TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ հունիսի 20-ի ընտրություններին չի մասնակցի

19:26 18.03.2021

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է՝ խիստ կասկածում է, որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան: Նրա համոզմամբ՝ այս իշխանությունների օրոք ցանկացած ընտրություն անվստահելի է: Իսկ եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլինի կանխել և ընտրությունները տեղի ունենան, ապա Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցի  ընտրություններին:

̰
Արցախի արտգործնախարարը Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերումն ադրբեջանական ֆաշիզմի դրսևորում է համարում

19:06 18.03.2021

Այն, ինչ հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ իրականացնում է Ադրբեջանն Արցախի գրաված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը: «Ադրբեջանցիները լավ գիտեն մեր պատմությունը և այդ եկեղեցու ավերումը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի և պետության […]

̰
Արցախի նախագահը առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների շուրջ խորհրդակցություն է անցկացրել

18:56 18.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ: Քննարկվել են պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման […]

̰
«Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

18:46 18.03.2021

«Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը: «Արթուր Վանեցյանն էլ հայտարարել է, որ եթե կայանան արտահերթ ընտրություններ, «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է՝ հաղթելու և Հայաստանում վերջապես կայունություն մտցնելու ու վաղվա օրակարգի մասին խոսելու նպատակով»,- ասել է նա: Հարցին՝ հնարավո՞ր է, որ դաշինքով մասնակցեն՝ մամուլի […]

̰
Գազաբալոնի պայթյուն և հրդեհ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում

15:44 18.03.2021

Այսօր առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է տեղի ունեցել։ Սարիբեկյանների երկհարկանի տան խոհանոցում տեղադրված հեղուկ գազի բալոնից արտահոսք է եղել, որը նկատել է բնակչուհին։ Վերջինս հասցրել է 2 տարեկան դստեր հետ խոհանոցից դուրս վազել։ Վայրկյաններ չանցած՝ գազաբալոնը պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել։ Մայր ու դուստր չեն […]

̰
ՌԴ սամբոյի ֆեդերացիան առաջարկել է Մոսկվայում անցկացվելիք աշխարհի առաջնությունը տեղափոխել 2025 թվական

19:58 17.03.2021

ՌԴ սամբոյի ֆեդերացիան դիմել է մարզաձևի միջազգային ֆեդերացիային և Մոսկվայի քաղաքապետարանին, որպեսզի աշխարհի առաջնությունը տեղափոխվի 2025 թվական: Այն պետք է անցկացվեր Մոսկվայում 2021թ․ նոյեմբերի 16-18-ը: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ «Սա հարկադրված քայլ է: Մենք երկու տարի անց կանդրադառնանք այս խնդրին և աշխարհի առաջնությունը կանցկացնենք Մոսկվայում»,- ասել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը: ՌԴ սամբոյի ֆեդերացիան […]

̰
Գեղարքունիքի մարզպետը զոհված զինծառայողների «Արիության» մեդալները հանձնել է ծնողներին

19:47 17.03.2021

2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգևատրվել Սարուխան համայնքը ներկայացնող ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը և Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքից զինծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաև Նորատուս համայնքից զինծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը և Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմահու, արժանացել […]

̰
ՀՀ և Էստոնիայի արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին

19:32 17.03.2021

Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցն Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորել է իր էստոնացի գործընկերոջն արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով իր կարևոր առաքելությունում: Նախարարներ Այվազյանն ու Լիիմեթսին քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Վերահաստատվել է  երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […]

̰
Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում

19:27 17.03.2021

Մարտի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ Կադաստրի կոմիտեի Կենտրոնի և Արաբկիրի սպասարկման գրասենյակներում՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ: Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել է Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, զրուցել է Կադաստրի կոմիտեի աշխատակիցների հետ, տեղեկացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Սուրեն Թովմասյանը փոխվարչապետին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքները, […]

̰
Արտաշատում այրվել են մոտ 65 հակ անասնակեր և 2000 քմ եղեգնուտ

19:16 17.03.2021

Մարտի 17-ին՝ ժամը 17։10-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի սկզբնամասում՝ կամրջի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:56-ին: Այրվել են մոտ 65 հակ անասնակեր և 2000 քմ եղեգնուտ։

̰
Մոսկվայում աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ և ՌԴ փոխվարչապետները

18:59 17.03.2021

Մոսկվայում կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը: Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին:

̰
Թբիլիսին և Բաքուն վերականգնում են թռիչքները

18:57 17.03.2021

Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն  Ադրբեջանի պետական AZAL ​​ավիաուղիների վարչության ղեկավարի , Ադրբեջանի պետական ​​զբոսաշրջության գործակալության միջազգային կապերի բաժնի տնօրենի  և տուրիստական ​​գործակալությունների ասոցիացիայի նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ մարտի 19-ից Բաքու-Թբիլիսի-Բաքու օդային չվերթի վերականգնման վերաբերյալ կա  կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածություն։ Ըստ տեղեկության՝ Վրաստանի դեսպանը նշել է, որ կորոնավիրուսային համաճարակը, ինչպես ամբողջ աշխարհում, […]

̰
Հունաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

18:40 17.03.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ ապրիլի 14-ին սպասվում է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի այցը Թուրքիա: Այս մասին Չավուշօղլուն ասել է Ղազախստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ Թուրքիայի նախագահականում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսին: Չավուշօղլուն, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության թեմային, նշել է, որ նախօրեին Աթենքում խորհրդատվական բանակցությունները կայացել են դրական մթնոլորտում: «Շարունակելու […]

̰
ՊՆ-ում քննարկվել են ապաքինված և ծառայությունը շարունակելու համար պիտանի ճանաչված անձանց հետագա ծառայության կազմակերպման հարցերը

19:37 16.03.2021

  Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում բժշկական հաստատություններում ապաքինված և ծառայությունը շարունակելու համար պիտանի ճանաչված անձանց հետագա ծառայության կազմակերպմանը, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների ընթացակարգերին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ։

̰
Մարտունու շրջանի հարավարևելյան թևից հայտնաբերվել է ևս 3 զոհված զինծառայողի աճյուն

19:27 16.03.2021

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավարևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել: Որոնումները կշարունակվեն վաղը Հադրութի շրջանում: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 […]

̰
Վարչապետն ընդունել է Միխայիլ Զուրաբովին

19:17 16.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, գործարար Միխայիլ Զուրաբովին: Զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման և այդ ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները: Վարչապետը կարևորել է օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ կառավարությունը շարունակական միջոցառումներ է իրականացնում գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Միխայիլ […]

̰
Զինհաշմանդամների համար փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն․ Երևանի ավագանու որոշումը

19:15 16.03.2021

Երևանի ավագանու նիստում որոշվել է զինհաշմանդամների համար փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություն սահմանել: Երևանի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ հարկային օրենսդրությամբ՝ արտոնություն տրամադրվում է որոշակի զինծառայողների, նաև զոհվածների ընտանիքների անդամներին՝ սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի մասով: 2020 թվականի պատերազմի հետևանքով զինհաշմանդամների թիվն աճել է, սակայն նրանց համար գույքահարկի արտոնության տրամադրում սահմանված չէր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն

19:06 16.03.2021

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանցով […]

̰
Կայուն իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով պահպանվում է․ ՀՀ ՊՆ

19:01 16.03.2021

Մարտի 15-ին և 16-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով […]

̰
Մառախուղ և մերկասառույց Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին․ Լարսը փակ է բեռնատարների համար

19:00 16.03.2021

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է։   Վրաստանի ՆԳՆ […]

̰
Ներքին Շենգավիթ փողոցում տուն է այրվել․ տուժածներ չկան

18:53 16.03.2021

Մարտի 16-ին՝ ժամը 16։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից  երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։26-ին։ Այրվել […]

̰
«Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություններ Շիրակում և Վայոց ձորում

18:35 16.03.2021

ԱԻ նախարարի հանձնարարականով՝ Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողները շարունակում են հանրապետության տարբեր դպրոցներում և բնակավայրերում «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով միջոցառումների իրականացումը: Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Շիրակ բնակավայրի էլեկտրաշչակը. այն գտնվել […]

̰
Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին․ նախնական տվյալներով՝ կա 2 տուժած

18:25 16.03.2021

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում․ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը

18:21 16.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախ՝ տեղի է ունեցել վարչապետի և տիկին Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և շնորհավորել ու արգասաբեր գործունեություն մաղթել այս պատասխանատու առաքելության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ-ի հետ […]

̰
Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցների տեղափոխություն կկատարվի

18:07 16.03.2021

ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մարտի 18-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա։

̰
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի

17:04 16.03.2021

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի: Մոտ 3 տարի դատական երկու ատյաններում քննվում էր «Ցայգ» ՍՊԸ-ի՝ «Շանթ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած հայցը: «Ցայգ» հեռուստաընկերությունը պահանջում էր, որ «Շանթը» Գյումրիում դադարեցնի տարբերվող հեռուստաեթերի թողարկումը։ Դատավարության ընթացքում «Շանթ»-ի ներկայացուցիչը ոչ մեկ անգամ ներկայացրել էր, որ հեռուստաընկերությունը հանրապետական սփռման իրավունք է ստացել և որ […]

̰
ԱԺ պաշտպանության հանձնաժողովն ընդդիմության 2 նախագծերին՝ բացասական, 2-ին դրական եզրակացություն է տվել

19:50 15.03.2021

  Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ընդդիմության ներկայացրած երկու նախագծերին՝ բացասական, մյուս երկուսին դրական եզրակացություն է տվել: Մերժվել են «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու և ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունները: Իշխանության բոյկոտի պատճառով այն չէր հաջողվել ավելի վաղ արտահերթ ռեժիմով […]

̰
ՀՀ ԶՈՒ զորավարժությունները նպատակ ունեն ստուգել զորքերի մարտունակությունը․ ՀՀ պաշտպանության փոխնախարար

19:35 15.03.2021

  ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն՝ մարտի 16-20-ը ՀՀ Զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝ ստուգել զորքերի մարտունակությունը: Զորավարժություններին ընդգրկվելու են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 […]

̰
Պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների մասին տվյալների տրամադրման ժամկետը մինչև մարտի 25-ն է

19:30 15.03.2021

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցների մասին տվյալների հավաքագրում է իրականացնում։ Նախարարությունը տեղեկացնում է․ «Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող և պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության և ռազմական միջոցառումներում շահագործված, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների մասին […]

̰
Եվրոպական խորհրդի բանագնացի միջնորդությամբ Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները շարունակվում են նաև այսօր

19:20 15.03.2021

Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը որոշում է կայացրել ևս մեկ օր մնալ Թբիլիսիում, որպեսզի կողմերին օգնի համաձայնության հասնել: Հաղորդում է aliq.ge-ն։ Երեկոյան անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ դիվանագետը հույս է հայտնել, որ այսօր կկարողանա հայտարարել Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև համաձայնության հասնելու մասին: Վրաստանի խորհրդարանի խոսնակ […]

̰
BACK_TO_TOP