20:00 16.03.2023
Ընդունվել է կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին օրենքը։ Այս մասին մարտի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանում առանց քվեարկության՝ համաձայն Երկրի սահմանադրության 49.3 կետի։ «Այս բարեփոխումն անհրաժեշտ է։ Ես հավատարիմ եմ մեր սոցիալական մոդելին, և այս բարեփոխումը փոխզիջման արդյունք է, որը համաձայնեցվել է խորհրդարանի երկու պալատների օրենսդիրների հետ: […]
19:51 16.03.2023
Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին պատրաստակամություն է հայտնել այցելելու Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ Միխեիլ Սաակաշվիլիին, եթե վերջինս ցանկանա։ Հաղորդում է Aliq Media-ն։ Իոսելիանին հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել Սաակաշվիլիի ընտանիքի անդամներին և օմբուդսմենի ստեղծած բժիշկների խորհրդին։ «Ես մտադիր եմ հանդիպել բոլոր շահագրգիռ անձանց, ներառյալ` նրա ընտանիքի անդամներին, և լսել նրանց տեսակետները: […]
19:33 16.03.2023
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրովր Վայքի, Սիսիանի և Արթիկի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների շինարարական աշխատանքները ակտիվ փուլում են։ Հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։ Կենտրոնները մեկ հարկի տակ են միավորելու սոցիալական ոլորտի բոլոր 4 ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 19 հիմնովին վերակառուցված և վերազինված կենտրոններ, ևս 10-ի […]
19:13 16.03.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 16-ին ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորության մասին լրագրողի հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերը, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ միացյալ […]
19:07 16.03.2023
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրում դպրոցի նախկին շենքը վերակառուցվում է որպես երկու խմբի համար նախատեսված մանկապարտեզ: Երկրորդ հարկում կտեղակայվեն վարչական ղեկավարի նստավայրը, բնակիչների հանգստի ու ժամանցի սենյակը, արհեստի ու արվեստի խմբասենյակները, ինչպես նաև փոստային բաժանմունքը: Շարունակվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով շինհրապարակ էին այցելել Ախուրյանի համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները: Նշենք, որ 2022 թվականից մեկնարկած շինարարությունն ավարտին […]
18:49 16.03.2023
2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ ստացված հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել։ Դեպքի […]
18:38 16.03.2023
Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանում քառակողմ՝ Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան հանդիպում է նախատեսվում արտգործնախարարների մակարդակով: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ըստ թուրքական կողմի՝ ռուսական կողմից արդեն հրավեր կա և կողմերի փոխարտգործնախարարները մարտի 15-ին պետք է ժամանեին Մոսկվա հանդիպման մանրամասները քննարկելու համար։ Սակայն, մարտի 16-ին պարզ է դարձել, որ […]
19:54 15.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ՀՀ մշակույթի նախկին նախարարի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի օժանդակությամբ ՍՊ ընկերության հիմնադիրների և տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ինչպես արդեն տեղեկացվել է, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի […]
19:50 15.03.2023
Ինը երկրներ պայմանավորվել են ավելի քան 150 «Leopard» տանկ փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինային զենքի մատակարարումների հարցով «Ramstein» կոնտակտային խմբի հետ հանդիպման ժամանակ։ Օսթինն ասել է, որ երկրների կոալիցիան, որը Ուկրաինային«Leopard» տանկեր է տրամադրում, շարունակում է ընդլայնվել։ «Այժմ 9 երկրներ պարտավորվել են Կիևին տրամադրել ավելի քան 150 տանկ»,- […]
19:44 15.03.2023
«Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում/Ախուրյան գետ, Փուլ 1/ Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, ծրագրի ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանի իրականացմանն առնչվող, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավմանն ու բողոքների հասցեագրման մեխանիզմի գործառնությանը […]
19:38 15.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու […]
19:31 15.03.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի փետրվարին, հունվար ամսվա համեմատ, կենսապահովման մակարդակը նվազել է 50 թեթրիով։ Հայտնում է aliq.ge-ն։ Տվյալների համաձայն, փետրվարին աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույնը կազմել է 256,4 լարի, մինչդեռ 2023 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմում էր 256,9 լարի։ Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023 թվականի փետրվարին աշխատունակ տարիքի […]
19:16 15.03.2023
Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 13-ի։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Anadolu-ն հաղորդել էր, որ Ադիյամանում և Շանլըուրֆայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի։ Աշխատանքներ են տարվումՇանլըուրֆայի հեղեղված որոշ շրջաններից քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ։ Տարածաշրջանում հորդառատ անձրևներ են, քաղաքների փողոցները ողողված են ցեխահոսքերով։ Իշխանությունները մարդկանց խնդրում են լքել […]
19:09 15.03.2023
Հայաստանում կարմրուկի դեպքերն ավելանում են, միաժամանակ կանխարգելիչ միջոցառումներն են շարունակվում՝ բռնկումը տեղայնացնելու, տարածումը կանխելու համար։ Մարտի 4-ից մինչ այժմ գրանցված դեպքերի մեծ մասը երեխաների շրջանում է։ Վերջին երկու շաբաթներին մարդկանց դիմելիությունը պոլիկլինիկաներ ակտիվացել է։ Առաջին իսկ գանգատների դեպքում ծնողները անմիջապես դիմում են ընտանեկան բժիշկներին, միևնույն ժամանակ ակտիվ պատվաստումային գործընթաց է՝ նախատեսված պատվաստումների ազգային օրացույցով։ «Ինքնակամ […]
18:59 15.03.2023
Սիրիայում տեղի քրդական կառույցների նախաձեռնությամբ ստորագրահավաք է անցկացվել Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը վերացնելու պահանջով: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ այս ակցիայի հիմքերը դրվել են դեռևս հունվարի 22-ին: Ստորագրահավաքին մասնակցել է 2մլն 626.828 մարդ: Նշվում է, որ ստորագրահավաքին մասնակցել են նաև Իրաքի ու Լիբանանի քրդերը:
18:52 15.03.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Քննարկվել է հանրապետությունում ստեղծված ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ կառույցին գրասենյակ […]
18:45 15.03.2023
Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բրազիլիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության և հայ-բրազիլական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության […]
20:00 13.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է LEAD4Shirak ծրագրի ներկայացուցիչներին։ Անդրադառնալով «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևոր նախաձեռնություն է, քանզի նպատակ ունի նպաստել աղքատության, խոցելիության նվազեցմանը՝ գյուղական զարգացման միջոցով․ «LEADER ծրագիրն ինքնին կարևոր ենք համարում, քանզի միտված է համայնքների զարգացմանն ու նպատակ ունի նպաստելու գյուղական շրջանների ակտիվամցանը և […]
19:49 13.03.2023
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են հասցվել խորքային հորի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2021 թվականի հունիս ամսին: Խորքային հորի շահագործման շնորհիվ ոռոգելի հողատեսքերը կավելանան շուրջ 35-40 հեկտարով։ Գանձակի խորքային հորի հորատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն 985 հազար դրամ, որի 70 […]
19:33 13.03.2023
Շվեդիայում գտնվող «Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտ» ուղեղային կենտրոնը հրապարակել է 2022թ․ տվյալները զենքի արտահանման վերաբերյալ։ Ըստ այդ զեկույցի՝ 2018-2022թթ․ ԱՄՆ-ն 7 անգամ մեծացրել է արտահանման ծավալները՝ հասցնելով 40%-ի։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այդ ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ ավելացնելով զենքի արտահանման իր ծավալները 69%-ով։ […]
19:25 13.03.2023
Մարտի 13-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 16։31-ին։ Այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ և էլեկտրական մալուխ մոտ 10 մ։ Հրդեհի […]
19:16 13.03.2023
Արմավիրի մարզում մեկնարկել է Արմավիրի մարզում թվով 7 նոր բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքների գործընթացը, որի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարության, մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելել են «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ՝ ծանոթանալու նորակառույց անբուլատորիայի շենքային պայմաններին, հնարավորություններին և հագեցվածությանը և դիտարկելու նման ֆորմատով ամբուլատոիաներ կառուցելու հարցը: Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից։ […]
18:56 13.03.2023
Մարտի 10-ին և 11-ին Ֆրանսիայի Սինեմաթեքի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։ Ծրագրի շրջանակում կայացել են «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և «Դուստրը» (1942 թ.) ֆիլմերի վերականգնված տարբերակների միջազգային պրեմիերաները։ Սույն ցուցադրությամբ մեկնարկել է Հայ […]
18:36 13.03.2023
Մարտի 12-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից շուրջ մեկ ամիս շուտ: Տեղեկացնում եմ Շիրակի մարզպետարանից։ Անցած տարիներին ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած խնդիրները հաշվի առնելով` ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակության ջուր ամբարելու համար: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ, մարզպետարանի պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ […]
19:49 11.03.2023
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ինքը չի կարողանա շրջել երկրով մեկ և արդարանալ քաղաքացիների առաջ, եթե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես սատարի Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անկախությանը։ Այս մասին նա ասել է երկրի հարավ կատարած շրջագայության ժամանակ քաղաքացիների հետ զրույցում։ «Ես չեմ ստորագրի Կոսովոյի անկախության համար. Ես չեմ ուզում շրջել Սերբիայում և արդարանալ, քանի […]
19:38 11.03.2023
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկիրն ավարտել է Ռուսաստանից Sukhoi–35 ինքնաթիռների գնման պայմանագրի ստորագրումը, սակայն այդ ինքնաթիռների քանակի և մատակարարման ժամկետների մասին տեղեկատվությունը գաղտնի է: Հաղորդում է IRNA գործակալությունը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ «1988 թվականին Իրանա-իրաքյան պատերազմի ավարտից հետո Իրանը մի շարք երկրների խնդրեց ուսումնասիրել Իրանին կործանիչներ վաճառելու հնարավորությունը, […]