20:45 30.04.2021
Ավստրիական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Քննարկվել են ռուս-ավստրիական հարաբերությունների որոշ արդիական խնդիրներ, ներառյալ կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում փոխգործակցությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները: Սեբաստիան Կուրցի խնդրանքով Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի մոտեցումները ուկրաինական ներքին ճգնաժամի կարգավորման հարցում՝շեշտը դնելով Կիևի իշխանությունների Մինսկի համաձայնագրերը լիարժեք […]
20:27 30.04.2021
Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵՄ երկրների ութ քաղաքացիների, այդ թվում նաև ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքն իր երկիր։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ՌԴ արատաքին գերատեսչությունը հայտնում է , որ սա պատասխան է նախապես սահմանված ԵՄ պատժամիջոցներին, որոնք «հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին»: ԱԳՆ-ն հիշեցրել է, որ միայն այս տարվա մարտին […]
20:17 30.04.2021
Արցախի հյուսիսային ուղղությունից՝ «Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։
20:12 30.04.2021
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան: «Պատմության դասերը շատ բարդ են, հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք […]
19:47 30.04.2021
Ապրիլի 30-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպում-քննարկում էր կազմակերպել կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել ոլորտի խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը նշել է, որ պատրաստ է արտադրողներին օժանդակություն ցուցաբերել ոլորտի խնդիրների լուծման հարցում: «Պետք է […]
20:56 29.04.2021
2021 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունը ստացել է հրդեհների վերաբերյալ 413 զանգ: ԱԻՆփրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ բուսական տարածքներում հրդեհների դեպքերը նախորդ տարվա ապրիլի համեմատ 3 անգամ են աճել: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը. փ/ծ […]
20:48 29.04.2021
Ապրիլի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին: Արա Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի և հետևողականության առնչությամբ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ […]
20:44 29.04.2021
Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները: Գործակալության փոխանցմամբ՝ 8 դպրոցում սովորում է 2․256 աշակերտ: Նախորդ ամիս թագավորությունում փակվել է թուրքական 26 դպրոց: Այս հանգամանքը խորացրել է երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։ […]
20:38 29.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Կազանում է: Նա մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Մինչ միության անդամ ու դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարներով քննարկման սեղանի շուրջ նստելը, ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունները։ Ռուսաստանը բարձր է գնահատել եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ։Այս մասին նշել է ՌԴ կառավարության ղեկավարը։ Մանրամասները՝ տեսանյութում։ […]
20:30 29.04.2021
Չինաստանի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերվող «Sinovac» 10․000 չափաբաժինն այսօր կներկրվի երկիր,-ասել է Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Գաբունիան,-պատվաստումների խորհուրդը լրացուցիչ կքննարկի «Sinovac» պատվաստանյութի օգտագործման հարցը։ Հաղորդում է jnews.ge-ին։ «Մենք ունենք «Sinovac»-ի օգտագործումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվության պայմանով: Դեռևս նման որոշում է կայացվել պատվաստումների խորհրդի կողմից: Մայիսի սկիզբը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից […]
20:25 29.04.2021
Այսօրվա կառավարության հերթական նիստի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին, պատվաստումների ընթացքին: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ պատվաստումների թիվը շատ ցածր է՝ շուրջ 2500, մինչդեռ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել: Անահիտ Ավանեսյանն ասել է, որ հեշտացվել է պատվաստման համար դիմելու կարգը:Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատվաստումը թույլ կտա վերականգնել […]
20:12 29.04.2021
Մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 29-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ: Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության կազմակերպումը:
20:03 29.04.2021
Կարևոր է, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ «Կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան», […]
19:25 29.04.2021
Զորամիավորման վարչակազմի և ենթակա զորամասերի պատրաստականությունն ստուգելու, ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 27-29-ը 3-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային վարժանքներ։ Զորամիավորման վարչակազմի և զորամասերի շտաբերի զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստություն, հստակ կատարել առաջադրված խնդիրները։
19:10 29.04.2021
Արագածոտնի մարզում գտնվող Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում են «Լիլիթ-87» ՍՊԸ-ի կողմից։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտը»։ Միջին նորոգման շրջանակներում կատարվելու են փոսային նորոգման, կողնակների մաքրման և ամրացման (կոպճային խառնուրդով), հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի, նոր նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։ Տրանսպորտային հանգույցը գտնվում էր անբարեկարգ […]
19:06 29.04.2021
Ապրիլի 28-ին՝ ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել […]
18:56 29.04.2021
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը դատախազություն հայց է ներկայացրել անկուսակցական պատգամավոր Ումիթ Օզդաղի դեմ, որը Փայլանի ապրիլքսանչորսյան հայտարարության առնչությամբ ազգայնական հայտարարություն էր արել ու սպառնացել էր նրան: Հայտնում է Ermenihaber.am-ը։ Փայլանը թվիթերյան գրառման մեջ ապրիլի 24-ին նշել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող պողոտաներով: Մեր […]
19:59 28.04.2021
Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ժիլինան» արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթեց «Կոշիցեին»: Հաղորդում է ArmSport.am-ը։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Կապրալիկը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սլեբոդնիկն ու Բերնատը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը խաղաց 67 րոպե:
19:52 28.04.2021
Զորքերի մարտունակությունն ամրապնդելու, օպերատիվ օղակի կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժությունների շրջանակում անցկացվել են ստորաբաժանումների կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ճշգրտվել են հաստիքային և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության կազմակերպման հարցեր:
19:43 28.04.2021
Ապրիլի 28-ին հեռավար ձևաչափով կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները, բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները, քննարկել են հայ-շվեյցարական […]
19:37 28.04.2021
Ապրիլի 27-ին և 28-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը […]
19:28 28.04.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ հաջորդ շաբաթ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը միջգերատեսչական խորհրդին դիմելու է նախաձեռնությամբ, որը ենթադրում է լրիվ պատվաստման կուրսն անցած քաղաքացիների համար հատուկ արտոնությունների սահմանում: Գամկրելիձեի խոսքերով՝ 2 անգամ պատվաստված քաղաքացիները պետությունից պետք է ավելի շատ խթան և արտոնություններ ստանան: «Հիվանդությունների վերահսկման կենտրոնը համապատասխան նախաձեռնությամբ դիմելու է միջգերատեսչական […]
19:18 28.04.2021
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Երևանի բնակիչ, 36-ամյա և Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա երկու կին սեռական շահագործման են ենթարկում մի երրորդ կնոջ: Շահագործողներն օգտվել էին այն հանգամանքից, որ կինը հոգեկան խանգարման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ զրկված էր իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական […]
19:10 28.04.2021
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ, Գյումրիում ցուցադրության են հանվել Մեծ հայրենականի հաղթական ընթացքը, նրա մասնակիցների կյանքի պատմություններն ու պատերազմական գործողություններում ունեցած նշանակալի դերերն արձանագրած ֆիլմերի ազդագրերի բնօրինակները։ Ցուցասրահում ավագ սերունդը սիրելի ֆիլմերի ազդագրերն էր փնտրում, երիտասարդները՝ ծանոթանում իրենց համար անհայտ հին կինոյի հետ։ Գուրգեն Տարախչյանը հիշում է՝ իրենց սերնդի երիտասարդ տարիներին այս […]
19:00 28.04.2021
Անձնակազմի դաշտային վարժվածության և մասնագիտական պատրաստության մակարդակն ամրապնդելու, հրամանատարական կազմի ղեկավարման ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 26-28-ը 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրետանային ստորաբաժանումները մասնակցել են ճամբարային հավաքների։ Հավաքների ընթացքում իրականացվել են մասնագիտական պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ, անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։
18:52 28.04.2021
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 77 պատգամավոր։ Ընտրական գործընթացներին, այդ թվում՝ քարոզարշավին խոչընդոտելու դեպքում առաջարկվում է ավելի խիստ պատիժ սահմանել, ընդհուպ քրեական պատասխանատվության ենթարկել նման վարք դրսևորողներին: Առաջարկվող փոփոխություններով՝ ընտրությունների […]
19:42 27.04.2021
Ապրիլի 27-ին 4-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2021 ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են իրականացված աշխատանքները, առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի հաջորդականությունը։ Զորամիավորման հրամանատարը համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ առկա բացթողումների շտկման վերաբերյալ։
19:34 27.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարզիչ Վիգեն Խաչատրյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի մրցանակակիր Գոռ Մինասյանը, աշխարհի […]
19:30 27.04.2021
Անձնակազմի տեսական գիտելիքները, մասնագիտական հմտությունները ստուգելու և մեթոդական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 27-ին 5-րդ զորամիավորման զորամասերում, զորամիավորման ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել է նաև զորամասերում ՌՔԿՊ ունեցվածքի ու միջոցների շահագործման և պահպանման կարգը։
19:24 27.04.2021
Այս օրերին Մոսկվա և Դուշանբե այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում հանդիպել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ: Հանդիպման մեկնարկին Արմեն Գրիգորյանը շնորհավորել է պարոն Ռոգոզինին Տիեզերագնացության միջազգային օրվա առթիվ, որի 60-ամյակն էր բոլորովին վերջերս՝ ապրիլի 12-ին: Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է, որ Ռուսաստանը առաջատար դիրքեր է գրավում տիեզերագնացության ոլորտի մի շարք […]