TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Սաուդյան Արաբիայի արքայազնը հեռանում է «Շեֆիլդ Յունայթեդ»- ի գլխավոր տնօրենի պաշտոնից

18:52 17.04.2021

Արքայազն Մուսաադ բին Խալիդ Ալ Սաուդը հեռացել է «Շեֆիլդ Յունայթեդ» -ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:   Յուսուֆ Գիանսիրակուզան, ով նախկինում զբաղեցնում էր նախագահի տեղակալի պաշտոնը, նշանակվել է տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնակատար: Մուսաադ բին Խալիդ Ալ Սաուդը 2019-ի սեպտեմբերին նշանակվել էր  «Շեֆիլդ Յունայթեդ»-ի նախագահ՝ դառնալով Պրեմիեր լիգայի […]

̰
Մեծ Բրիտանիայում սկսվել է արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությունը

18:32 17.04.2021

Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի  հոգեհանգստի արարողությունը սկսվել է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում: Հուղարկավորության թափորին միացել է նաև թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Թագուհին դուրս է եկել ամրոցից՝ մասնակցելու արարողությանը: Ըստ բրիտանական լրատվամիջոցների, ամուսնու մահից հետո թագուհին առաջին անգամ է դուրս եկել   հանրության  առջև։: Ըստ նախնական պայմանավորվածության, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը պետք է մասնակցեր 800 մարդ,սակայն համավարակի պատճառով […]

̰
Մակրոնը մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Պուտինի հետ

18:17 17.04.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին այսօր  հայտարարել է Ելիսեյան պալատը՝ ուրբաթ օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի  և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ  ունեցած բանակցությունների արդյունքների մասին տարածած հաղորդագրությունում: Նշենք,որ ուրբաթ օրը Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն: «Ֆրանսիայի Հանրապետության նախագահը շուտով […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվում է

18:05 17.04.2021

Ապրիլի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու […]

̰
ՄԱԿ-ը չի արձագանքել ԼՂ-ի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին․Շոյգու

17:40 17.04.2021

ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՝ «Զվեզդա» հեռուստաալիքի պատրաստած ֆիլմում: «Հենց այս ամենը եղավ նոյեմբերին, մենք ասացինք. ՄԱԿ-ի ականազերծման կենտրոն, եկե՛ք: Այնտեղ ամեն ինչ ականապատված է:Մարդիկ չեն կարող այնտեղ վերադառնալ: Որևէ մեկը եկա՞վ: Առայժմ ոչ ոք»,- ասել է Շոյգուն: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության […]

̰
Վարանդայի շրջանում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ աճյուն

17:34 17.04.2021

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։ Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է […]

̰
ՀՀ նախագահը չի ստորագրելու «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը» և չի դիմելու ՍԴ

17:28 17.04.2021

ՀՀ նախագահի աշխատակազմը  հայտարարություն է տարածել, որում նշվում է․ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Օրենքի […]

̰
Կատարը պատվաստումների ծրագրեր է մշակում Աշխարհի գավաթի 2022 մասնակիցների համար 

17:25 17.04.2021

  Կատարը կորոնավիրուսի պատվաստման ծրագրեր է մշակում ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի բոլոր մասնակիցների համար։ Այս մասին  հայտարարել  է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդերահման ալ-Թանին: «Մենք բանակցություններ ենք վարում բոլոր պատվաստանյութեր արտադրողների հետ, թե ինչպես կարող ենք վստահ լինել, որ ովքեր գալիս են աշխարհի գավաթ, պատվաստվելու են: Աշխարհի գավաթի բոլոր մասնակիցների պատվաստման ծրագրերն այժմ մշակվում […]

̰
Եռօրյա քննարկումներից հետո ԱԺ-ն ավարտեց Կառավարության 2020թ-ի ծրագրի զեկույցի քննարկումները

20:56 16.04.2021

ԱԺ-ն ի վերջո ավարտել է Կառավարության 2020թ-ի ծրագրի զեկույցի քննարկումը։ Մասնակցել են «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների և անկախ պատգամավորները, ովքեր մեղադրանքներ ու արդարացումներ հնչեցրել պատերազմի հանգամանքների, տնտեսական իրավիճակի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստանը» որևէ տեսակետ չի հայտնել: Զեկույցի ավարտին խորհրդարանը քննարկել է նաև մի շարք հարցեր, սակայն օրակարգը չի սպառել:Լիագումար նիստերը կկշարունակի նաև հաջորդ շաբաթ:  

̰
Ադրբեջանը ոչնչացնում է հայկական կոթողները․Ստեփանակերտում բողոքի ակցիա է անցկացվել

20:48 16.04.2021

Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հուշարձանների պղծման և ոչնչացման հարցն այսօր Արցախում բարձրաձայնել են բողոքի ակցիայի միջոցով: Մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել հրաժարվել քաղաքական նպատակահարմարությունից և իրերը կոչել իրենց անուներով:  

̰
Մեր արտգործնախարարը իր տեղը ցույց տվեց Հունաստանի ԱԳ ղեկավարին․Էրդողան

20:43 16.04.2021

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին:Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Էրդողանը սատարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Հունաստանին հանդիմանելու և մեղադրանքներ հնչեցնելու կապակցությամբ: Չավուշօղլու-Դենդիաս համատեղ մամուլի ասուլիսն անցել է թեժ մթնոլորտում: Կողմերը չեն խորշել նախատինքներ հնչեցնելուց: «Մեր արտգործնախարարը Դենդիասի կեցվածքի դեմ վերջինիս իր […]

̰
Ռուսաստանը ինչպես կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին․Պուտինը հարցը քննարկել է Անվտանգության խորհրդի նիստում

20:35 16.04.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկել է նախօրեին Ռուսաստանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցների նկատմամբ համարժեք  պատասխաններ տալու հարցը։ «Խոսակցություն եղավ նախօրեին մեր երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատասխան միջոցների մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը: Ապրիլի 15-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ որում ներառված են 32 […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է Արցախի պետական մարմինների աշխատակիցների

20:27 16.04.2021

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Նախարարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների: Նրանք Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու պետական կառավարման տարբեր ինստիտուտների աշխատանքին՝ գիտելիքներն ու ձեռք բերած փորձը Արցախում ներդնելու և ի նպաստ Արցախի հզորացման ծառայեցնելու համար։ Հանրային ծառայողների հարցերի գերակշիռ մասը վերաբերել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի […]

̰
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին

20:16 16.04.2021

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որով դիմել է Ազգային Ժողովի նախագահին և խմբակցությունների ղեկավարներին, առաջարկելով խորհրդարանում ձևավորել քննիչ հանձնաժողով պատերազմին առնչվող բոլոր հանգամանքները պարզելու համար:   Օնիկ Գասպարյանի պնդմամբ ԱԽ Քարտուղարությանը ապրիլի 15-ին հրապարակված է պատերազմի օրերին տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստերից ընտրովի հատվածներ, որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը:   Հիշեցնենք, որ ապրիլի […]

̰
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

20:09 16.04.2021

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են  ՀՀ գլխավոր դատախազությունից: Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ծանրամարտիկ […]

̰
Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. դին ճանաչվել է ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում

19:56 16.04.2021

Ադրբեջանական սոցիալական ցանցերում դեռ նոյեմբերի 24-ին տեսանյութեր տարածվեցին հայ գերիների մասնակցությամբ, որոնց մեջ էր նաև Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ 18-ամյա Էրիկ Մխիթարյանը: Էրիկը բանակ էր զորակոչվել 2020-ի հուլիսի 8-ին: Այս մասին հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը։ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին՝ Ջաբրայիլում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում, վերջին անգամ ընտանիքի հետ […]

̰
Ջրականի շրջանում փրկարարը ականապայթյունային վիրավորում է ստացել

19:59 15.04.2021

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ. Հ.-ն (ծնված 1975 թ.): Պատահարի հետևանքով Տ. Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև […]

̰
 Զորամիավորման հրաձգարանում կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել

19:47 15.04.2021

Ապրիլի 15-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում վարչակազմի անձնակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Զորամիավորման վարչակազմի զինծառայողները կատարել են կրակային պատրաստության վարժություններ՝ կրակային դիրքերի փոփոխումով և նռնակի նետումով: Ստուգվել են հաստիքային զենքից կրակի վարման հմտություններն ու զինծառայողների անհատական վարժվածությունը:

̰
Դատապարտյալների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը

19:37 15.04.2021

2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ իրականացվելու է շախմատի՝ օնլայն ձևաչափով համաշխարհային առաջնություն՝ աշխարհի բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկներից ընտրված դատապարտյալների ուժեղագույն թիմերի միջև։ Տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։ Առաջնությանը մասնակցելու նպատակով ապրիլի 15-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի առաջնություն քրեակատարողական բոլոր հիմնարկներից նախապես ընտրված շուրջ 24 լավագույն խաղացող դատապարտյալների […]

̰
Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

19:27 15.04.2021

Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում ապրիլի 14-15-ն անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները, բացազատել կրակի կառավարման կետեր և հրետանային միջոցները բերել մարտական վիճակի։

̰
ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

19:24 15.04.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ողջունելով դեսպանին՝ Հայկ Չոբանյանը շնորհավորել է նրան արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել բոլոր […]

̰
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ

19:13 15.04.2021

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ: Կողմերն ընդգծել են, որ Մոլդովան և Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական դինամիկան: Զինաիդա Գրեչանին վերահաստատել է Մոլդովայի խորհրդարանի վճռականությունը` շարունակելու բաց, կառուցողական […]

̰
Թուրքիայի և Եգիպտոսի միջև սառույցը հալչում է. թուրքական պատվիրակությունը կմեկնի Կահիրե

19:01 15.04.2021

Վերջին տարիներին խաթարված Եգիպտոս-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում:Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային ասել է, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտոսցի  իր գործընկերոջ՝ Սեմիհ […]

̰
Պաշտպանության նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը անդրադարձել են գերիների վերադարձի խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը

18:52 15.04.2021

Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Բարձր գնահատելով Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ Վաղարշակ Հարությունյանը կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական […]

̰
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից. վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

18:46 15.04.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում և, ի մասնավորի, տեղեկացրել, որ […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ` համաճարակի պայմաններում․ Ահաբեկչություն և բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում

18:42 15.04.2021

  ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ է ունեցել  «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն և բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում: ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Հարգելի Վալենտինա Իվանի Հարգելի գործընկերներ, համաժողովի մասնակիցներ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս համաժողովը կազմակերպելու համար: Ահաբեկչությունն ու բռնի ծայրահեղականությունը ցանկացած ձևով դարձել են […]

̰
Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները․պարտականությունները կկատարի Գագիկ Ջհանգիրյանը

18:37 15.04.2021

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է․ «2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և, […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարը հնչեցրել է լոքդաունի անցնելու պայմանը

19:53 14.04.2021

Եթե համաճարակային ցուցանիշը գերազանցի 4%-ը, կառավարությունը կարող է որոշում կայացնել նոր լոքդաունի մասին: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նախարարի խոսքերով՝ իշխանությունները վերահսկում են համաճարակային իրավիճակը և այս պահին եզրափակվում են միայն առկա սահմանափակումների պահպանման վերահսկողության ուժեղացմամբ: «Դրականության մակարդակի հետ մեկտեղ մենք հետևում ենք վարակի զարգացման տեմպերին: […]

̰
Հոլանդացի քաղաքական գործչի գրառումն իսլամի մասին զայրացրել է թուրքերին․ Ermenihaber.am

19:45 14.04.2021

Թուրքիայի իշխանության մի շարք ներկայացուցիչներին զայրացրել է հակաիսլամական և ազգայնական հայացքներով հայտնի հոլանդացի քաղաքական գործիչ, աջակողմյան «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսի հերթական գրառումը իսլամի մասին։ Նա Twitter-ի էջում գրել էր. «Կանգնեցրեք իսլամը։ Կանգնեցրեք Ռամադանը։ Ազատություն։ Ոչ իսլամին»։ Այս գրառմանը բացասաբար են արձագանքել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը և Թուրքիայի կրոնական […]

̰
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

19:38 14.04.2021

Ապրիլի 14-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին՝ նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացմանը։ Նիստի ընթացքում քննարկվել են արևելաեվրոպական, կովկասյան և կենտրոնասիական տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները։ Հաստատվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբների միասնական տեսլականն այդ սպառնալիքների չեզոքացման հարցում։ ՀԱՊԿ միացյալ […]

̰
BACK_TO_TOP