TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Եկեղեցու ավերումն ապացույց է, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն․ ՀՀ ՄԻՊ

18:48 25.03.2021

Մեխակավանում  հայկական եկեղեցու ավերման փաստին  է անդրադարձել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտարարությունում նշելով, որ տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում: «2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման […]

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ

18:43 25.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի […]

̰
Պիրլոն ու Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանում կմնան «Յուվենտուսում»

19:59 24.03.2021

    «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտարարել է, որ հաջորդ ամռանը թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն և ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չեն լքի իտալական ակումբը:   «Պիրլոն եղել է և կլինի «Յուվենտուսի» մարզիչը՝ 100%-ով: Մենք ամեն ինչ նախագծել ենք Անդրեայի հետ՝ իմանալով, որ դժվարություններ կլինեն: Պիրլոն ամեն ինչ ունի մեծ մարզիչ դառնալու համար»,- Նեդվեդի խոսքերն է […]

̰
Պատերազմում զոհված փոխգնդապետ Կարապետյանի և շարքային Միրզոյանի պարգևները ընտանիքներին է հանձնել Շիրակի մարզպետը

19:18 24.03.2021

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Արցախի Հանրապետության ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Շքանշանն այսօր փոխգնդապետի ընտանիքին է փոխանցել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանատուների հետ միասին։ […]

̰
Վրաստանն այսօր Pfizer պատվաստանյութ կստանա

19:13 24.03.2021

Վրաստանը կստանա ամերիկա-գերմանական Pfizer/BioNtech տեսակի պատվաստանյութի 29 500 չափաբաժին, որի արդյունավետությունը 95% է: Հաղորդում է Aliq.ge-ն։ Երկրում մարտի 15-ից սկսված է պատվաստման գործընթացը, այս փուլում պատվաստվում են միայն բուժաշխատողները՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով, որի 43 200 չափաբաժին Վրաստանը ստացել էր մարտի 13-ին: Պատվաստված բուժաշխատողների թիվն այս պահի դրությամբ մեծ չէ՝ 4000: Գործընթացը դանդաղեց այն բանից հետո, երբ պատվաստվելուց […]

̰
Դեսպան Արզումանյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է հայ  ռազմագերիների խնդիրը

19:08 24.03.2021

Մարտի 24-ին Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Արզումանյանը հեռավար քննարկում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի՝ մեծությամբ երրորդ՝ «Շվեդիայի դեմոկրատներ» խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը։ Քննարկման ընթացքում դեսպան Արզումանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումները՝ առանձնահատուկ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը։

̰
«Կանայք և տվյալագիտությունը Հայաստանում» թեմայով գիտաժողով է անցկացվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում

19:00 24.03.2021

Մարտի 13-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Կանայք տվյալագիտության մեջ» Հայաստան (Women in Data Science ARMENIA) գիտաժողովը։ Գիտաժողովը 2015թ. կազմակերպվում է Սթենֆորդի Համալսարանի կողմից աշխարհի շուրջ 150 վայրում:  Հայաստանում գիտաժողովի իրականացումը հնարավոր  դարձավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Սթենֆորդի համալսարանի միջև համագործակցության շնորհիվ, որի շրջանակում Հայաստանն ունի նաև WiDS դեսպան՝ ի դեմս ՁԻՀ ծրագրերի ղեկավար […]

̰
Իտալիան չի կարող մի սեղանի շուրջ նստել Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիայի հետ. պատգամավոր

18:45 24.03.2021

Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին անհնար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի: «Իհարկե, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստիպելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն […]

̰
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ

19:58 23.03.2021

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 23-ին այցելել է ՊՆ ռազմական ոստիկանություն, խորհրդակցություն անցկացրել ՌՈ ղեկավար կազմի հետ: Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը միտված ընթացիկ աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները: Վաղարշակ Հարությունյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

̰
Պաշտպանության նախարարը տեսակցել է ձնաբքի պատճառով մոլորված և ցրտահարված զինծառայողին

19:53 23.03.2021

  Մարտի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին  ծանրության: Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։

̰
Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությունը դարձյալ հետաձգվել է, իսկ ՍԴ-ում սկսվել է Քոչարյանի դիմումների քննությունը

19:47 23.03.2021

Ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Իսկ Սահմանադրական դատարանն էլ սկսել է Ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությունը Քոչարյանի դեմ հարուցված մեղադրանքի՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանում վաղվանից կմեկնարկի  բասկետբոլի եվրասիական լիգայի մրցաշարը

19:36 23.03.2021

Վաղը՝ մարտի 24-ին, Երևանում կտրվի բասկետբոլի եվրասիական լիգայի մեկնարկը: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Համավարակի պատճառով ստուգատեսին չեն մասնակցի Իրանի, Բելառուսի և Ղազախստանի թիմերը: 8-ի փոխարեն պայքարի մեջ կմտնեն 5 ակումբներ: Նրանցից երկուսը՝  «Վահագնի Սիթին» և «Դվինը» ներկայացնում են Հայաստանը, «Ալ Ռիադին»՝ Լիբանանը, իսկ «Միցու-Բասկետը» և «Բարսը»՝ Ռուսաստանը: Մրցաշարը կեզրափակվի մարտի 29-ին:

̰
Չնայած տարաձայնություններին՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն շահագրգիռ են Թուրքիային դաշինքում պահելու հարցում․ ԱՄՆ պետքարտուղար

19:30 23.03.2021

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների մարտի 23-ից 24-ն անցկացվող հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների թեմային: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բլիքենը նշել է, որ չնայած Անկարայի հետ ունեցած տարաձայնություններին, այնուամենայնիվ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չափազանց շահագրգիռ են Թուրքիային դաշինքում պահելու հարցում: Ըստ նրա՝ դաշինքի մեջ մնալը […]

̰
Լիազորությունների ապակենտրոնացման հարցերն են քննարկել Հայաստանի և Վրաստանի փոխնախարարները

19:16 23.03.2021

Լիազորությունների վերագրումը ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում՝ Հայաստանում և Վրաստանում» առցանց միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների (ՏԶԵ) նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանի մտքեր են փոխանակել երկու երկրներում տարվող ընդհանուր ապակենտրոնացման, լիազորությունների վերագրման և դրա հետ կապված ֆինանսական համահարթեցման գործընթացների շուրջ։ Միջոցառումը, որ կազմակերպվել էր Գերմանիայի […]

̰
Կոսովոյում հայ խաղաղապահներին նոր մասնաշենք է հանձնվել

19:12 23.03.2021

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը մարտի 22-ին տեղակայման վայրում մասնակցել է նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Մասնաշենքը հայկական զորախմբին հանձնվել է տեղի հրամանատարության կողմից՝ ծառայողական պարտականությունները փայլուն կատարելու համար: Միջոցառման ժամանակ բարձրացվել են ՀՀ և ԱՄՆ պետական դրոշները՝ ի նշան բարձր մակարդակի հարաբերությունների և փոխադարձ աջակցության: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ռազմակայանի հրամանատարական կազմը, […]

̰
Ռազմական ոստիկանությունը հանցավոր խումբ է բացահայտել

18:47 23.03.2021

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 19.03.2021 թ.-ին, խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով հայտնաբերվել է հանցավոր խումբ, որը 2020թ. դեկտեմբերից մինչև 2021 թ. փետրվար ամիսը զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատճառաբանություններով, խաբեության միջոցով, օգնություն ստանալու պատրվակով ԱՄՆ քաղաքացի Հ. Թ.-ից բանկային փոխանցումներով ստացել է 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերից […]

̰
Հատուցում է տրվել պատերազմում զոհված ևս 155 հերոսների ընտանիքների

18:42 23.03.2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է կատարել սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 155 հերոսների ընտանիքների: Մարտի 23-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 2017 է, որից 1605-ը` այս պատերազմի արդյունքում: Տեղեկացնում են հիմնադրամից։

̰
Սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել․ ՀՀ ՊՆ

18:39 23.03.2021

Մարտի 22-ին և 23-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային […]

̰
Չեռնոբիլում ճնճղուկներն անհետանում են

18:35 23.03.2021

  Չեռնոբիլի ճառագայթման և բնապահպանական կենսոլորտային արգելոցն ահազանգում է, որ մեկուսացման գոտում ճնճղուկները սկսել են անհետանալ: Այս մասին գրված է արգելոցի ֆեյսբուքյան էջում:   Փորձագետների կարծիքով՝ 2020 թվականին անցկացված հետազոտության ընթացքում այս թռչունները չեն էլ ընդգրկվել ամենատարածված թռչունների հնգյակում։    Փորձագետները նշել են անհետացման եզրին են ինչպես դաշտային, այնպես էլ տնային ճնճղուկները։ Դրանց քանակը նվազում […]

̰
 Չեզարե Պրանդելին հեռանում է «Ֆիորենտինայից» 

18:20 23.03.2021

Չեզարե Պրանդելին հեռացել է իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է թիմի պաշտոնական կայքը: Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ 63-ամյա մասնագետն աշխատանքից հեռանալու մասին նամակ է ներկայացրել ակումբի ղեկավարությանը:   «Ակումբը խոր ափսոսանքով  ընդունել է գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի խնդրանքը՝ հասկանալով բոլոր դրդապատճառները: Չեզարե Պրանդելին մարզիչ է և մարդ, որը վերջին ամիսներին տվել է […]

̰
ԵՄ բանագնացը կվերադառնա Վրաստան

18:10 23.03.2021

Վրաստանի իշխող կուսակցության ու ընդդիմության միջև ԵՄ միջնորդությունը կվերականգնվի շաբաթվա վերջից: Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը ԵՄ ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո: Դանիելսոնը Վրաստանը լքել էր մարտի 19-ին՝ ձախողված համարելով բանակցությունների ընթացքը։ Քրիստիան Դանիելսոնի վերադարձի նպատակը կողմերին համաձայնության հասցնելն է, այդ թվում՝ երկու ամենավիճելի հարցերի՝ քաղբանտարկյալների ու […]

̰
Վարդենյաց լեռնանցքում բուք է, և այն փակ է կցորդիչով բեռնատարների համար

19:54 22.03.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում բուք է, և այն դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ […]

̰
Երևանի թիվ 18 դպրոցի վթարային շենքը  քանդվել և նոր դպրոց է կառուցվում

19:40 22.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և «Գոհարիկ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Երևանի 18-րդ դպրոցի վերակառուցման շինհրապարակ։ Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները՝ որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սեն Գալեն

19:30 22.03.2021

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է, որտեղ էլ կընթանա նախապատրաստությունը մարտի 25-ին կայանալիք Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպմանը: Հայտում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։   Հայաստանից ժամանած ֆուտբոլիստներին միացել են նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները: Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Շվեյցարիայում՝ Սեն Գալենից 25 րոպեի հեռավորության վրա գտնվող […]

̰
Չի բացառվում, որ Վրաստանում սկսվի կորոնավիրուսի 3-րդ ալիքը. Տիկարաձե

19:25 22.03.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, ելնելով այն բանից, որ երկրում դիմակ կրելու ցուցանիշը նվազագույնի է հասցվել, քաղաքացիները չեն պահում սոցիալական հեռավորություն, չի բացառվում, որ երկրում սկսվի կորոնավիրուսի 3-րդ ալիքը: «Մենք սպասում էին այս ամենին: Յուրաքանչյուր սահմանափակումների վերացումից առաջ առավելագույնը հայտարարում էին, որ կարևոր է զգուշություն պահպանել, որպեսզի սահմանափակումները վերացած մնան երկար ժամանակով»,- հայտարարել է […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրաժարվում են արտերկրից կամավորների ընդունել

19:08 22.03.2021

  Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել արտերկրից կամավորների ընդունել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Տոկիո-2020 կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոն։ Կքննարկվի օտարերկրյա կամավորների սահմանափակ խմբի ընդունման հարցը, առանց որոնց  անհնար է որոշ միջոցառումների կազմակերպումը։  Այսօր Kyodo լրատվական գործակալությունը հաղորդել է, որ մոտ 500 միջազգային կամավորների կներգրավեն  Տոկիոյի Օլիմպիական խաղերում:   […]

̰
Կոմիտասի անվան պանթեոնից գողացել են գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին

19:01 22.03.2021

Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից անհայտ անձը կամ անձինք գողացել են ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» ։ Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առթիվ դիմել է իրավապահներին։

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված խումբ

18:56 22.03.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: Պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ […]

̰
Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

18:45 22.03.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր […]

̰
Թուրքիայում դատարան է տեղափոխվել Ստամբուլի կոնվենցիան չեղարկելու հարցը

18:37 22.03.2021

Մարտի 20-ին Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակվել էր Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշումը:  Բազմաթիվ միջազգային և թուրքական կազմակերպություններ են դատապարտել Էրդողանի հիշյալ որոշումը: Մի շարք փաստաբաններ էլ այն կարծիքին են, որ կոնվենցիան չի կարող նման որոշմամբ […]

̰
BACK_TO_TOP