղաքի բաժիններում մի խումբ անձինք հանձնել են հրազեններ ու ռազմամթերք

19:43 22.07.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի կին բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների […]

̰
Որ դեպքում է դադարեցվում ամենամսյա 300.000 ՀՀ դրամ վճարի տրամադրումը անհետ կորած զինծառայողի ընտանիքին․ ՊՆ պարզաբանումը

19:34 22.07.2021

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»: Ըստ հիշյալ որոշումների, մինչև անհայտ կորած […]

̰
Բաքվի դատարանը 13 հայ գերիներին 6 տարվա ազատազրկման դատապարտեց

19:19 22.07.2021

Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։

̰
Լա լիգան իր պաշտոնական կայքից հեռացրել է Մեսսիի անունը, հեռացրել է նաև պրոֆիլը Բարսելոնայի կազմից

19:08 22.07.2021

Իսպանական Լա լիգան իր պաշտոնական կայքից հեռացրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջնության խաղացողների ցուցակից, հեռացրել է նաև նրա պրոֆիլը «Բարսելոնայի» կազմից: Հաղորդում է Armsport.am-ը։ Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագրի մասին դեռ հայտարարված չէ: Իր հերթին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում էր, որ արգենտինացին կատալոնացիների հետ համաձայնեցրել […]

̰
ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի խմբակցությունը կղեկավարի Սեյրան Օհանյանը

19:02 22.07.2021

Հուլիսի 21-ին տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի՝ խորհրդարան անցած խորհրդարանական խմբակցության նիստը, որը վարել է Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Քննարկվել են խորհրդարանում Դաշինքի գործունեությանը վերաբերող հարցեր։ Նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը։

̰
BACK_TO_TOP