19:37 18.03.2023
Ուկրաինայի պետական հատուկ ծառայության ղեկավար Յուրի Շչիգոլը հայտնել է, որ ուկրաինական բանակին անօդաչու սարքեր գնելու համար բյուջեից կհատկացվի լրացուցիչ 31,6 մլրդ գրիվնա (մոտ 867 մլն դոլար)։ Նա նաև հավելել է, որ անօդաչու թռչող սարքերն իսկապես ծախսատար են։ Ըստ նրա՝ պաշտպանական ուժերը օրական կորցնում են միջինը 10-ից 15 անօդաչու թռչող սարք։ Հաղորդվում է, որ ռազմական […]
19:23 18.03.2023
Փարիզում «Հայրենասերներ» կուսակցության կոչով Ուկրաինային զենք մատակարարելու և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու համար ցույց է սկսվել, հայտնում է «РИА Новости»-ի թղթակիցը։ ՌԻԱ Նովոստիի թղթակցի փոխանցմամբ՝ ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցում։ Նրանք վանկարկում են «Շուտով կհեռանանք ՆԱՏՕ-ից», «Մակրոն, մենք քո պատերազմը չենք ուզում» և այլն: «Մենք չպետք է զենք տանք Ուկրաինային այս հակամարտությունը […]
19:10 18.03.2023
Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-19 Կատարի մայրաքաղաք Դոհայում է` մասնակցելու Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին։ Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Եռօրյա ֆորումի այս տարվա գլխավոր ուղղվածությունը արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի տոկունության ու կայունության բարձրացումն է։
18:56 18.03.2023
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ 2023 թվականի մարտի 18-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։ Արարողությանը ներկա են գտնվել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը, ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին […]
18:42 18.03.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան կաջակցի Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Էրդողանը դիմել է Թուրքիայի խորհրդարան՝ վավերացնելու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի նախագահը հույս ունի, որ վավերացման գործընթացը կավարտվի մինչև մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրությունները։ «Ես հավատում եմ, որ Ֆինլանդիայի անդամակցությամբ ՆԱՏՕ-ն կամրապնդվի և այդպիսով ակտիվ դեր կխաղա գլոբալ անվտանգության և կայունության պահպանման գործում»,- […]
18:30 18.03.2023
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառման մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։ «Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր առաջնահերթություններն է սահմանում և պահանջարկին համահունչ հետաքրքրությունների շրջանակ թելադրում։ Այսօր մենք ապրում ենք տեխնոդարաշրջանում և արհեստական բանականության կատարելագործման հրամայականը պատանիների մտածելակերպի ու մասնագիտացման նոր նշաձող է պահանջում։ […]
18:16 18.03.2023
Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարներ Սամեհ Շուքրին և Մևլութ Չավուշօղլուն շաբաթ օրը Կահիրեում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են երկու երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել այս տարվա երկրորդ կեսին։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Եգիպտոսի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ կողմերը նախապատրաստական աշխատանքներ են տանում երկու երկրների նախագահների հանդիպման համար։ Նա հավելել է, […]
18:03 18.03.2023
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ պայմանը Ռուսաստանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցների վերացումն է։ Այս մասին մարտի 18-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինական ճգնաժամի կարգավորման անբաժանելի մասը պետք է լինի Ռուսաստանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցների և հայցերի վերացումը միջազգային դատարաններում», -Զախարովային խոսքերը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Դիվանագետն ընդգծել է, որ խաղաղության […]
17:51 18.03.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմ է ժամանել Ռուսաստանի հետ վերամիավորման տարեդարձի առիթով։ Այս մասին Vesti Telegram ալիքում տեսանյութ է հրապարակվել։ Ղրիմը և Սևաստոպոլը նշում են Ռուսաստանին միանալու իններորդ տարեդարձ։ Նրանք ռուսական շրջաններ են դարձել 2014 թվականի մարտի 18-ին Ուկրաինայում հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքներով։ Կողմ է քվեարկել Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77 տոկոսը, Սևաստոպոլի բնակիչների՝ 95,6 […]
17:38 18.03.2023
Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում հացահատիկի գործարքը նոր ժամկետով երկարացնելու համար և այդ ուղղությամբ համագործակցում է ՄԱԿ-ի հետ։ Այդ մասին շաբաթ օրը Կահիրեում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո։ «Այսօր՝ մարտի 18-ին, լրանում է համաձայնագրի ժամկետը։ Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում, որպեսզի համաձայնագրի մեխանիզմը չդադարի երկու […]
17:25 18.03.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Socia-ի եթերում զգուշացրել է, որ հաջորդ երեքշաբթի իրեն կարող են ձերբակալել։ «Հանրապետականների առաջատար թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը երեքշաբթի օրը կձերբակալվի, դուրս եկեք բողոքի, հետ վերցրեք մեր երկիրը», – գրել է քաղաքական գործիչը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ինչպես երեկ հայտնել է NBC հեռուստաալիքը, հաջորդ շաբաթ Թրամփին կարող են […]
17:12 18.03.2023
Հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու առանց քվեարկության կենսաթոշակային բարեփոխումների հաստատման դեմ։ Այս անգամ ակցիան վերաճել է իրավապահների հետ բախման։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ըստ տեղեկությունների՝ ցուցարարներից ոմանք իրավապահների ուղղությամբ նետել են տարբեր իրեր և այրել մեքենաներ, իսկ ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Իրավապահները ձերբակալել են ցույցի տասնյակ մասնակիցների։ Բողոքի ցույցեր […]
21:00 17.03.2023
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Զբոսաշրջության կոմիտեի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանի հետ անցկացրել են զբոսաշրջային ոլորտի պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ հանդիպում-քննարկում: Հանդիպմանը ներկա են գտնվել մարզպետարանի և համայնքապետարանների զբոսաշրջության բաժնի աշխատակիցները, թանգարանների ներկայացուցիչները, ինչպես նաև Արմավիրի մարզի զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչները։ Փոխմարզպետը, ներկայացնելով հանդիպման նպատակը, նշել է, որ […]
20:52 17.03.2023
Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, հայտնում է BBC News-ը։ «Այսօր՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի մինչդատական երկրորդ պալատը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ […]
20:44 17.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ […]
20:39 17.03.2023
Մարտի 17-ին կայացել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Շունցի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մասնագետը հրապարակել է Թուրքիայի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն EURO 2024-ի ընտրական փուլի առաջին երկու հանդիպմանը: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Գերմանացի մասնագետը հրավիրել է 27 ֆուտբոլիստի: Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը. Դարպասապահներ Ալթայ Բայինդըր […]
20:19 17.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
20:08 17.03.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրներին: Պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: «Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ […]
20:00 17.03.2023
Արցախի ԱԳ նախարարությունը Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ հանդես է եկել մեկնաբանությամբ։ «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի կողմից 2023 թվականի մարտի 15-ին ընդունված բանաձևերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի […]
19:56 17.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանին և ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին։ Պատասխանատուները Գյումրի և Արթիկ համայնքների ղեկավարների, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել են Գյումրիում և Արթիկում իրականացվող կապիտալ շինարարությանը, նոր մեկնարկող ծրագրերին առնչվող հարցեր՝ կարևորելով […]
19:45 17.03.2023
«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մարտի 17-ին իր դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու LOGOS EXPO կենտրոնը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան ութ տասնյակ ընկերություններ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից, Վրաստանից և Ղազախստանից։ «Տասնամյակների ավանդույթ է, որ մենք գարունը […]
19:37 17.03.2023
Ուրբաթ օրը՝ մարտի 17-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
21:00 16.03.2023
Հայաստանում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մարտի 16-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ […]
20:55 16.03.2023
Կառավարության այսօրվա որոշմամբ 1 մլրդ 748 մլն դրամ գումար է նախատեսվել Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ23+250- կմ37+500 և կմ45+300-կմ60+200 հատվածների 2023թ-ին իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մի մասի (կմ23+250 – կմ37+500) ձեռքբերման համար։ Շիրակի մարզով անցնող մոտ 23,5 կմ երկարությամբ ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի 10 բնակավայրեր։ Բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն […]
20:47 16.03.2023
Մարտի 16-ին, ժամը 18։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
20:25 16.03.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: Տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից։ Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել […]
20:14 16.03.2023
Ս․թ․ մարտի 14-ին դեսպան Մակունցը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ։ Տեղեկացնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից։ Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է Լաչինի միջանցքը արգելափակված է։ Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև Ֆ․Փըլոնի կողմից Ներկայացուցիչների պալատի […]
20:07 16.03.2023
Մարտի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական իրավապահ կառույցների շուրջ 28 տարվա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ տարիների ընթացքում ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ կազմակերպվել են 100-ից ավելի […]