20:39 22.04.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 22-ին ժամը 21.00-ից մինչև ապրիլի 23-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Վիկտոր Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբի, Սոսեի, Ջեյմս Բրայսի, Խնկո Ապոր փողոցներ,Հ․Քոչարի 2, 3, 4, 6, 8, 10, 13, 15 համարներ, Փափազյան 1-13 համարներ, […]
20:26 22.04.2021
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 22-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, կատարելագործվել են զինծառայողների՝ կապի ազդանշանների հաղորդման և ստացման գործնական հմտությունները։
20:20 22.04.2021
Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ […]
20:08 22.04.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր պատրաստակամությունը, ցանկացած հարմար ժամանակ, Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Մոսկվայում քննարկելու երկկողմ հարաբերությունների հարցերը: ՌԴ ղեկավարի խոսքով՝ Կիևը վերջերս ձեռնարկել է բազմաթիվ քայլեր,որոնք քայքայում են հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցանկանա հարաբերությունների վերականգնում, Ռուսաստանը դա կողջունի: «Եթե Նախագահ Զելենսկին ցանկանում է վերականգնել այդ հարաբերությունները, […]
19:55 22.04.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն անդրադարձել է երկրում կորոնավիրուսի բրիտանական շտամի տարածմանը: Հայտնում է Aliq.ge-ն։ Նրա խոսքերով՝ երկրում շրջանառվում է մինչև 80 տոկոս ակտիվ բրիտանական շտամ: Գամկրելիձեն խոսել է վտանգների մասին։ «Որոշակի վտանգ կա: Ողջ աշխարհի ու մեր դեպքում նախորդ տարի վերավարակման եզակի դեպքեր կային, իսկ հիմա վերավարակման դեպքերը […]
19:42 22.04.2021
Ապրիլի 22-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին` դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչի ուղեկցությամբ /նստավայրը` ք. Թեհրան/: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական ոլորտում հայ-սերբական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հետագա ծրագրերը:
19:37 22.04.2021
Ermenihaber.am-ը ապրիլքսանչորսի նախօրեին հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք քաղաքագետ, լրագրող և հրապարակախոս Ջենգիզ Աքթարի հետ: Հարցազրույցում Աքթարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը: – Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանն ապրիլքսանչորսի նախօրեին ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից: Տարածաշրջանային վերջին զարգացումներով պայմանավորված՝ որևէ փոփոխություն հնարավո՞ր է լինի Անկարայի հայտարարություններում: – Անկարայի ռեժիմը լիովին ապուշ կտրած […]
19:28 22.04.2021
Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբը ապրիլի 20-22-ը կազմակերպել և իրականացրել է վարժանքներ: Մշակված սցենարի համաձայն՝ պահպանվող օբյեկտը ենթարկվել է զինված հարձակման: «Տագնապ» ազդանշանով գործողության է անցել անմիջական արձագանքման խումբը: Խաղաղապահները դիրքավորվել են հատկացված կետերում, իրականացրել դիտարկման և անվտանգության ապահովման միջոցառումներ: Վարժանքներին հրավիրվել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող KFOR գործողության մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Վերադաս հրամանատարությունը բարձր գնահատական է տվել […]
19:22 22.04.2021
Ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին երեկ Շոշ համայնք կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են համայնքի ղեկավարն ու բնակիչները, ընդ որում՝ կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։ Ապրիլի 20-ին Շոշ համայնքի ուղղությամբ կրակոցներից համայնքի բնակիչների կյանքին, առողջությանն ու գույքին վնաս չի […]
19:12 22.04.2021
Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Կարծիքում, դիտարկելով 2021 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որով վերացվում է ռեյտինգային համակարգը` տարածքային թեկնածուների ցուցակները, նշվել է, որ այն առումով, որ դրանց վերաբերյալ կար […]
19:05 22.04.2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է քաղաքացիներին գերատեսչությանը դիմել միայն լիազորությունների տիրույթում գտնվող հարցերով․ «ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետում փակցված են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց հեռախոսահամարները։ Ակտիվ գործում են նաև ՊՆ «Թեժ գիծ» և ԶՈՒ ԳՇ «Վստահության գիծ» ծառայությունների հեռախոսահամարները, […]
18:47 22.04.2021
Արցախի Հանրապետության ԱԺ-ն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է ընդունել, որում ասվում է․ «Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծագերում հայ ժողովուրդը և բարի կամքի տեր մարդիկ ոգեկոչելու են մեր 1,5 մլն սուրբ նահատակների հիշատակը: Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու Թուրքիայի հանցավոր քաղաքականությունը հանդիսացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այդ ամենը կատարվեց աշխարհի լուռ և շահանկատ […]
21:02 21.04.2021
Ապրիլի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվելիք աջակցության վերաբերյալ որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումները: Նախագահի հրամանագրով ստեղծվել է տվյալ խնդրով զբաղվող պետական հանձնաժողով, որը ղեկավարում է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Աջակցությունը […]
19:48 21.04.2021
Հաագայում ընթացող Քիմիական զենքի արգելման կազմակերպության /ՔԶԱԿ/ 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայտարարությամբ, որն ի շարս այլ հայցերի անդրադարձել է նաև վտանգավոր քիմիական նյութերի կիրառմանը, ինչին մենք առերեսվեցինք 44-օրյա, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորին նմանվող նյութի օգտագործմամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում: Ավելին, հայաստանյան կողմի ակտիվ ներգրավվածությամբ համաձայնեցված հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ «զարմանք է առաջացնում […]
19:35 21.04.2021
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին` կարևորելով տարածքային ամբողջականության, հակամարտությունների խաղաղ կարգավորման և ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքները: «ԵԽԽՎ-ում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել։ Նախկինում Գերմանիան սատարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Փոխվե՞լ է արդյոք Գերմանիայի դիրքորոշումը Ադրբեջանի […]
19:27 21.04.2021
Ապրիլի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տնտեսության և կառավարման ոլորտներում ԵՄ-ի ցուցաբերած շարունակական ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև ընդգծել մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դերը հարաբերությունների հետագա զարգացման գործում: Խոսելով տնտեսական միջնաժամկետ վերականգնման և […]
19:22 21.04.2021
Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի […]
19:11 21.04.2021
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում է ունեցել ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը հանդիսանում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ […]
19:05 21.04.2021
Ապրիլի 20-ին և 21-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու […]
18:52 21.04.2021
Վարչապետը երեկվանից Սյունիքի մարզում է: Այսօր վարչապետն այցելել է Մեղրի, որտեղ լարված իրավիճակ է ստեղծվել: Մի խումբ ցուցարարներ փորձել են խոչընդոտել նրա տեղաշարժը: Անվտանգության աշխատակիցների, ոստիկանների ու ցուցարարների միջև ընդհարում է եղել, նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Քաջարանում: Վարչապետն այցը շարունակվել է մարզկենտրոնում: Կապանում ևս եղել են բողոքի ակցիա իրականացնողներ, սակայն նաև վարչապետի այցը ողջունողներ: […]
18:47 21.04.2021
Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում (Էջմիածնի տարածքով անցնող հատված) ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտիով։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
19:58 20.04.2021
Ապրիլի 20-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի անվտանգ շահագործման, պահպանման և կիրառման կարգը։
19:54 20.04.2021
Ֆրանսիական Le Point պարբերականն անդրադարձել է Դոնբասում ռուս-ուկրաինական լարվածության մեջ Թուրքիայի դերակատարությանը: Ըստ թուրքական Ensonhaber-ի՝ հոդվածում առաջ է մղվել այն տեսակետը, ըստ որի՝ Թուրքիան Ուկրաինայում դարձել է Եվրոպայի պաշտպանը: Նշվում է, որ Եվրամիության երկրները շեշտում են Ուկրաինային իրենց աջակցությունն ու Կիևի հետ համերաշխությունն ընդդեմ Ռուսաստանի, սակայն բավականաչափ ուժ չունեն գործնական միջամտության համար: «Ուկրաինան միայնակ Ռուսաստանի […]
19:48 20.04.2021
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Տատյանա Պանայոտովիչ Ցվետկոպիչին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչին /նստավայրը` ք. Թեհրան/: Պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պրլիչին և նշել, որ Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը վկայում է պաշտպանության բնագավառում հայ-սերբական համագործակցության զարգացման ուղղությամբ երկու երկրների փոխադարձ հետաքրքրության մասին: Հանդիպման […]
19:40 20.04.2021
Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար Վահրամ Դումանյանի և իր անունից շնորհավորել է Ֆերդինանդ Մանուկյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում […]
19:32 20.04.2021
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի: 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3898 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 853: COVID-19-ից մահերի 57%-ը գրանցվել […]
19:25 20.04.2021
Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակը (BAG) Թուրքիային առաջին անգամ ներառել է ռիսկային երկրների ցանկում: Այսպիսով, Թուրքիայից Շվեյցարիա մեկնող քաղաքացիները կենթարկվեն պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման ռեժիմին: Կարանտինային սահմանափակումները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 10.000 շվեյցարական ֆրանկի չափով: Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է վերջին ժամանակաշրջանում Թուրքիայում կորոնավարակով հիվանդացության և մահացության դեպքերի թվի աճով:
19:17 20.04.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը ապրիլի 20-ին ընդունել է ՄԱԶԾ (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր) ներկայացուցիչներին։ Նախարարը ողջունել է նրանց և հույս հայտնել, որ քննարկման արդյունքում կուրվագծվեն հնարավոր համագործակցության եզրերը։ Հայկ Չոբանյանն իր խոսքում շեշտադրել է ռազմավարական երեք կարևոր ուղղություն, որոնք առանցքային դեր կարող են ունենալ ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում. կլիմայի փոփոխություն, նորարարություն և տեխնոլոգիաների […]
19:13 20.04.2021
Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների տեղակալներ Արմեն Ղևոնդյանի և Մարատ Սիզդիկովի միջև անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ: Տեսակապի ընթացքում մանրամասն քննարկվել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող արդիական հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նախարարների տեղակալները հանգամանալից […]
19:02 20.04.2021
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը: «Արմենպրեսի»-ի փոխանցմամբ՝ «Ինստագրամի» իր էջում Պարամոնովը նշել է, որ ռուսական պատվիրակությունը փորձում է հասկանալ քվեարկության տեխնիկական անսարքությունների պատճառները։ Պատգամավորը սոցցանցի էջում պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին՝ նշել է, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։ «Մենք […]