TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Pfizer-ը արդյունավետ է կորոնավիրուսի «Դելտա» շտամի դեմ․ մասնագետների ուսումնասիրությունները

18:53 22.07.2021

Pfizer և BioNTech կոնսորցիումի, ինչպես նաև AstraZeneca-ի դեղորայքով ամբողջական պատվաստումը ապահովում է բարձր պաշտպանություն կորոնավիրուսի «Դելտա» շտամից: Այս մասին են վկայում New England Journal of Medicine-ի կողմից հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, մասնագետները կատարել են հիվանդության ընթացքի վերլուծություն՝ Անգլիայում տվյալ պատվաստանյութերով պատվաստված բուժառուների շրջանում: Ըստ դրա արդյունքների՝ պարզվել է, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

18:39 22.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Քննարկվել […]

̰
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հավաքականի գլխավոր մարզչի փնտրտուքի մեջ է

19:51 21.07.2021

ՌՖՄ-ն շարունակում նոր գլխավոր մարզչի փնտրտուքները Ռուսաստանի հավաքականի համար: Eurostavka-ն վստահեցնում է, որ թեկնածուներից մեկը Լորան Բլանն է, որը հիմա աշխատում է կատարական «Ալ-Ռայանի» հետ: Ֆրանսիացի մասնագետի հետ բանակցություններ են վարվում: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դիտարկել է նաև «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի թեկնածությունը, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի հարցում […]

̰
Վրաստանում 30-40 տոկոսը վարակված է հնդկական շտամով․ վիրուսի տարածման ցուցանիշը արագ է աճում

19:45 21.07.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում համաճարակաբանական իրավիճակը լրջորեն վատթարացած է: Ըստ նրա՝ այս ֆոնին հատկապես կարևոր է հետևել հանձնարարականներին: Խոսելով խնդրի մասին՝ նա ընդգծել է փակ տարածքում շնչադիմակ կրելու անհրաժեշտությունը: «Վտանգը լուրջ է, ուստի մենք բոլորս պետք է գիտակցենք, որ համաճարակային իրավիճակը վատթարանում է, մենք լուրջ ալիքի մեջ ենք մտնում: Այսօրվա […]

̰
Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

19:37 21.07.2021

Թեհրանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ երկրների ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հարցերով համապատասխան պատվիրակությունների հանդիպումը: Կնքվելիք համաձայնագիրը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերին կնքված Ժամանակավոր համաձայնագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար […]

̰
ՀՀ ՊՆ-ում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

19:31 21.07.2021

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային […]

̰
Կանանց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան՝ Օլիմպիական խաղերի ռեկորդակիր

19:22 21.07.2021

Կանանց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարթան դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը հինգ Օլիմպիական խաղերում առնվազն մեկ գոլ է խփել: Հաղորդում է Armsport.am-ը։ Չորեքշաբթի օրը բրազիլացիները Տոկիոյի խաղերի խմբային փուլի առաջին խաղում 5։0 հաշվով ջախջախեցին Չինաստանի հավաքականին: 9-րդ և 74-րդ րոպեներին Մարթան աչքի ընկավ գոլերով: Նա Օլիմպիական խաղերում իր առաջին գոլը խփել էր 2004 -ին Աթենքի մրցաշարում։ Մարթան […]

̰
Ատոմային ոլորտի լավագույն մասնագետները սկսել են Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի թրծաթողման աշխատանքները

19:17 21.07.2021

Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) կարևորագույն փուլը՝ սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվականը: Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տևել է գրեթե մեկուկես տարի: Այժմ թրծաթողման համար նախատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի […]

̰
Հուլիսի 26-ին Վրաստանում կմեկնարկի Agile Spirit զորավարժությունը

19:07 21.07.2021

Agile Spirit միջազգային բազմազգ ռազմական վարժությունը հոբելյանական է: Այս տարի Վրաստանը 10-րդ անգամ կընդունի այն: Agile Spirit 2021-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը: Հաղորդում է Aliq.ge-ն։ Agile Spirit 2021 զորավարժությունների նպատակն է բարձրացնել դաշինքի անդամ և գործընկեր երկրների համագործակցությունը, կատարելագործել և ամրապնդել գործառնական հնարավորությունները բազմազգ միջավայրում գործողությունների պլանավորման և իրականացման հարցում: Agile Spirit 2021- ը […]

̰
Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

19:02 21.07.2021

Տ-3-21, Մ-5-Երվանդաշատ-Բագարան 2.5 կմ հատվածում (կմ19+900-կմ22+400) հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Շինարարական աշխատանքները կատարել է «Էն Շին» ՍՊԸ-ն։ Կապալառուն կատարել է ավազակոպճային շերտի, խճային հիմքի, մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի, արհեստական անհարթությունների տեղադրման, մայթերի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են նաև ջրահեռացման մետաղական խողովակներ, վաքեր, կատարվել է գծանշում, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ […]

̰
Թիավարության միջազգային ֆեդերացիան չեղարկել է Շանհայում նշանակված առաջնությունը

18:53 21.07.2021

Թիավարության միջազգային ֆեդերացիան չեղարկել  է Շանհայում 2021թ. հոկտեմբերի 17-24-ը նշանակված աշխարհի առաջնությունը: Պատճառը համավարակն է: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Կազմակերպության գործկոմը քննարկել է նաև մրցումներն  այլ քաղաքում անցկացնելու հնարավորությունը, սակայն դժվարություններ են առաջացել այդ հարցում: Ժամանակը չէր բավարարի  նոր մրցավայր և կազմակերպիչ գտնելու համար: Չեղյալ էր հայտարարվել  նաև 2020թ. աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Սլովենիայի […]

̰
Իսրայելն ու Հունաստանը դատապարտել են Էրդողանի արած հայտարարությունները Հյուսիսային Կիպրոսում

18:47 21.07.2021

Հունաստանի և Իսրայելի ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները, որոնք միտված էին օկուպացված Վարոշա քաղաքի ևս մի հատվածը բացելուն։ Այդ մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ նախարարությունը, նշելով, որ Երուսաղեմում կայացել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապպիդի և իր գործընկերոջ՝  Նիկոս Դենդիասի հանդիպումը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այցի ընթացքում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ […]

̰
ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

19:57 20.07.2021

Հուլիսի 20-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում […]

̰
Զորամիավորման հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք

19:50 20.07.2021

Զինծառայողների՝ հաստիքային զենքով կրակ վարելու հմտությունները կատարելագործելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Զինծառայողները գերազանց են կատարել առաջադրված խնդիրները։

̰
Շառլ Միշելի տարածաշրջանային այցը և սահմանային լարվածությունը ինչքանով են փոխկապակցված․ Ալեքսանդր Իսկանդարյանի անդրադարձը «Հեռանկար»-ում

19:44 20.07.2021

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը և Հայաստանի սահմանների լարվածությունը փոխկապակցվա՞ծ են, թե՞ պարզապես համընկել են, ի՞նչ նպատակով է Ալիևը գնացել Մոսկվա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հատված զրույցից․

̰
Զորամասերից մեկում անցկացվել է հետևակի մարտական մեքենաներով պարապմունք

19:31 20.07.2021

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 20-ին անցկացվել է մասնագիտական պարապմունք՝ հետևակի մարտական մեքենաներով: Պարապմունքի ընթացքում ստուգվել են  անձնակազմի՝ ռազմական տեխնիկային տիրապետելու և հրաձգություն վարելու կարողությունները: Զինծառայողները սահմանված ժամկետներում կատարել են առաջադրված խնդիրները, հաղթահարել են տեղանքի բարդ պայմանները և խոցել կրակադաշտի թիրախները։

̰
Ովքեր են ամենաբարձր վարձատրվող մարզիկները, որոնք կմասնակցեն Տոկիո 2020-ին

19:25 20.07.2021

Forbes-ը կազմել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը, որոնք կմասնակցեն առաջիկա Օլիմպիական խաղերին։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս Օլիմպիական խաղերում ամենաբարձր վարձատրվող մարզիկը ամերիկացի բասկետբոլիստ Քևին Դյուրանտն է, որը տարեկան վաստակում է 75 մլն եվրո։ Ընդհանրապես, 9 մարզիկներից բաղկացած այս ցուցակում 5-ը բասկետբոլիստներ են, և նրանք բոլորն էլ ներկայացնում են ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը հավաքել է աստղային կազմ, […]

̰
Հայտնի են հուլիսի 20-ի ժամը 18․00-ի դրությամբ ինքնաբացարկ հայտնած թեկնածուները․ ԿԸՀ

19:17 20.07.2021

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է հուլիսի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1․ Լիլիթ Մակունց 2․Սուրեն Պապիկյան 3․Արայիկ Հարությունյան 4․Նիկոլ Փաշինյան 5․Անահիտ Ավանեսյան 6․Ռոմանոս Պետրոսյան 7․Հովհաննես Հարությունյան 8․Հակոբ Սիմիդյան 9․Գնել Սանոսյան 10․Համբարձում Մաթևոսյան 11․Դիանա Գասպարյան 12․Դավիթ Գևորգյան 13․Նարեկ […]

̰
Վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանը ազատվել է պաշտոնից

18:56 20.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել Սյուզաննա Բարսեղյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»։

̰
Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից

18:52 20.07.2021

ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը: Նրա խոսքերով` Միրզոյանն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ:  

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերով

18:43 20.07.2021

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը  մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերի կապակցությամբ․ «Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:   […]

̰
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել Су-35 և Су-57 կործանիչներ

18:34 20.07.2021

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա ձեռք բերել Су-35 և Су-57 ռուսական արտադրության կործանիչները, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Եթե Անկարան որոշում կայացնի այդ ինքնաթիռները գնելու վերաբերյալ, ապա մենք պատրաստ ենք թուրք գործընկերների հետ անցկացնել համապատասխան բանակցություններ»,- ասել է Շուգաևը։ Ավելի վաղ […]

̰
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին և դուրս եկավ հաջորդ փուլ

18:28 20.07.2021

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս թողեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանում Մարտիրոսյանը և Մամեդյարովը մրցեցին թայ-բրեյքում, որտեղ արագ շախմատի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով պարտության մատնեց ադրբեջանցուն: Արագ շախմատի երկրորդ պարտիան, որտեղ Մարտիրոսյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ավարտվեց […]

̰
Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ նորածինը

18:25 20.07.2021

Ցիցիշվիլի կլինիկայում մահացել է արհեստական շնչառական սարքին միացված կորոնավիրուսով վարակված երկրորդ նորածինը: Այս մասին հայտնել է Ցիցիշվիլի նոր մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին: Ըստ Ռեխվիաշվիլիի, երեխան հուլիսի 1-ին սուր շնչառական անբավարարությամբ օկուպացված Աբխազիայից տեղափոխվել էր Թբիլիսի, և այդ ժամանակվանից միացված էր արհեստական շնչառության սարքին: «Երեխան, որը մոտ երկու ամսական էր, վարակված է կորոնավիրուսի հնդկական շտամով: […]

̰
Տոկիոյի օլիմպիական խաղերի ընդհանուր ծախսը 15,4 միլիարդ դոլար է

18:17 20.07.2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի ընդհանուր ծախսը կազմել է 15,4 միլիարդ դոլար,- ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանում ասել է կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Նա նշել է, որ միջոցառման հետաձգումից հետո խաղերի բյուջեն վերանայվել է: Լրացուցիչ 900 միլիոն դոլար է ծախսվել օլիմպիական խաղերի անվտանգ անցկացման համար:

̰
Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

18:06 20.07.2021

Արշակ Կարապետյանը նշանակվել է  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,- ասվում է փաստաթղթում։

̰
Վրաստանի հիվանդանոցները կրկին գերբեռնված են․ Covid մահճակալների ավելի քան 75%-ը զբաղված է

19:59 19.07.2021

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Վարակման դեպքերը աճում են, հիվանդների մեծ մասը հոսպիտալացման կարիք ունի, այդ պատճառով կլինիկաները գերբեռնված են: Հաղորդում է Aliq Media-ն։ Թբիլիսիի հանրապետական ​​հիվանդանոցը ստիպված է ամեն օր նոր մահճակալներ  ավելացնել հիվանդների համար: Բոլոր 350 մահճակալները, որոնք մոբիլիզացվել էին վարակվածների համար, այժմ զբաղված են: Նույն պատկերն է նաև Մցխեթայի բժշկական կենտրոնում. […]

̰
Մոտ 3700 կմ երկարության ճանապարհների սպասարկման վերահսկումը կարող է իրականացվել թվային հարթակի օգնությամբ

19:44 19.07.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը ճանապարհների պահպանման և շահագործման մոնիթորինգի կազմակերպումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով պատվիրել և փորձարկում է Ճանապարհային ցանցի կառավարման համակարգը։ Ճանապարհների մոնիթորինգը կազմակերպվելու է իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Բջջային հավելվածը ՊՈԱԿ-ի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեներներին հնարավորություն կտա իրենց գործառույթներն իրականացնել թվային հարթակում։ Ճանապարհային […]

̰
Հայտնի են Բարսեղյանի, Ուդոյի և Բիչախչյանի թիմերի հավանական մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում

19:22 19.07.2021

Այսօր ՝ հուլիսի 19-ին, Նիոնում տեղի է ունեցել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով ակումբներն իմացել են իրենց հնարավոր մրցակիցներին երրորդ փուլում: Հաղորդում է Armsport.am-ը։ Այսպիսով, եթե «Աստանան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, երկրորդ շրջանում հաղթի հունական «Արիսին», ապա հաջորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա) – «Վորսկլա» (Ուկրաինա) զույգի […]

̰
Նիդեռլանդների ԱԳ նախարարը խորհրդարանին մանրամասներ է ներկայացրել հայ գերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների մասին

19:06 19.07.2021

Նիդեռլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ տեղեկացրել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը մասնավորապես նշել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և վստահեցրել, […]

̰
BACK_TO_TOP