19:36 23.07.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում:
Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի այդ սադրիչ գործողությունները ուղեկցվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է հայտնի եռակողմ հայտարարություններին:
Անդրադառնալով վերջին պատերազմի վերաբերյալ Ալիևի մեկնաբանություններին՝ ԱԳՆ-ից նշել են, որ թեև Ադրբեջանի նախագահը հստակորեն ցույց է տալիս, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, այդուհանդերձ, «Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»։
Հարց. Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:
Պատասխան. Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնցից կանդրադառնանք մի քանիսին, որոնք ակնառու ցույց են տալիս ուժի կիրառումը տարածաշրջանային քաղաքականության գործիք դարձնելու Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները։
Առաջին, վերոնշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ըստ էության ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարևան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։
Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը, հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը։
Երկրորդ, Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։
Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։
Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել և կատարում է, և այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների, հստակ արձանագրում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։
Չորրորդ, Ադրբեջանը շարունակում է պատերազմի հումանիտար հետևանքների ոչ թե հաղթահարման, այլ խորացման քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ և հայատյացության շարունակական խրախուսմամբ։
Հինգերորդ, ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով։
Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։
19:00 20.06.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […] ...
18:50 20.06.2025
Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...
18:45 20.06.2025
«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...
18:40 20.06.2025
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։ ...
18:32 20.06.2025
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպինԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին: Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...
18:25 20.06.2025
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...