18:54 20.04.2021
Ապրիլի 20-ին ԱԺ պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել: ԱՀ ոստիկանության պետ, գնդապետ Ա. Հարությունյանը հանձնաժողովի 2-րդ ընթերցմանն է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց […]
18:46 20.04.2021
Ապրիլի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ […]
18:43 20.04.2021
Ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ)՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Նարեկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
18:20 20.04.2021
ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության անտառապահը անտառպետության տարածքում 2021թ․ մարտի 5-ին կատարել է ապօրինի ծառահատում՝ բենզասղոցի գործադրմամբ հատել է կաղնի տեսակի ծառեր։ Դրանից առաջացած փայտանյութը եղբոր և ընկերոջ հետ միասին, համագյուղացիներից մեկի «Զիլ» մակնիշի ավտոմեքենայով նա […]
18:07 20.04.2021
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցնում է 153-րդ տեղը։ 2020-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 154-րդ տեղը, 2017-ին՝ 155-րդ, 2018 և 2019թթ.՝ 157-րդ հորիզոնականը։ Նշվել է, որ Թուրքիայում ավելացել է գրաքննությունը հատկապես […]
20:55 19.04.2021
«Տոկիո-2020» կազմկոմիտեն նախատեսում է առանձնացնել հյուրանոց- մեկուսարան այն մարզիկների համար, ովքեր մրցման օրերին կորոնավիրուսով կախտորոշվեն։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ այն գտնվելու է օլիմպիական ավանի մերձակայքում՝ Հարումիի ծովափնյա տարածքում։ Ընդհանուր առմամբ հիվանդների կարանտինը կտևի մոտ 10 օր: Միջազգային օլիմպիական կոմիտեն կազմկոմիտեի հետ միասին արդեն ներկայացրել է հակահամաճարակային կանոնների առաջին փաթեթը։ Այդ փաստաթղթի երկրորդ հրատարակությունը լույս կտեսնի շուտով:
20:48 19.04.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա իր ջերմ ողջույնն է փոխանցել Ղազախստանի իր գործընկեր՝ էկոլոգիայի, գեոլոգիայի և […]
20:42 19.04.2021
Հավելյալ 2 միլիարդ 784 միլիոն դրամ՝ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար. կառավարությունը գիտնականների ու ՀԿ սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո որոշեց ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը։ Նախատեսվում է արդիականացնել լաբորատորիաներն ու սարքավորումները, ակտիվացնել թեմատիկ գիտական հետազոտությունները։
20:36 19.04.2021
2021թ. ապրիլին Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հրապարակած զեկույցի տվյալներով՝ Թուրքիայում գնաճի մակարդակը կազմել է 13.6 տոկոս:Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նման ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Թուրքական ընդդիմադիր «Gazete Duvar» թերթը գրում է. «Բարձր տոկոսադրույքի, փոխարժեքի և գնաճի հետևանքով տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիան շարունակում է այս ոլորտում տեղ զբաղեցնել աշխարհում ամենավատ ցուցանիշ ունեցող երկրների կողքին»: Ըստ հիշյալ […]
20:30 19.04.2021
Արդյո՞ք COVID-19-ով հիվանդացած անձինք պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ․ՀՀ առողջապահության նախարարությունը հարցի վերաբերյալ ներկայացրել է պարզաբանում․ «COVID-19-ով հիվանդացած անձինք պետք է պատվաստվեն կորոնավիրուսի հետ կապված առողջական լուրջ ռիսկերից, ինչպես նաև կրկնավարակից խուսափելու համար: Ներկայումս դեռևս հայտնի չէ, թե COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո որքան ժամանակ է պաշտպանված անձը»:
20:22 19.04.2021
Ջրականի(Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։
20:18 19.04.2021
Ադրբեջանում գերեվարված անձանցից ոմանց հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը: Զառա Ամատունին տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Թեև շփումների ավանդական ձևը Կարմիր խաչի նամակներն են, սակայն որոշ դեպքերում […]
20:07 19.04.2021
Ապրիլի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նիստին: Քննարկվել են ԱՆԻՖ-ի վերջին երկու տարիների գործունեության արդյունքները՝ սահմանելով ֆոնդի գործունեության նոր ուղղություններն ու ծրագրերը: Նիստի ընթացքում նաև հաստատվել են 2019-2020 թթ. աուդիտի արդյունքները: Նիստին միացել էին նաև տնօրենների խորհրդի անդամներից Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը և […]
19:55 19.04.2021
Ապրիլի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի շինարարական հրապարակներ, ծանոթացել նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներին: Նախագահը մասնակցել է Թումանյան փողոցում նոր 157 բնակարանանոց շենքի հիմնարկեքին, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2 տարվա ընթացքում: Նույն ժամկետում կավարտվեն Արցախ թաղամասում կառուցվող 191 բնակարանանոց համալիրի, Կնունյանցների փողոցում 70 բնակարանանոց շենքի, Վարդան Մամիկոնյան փողոցում 171 […]
19:47 19.04.2021
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության սպաները ԶՈՒ Շիրակի, Արարատի և Երևանի կայազորների ուսումնական զորամասերում անցկացրել են անվտանգության ռիսկերի նվազեցման մեթոդագործնական պարապմունքներ: Կազմակերպվել են շարային ստուգատեսներ, հրամանատարությունը մեթոդական օգնություն է ցուցաբերել ստորաբաժանումներում զորքերի ծառայության կազմակերպման ուղղությամբ: Անցկացված պարապմունքները նպաստել են առօրյա ծառայության անվտանգության ապահովման, զորամասերի ներքին և պահակային ծառայության վերակարգերի կազմակերպման աշխատանքներին։
19:32 19.04.2021
Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը նշել է Նիդեռլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ հայերի, հնարավոր է, մահացած […]
19:25 19.04.2021
Ապրիլի 18-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ս. Օհանյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորումներ ստացած զինծառայողների և կամավորականների հետ։ Հանդիպման ընթացքում պարզաբանվել են ռազմաբժշկական ոլորտին վերաբերող հարցերը, տեղում կազմվել են արձանագրություններ բարձրացված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու համար։ Քննարկվել են նաև պետական աջակցության ծրագրերը, […]
19:17 19.04.2021
Անցյալ շաբաթ Էստոնիայի դեղերի տնօրինման վարչությունը հաղորդագրություն էր ստացել սրտի հիվանդությամբ 86-ամյա տղամարդու մահվան մասին՝ Pfizer / BioNtech- ի Comirnaty պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո, այսօր այդ մասին հաղորդել է գործակալության մամուլի գրասենյակը, գրում է «Ռիա» լրատվականը։ «Պատվաստումից հետո գիշերը նրա մոտ նկատվել է համի զգացողության խախտում, կլման թույլ խանգարում, քրտինք, երկրորդ օրը՝ […]
19:10 19.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակչի և վերջինիս ընկերների կողմից սպանության փորձ, առևանգման փորձ և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. փետրվարի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան գյուղի 35-ամյա բնակիչն իր վարած «Միցուբիշի մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով […]
19:03 19.04.2021
Ապրիլի 18-ին և 19-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային […]
18:56 19.04.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական փոխգործակցության օրակարգում առկա չիրացված ներուժը հնարավոր է օգտագործել՝ զարգացնելով առևտրատնտեսական կապերը և կյանքի կոչելով համատեղ ծրագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի շրջանակում […]
18:50 19.04.2021
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պատրաստ է ստորագրել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի նոր փաստաթղթի տակ: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը: Հաղորդում է Aliq.ge-ն։ «Վրացական երազանքից» հայտնել են, որ կուսակցությունը պատրաստ է Շառլ Միշելի կողմից պատրաստված փաստաթղթի տակ, որը ենթադրում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում այն դեպքում, եթե իշխող կուսակցությունը 2021 թվականի […]
18:42 19.04.2021
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) թույլ չի տա Սուպեր լիգայի մասնակից ակումբների խաղացողներին խաղալ ազգային հավաքականներում Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Այս մասին Sky Sport Italia հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Երեկ գիշեր եվրոպական 12 առաջատար ակումբներ հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին: ՈւԵՖԱ-ն, Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի ֆուտբոլի […]
18:35 19.04.2021
Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը ելույթ է ունեցել խորհրդարանական վեհաժողովի առցանց լիագումար նիստում։ Անդրադարձել է Ադրբեջանում «ռազմական ավարների պուրակի» բացմանը, Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշման իրավունքին․ «Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկույցների համար պարոն Արիևին և պարոն Հալիցկիին: Ցանկանում եմ ընդգծել Եվրանեսթ ԽՎ-ի կարևորությունը՝ որպես արևելյան գործընկերության վեց […]
18:26 19.04.2021
Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից: «Բ․ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից […]
18:19 19.04.2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 19-ին այցելել են «Ինժեներական քաղաք»: Հայկ Չոբանյանը մեծապես կարևորել է «Ինժեներական քաղաքի» դերը որպես հայկական ինժեներական մտքի դարբնոց. «Ինժեներական քաղաքից առավել այսօր կխոսենք արդյունաբերական քաղաքի մասին: Մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի արդյունաբերական Հայաստանը: Առաջիկա […]
19:40 17.04.2021
ՖԱԼ-ի 37-րդ տուրի շրջանակում Բրյանսկի «Դինամոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Կրասնոդար-2»-ին։ Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, հյուրերի կազմում ամբողջական հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Այս խաղից հետո «Կրասնոդար-2»-ն իր ակտիվում ունի 41 միավոր և 16-րդն է մրցաշարային աղյուսակում։
19:31 17.04.2021
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կգլխավորի իտալական մեկ այլ ֆուտբոլային ակումբ ՝ «Ֆիորենտինան», հաղորդում է Sportface.it- ը: Աղբյուրի համաձայն, Գատուզոյի ներկայացուցիչները «Ֆիորենտինայի» ղեկավարության հետ պայմանավորվել են երկու տարվա պայմանագիր կնքելու մասին` ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ: «Ֆիորենտինան», որը մարզում է Ջուզեպպե Յաչինին, 30 խաղից հետո 30 միավորով 15-րդն է Ա Սերիայում: Գատուզոն գլխավորում է […]
19:14 17.04.2021
Ռուսաստանցի հայտնի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները հարցազրույց է տվել Շանթի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանին: Հարցերը վերաբերել են Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Պոզների պատկերացումներին, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների և դրա հետ կապված ռուսական իշխանությունների դիրքորոշումներին: Հարց է հնչել նաև վերջերս ռուսական առաջին ալիքով Ռոբերտ Քոչարյանի հետ արված հարցազրույցի և դրա շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ:
19:04 17.04.2021
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 72 ժամվա ընթացքում, երկիրը պետք է լքի Կիևում Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետը։Այդ միջոցառումները կապված են Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսի ձերբակալման հետ: Ռուսաստանի ФСБ-ն շաբաթ օրը հաղորդել է, որ հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը ձերբակալվել է ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ հանդիպման ժամանակ։ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի […]