Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի

17:04 16.03.2021

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի: Մոտ 3 տարի դատական երկու ատյաններում քննվում էր «Ցայգ» ՍՊԸ-ի՝ «Շանթ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած հայցը:

«Ցայգ» հեռուստաընկերությունը պահանջում էր, որ «Շանթը» Գյումրիում դադարեցնի տարբերվող հեռուստաեթերի թողարկումը։ Դատավարության ընթացքում «Շանթ»-ի ներկայացուցիչը ոչ մեկ անգամ ներկայացրել էր, որ հեռուստաընկերությունը հանրապետական սփռման իրավունք է ստացել և որ մրցութային առաջարկում ներկայացրել է, որ Շիրակի մարզում հեռուստատեսության եթերը տարբերվելու է։ Իսկ մրցութային այդ առաջարկը հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընդունել էր, ինչի հիման վրա էլ «Շանթը» լիցենզիա էր ստացել։

Բացի դրանից, ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ նման սահմանափակում չկար։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում գործը կարճվել էր, հայցվոր կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որտեղ էլ գործը նորից առաջին ատյանի դատարան է ուղարկվել։

Այս ընթացքում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, հստակ ամրագրվեց, որ հանրապետական սփռման իրավունք ստացած հեռուստաընկերությունների եթերը չի կարող փոփոխվող լինել, ըստ այդմ՝ «Շանթ» հեռուստաընկերության հանրապետական եթերը Շիրակի մարզում անփոփոխ է։

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը հրապարակել է որոշումը, համաձայն որի՝ «Ցայգ» ՍՊԸ հայցն ընդդեմ «Շանթ» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ իրավունքը խախտող գործողությունները դադարեցնելու պահանջի մասին, կարճվել է այն հիմքով, որ վեճն, ըստ էության, սպառված է:

Համաձայն դատարանի որոշման, «Ցայգ» ՍՊԸ ընկերությունից հօգուտ «Շանթ» ՍՊԸ-ի բռնագանձվելու է 200 հազար դրամ՝ որպես պատասխանող կողմի կատարած դատական ծախսերի փոխհատուցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

22:34 20.06.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Իրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

BACK_TO_TOP