19:40 24.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ապրիլի 24-ին ԱԺ այգու Խոսնակների ծառուղում տնկել են մշտադալար եղևնի՝ ի նշան հայ-ֆրանսիական հարատև բարեկամության: Ավանդույթ դարձած այս խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաև ֆրանսիացի խորհրդարանականները:
19:25 24.04.2021
Այսօր՝ ապրիլի 24-ին, որը Ֆրանսիայում 2019 թվականից ի վեր նշվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների […]
19:07 24.04.2021
Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին ներկայացրել է կենտրոնի ստեղծման պատմությունն ու գործունեությունը: Սենատորները եղան ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած սենյակներում, հյուրանոցային տիպի հիվանդասենյակներում, գրադարանում, […]
19:00 24.04.2021
Ապրիլի 23-ին և 24-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու […]
18:50 24.04.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։ Ֆրանսիայի նախագահը հայերենով ուղերձ է հղել հայ ժողովրդին, որում ասվում է․ «Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Ինչպես և հանձն էի առել, 2019-ից […]
18:42 24.04.2021
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կանադայի վարչապետի պաշտոնական կայքը, Ջասթին Թրյուդոի ուղերձում ասված է. «Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայերին, որպեսզի հիշենք նրանց, ովքեր զոհ են գնացել հայ ժողովրդի դեմ իրականացված անմարդկային […]
18:35 24.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի կառավարական պատվիրակությանը՝ ապրիլի 24-ին Հայաստանի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: «Ձեր այցը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության ու համերաշխության վառ վկայությունն է: Մենք բարձր ենք գնահատում […]
18:20 24.04.2021
Բազելում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հռչակվել է չեմպիոն նժույգ թափերի վարժությունում։ Դավթյանը 14.266 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը մասնակցելու է Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է մարզիկի պարգրատրման արարողությունը․
18:15 24.04.2021
Ermenihaber.am-ի փոխանցմամբ, ընդդիմադիր հրապարակումներով հայտնի թուրքական «Bianet» կայքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով անդրադարձել է ապրիլի 24-ի պատմական նշանակությանը և ներկայացրել իրողությունները՝ ժամանակագրական հաջորդականությամբ: Հրապարակումը վերնագրվել է. «Ցեղասպանությունը սկսվել է նրանցից. հայ գրողներ և լրագրողներ»: «Հայոց ցեղասպանության սկիզբ է համարվում այն, որ 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին և աքսորվեցին պոլսահայ մտավորականները»,- գրում է «Bianet»-ը: Կայքում դիպաշարին կից հրապարակվել […]
18:08 24.04.2021
Ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը: Երեւանի քաղաքապետարանում ցուցադրվել է Արցախի պատմամշակութային, կրոնական ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկար, ինչպես նաեւ Շուշիում տպագրված գրքեր, բացառիկ ձեռագրեր ու գորգեր:
18:04 24.04.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել փաստը, որ այսօր Ֆրանսիայից նման ներկայացուցչական պատվիրակություն է գտնվում մեր երկրում: «Նման պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, թե Ֆրանսիայի պետությունը ինչպիսի կարևորություն […]
17:56 24.04.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերը քննարկել են Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հարցերի հետագա ընթացքը: Նշենք, որ նախօրեին էլ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջին անգամ պաշտոնական շփում էր հաստատվել:
17:50 24.04.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը մենք երբեք չենք մոռանա: Մենք միշտ պայքարելու ենք ժխտողականության, ատելության և բռնության դեմ: Ֆրանսիացի և հայ ժողովուրդները ընդմիշտ կապված են»: […]
17:37 24.04.2021
Իսրայելական Yesh Atid կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը հավատում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա Կնեսետին օրինագիծ է ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին«Արմենպրես»-ին հայտնել է ընդդիմության առաջնորդ, Կնեսետի անդամ Լապիդի մամուլի խոսնակը: «Յաիր Լապիդն օրինագիծն անվանել է «Մեր բարոյական պատասխանատվությունը որպես Հրեական Պետություն»: Յաիր Լապիդը հավատում է, որ «Այլևս […]
17:30 24.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը «Ոգեկոչում ենք ցեղասպանությունը և ասում ենք վերջ ժխտողականությանը» խորագրով հայտարարությամբ է հանդես եկել:Հաղորդում է Еrmenihaber.am-ը։ Հայտարարությունում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: Հանգամանալից կերպով հիշատակելով ապրիլքսանչորսին 220 պոլսահայ մտավորականի ձերբակալությունները և դրանց հաջորդող […]
17:10 24.04.2021
Թբիլիսիում Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույց է անցկացվում : Այս տարի ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, որտեղից երթով շարժվում են դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատան շենք: Ցույցը նախաձեռնել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը:Հաղորդում է Aliq Media-ն։ Ցուցարարների պաստառներին վրացերենով գրված է՝ «Պայքարը շարունակվում է»: Սա այս տարվա ցույցի խորհուրդն ու խորագիրն է: […]
17:03 24.04.2021
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում է կատարել․ «Հայոց ցեղասպանութիւնը ի գործ դրուեցաւ այս հողերուն վրայ եւ արդարութիւնն ալ կարելի է վերականգնել միայն այստեղ։ Հայ ժողովուրդի վէրքը կրնայ բուժել Թուրքիոյ հասարակութիւնը։ Կ՚ոգեկոչեմ Հայոց ցեղասպանութեան զոհերը, որոնք 106 տարիէ ի վեր արդարութեան կը սպասեն»։
21:00 23.04.2021
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել հայկական գրանցումով օդանավի անհետացման իրական պատճառների ու փաստերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ին տեղեկացրել են ավիաընկերությունից։ «Տարբեր վարկածներ ու անհիմն ենթադրություններ էին շրջանառվում տվյալ դեպքի առնչությամբ, բայց, ելնելով քննության շահերից, ավիաընկերությունը տեղեկություն չէր հրապարակում։ Այժմ, ցանկանալով վերջ դնել անհարկի շահարկումներն, ինչպես նաև հանրությանը մոլորության մեջ գցող ենթադրություններին, ներկայացնում ենք «Ֆլայ […]
20:52 23.04.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի օպերատորների միության ներկայացուցիչներին՝ միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի գլխավորությամբ։ Նախարարը կարևորել է ոլորտային միությունների, ասոցիացիաների, նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, նշել, որ համագործակցության հիմնական սկզբունքը լինելու է ոլորտի վրա հենված աշխատանքը. «Մեր խնդիրը իրական սպեկտրի զարգացումն է, որի վրա հենվելով պետք է առաջ գնալ։ 10 […]
20:43 23.04.2021
Ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և խորհրդի անդամները դատարաններում ծանոթացել են շենքային պայմաններին, աշխատակազմերի և գրասենյակների աշխատանքին, հանդիպումներ ունեցել դատարանների դատավորների հետ: Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ կապված […]
20:31 23.04.2021
Իտալիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեսանդրո Պանցան եվրոպական հաստատություններում պաշտոն զբաղեցնող անձանց հորդորում է անել այնպես, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայ մարդկանց բնաջնջումը ժխտողներն այլևս չհանդուրժվեն: Պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում: «Սիրելի՛ հայ ընկերներ, ապրիլի 24-ը Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն կոտորված քրիստոնյա հայերի ցեղասպանության հիշատակման օրն է։ […]
20:21 23.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին Ստամբուլում ավանդական ամենամյա հիշատակի միջոցառումները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կանցկացվեն առցանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը: Ապրիլի 24-ին տարբեր տեսակոնֆերանսներ են կազմակերպելու «Ո՛չ ասա» նախաձեռնությունը, Մարդու իրավունքների ընկերակցության՝ ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը, «Նոր զարթոնք» նախաձեռնությունը: Տեսակոնֆերանսներին հնարավոր է հետևել սոցիալական ցանցերում տվյալ կազմակերպությունների էջերով:
20:12 23.04.2021
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ 2020թ. կորոնավիրուսի համավարակը և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խաթարող ազդեցություն են ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական անվտանգության միջավայրի, ինչպես նաև հետագա կայուն զարգացման հնարավորությունների վրա: Հետևաբար, ներկայումս առավել առաջնահերթ են դարձել ծնելիության բարձրացման, կյանքի տևողության երկարացման […]
20:05 23.04.2021
Զինծառայողների անհատական վարժվածության զարգացման, կրակի վարման և մարտական պայմաններում կողմնորոշման ունակությունների կատարելագործման նպատակով ապրիլի 23-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է գործնական պարապմունք։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և կրակային խնդիրների լուծման վերաբերյալ։ Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակների նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժանքներ։
19:55 23.04.2021
Երևանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ազատության հրապարակից մեկնարկած ավանդական ջահերով երթն անցնելու է Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, անմար կրակի մոտ երթի մասնակիցները խոնարհելու են այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
19:47 23.04.2021
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
19:40 23.04.2021
Ֆրանսիայի Հանրապետության նախագահի խնդրանքով Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանը ապրիլի 23-24-ը կգտնվի Երևանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Տեղեկացնում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։ Այս տարի կառավարության անդամի մասնակցությունը ոգեկոչման արարողություններին հատկապես կարևոր է, քանզի 2021 թվականին […]
20:53 22.04.2021
ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ: «Ողջունում եմ նախագահի որոշումը վերջ դնել ավելի քան հարյուրամյա լռությանը մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի […]
20:42 22.04.2021
ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են․ Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոց-Էստոնական փողոց խաչմերուկում՝ Հալաբյան փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևում: