19:00 19.07.2021
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Մուստաֆա Շենթոփը անարդար է համարել Եվրամիության արդարադատության դատարանի որոշումը գլխաշորով կանանց վերաբերյալ։ Հաղորդում է Еrmenihaber.am-ը։ Նրա խոսքերով՝ ԵՄ դատարանի որոշումը խախտում է մուսուլմանների հիմնարար իրավունքներն ու ազատությունները և խոչընդոտ կարող է հանդիսանալ հասարակական խաղաղության, տարբեր կրոնի ներկայացուցիչների՝ կողք կողքի ապրելու և կրոնական խտրականության կանխարգելման համար։ Նշենք, որ ավելի վաղ […]
18:52 19.07.2021
Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասել է, որ ԿԸՀ-ն մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի այս շաբաթվա մեջ: «ԱԺ առաջին նիստը կլինի դրանից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը»,- նշել է ԿԸՀ քարտուղարը՝ առանց կոնկրետ օր նշելու: ԱԺ առաջին նիստի օրը կհայտարարի ԿԸՀ նախագահը՝ արձանագրությունը կազմելուց հետո: Հայաստանում […]
18:48 19.07.2021
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը: Մրցաշարին հայտավորված էին աշխարհամասի 48 երկրների շուրջ 1000 մարզիկ-մարզուհիներ: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայաստանի պատվիրակներից գոհացրել է կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Մարզիչ Արտյոմ Պողոսյանի սանը հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլի արգելքը և մտել է եզրափակիչ: Ուժեղագույն ությակի պայքարում Գոռը ցույց է տվել 7մ 59սմ արդյունք, […]
18:30 19.07.2021
2020-2021 թթ ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների 95 շրջանավարտ (192 հավակնորդից) արժանացել գերազանցության մեդալի: Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում պարգևատրել են մեդալակիր շրջանավարտներին: Միջոցառմանը մասնակցել են նաև 2019-2020 թթ. ուստարվա գերազանցության մեդալի արժանացած շրջանավարտները, որոնց համար կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ […]
18:25 19.07.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «Մուկուչյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, տանն է, ապաքինվում է, ինքնազգացողությունը լավ է»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ մի քանի օր ապաքինումից հետո ԿԸՀ նախագահը կվերադառնա աշխատանքի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի […]
18:17 19.07.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ նախարարները քննարկել են Կիպրոսի խնդիրը և կորոնավիրուսի համավարակի հետ կապված Թուրքիայի նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումների վերաբերյալ հարցեր: Սպասվում է, որ Կիպրոսի հարցում կարևոր հայտարարություն կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս կիպրական խնդրի […]
18:11 19.07.2021
Ընդամենը չորս օր է մնացել Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկին: Օլիմպիական գյուղն աստիճանաբար լցվում է մասնակիցներով: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայաստանից առաջինը մրցավայր է մեկնել (հուլիսի 15-ին) հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա տեղում շարունակում է մարզումները և արդեն լուսանկար է հրապարակել: Այսօր լուսադեմին մեկնել են նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, Արման […]
21:17 18.07.2021
Արցախի Հանրապետության տարածքում գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի։ Տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն։ «Պայմանավորված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի հետ վթարավերականգնողական աշխատանքների իրականացման պատճառով, սույն թվականի հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն կդադարեցվի գազամատակարարումը ամբողջ ՝Հանրապետության տարածքում։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար»։
19:37 18.07.2021
Իրանի հարավում, կիրակի օրը, գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտարարեց Եվրոպական- Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 103 կմ հյուսիս, որտեղ բնակվում է շուրջ 165 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվում է 2 կմ խորության վրա: Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:
19:26 18.07.2021
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, 21-ամյա գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 1/32 եզրափակչի առաջին տուրում հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման 6-րդ համար, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։ «Մարտիրոսյան 1 -0 Մամեդյարով․ Աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տոնեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ»,-նշում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
19:25 18.07.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպային պատուհասած ավերիչ ջրհեղեղների ֆոնին, կոչ է արել ավելի արագ իրագործել կլիմայի փոփոխության դեմ պայքարի քաղաքականությունը: Արեւմտյան Գերմանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից ավելի քան 150 մարդ է զոհվել, որոնք տեղի են ունեցել շաբաթվա կեսին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով։ Եզրակահանգումները ոչնչով չեն տարբերվում արդեն հայտնիից. մենք պետք է շտապենք և պետք է […]
19:20 18.07.2021
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հակամարտությունն ավարտված է, նրա խոսքերով՝ եկել է ժամանակը խաղաղության մասին մտածելու:Հաղորդում է Ռիա Նովոստին։ «Ադրբեջանը վերջ տվեց երկարատև հակամարտությանը և կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Հակամարտությունն ավարտված է, հիմա ժամանակն է մտածել խաղաղության մասին»,- ասել էԱլիևը Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում: Եվրախորհդի նախագահ […]
18:24 18.07.2021
«Հայոց Հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք, Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ, հուլիսի 17-ին հրապարակեց որոշման եզրափակիչ մասը, որի համաձայն ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը մնաց անփոփոխ: 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ […]
18:12 18.07.2021
«Հայաստան» դաշինք կքննարկի Սահմանադրական դատարանի` ընտրություններն անվավեր չճանաչելու որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՍԴ–ի կայացրած որոշմանը։ Երեկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։ «Մեր կողմից ներկայացրած փաստերն […]
16:54 18.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Աֆեյանին և նշել. «Հարգելի պարոն Աֆեյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Վերջին անգամ հանդիպել ենք COVID-ից առաջ, ճի՞շտ է: Պետք է նշեմ, որ այս ընթացքում շատ իրադարձություններ են տեղի […]
16:40 18.07.2021
Հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 15։12-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ […]
15:53 18.07.2021
Հուլիսի 18-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական և Ստեփանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ավտոտնակում կայանած մեկ այլ ավտոմեքենայի։ Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
15:40 18.07.2021
Մոլորակի ամենամեծ պալանետարիումը Շանհայում կիրակի, պաշտոնապես սկսել է այցելուներ ընդունել: Ինչպես հաղրդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, այս թանգարանի բացումը մեծ իրարանցում է առաջացրեց բնակիչների շրջանում: Առավոտյան հսկայական հերթ են գոյացել համալիրի շուրջ: Հնարավոր է եղել ներս մտնել նախապես գնված տոմսով: Հաջորդ շաբաթվա բոլոր տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից մի քանի ժամվա ընթացքում: Աստղագիտական թանգարանի բացման առաջին […]
15:25 18.07.2021
Վրաստանի խորհրդարանը չի աջակցել ընդդիմության 52 պատգամավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը: Այսօր, արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում քննարկվել են խորհրդարանի համապատասխան որոշումների նախագծերը: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Վրաստանի Սահմանադրության և խորհրդարանի կանոնակարգի համաձայն ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա անհիմն պատճառաբանությամբ նստաշրջանի ընթացքում չի մասնակցում հերթական նիստերի կեսից ավելիին: Ընդհանուր 31 նստաշրջաններ են անցկացվել գարնանային նստաշրջանի ընթացքում: […]
15:10 18.07.2021
«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն առաջիկայում կարող է հեռանալ «Բարսելոնայից»՝ չնայած նախկինում արած հայտարարություններին: Sport.es-ի հաղորդմամբ, կապտանռնագույնները ցանկանում են բաժանվել Լանգլեից՝ ելնելով Էրիկ Գարսիայի ու իր դիրքի խաղացողների հաջող ելույթներից: Այս պահին «Բարսելոնան» Գարսիայի տրանսֆերի հարցում բանակցում է ԱՊԼ-ի ակումբների հետ: Իսպանական ակումբը ցանկանում է Գարսիային տրամադրել այլ ակումբի՝ վարձավճարով՝ հետագայում տվյալ ակումբի գնման իրավունքով: Նախկինում […]
14:55 18.07.2021
Իսրայելական Հայֆա նահանգի Ռամբամ կլինիկայում հաջողությամբ ավարտվել է ցողունային բջիջների օգտագործմամբ COVID- ի նոր դեղամիջոցի փորձարկումների առաջին փուլը։ РИА Новости- ին հայտնել են նոր դեղորայքի մշակողները: Մասնագետների խոսքով ՝ օրվա ընթացքում ընդամենը երեք ներարկում է պահանջվել թթվածնի սատուրացիայի մակարդակը նորմալացնելու և հիվանդների վիճակը էապես բարելավելու համար, այժմ մասնագետները սկսում են փորձարկման երկրորդ փուլը։ Ըստ գլխավոր […]
14:40 18.07.2021
Հուլիսի 18-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 5 հրշեջ-փրկարար վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղի գյուղի լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական […]
13:35 18.07.2021
Ներքին Գործերի նախարարությունը հուլիսի 5-ին կայացած «Թբիլիսի փրայդի» հակառակ ցույցի կապակցությամբ ձերբակալել է ևս մեկ մարդու: Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳ նախարարությունը: «Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, բռնության սպառնալիքի, ապօրինի միջամտության, բռնության սպառնալիքով հետապնդման և խմբովի բռնության փաստերով ձերբակալել է ևս մեկ անձի, նախկինում […]
13:20 18.07.2021
Հայ մրցավարները նախապատրաստվում են գալիք մրցաշրջանին:Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավարներ, Սլավա Ղազարյանի գլխավորությամբ, հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապան քաղաքում: Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը։ Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական պարապմունքները, ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները: Մրցավարները […]
13:08 18.07.2021
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքվել են Վրաստանի խորհրդարանի դիմաց: Նրանք պահանջում են ներկա գտնվել խորհրդարանի արտահերթ նստաշրջանի լիագումար նիստին, որպեսզի հուլիսի 5-6-ի իրադարձությունների վերաբերյալ հարցեր առաջադրեն ներքին գործերի նախարարին: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Վախտանգ Գոմելաուրիին այսօր լսելու են խորհրդարանում, վերջին զարգացումների, այդ թվում ՆԳ նախարարության կողմից, փրայդի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառումների մասին: Խորհրդարանի մոտ կենտրոնացած են մեծ […]
12:40 18.07.2021
6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայում։ Հարևան Կոստա Ռիկայում, ցնցումների ուժգնությունը հասել է 5,9 մագնիտուդի, որը գրանցել են երկու երկրների սեյսմոլոգիական կենտրոնները։ Հաղորդում է Ռիա Նովոստին։ Պանամայի համալսարանի երկրագիտության ինստիտուտը հայտնել է, որ 6,4 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։ Հարևան Կոստա Ռիկայի ծառայությունները 5,9 մագնիտուդով երկրաշարժը գրանցել են օվկիանոսում, Պունտա Բուրիկայից […]
12:25 18.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 286 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 701 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ: Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 551:
12:12 18.07.2021
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում սողանքի հետեւանքով զոհվել է տասնյոթ մարդ, հայտնում է ANI գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Հաղորդվում է, որ սողանքի հետևանքով Չեմբուրի շրջանի մի շարք տնակներում պատեր են փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս երկուսը վիրավորվել են, որոնց ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նշվում է, որ հաջողվել է առնվազն 16 մարդու […]
11:55 18.07.2021
Վրաստանի խորհրդարանի հայտարարությամբ` հուլիսի 18-ին կգործի սահմանափակ մուտքի ռեժիմ` դեպի խորհրդարանի շենք, ինչը չի վերաբերում լրատվամիջոցների ներկայացուցիչներին. նրանց մուտքը կիրականացվի սովորականի պես` նախապես համաձայնեցնելով:Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ խորհրդարանի` ձեռնարկված միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները: Հիշեցնենք` այսօր, ժամը 12: 00-ին, խորհրդարանում կլինի ներքին գործերի նախարարը: Վախտանգ Գոմելաուրիին կլսեն խորհրդարանի արտահերթ նստաշրջանի նիստում ՝ կապված հուլիսի […]
11:27 18.07.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 11:00-18:00-ն. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի վերին հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում։ Արարատի մարզի՝ Խաչփառ և Ազատաշեն գյուղերում կդադարեցվի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: