18:30 22.03.2021
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջովաննի Դիոնիսիին: Կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների՝ Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների միջև ձևավորված համագործակցային կապերի ամրապնդումն ու […]
18:25 22.03.2021
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարիների ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ընթացքը և անդրադարձել համագործակցության ընդլայնման […]
18:09 22.03.2021
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Միջգերատեսչական հանձնաժողովը կնախագահի վարչապետի […]
19:59 20.03.2021
Ֆրանսիայի Սեն-Սեն-Դենիս դեպարտամենտի ղեկավարությունը մտադիր է Stade de France մարզադաշտում տեղակայել երկրում ամենամեծ կորոնավիրուսային պատվաստումների կենտրոնը: Այս մասին հաղորդել է Le Parisien թերթը: Գերատեսչության ղեկավարությունից ստացված տեղեկատվության համաձայն, պատվաստումների նոր կենտրոնը պետք է իր աշխատանքը սկսի ապրիլի սկզբին, որտեղ շաբաթական պատվաստվելու է մի քանի հազար բնակիչ: Ներկայում Սեն-Սեն-Դենիս դեպարտամենտում կորոնավիրուսային վարակի տարածման մակարդակը Ֆրանսիայում […]
19:52 20.03.2021
Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական սեզոնին ընդառաջ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները ապահովում են գյուղատնտեսների անվտանգությունը։ Ֆերմերներն աշխատանքներն են սկսել Լեռնային Ղարաբաղի շփման գծում գտնվող հողերում։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն սահմանազատման գոտին հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողերով: Մենք այժմ գտնվում ենք խաղողի այգիներից մեկում, որտեղ մինչև սահմանազատման գիծ 20 մետրից ավելի […]
19:42 20.03.2021
Ինչ պայմաններում կնքվեց արդեն 100 ամյա Մոսկվայի պայմանագիրը, ինչու՞ հայկական հողերը տվեցին Թուրքիային, արդյո՞ք Ղարաբաղյան հարցը անցյալում է . այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի հետ: Հատված՝ զրույցից․
19:15 20.03.2021
Արտասահմանցի երկրպագուները Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի մոտ 630 հազար տոմս են գնել: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Տոկիո -2020» կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն: «Այս պահին Օլիմպիական խաղերի համար արտասահմանում վաճառված տոմսերի քանակը 600 հազար է, պարալիմպիկ խաղերի համար ՝ 30 հազար», -հայտնել է Մուտոն: Ենթադրվում էր, որ […]
18:45 20.03.2021
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանն այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զինծառայողների իրազեկվածության բարձրացումը: ՄԻԲԿ պետը զրուցել է ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ կետում գտնվող զինծառայողների հետ, ներկայացրել իրավունքի պաշտպանության մեխանիզմները, պատասխանել զինծառայողների հարցերին: Գ. […]
18:40 20.03.2021
Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով տրվել է Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը: Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից: Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրել է նախաձեռնության նպատակը և աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է հնարավորինս բազմազանել և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, […]
18:15 20.03.2021
Մարտի 20-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը։ Զորամիավորման հրամանատարական կազմի ղեկավարությամբ զորավարժությանը ներգրավված տանկային, հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումներն իրականացրել են պաշտպանական և հարձակողական գործողություններ՝ մարտական հրաձգությամբ։ Ներդաշնակ և հմուտ գործողություններով անձնակազմը լիարժեք կատարել է առաջադրված խնդիրները։
18:08 20.03.2021
Մյունխենի «Բավարիան» չի թողնի ազգությամբ լեհ Ռոբերտ Լեւանդովսկուն և ավստրիացի Դավիդ Ալաբային համապատասխանաբար Անգլիայի և Շոտլանդիայի դեմ իրենց ազգային հավաքականների արտագնա խաղերին մասնակցել ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ներկայիս սահմանափակումների պատճառով, հայտարարել է գերմանական ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիձիչը: Լեհաստանի ազգային հավաքականը Աշխարհի գավաթի 2022 թվականի ընտրական մրցաշարում մարտի 31-ին Լոնդոնում կխաղա Անգլիայի […]
17:52 20.03.2021
Մարտի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու […]
17:14 20.03.2021
Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են առանց արտասահմանցի երկրպագուների: Այս մասին պաշտոնապես հայտարարել է խաղերի կազմկոմիտեն՝ միջազգային օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեների ղեկավարների հետ հանդիպումից հետո: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը։Օտարերկրյա հանդիսատեսին կվերադարձվի տոմսերի արժեքը,- ասված է հայտարարությունում։ Կազմակերպիչները համոզմունք են հայտնել, որ այս որոշումը հնարավորություն կտա ավելի լավ ապահովել խաղերի բոլոր մասնակիցների […]
20:54 19.03.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված արցախցիների կենսական նշանակության խնդիրների լուծմանը:
20:42 19.03.2021
Մարտի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Սևանի, Գավառի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին […]
20:21 19.03.2021
Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով: Որպես «Կանանց հարցերով խորհրդի» նախագահ՝ փոխվարչապետը հավաստել է Հայաստանի հանձնառությունը սեռերի միջև հավասարության ապահովման և խտրականության վերացման ուղղությամբ: Նա ներկայացրել է 2019-2023թթ. Հայաստանի՝ սեռերի միջև հավասարության քաղաքականության ռազմավարությունը: Տիգրան Ավինյանը նաև ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ Ադրբեջանի […]
20:14 19.03.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը, քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում երկու հայկական Հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
19:54 19.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվի հետ: Քննարկվել են Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, դրանք հաղթահարելու հնարավորությունները: Երկրի նախագահն ընդգծել է այդ հարցում կրթության և զարգացած տեխնոլոգիաների դերը: «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կոլեկտիվն անմասն չպիտի մնա Արցախի հատկապես գիտակրթական ու տնտեսական ներուժը վերականգնելու […]
19:47 19.03.2021
Վրաստանում վերանայել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման կարգը: Առավելագույն անվտանգություն ապահովելու համար որոշում է կայացվել պատվաստում իրականացնել միայն բազմապրոֆիլ կլինիկաներում: Խոսքը երկրի մասշտաբով 40 հիվանդանոցների մասին է, որոնք վերակենդանացման բաժանմունք ունեն: Ամբուլատորիաներում չեն պատվաստելու: Սրա հետ կապված` վերանայվել է նաև մի շարք բուժաշխատողների պատվաստման գրաֆիկը, որոնք գրանցում են անցել էլեկտրոնային հատուկ հարթակում։ Ամբուլատորիաներում արված ամրագրումները կբաժանվեն […]
19:44 19.03.2021
Մարտի 18-ին ժամը 17:09-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախատանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով: Այնուհետև հիվանդը տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական […]
20:48 18.03.2021
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է «Հանրապետություն» կուսակցությունը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը․ «Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է ՀՀ խորհրդարանական ուժերի՝ 2021-ի հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համաձայնությունը, համարում ստեղծված իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոց և կոչ է անում քաղաքական դաշտի բոլոր […]
20:28 18.03.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Վայոց ձորի […]
20:25 18.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է կառավարության որոշում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը հաստատելու մասին։ պետական աջակցության ծրագրով նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր […]
20:17 18.03.2021
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես գնահատում է ԱԶԲ-ի հետ ընթացող համագործակցությունը: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին՝ կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար ոչ միայն առողջապահության, այլև կրթության ոլորտում: Նա նկատել է, որ […]
20:10 18.03.2021
«Հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը Հայաստանի ներքին գործն է», – այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արձանագրելով, որ կողմերը կարողացան համաձայնության գալ ընտրությունների անցկացման ժամկետների շուրջ, Զախարովան հույս է հայտնել, որ նախընտրական շրջանը կառուցողական ընթացք կունենա՝ երկարաժամկետ արդյունքի հասնելու նպատակադրությամբ։ Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտնեց, որ հունիսի 20-ին Հայաստանում […]
20:05 18.03.2021
Հանրապետության 121 դպրոցի շուրջ 360 ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Քովիդ-19-ի պայմաններում անցկացված առցանց կրթությունը հոգեբանական, սոցիալական և այլ բացասական հետևանքներ է ունեցել : Մասնավորապես ուսուցիչների 47 տոկոսը նշել է հոգեբանական բացասական ազդեցության, մոտ 40 տոկոսը՝ ֆինանսական վիճակի վատթարացման մասին: Յուրաքանչյուր 4-րդ ուսուցիչ ունեցել է տեխնիկական խնդիրներ: Այս ամենի մասին այսօր Մեդիա-կենտրոնում […]
19:41 18.03.2021
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետ է նշանակվել Աղավնի Միրզոյանը։
19:33 18.03.2021
Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարի ընտրությունների օրը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, օրենքով սահմանված կարգով, իր կարծիքը կարտահայտի։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանի կողմից հայտարարություն անելը դեռևս չի նշանակում, որ կա ընտրություն։ Շարմազանովը նաև ընդգծել է, որ Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, ունի անելիք և ասելիք։
19:30 18.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ փախստականների՝ ինչպես սոցիալական, այնպես էլ այլ բնույթի խնդիրներին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում բնակություն հաստատած փախստականների հիմնախնդիրները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները շարունակելու են անել հնարավորը նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության, […]