19:08 27.04.2021
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը: Արա Այվազյանը բարձր է գնահատել Կարոլինա Ֆերնանդեսի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցը և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությունը, ինչը մարդու հիմնարար […]
19:00 27.04.2021
Ապրիլի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու […]
18:45 27.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում կազմակերպել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Համաժողովից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և […]
18:25 27.04.2021
Հաղթանակի այն զգացողությունը, որ պատճառեցիք Հայաստանի ժողովրդին՝ կրկնակի ավելի մեծ արժեք ունի: Հետպատերազմական այս շրջանում սեփական ուժերի նկատմամբ վստահությունն առանձնակի կարևորություն ունի։ Կառավարությունում հյուրընկալել եմ Եվրոպայի առաջնությունում և Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հաջողություններ արձանագրած ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել։
19:52 26.04.2021
Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ` համագործակցությանը գործնական […]
19:45 26.04.2021
Ադրբեջանցիները տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են շարունակում պղծել հայ մշակութային ժառանգությունը։ Քանդել են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների սյուներին գտնվող հրեշտակների քանդակները և դարպասի խաչը։ A video posted by Azerbaijani sources showcases another act of #AzerbaijaniVandalism. Statues of angles on the gates of Ghazanchetsots Cathedral of Shushi were destroyed. […]
19:35 26.04.2021
Ստեփանավանում մեկնարկել են Մովսես Խորենացու անվան թիվ 3 դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցի հին շենքը գտնվում է Աշոտաբերդ թաղամասում. թե՛ թաղամասի շենքերը, թե՛ դպրոցն ու մանկապարտեզը կառուցվել են 1988-ի աղետից անմիջապես հետո և ժամանակավոր՝ 20 տարի ժամկետով հանձնվել շահագործման։ Ներկայումս դպրոցի շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում և նույնիսկ վերակառուցման ենթակա չէ՝ տանիքն ամբողջովին շարքից դուրս […]
19:22 26.04.2021
Ապրիլի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփումը, որը վարել է նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Ապրիլի 1-26-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 42.331 զանգ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ […]
19:16 26.04.2021
Պարզեցված ընթացակարգով՝ առանց անձի օբյեկտիվ զննության, բժշկասոցիալական վերափորձաքննությունները կիրականացվեն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը՝ նախկինում սահմանված ապրիլի 1-ի փոխարեն։ Վերափորձաքննության համար դիմող անձը կամ նրա ներկայացուցիչը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն՝ ներկայացնելով միայն դիմում՝ առանց հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի։ Բժշկասոցիալական փորձաքննական որոշում […]
19:03 26.04.2021
Ապրիլի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք. Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք. Մոսկվա): Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների և դրանց […]
18:52 26.04.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով նախարարին՝ Արարատ Միրզոյանը հիշատակել է, որ Լիտվան առաջինն էր, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, իսկ 2005-ին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների օրերին Լիտվայի ԱԳ նախարարի այցը, որը տեղի է ունենում կորոնավիրուսային […]
18:35 26.04.2021
Tuttomercatoweb-ը հայտնում է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) նախատեսում է կանոնակարգ մտցնել` բացառելու Ա սերիայում այն ակումբների ներկայությունը, որոնք շեղվում են ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հովանավորած մրցաշարերից: Այս պահին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է կանոնադրությունում այս դրույթը մտցնելու հարցը: Այս նախաձեռնությունը հստակ կոչված է կանխելու ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի առջև ծագած իրավիճակը՝ եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին հայտարարությունից […]
18:29 26.04.2021
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է ռազմական ծախսերի վերաբերյալ իր հերթական զեկույցը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ եթե 2019թ. ամենաշատ ռազմական ծախսեր կատարած երկրների ցանկում Թուրքիան 15-րդ հորիզոնականում էր, ապա 2020-ին նահանջել է մեկ հորիզոնականով: Ըստ զեկույցի՝ 2020թ. Թուրքիայի ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են 5 տոկոսով՝ կազմելով 17.7 մլրդ դոլար: […]
18:22 26.04.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափով: «Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը, նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում»,– ասել է […]
18:16 26.04.2021
Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն ամրապնդելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունը զարգացնելու նպատակով ապրիլի 26-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները:
22:00 25.04.2021
Վրաստանի խորհրդարանի նոր նախագահի ընտրության և Արչիլ Թալակվաձեի ու Կախա Կուճավայի խորհրդարանական պաշտոններում ռոտացիայի հետ կապված ընթացակարգերը կսկսվեն ապրիլի 27-ին: Հաղորդում է jnews.ge-ն։ Խորհրդարանի նախագահը պաշտոնանկ է համարվում՝ հրաժարականի մասին իր հրապարակային հայտարարության պահից: Նրա պարտականություններն այժմ կատարում է առաջին փոխխոսնակը: Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում «Վրացական երազանքը» առաջադրել է Կախա Կուճավային, որը տասներորդ գումարման […]
21:00 25.04.2021
Լեհաստանում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Դոնիոր Իսլամովին։ Հաղորդում է ArmSport-ը։ Գալստյանը պարզապես ֆանտաստիկ գոտեմարտ անցկացրեց ու ժամանակից շուտ՝ 1 րոպե 56 վայրկյանում 9-0 հաշվով առավելության հասավ մոլդովացի ըմբիշի նկատմամբ։ Սլավիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով […]
20:10 25.04.2021
Այսօրվա համապետական ծառատունկի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացվեց։120.000-ը՝ համայնքային պուրակներում, զբոսայգիներում եւ ջրովի տարածքներում,240.000-ը՝ ՀայԱնտառի տնկարկներում (ավելի քան 65հա), որտեղ վերջին օրերին բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվել։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։ «Միջոցառումը միտված է «10 […]
19:50 25.04.2021
Լեհաստանում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ 87 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը հաղթել է երկու սփոփիչ գոտեմարտերում ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ ArmSport-ի հաղորդմամբ՝ առաջին սփոփիչ գոտեմարտում Չալյանը 8-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Մարկ Վեբերի նկատմամբ, իսկ երկրորդում 5-4 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Յարոսլավ Ֆլիչակովի նկատմամբ։ Բրոնզե մեդալի համար […]
19:30 25.04.2021
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 24-ին հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերը որպես ցեղասպանություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է«The Times of Israel»-ը։ «Հատկապես այս օրերին մենք և աշխարհի ժողովուրդները պարտավոր ենք ապահովել, որ նման իրադարձություններ այլևս չկրկնվեն», – ասվում է […]
19:00 25.04.2021
Փարիզի հիվանդանոցներից մեկում, 59 տարեկանում, մահացել է նորաձևության հայտնի դիզայներ Ալբերտ Էլբազը։Նա մեծ ճանաչում էր ձեռք բերել Lanvin և Yves Saint Laurent նորաձևության տներում իր գործունեությամբ։ Մահվան լուրը հաստատել դիզայների գործընկերը, որի հետ ստեղծել էին AZ Factory ապրանքանիշը։Մահվան պատճառների մասին առայժ ոչինչ չի հաղորդվում։ «Ալբերտն արժանի հեղինակություն էր,նորաձեւության ոլորտում ամենավառ և սիրված դեմքերից մեկն էր: […]
18:40 25.04.2021
Հայաստանի մարմնամարզության հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`շվեյցարական Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը նորից պայքարի մեջ մտավ Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը: Վերջինս դուրս էր եկել հենացատկերի վարժության եզրափակիչ: Հավաքելով 14.499 միավորով նա զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Նախօրեին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում: […]
18:25 25.04.2021
Սույն թվականի ապրիլի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Տարածաշրջանում անցկացվող աշխատանքային այցերի շրջանակում նրա առաջին հանգրվանը կլինի Երևանը: Այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: Միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-լիտվական հարաբերություններն աչքի են ընկել ընդգծված բարեկամական բնույթով և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Վերջին տարիներին Լիտվան […]
18:10 25.04.2021
Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը «Թվիթեր»-ի իր էջում ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելը: «Եվրախորհրդարանը 2015-ին արդեն ընդունել է հիշատակող բանաձև՝ Հայկական ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է եվրախորհրդարանի խմբակցության գրառման մեջ, որին […]
17:40 25.04.2021
Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և եռակողմ`Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։Նշվել են փոխգործակցության առաջնային ուղղությունները,որոնք ներառում են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության լայն […]
17:30 25.04.2021
Բալի կղզու մոտակայքում գտնվող ծովի հատակում հայտնաբերվել են Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի KRI Nanggala 402 կորած սուզանավի բեկորները, հայտնում է «Սինհուա» գործակալությունը ՝ վկայակոչելով զինվորականներին: «Անձնակազմի բոլոր 53 անդամներին գտել են մահացած»,-հայտնել են Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Յուդո Մարգոնոն և զինված ուժերի հրամանատար Հադի Չայանտոն: Սուզանավի հետ կապը կորել էր ապրիլի 21-ին՝ Բալիի […]
17:00 25.04.2021
Der Spiegel գերմանական հայտնել է այն ակումբների պայմանագրերի ֆինանսական մանրամասները, որոնք համաձայնություն էին տվել մասնակցել Սուպերլիգային: ArmSport.am-ի փոխանցմամբ Սուպերլիգային միանալու համար ամենամեծ գումարը պետք է ստանային «Ռեալն» ու «Բարսելոնան»՝ յուրաքանչյուրը 350 միլիոն եվրո: «Յուվենտուսը», որը նույնպես համարվում էր Սուպեր լիգայի գլխավոր գաղափարախոսներից մեկը, ստանալու էր 225-300 միլիոն եվրո: Բայց ավելի ցածր կարգավիճակ ունեցող ակումբները՝ «Ինտերը», […]
16:43 25.04.2021
Ապրիլի 25-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հյուրերը շրջել են հին ձեռագրերի պահման սրահներում, ծանոթացել են բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը: Այսօր պատվիրակությանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ֆրանսիացի պատվիրակները շրջել են Ալեք […]
16:20 25.04.2021
Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար:«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը, մասնավորապես, նշել է, որ ճշմարտության և ճանաչման ավելի քան 100-ամյա պայքարից հետո, հայ ժողովուրդը ստացավ ճանաչումը, երբ նախագահ Բայդենն իր ելույթում ցեղասպանություն անվանեց 1915 թվականին 1,5 միլիոն հայերի կոտորածը։ «Ես հպարտ […]
16:00 25.04.2021
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը կարող է կայանալ հունիսին, բայց վերջնական որոշումը կախված կլինի բազմաթիվ գործոններից: Այս մասին «Россия-1»-ի եթերում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ուշակովն ասել է, որ «ամերիկյան կողմից, իհարկե, ազդանշաններ կան առաջնորդների հանդիպում անցկացնելու մտադրության մասին»: Սակայն, ըստ նրա, աշխատանքային մակարդակում գագաթնաժողովի քննարկում դեռ չկա»,-շեշտել […]