19:40 06.05.2021
Ճապոնիայի տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը հուլիսի 21-ից սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կստեղծի տարածաշրջանային ավիաուղիների գոտի: Նպատակը օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչությունները կանխելն է: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ օդային հսկողությունը կսկսվի մարզական իրադարձությունների մեկնարկից երկու ժամ առաջ և կվերջանա ավարտից մեկ ժամ հետո: Նորույթը կաշխատի այնպես, որ այն բացարձակապես չի ազդի որևէ օդանավակայանի ժամանակացույցի վրա:
19:28 06.05.2021
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կիրառման շրջանում մայիսի 6-ին անցկացվել են տեղազննման աշխատանքներ։ Ճշգրտվել են փոխգործակցության հետագա պլաններն ու մարտական հաշվարկները, հստակեցվել ստորաբաժանումների առջև դրված խնդիրները։
19:13 06.05.2021
Մայիսի 5-ին և 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են […]
19:05 06.05.2021
Վրաստանը ստացել է AstraZeneca պատվաստանյութի 43 000 չափաբաժին: Հատուկ չվերթը տեղի է ունեցել մայիսի 6-ի առավոտյան: Հաղորդում է Aliq.Media-ն։ Ստացված պատվաստանյութի չափաքանակները կհատկացվեն այն անձանց, որոնք արդեն պատվաստվել են առաջին չափաբաժնով: Պատվաստման երկրորդ չափաբաժնով պատվաստվելու գրանցումը մեկնարկել է նախօրեին: Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել է մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն […]
18:57 06.05.2021
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 5-ին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմի հետ անցկացվել է սեմինար-քննարկում: Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակներում կազմակերպված սեմինարը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ Դավիթ Թումասյանը: Սեմինար-քննարկման անցկացման նպատակն […]
18:50 06.05.2021
Թուրքիան վերաբացել է Իրաքի Մոսուլ քաղաքի իր հյուպատոսարանը: Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի Մոսուլի ներկայիս հյուպատոս Մեհմեթ Քյուչյուքսաքալլըն: Գրում է Ermenihaber.am-ը։ Նշենք, որ Մոսուլում թուրքական հյուպատոսարանը 2014թ. հարձակման էր ենթարկվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից: ԻՊ-ի զինյալները պատանդ էին վերցրել հյուպատոսարանի 49 աշխատակցի, այդ թվում՝ այդ ժամանակվա Մոսուլի գլխավոր հյուպատոս Օզթյուրք Յըլմազին: Մոսուլը […]
20:51 05.05.2021
Զինծառայողների տեսական գիտելիքները ստուգելու և պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով մայիսի 5-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ստուգվել են զինծառայողներին ամրակցված զինատեսակների տիրապետման հմտությունները, տրվել համապատասխան հրահանգներ։
20:43 05.05.2021
Ըստ Corriere dello Sport-ի՝ Ժոզե Մոուրինյուն, ով հաջորդ մրցաշրջանից կլինի «Ռոմայի» գլխավոր մարզիչը, կդառնա հռոմեական ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Գրում է Armsport.am-ը։ Աղբյուրի համաձայն, Հռոմում պորտուգալացին երաշխավորված մեկ մրցաշրջանում 4 միլիոն եվրո կստանա, իսկ հաջող արդյունքների դեպքում գումարը կարող է բարձրանալ մինչև 7 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 4-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ […]
20:33 05.05.2021
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել սիրիական Լաթաքիա նահանգի հարավ-արևմտյան մասին, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, վեցը վիրավորվել։ Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համալիրների միջոցով հնարավոր է եղել խոցել իսրայելական հրթիռների մի մասը։ Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ այդ հրթիռների մի մասն անցել է Սիրիայում գտվող «Հմեյմիմ» ավիաբազայի մոտով։ Իսրայելասիրիական […]
20:23 05.05.2021
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն L’Equipe- ին տված հարցազրույցում ասել է համաշխարհային ֆուտբոլում հնարավոր բարեփոխումների մասին:Հաղորդում է Armsport.am-ը։ «Մենք վստահ ենք, որ աշխատավարձի շեմի ներդրումը ֆուտբոլում շատ կարևոր դեր կխաղա: Ծրագրվում է նաև սահմանափակել ֆուտբոլիստների տրանսֆերների չափը: Չի բացառվում, որ մրցակցային գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար մենք որոշում կայացնենք հավասարեցնել այն խաղացողների թիվը, ովքեր գտնվում են […]
20:12 05.05.2021
Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավորներ և Սենատի 13 անդամներ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամներ Իսպանիայի կառավարությանը խնդրում են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։ Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․ «2020թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրից 6 […]
20:01 05.05.2021
Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 5-ին, 1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։ Հաստիքային զենքերի կիրառմամբ անձնակազմն իրականացրել է կրակային պատրաստության տարբեր վարժանքներ, խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները։
19:50 05.05.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը երեկ պատվաստվել է Covid-ի դեմ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ պատվաստվել է Astra Zeneca պատվաստանյութով․ «Երեկ պատվաստվել եմ Covid-ի դեմ Astra Zeneca պատվաստանյութով: Ներկայումս գործող բազմաթիվ կենտրոններում ՀՀ բոլոր քաղաքացիները կարող են նույնպես պատվաստվել՝ խուսափելով թե՛ հիվանդանալուց և թե՛ դրա հետևանքներից […]
19:42 05.05.2021
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 5-ին ՌՈ անձնակազմին ողջունել և շնորհավորել է ՌՈ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը: Ի հիշատակ մարտական գործողությունների ընթացքում զոհված ռազմական ոստիկանների՝ հնչեցվել է աղոթք, ծաղիկներ են խոնարհվել հայրենիքի պաշտպանության ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպված արարողությանը մասնակցել և զոհված ռազմական ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք […]
19:33 05.05.2021
Վաղվանից՝ մայիսի 6-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր ավտոբուսներով։ Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Այս երթուղուց հետո նոր ավտոբուսներով նախատեսվում է շահագործել 47 համարի երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի […]
19:24 05.05.2021
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, որից հետո հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի […]
19:21 05.05.2021
Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով մայիսի 5-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:
19:13 05.05.2021
Մայիսի լույս 4-ի գիշերը Ստամբուլում ջրից դուրս է բերվել ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր հայացքներով հայտնի բլոգեր, ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին։ Թուրքիայի իրավապահ մարմինները հետաքննում են երիտասարդ ակտիվիստի մահվան պատճառները։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, նշվում է, որ մեկ ամիս առաջ Բայրամ Մամեդովը մեկնել էր Թուրքիա և երկու օրից պատրաստվում էր վերադառնալ Բաքու։ Մամեդովը մայիսի 2-ին դուրս […]
19:00 05.05.2021
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, ներառյալ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդրին՝ հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […]
18:44 05.05.2021
Մայիսի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս պահպանվել է կայուն մարտավարական իրավիճակ: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը […]
19:54 04.05.2021
«Տոկիո-2020» կազմկոմիտեն երկրի առողջապահական կազմակերպություններին դիմել է 500 բուժքույր տրամադրել Օլիմպիական խաղերը սպասարկելու համար։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ դա բացասական արձագանք է ստացել և սոցցանցերում գրառումներ են արվել, որոնցում ասվում է, որ հիմա Օլիմպիական խաղերի ժամանակը չէ, պետք է կենտրոնանալ համավարակին հակազդելու վրա։ Կազմկոմիտեի հաշվարկներով՝ 10 հազար բուժաշխատող է պահանջվում Օլիմպիական խաղերի ժամանակ աշխատելու համար։ Կազմակերպիչները նույնիսկ […]
19:47 04.05.2021
Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը։ Նրանք դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին․ «Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ […]
19:42 04.05.2021
Մայիսի 2-ին Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցությունն ընդունել է Կալիֆոռնիայի նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձևը, որով դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի […]
19:25 04.05.2021
Եգիպտոսի, Լիբիայի, Լիբանանի, Եմենի, Պաղեստինի և Իրաքի 21 լրագրող, քաղաքական գործիչ և մտավորական Թուրքիայի անդրսահմանային ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ արաբ մտավորականները ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրել են Թուրքիայի գործողությունների վրա, ինչպես նաև «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ) կոչ են արել արտահերթ նիստ գումարել այդ հարցով: Նրանք մտահոգություն են հայտնել, որ […]
19:07 04.05.2021
Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմն իրականացրել է մարտական հրաձգության տարբեր վարժանքներ, ստուգվել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները։
18:58 04.05.2021
Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ․ 1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-390C ջերմություն: Լաբորատոր հետազոտության […]
18:48 04.05.2021
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 4-ին, կայացած դատական նիստն ավարտվել է։ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված սիրիացի վարձկան երկու ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք՝ Հայաստանում կալանավորված ազգությամբ արաբ, սիրիացի Յուսեֆ Ալաբեթ ալ Հաջիին և Մուհամմադ ալ Շխերին մեղադրանք է […]
18:43 04.05.2021
Լրագրության հարցերով կանանց կոալիցիան (CFWIJ) մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների, արված սպառնալիքների և գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ: Գրում է Ermenihaber.am-ը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Թուրքիայում: 2021թ. առաջին քառորդում Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված […]
18:35 04.05.2021
Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի մասնակցությամբ, անցկացվել է խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՊՆ համակարգում կարգավիճակների, սոցիալական երաշխիքների և արտոնությունների հստակեցման հետ կապված հարցեր։