TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարարի հետ

18:20 04.05.2021

Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս է հայտնվել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն է հայտնել […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ

18:12 04.05.2021

Մայիսի 4-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Հույս է  հայտնվել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն է հայտնել […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

18:07 04.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Շնորհավորելով դիվանագետին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին: «Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության […]

̰
Անվտանգության խնդիրներ, Արցախի հարց, պատերազմի պատճառներ․ անկախ պատգամավորների ուղղած հարցերը վարչապետի թեկնածուին 

19:54 03.05.2021

  ԱԺ հատուկ նիստին ներկա երկու խմբակցությունների պատգամավորները Նիկոլ Փաշինյանին հարցեր չեն ուղղել, ելույթներ չեն ունեցել, առավել ակտիվ են եղել անկախ պատգամավորները: Նրանք բարձրացրել են սահմաններին, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, պատերազմի պատճառներին վերաբերող հարցեր, որոնց ինչպես հարցուպատասխանի ժամանակ, այնպես էլ եզրափակիչ ելույթում արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:  

̰
Պասիվ ծխելը 50%-ով մեծացնում է բերանի խոռոչի քաղցկեղի հավանականությունը

19:48 03.05.2021

  Գիտնականները պնդում են, որ պասիվ ծխելը բերանի խոռոչի քաղցկեղի պատճառներից մեկն է: Նրանց հետազոտությունները հրապարակվել են «Tobacco Control»-ում, գրում է «Մեդպորտալը»։    Բերանի, ըմպանի և շրթունքների չարորակ ուռուցքներն աշխարհում տարեկան շուրջ 230 հազար մահվան պատճառ են դառնում։ Ծխելը բերանի քաղցկեղի ռիսկի ամենաակտիվ գործոններից մեկն է:   Ինչպես պարզվել է, շատ վտանգավոր է նաև պասիվ […]

̰
Ֆիլիպինների տարածքի առաջին բնակիչները «մեղադրվում են» Եվրասիայի ամենամեծ առնետների ոչնչացման մեջ

19:40 03.05.2021

Ֆիլիպինների Լուսոն կղզում հնէաբանները հայտնաբերել են նախկինում անհայտ հսկա բարակապոչ երկու առնետների մնացորդներ: Գիտնականները կարծում են, որ դրանք ամբողջությամբ ոչնչացվել են արշիպելագի առաջին բնակիչների կողմից 2-4 հազար տարի առաջ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Journal of Mammalogy-ում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Այս երկու տեսակներն էլ անհետացել են մոտ երկու հազարամյակ առաջ և, ըստ երեւույթին, ոչ […]

̰
ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով

19:30 03.05.2021

Մայիսի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս պահպանվել է կայուն մարտավարական իրավիճակ: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը […]

̰
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հայ ջրացատկորդները եզրափակիչ չեն մտել

19:15 03.05.2021

Տոկիոյի Օլիմպիական լողավազանում անցկացվել է ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը վարկանիշային է: Մրցաշարին հայտավորված էին 46  երկրների 255 մարզիկ-մարզուհիներ: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ աշտարակացատկերում ուղեգիր են ստացել մինչև 18-րդ տեղ գրավողները, իսկ սինխրոնում՝ լավագույն յոթնյակի զույգերը: Մեկնարկի ելած 46 մենացատկորդների պայքարում Հայաստանի պատվիրակներ Վարդան Բայանդուրյանը գրավել է 25-րդ, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝  40-րդ տեղը: Սինխրոն ցատկերում Հայաստանի երկյակը […]

̰
Շրջանառության է դրվել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

18:59 03.05.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվել են մի շարք էական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրները, ինչպես նաև օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Նախատեսվող փոփոխություններով, օրինակ, առաջարկվում է մեղմացնել անհարգելի […]

̰
Հոգեբուժարաններից մինչև քրեակատարողական հիմնարկներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառման խնդիրներ․ տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր խորհրդի նիստ

18:48 03.05.2021

Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստին, խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փաստաբանների պալատի անդամներ: Նիստում քննարկվել են ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող արդիական խնդիրներ, որոնք վեր են հանվել Պաշտպանի աշխատակազմ ստացված […]

̰
Մովսես Հակոբյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել

18:40 03.05.2021

ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրվել է  Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Նա հայտնել է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը։ Մեղադրանքի վերաբերյալ Մովսես Հակոբյանը մեկնաբանություններ չի […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով

18:32 03.05.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի լրագրողներ, գործընկերներ Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ազատ մամուլի դերը երկրի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հանրային վերահսկողության ապահովման գործում: Վստահ եմ՝ մեր երկրում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան […]

̰
5-րդ զորամիավորումում անցկացվել է մասնագիտական խմբերի հավաք-պարապմունք

18:25 03.05.2021

Սպայական անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի, թիկունքային և այլ միջոցներով փոխգործակցության արդյունավետ կազմակերպման նպատակով 5-րդ զորամիավորումում մայիսի 3-ին անցկացվել է մասնագիտական խմբերի հավաք-պարապմունք։ Պարապմունքի ընթացքում արծարծվել են նաև զորամասերում առօրյա ծառայողական խնդիրների կազմակերպման հետ կապված հարցեր։

̰
Մայիսի 4-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 32 հարց

18:07 03.05.2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 3-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի հերթական նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: Կառավարության հեղինակած ՀՀ Քրեական օրենսգրքի և կից […]

̰
ՀՀ-ում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև այն 2018-ից պատկանում է ժողովրդին. Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում

18:03 03.05.2021

Այսօր, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, եզրափակիչ ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որում ասվում է․ «Շնորհակալ եմ նախ կառուցողական առաջարկությունների համար: Չնայած պայմանավորվել ենք, որ այսօրվա քննարկումը տեխնիկական բնույթ է կրելու, բայց հնչել են մտքեր, որոնց չանդրադառնալն ուղղակի կարող է սխալ տպավորություն թողնել, մեր գործընկերների կողմից բարձրացված մի […]

̰
Տաջիկստանի և Ղրղզստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է Ղրղզստանի 34 քաղաքացի

19:47 01.05.2021

  Ղրղզստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունը շաբաթ օրը հաղորդել է, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված բախումների  ընթացքում զոհված ղրղզ բնակիչների թիվը հասել է 34-ի: «Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 173 մարդ, որից 34-ը զոհվել են», – ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 33 մահացածի մասին: Նախարարության տվյալներով՝ 173 տուժածներից […]

̰
Սպանության փորձ՝ գերեզմանատանը. հարուցվել է քրեական գործ․ՀՀ ՔԿ

19:38 01.05.2021

2021թ. մայիսի 1-ին` ժամը 01.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել չորս անձ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու […]

̰
Մեսսին միացել է սոցիալական ցանցերում խտրականության դեմ արշավին

19:30 01.05.2021

Արգենտինայի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր աջակցությունն է հայտնել  սոցիալական ցանցերում խտրականության և բռնարար վարքի դեմ արշավին, գրում է ՌԻԱ լրատվականը։ «Սոցիալական ցանցում ես արդեն  ունեմ  200 միլիոն հետևորդ , բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, ինձ  թույլ չի տալիս  դա որպես տոնակատարության առիթ ընդունել: Եկեք բարձրացնենք մեր ձայնը՝ սոցիալական ցանցերում վիրավորանքներին վերջ […]

̰
Փարիզում մայիսմեկյան  ցույցի ժամանակ բախումներ են  սկսվել  ոստիկանության հետ

19:18 01.05.2021

Փարիզում մայիսմեկյան ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել  ոստիկանության և ցուցարարների միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախ ՝ երթի մասնակիցները սկսեցին քարեր ու հրավառ նյութեր  նետել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։Վերջիններս էլ նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Երթին մասնակցում են արհմիութենական և երիտասարդական կազմակերպությունների, սոցիալիստական ​​և կոմունիստական ​​կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև «դեղին բաճկոններ» շարժման կողմնակիցները, որոնք […]

̰
Իրաքի խորհրդարանականներն այցելել են Մատենադարան և Կապույտ մզկիթ

19:07 01.05.2021

Մայիսի 1-ին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի եւ պատգամավոր  Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հյուրերը ծանոթաել են բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը: Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Կապույտ մզկիթ:  

̰
Չինաստանում փոթորիկը պտտել է թռիչքուղում գտնվող ինքնաթիռը

18:57 01.05.2021

Չինաստանում ուժեղ քամին թռիչքուղում կայանված ինքնաթիռը շեղել է տեղակայման վայրից, գրում է տեղական Red Star թերթը: Դեպքը տեղի է ունեցել Նանտուն շրջանի օդանավակայանում, տուժածներ չկան։ Ինքնաթիռը պատկանում է չինական Donghai Airlines ավիաընկերությանը: Փոխադրողի ներկայացուցիչները հայտնել են, որ ինքնաթիռը լիովին սպասարկման ենթակա  է: Նախորդ գիշեր փոթորկի հետ ամպրոպը հարվածել է Ցզիանսու նահանգի Նանտուն քաղաքին: Որոշ շրջաններում […]

̰
Բացատրությունների համար ՌԴ դեսպանը կանչվել է Շվեդիայի ԱԳՆ

18:45 01.05.2021

Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Շվեդիայի Արտաքին գործերի նախարարություն՝ ԵՄ քաղաքացիների նկատմամբ Մոսկվայի կողմից պատժամիջոցներ կիրառելու պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը ՝ վկայակոչելով ԱԳՆ խոսնակ Մաթս Սամուելսոնին։ Գործակալության զրուցակցի խոսքով ՝ դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարը իր դժգոհությունն է հայտնել պատժամիջոցների կիրառման համար: Ստոկհոլմը կարծում է, որ «ի տարբերություն ԵՄ պատժամիջոցների, ռուսական պատժամիջոցներն արդարացված չեն և ունեն  […]

̰
Նեյմարի տրանսֆերի համար «Բարսելոնան» դիմել է «ՊՍԺ»-ին

18:33 01.05.2021

  «Բարսելոնան» խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հետ՝ բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի տրանսֆերն իրականացնելու համար, գրում է ՌԻԱ լրատվականը՝հղում անելով RAC1 կատալոնական ռադիոընկերությանը։   Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հիմնական նպատակն է: Բրազիլացին դիտարկվում է որպես Լիոնել Մեսսիի փոխարինող: «Բարսելոնան» արդեն կապվել է ֆուտբոլիստի հետ, և նա մեծ ցանկություն է հայտնել վերադառնալ ակումբ: «ՊՍԺ»-ի հետ […]

̰
Աֆղանստանը հայտարարել է օտարերկրյա զորքերի դուրսբերման մեկնարկի մասին

18:25 01.05.2021

  Աֆղանստանի բանակի շտաբի պետ, գեներալ Յասին Զիան հայտարարել է, որ  օտարերկրյա զորքերն արդեն սկսել են զորքերը դուրս բերել երկրից։Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Աֆղանստանից զինված  ուժերի դուրսբերման մեկնարկի մասին լուրը։ Աֆղանստանի բանակի շտաբի պետի խոսքով՝ «օտարերկրյա զորքերի դուրսբերումն իրականում սկսվել է»: Փետրվարի վերջին, Կատարում կայացած հանդիպման ժամանակ, […]

̰
ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 56 հազար նոր դեպք

18:15 01.05.2021

ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 56.381-ով, մահացել է 1038 մարդ։ Հաղորդում է ՌԻԱ լրատվականը։ Մեկ օր առաջ ԱՄՆ-ում բժիշկները արձանագրել էին COVID-19 վարակի ավելի քան 58 հազար դեպք, որից մահացել էր 854-ը:   ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ամենամեծ աճը՝ շուրջ 300 հազար, գրանցվել էր տարեսկզբին: Հունվարին երկիրը գրանցել էր  նաև COVID-19-ից […]

̰
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցել է պատերազմում զոհված ևս 1097 զինծառայողների ընտանիքների

18:07 01.05.2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցել է վերջին պատերազմի հետևանքով զոհված 1097 ընտանիքների։ Զոհված 1112 զինծառայողների ընտանիքների փաթեթները համապատասխան գերատեսչություններից փոխանցվել էին հիմնադրամին մարտի 31-ին։ 15 փաթեթ կասեցվել է լրացուցիչ պարզաբանումների պատճառով։ Ապրիլի 30-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 3450 է, որից 3036-ը` այս պատերազմի արդյունքում (ավելի քան 38 միլիարդ դրամ):

̰
Ռուսաստանը նախատեսում է Sputnik V պատվաստանյութի շուրջ 3 միլիոն դոզա հատկացնել Հնդկաստանին

17:45 01.05.2021

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը նախատեսում է այս ամիս Հնդկաստան ուղարկել մոտ 3 միլիոն դեղաչափ ռուսական Sputnik V  պատվաստանյութ։ Այս մասին, այսօր հայտարարել է հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ապրիլին,ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած  հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր Հնդկաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար  հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու որոշման […]

̰
Ստավրոպոլի երկրամասում ավտովթարից զոհվել են բասկետբոլի մանկական թիմի սաները

17:33 01.05.2021

Ապրիլի 30-ին Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Աստրախան-Ստավրոպոլ մայրուղում ճանապարհատրանսպորտային պատահար է  տեղի ունեցել, որի հետևանքով տուժել են Վոլգոգրադի մարզի 18 բնակիչներ,որոնք երեխաներ են։ Նրանցից 5-ը տեղում մահացել են, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։    Միկրոավտոբուսի 18 ուղևորները Վոլգոգրադի թիվ 2 մարզական դպրոցի աղջիկների թիմի բասկետբոլիստուհիներն էին :    Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը ցավակցություն է […]

̰
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ՀՀ ՊՆ

20:58 30.04.2021

Ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:   ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը սահ­մա­նա­գո­տու […]

̰
ՄԻՊ-ը Աժ հանձնաժողովում ներկայացրել է 2000 էջանոց տարեկան զեկույցի առանցքային կետերը

20:50 30.04.2021

2020թ-ի ընթացքում ՄԻՊ-ը ստացել է մոտ 15 հազար բողոք: Այս թիվն էականորեն գերազանցել է 2019 թ-ի բողոքների թվին:Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում 2020թ-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Պատգամավորները հարցեր են բարձրացրել զեկույցում տեղ գտած տարբեր գնահատականների ու ձևակերպումների շուրջ, արտահայտել իրենց տարաձայնությունները: Մանրամասները՝տեսանյութում։

̰
BACK_TO_TOP