20:00 20.03.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, Վրաստանի արտահանման կեսից ավելին կատարվում է դեպի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներ: Հաղորդում է Aliq Media-ն։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի ընդհանուր արտահանման 58 տոկոսը կամ 532 մլն դոլարը ուղղվել է ԱՊՀ շուկա։ Նախորդ տարվա համեմատ ԱՊՀ արտահանումն աճել է 202 մլն դոլարով։ 2022 թվականի հունվար-փետրվար […]
19:57 20.03.2023
Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժերից հետո մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ միջազգային մամուլը, մասնավորապես «Bloomberg» պարբերականը, վերլուծություն է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգային մարտական ինքնաթիռների բարելավվմանը մասնակցություն ունենալուն։ «Էրդողանն ընտրություններում հաջողելու համար ռեակտիվներ է օգտագործում» մեկնաբանությամբ «Bloomberg»-ը նաև նշել է, որ գալիք համապետական ընտրություններում 20 […]
19:54 20.03.2023
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի մարտի 24-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրում կանցկացվի ուսումնական վարժանք՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվի էլեկտրաշչակը: Վահան բնակավայրի բնակիչներին խնդրում են խուճապի չմատնվել, նախապես հայցելով բնակիչների ներողամտությունը։
19:51 20.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների Դաշնային Բյուրոի (ՀԴԲ) ՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել ԱՄՆ ՀԴԲ Վրաստանի գրասենյակի վարչական օգնական Ռեյչլ ՄՔԴերմոթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի […]
19:37 20.03.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն 11 տարվա դադարից հետո առաջին անգամ մարտի 18-ին մեկնել է Եգիպտոս։ Այնտեղ հանդիպում է ունեցել Եգիպտոսի արտգործնախարար Սամիհ Շյուքրիի հետ, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Չավուշօղլուն նշել է, որ անկեղծ ու բաց հանդիպում են ունեցել և երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից հարաբերությունները […]
19:30 20.03.2023
Այսօր կայացել է «ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Նոր Ջրաձոր բնակավայրի կառուցապատման համար անհրաժեշտ ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստում» ծրագրի և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ 3-րդ փուլի հանրային քննարկումը, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ջրային կոմիտեի ղեկավարությունը, […]
19:11 20.03.2023
Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Ինգրիտ Ֆանդերբրիղեն Բիերեին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարեգործական կազմակերպության պատասխանատուներին Հայաստանում իրականացվող սոցիալական և կրթական ծրագրերի առնչությամբ: […]
19:03 20.03.2023
«Ի պատասխան լրատվամիջոցների չդադարող զանգերի՝ հարգելի գործընկերներ, ՀՀ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը նորմալ է։ Նա պարզապես սայթաքել և վնասել է արմունկը, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
18:45 20.03.2023
ՀՀ ՊՎԾ-ն շարունակում է պետական միջոցների կառավարման գործընթացների վերահսկողությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում. Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում է իրականացրել, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» […]
18:38 20.03.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի […]
18:31 20.03.2023
Հանրային պաշտպան Լևան Իոսելիանին «Վիվամեդ» կլինիկայում այցելել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նույն կլինիկայում բուժվող 13 բանտարկյալներին։ Իոսելիանին Սաակաշվիլիի հետ խոսել է գրեթե մեկ ժամ։ «Քանի որ ես բժիշկ չեմ և համապատասխան որակավորում չունեմ, նրա առողջական վիճակի մանրամասները չեմ քննարկի, դա մասնագետների գործն է։ Ես հաստատեցի, որ հանրային պաշտպանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է […]
18:22 20.03.2023
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարիի հրավերով գտնվում է Դոհայում: «Մասնակցել եմ Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին: Ուրախ եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորվում է սերտ համագործակցություն առողջապահության ոլորտում: Շարունակելու ենք գործակցությունը մասնագետների վերապատրաստման, փորձի փոխանակման և այլ ուղղություններով: Առողջապահության որակի ու պացիետների […]
18:07 20.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր […]
00:06 20.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում և Կապան, Գորիս քաղաքներում մառախուղ է: «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
23:59 19.03.2023
Մարտի 19-ին, ժամը 20:42-ին քաղաքացին դիմել է Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետ առ այն, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․, […]
23:44 19.03.2023
Իրաքը մտադիր է ներդրումներ կատարել գազի հանքավայրերի զարգացման ուղղությամբ և ապագայում պլանավորում է «կապույտ վառելիք» արտահանել, այդ թվում՝ ԵՄ երկրներ, հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ Նա Բելգիայի մայրաքաղաք է ժամանել՝ մասնակցելու Իրաք-ԵՄ համագործակցության խորհրդի նիստերին։ «Մենք կքննարկենք համագործակցության տարբեր թեմաներ, այդ թվում՝ գազի և նավթի ոլորտներում։ Իրաքը, որն արդեն նավթ […]
23:16 19.03.2023
Մոլդովան անձնական պատժամիջոցներ է նախապատրաստում մի շարք անձանց դեմ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, առաջին որոշումները կարող են հրապարակվել մի քանի շաբաթից, հայտարարել է երկրի արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն։ «Մենք հիմնականում խոսում ենք ճանապարհորդությունների արգելքի, բանկային հաշիվների կամ ակտիվների սառեցման մասին, ովքեր այս կամ այն չափով մասնակցում են Ուկրաինայի դեմ ագրեսիային», […]
22:43 19.03.2023
Մարտի 19-ին, ժամը 19։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ […]
22:27 19.03.2023
Ազատոճային ըմբիշները 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում։ Հայաստանի հավաքականի կազմում վերջին մեդալը նվաճել է 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և արժանանալով բրոնզե մեդալի։ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են […]
21:53 19.03.2023
Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 20-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ, Գայի պողոտաները, Տաշիր առևտրի կենտրոնից` Քրիստափոր հատվածը, Հերացի, Տերյան, Լենինգրադյան, Շերամ, Ուլնեցի, Գ. Նժդեհ, Շիրվանզադե, Սաֆարյան փողոցները: Հայտնում են Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ընկերությունից Պատճառված անհարմարության համար հայցում են համաքաղաքացիների ներողամտությունը:
21:44 19.03.2023
Ազատ ոճային ըմբիշ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ վճռորոշ գոտեմարտում 8-5 հաշվով կամային փայլուն հաղթանակ տանելով Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլալի Շաբանովի նկատմամբ։ Սարգսյանը հաղթական միավորները վաստակել է լարված գոտեմարտի վերջին վայրկյաններին, իսկ պարտությունից հետո ադրբեջանցի ըմբիշը տևական ժամանակ չէր կարողանում զսպել արցունքները; Սարգսյանը պայքարը սկսել էր […]
21:13 19.03.2023
Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում զիջելով ուկրաինացի Անդրի Ձելեպին։ Մեժլումյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-0 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Ադամ Բիբուլատովին, քառորդ եզրափակչում նույն հաշվով առավելության էր հասել ռումինացի Դանիել Ռիտերի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6-5 հաշվով հաղթել էր Իտալիայի […]
21:01 19.03.2023
Ավստրալիայի հարավ-արևելյան ափին շոգի պատճառով տոննաներով սատկած ձկներ են հայտնվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ NSW-ի արդյունաբերության դեպարտամենտը հայտնել է, որ ձկները սատկել են ջերմային ալիքի հետևանքով, որը ճնշում է էկոհամակարգի վրա, որին ծանր հարված է հասցրել վերջին ջրհեղեղը: Ձկների զանգվածային անկումները, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են թթվածնի ցածր մակարդակով, քանի որ ջրհեղեղից հետո ջրի […]
20:41 19.03.2023
Հնդկաստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Անուշը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 5։2 հաշվով կամային հաղթանակ է տարել կորեացի Բակ Չորոնգի նկատմամբ՝ հաղթանակը կորզելով 3-րդ ռաունդում։ Հիշեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել նաև Էլիդա Քոչարյանը: Հայաստանի հավաքականից դեռևս տռինգ դուրս […]
20:30 19.03.2023
Վաշինգտոնն այս պահին անընդունելի է համարում Ուկրաինայում զինադադարը։ Այս մասին մարտի 19-ին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անընդունելի է համարում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումից հետո զինադադարի հնարավոր կոչերը։ «Եթե այս հանդիպումը հանգեցնի […]
20:08 19.03.2023
Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը շարունակում է ելույթները Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Բուխարեստում ընթացող առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը սփոփիչ գոտեմարտում 5-0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցիչ Ֆարհադ Անոշեհի նկատմամբ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։ Երրորդ տեղի համար գոտեմարտում Սարգսյանը կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Աբդուլալի Շաբանովի հետ։ Հաղորդում է […]
19:49 19.03.2023
Կիրակի օրը Ալյասկայի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը էպիկենտրոնը գտնվել է Անքոր Փոյնթ բնակվայրից 19 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 1,9 հազար մարդ, և 209,7 կմ հարավ-արևմուտք՝ ավելի քան 298 հազար բնակչություն ունեցող Անքորիջ քաղաքից: Օջախը գտնվել է 65,4 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին […]
19:29 19.03.2023
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը կողմ է Սիրիայի վերադարձին միջարաբական համայնք։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ նշելով կիրակի օրը Աբու Դաբիում Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։ «Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա կարևոր կլինի», – ասել է նա: «Արաբական երկրների միջև կամուրջներ կառուցելը, երկկողմ հարաբերությունների […]
19:11 19.03.2023
«Լոկոմոտիվի» հարձակվող Արտյոմ Ձյուբան մեկնաբանել է «կարմիր-կանաչների» պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքական հրավիրվելը։ «Ցանկանում եմ շնորհավորել Նաիր Տիկնիզյանին Հայաստանի հավաքական հրավիրվելու կապակցությամբ։ Հաջողություն եմ մաղթում Թուրքիայի հետ նման պատմական խաղում: Հուսով եմ՝ նրանց մոտ ամեն ինչ կստացվի։ Կարծում եմ՝ նա շատ երջանիկ է»,-ArmSport. am-ի փոխանցմամբ՝ ասել է Ձյուբան Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում։ 23-ամյա պաշտպանը […]