TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+28.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

 Սպիտակ քաղաքի հուշարձանների պուրակում հարգանքի տուրք են մատուցել Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին

19:15 11.03.2023

Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի 12֊րդ տարելիցի առիթով այսօր Սպիտակ համայնքի հուշարձանների պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ մատուցվել է հոգեհանգստի պատարագ՝ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի ձեռամբ։ Անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանության 2-րդ քարտուղար Ռիկա Օնոդերան, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ […]

̰
Թուրքիայում վարձակալության տրվող բնակարանների գները սկսել են աճել

19:03 11.03.2023

Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո վարձակության տրվող բնակարանների գները սկսել են աճել: Թուրքական «T24»-ի տեղեկացմամբ, Ստամբուլում վարձակալության տրվող բնակարանների գները աճել են շուրջ 6.6%-ով, որով վարձակալության տրվող բնակարանների մեկ քառակուսի մետրի միջին արժեքը կազմում է շուրջ 12.394 թուրքական լիրա: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Endeksa»-ի կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն վարձակալության տրվող բնակարանների ամենամեծ գնային աճը […]

̰
Հայաստանի և Մալայզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել

18:46 11.03.2023

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Մալայզիայի արտաքին գործերի նախարար դոկտոր Զամբրի Աբդուլ Կադիրը շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձներում նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Մալայզիայի միջև վերջին երեսուն տարիների ջերմ և բարեկամական հարաբերություններին, որոնք ձևավորվել են փոխադարձ հարգանքի և փոխգործակցության մթնոլորտում։ Նախարարները վերահաստատել են երկու […]

̰
2 անասնագոմի տանիքներում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

18:37 11.03.2023

Մարտի 11-ին, ժամը 17:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում է եղեգնուտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ 2 անասնագոմի տանիքներում այրվում է կուտակած անասնակեր (մոտ 3000 հակ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր […]

̰
Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան. Նուբար Աֆեյանը՝ «Ապագա հայկականը» համաժողովի ընթացքում

18:18 11.03.2023

Հույս ունեմ, որ Արցախը կինքնորոշվի և արցախցիներն իրենք կորոշեն իրենց ապագան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին «Ապագա հայկականը» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է   նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Հույս ունեմ, որ մի օր Արցախի ինքնորոշման հարցը կդրվի  տարբեր ազգերի կողմից և արցախցիները  կկարողանան  իրենց ապագան կերտել իրենց ձեռքով»,- ընդգծել է նա: Անդրադառնալով Արցախում ստեղծված […]

̰
Թուրքիայի ԿԸՀ-ն հաստատել է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 36 կուսակցությունների ցուցակը

18:07 11.03.2023

Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհուրդը (ԿԸՀ) հաստատել է 36 քաղաքական կուսակցությունների ցուցակը, որոնք կարող են մասնակցել մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ն։ ԿԸՀ-ն նաև որոշել է, որ քվեարկությունը  կսկսվի ժամը 08:00-ին և կավարտվի մայիսի 14-ին ժամը 17:00-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ երեկոյան հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ երկրում մայիսի […]

̰
SHANTNEWS

17:59 11.03.2023

̰
Գյումրիում կայացավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով պանելային քննարկում

17:50 11.03.2023

Այսօր Գյումրիի «Թումո» ստեղծարար կենտրոնում տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով ֆորումը։ Այն նախաձեռնվել է  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ։Պանելային քննարկման ընթացքում Գյումրիում և մարզում գործունեություն ծավալող բիզնեսմեններն ու տնտեսվարողները իրենց հարցերն են ուղղել ֆորումի խոսնակներին՝ պետական պաշտոնյաներին։ Քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան,  փոխնախարարները, ՀՀ ֆինանսների […]

̰
Leopard 1 տանկերը Դանիայից և այլ երկրներից Ուկրաինային կփոխանցվեն մայիսին

17:39 11.03.2023

Leopard 1 տանկերը կարող են Ուկրաինա հասնել այս գարնանը, շաբաթ օրը՝ մարտի 11-ին, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենը։   Պոուլսենը նաև հավելել է, որ հպարտ է, որ այս մեծ և կարևոր նվիրատվությունով Դանիան աջակցում է Ուկրաինայի ազատության համար մղվող պայքարին։ Նա հավելել է, որ Դանիան դեռ հույս ունի, որ այս գարնանը […]

̰
Սեպտեմբերյան ագրեսիայից հետո գործունեությունը դադարեցրած Ջերմուկի պատկերասրահը վերաբացվել է

17:30 11.03.2023

Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղը (որը հիմնադրվել է 1972 թ.) կրկին բացել է դռները արվեստասերների համար՝ “Չորսի ցուցահանդես”-ի բացումով՝ նվիրված կանանց տոների միամսյակին։ Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների շնորհիվ, բացման արարողությունը առավել գեղեցիկ ու տպավորիչ է դարձել, իսկ հաջորդիվ Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել չորս նկարիչներին՝ մատաղ սերնդի […]

̰
Կանադան արգելել է ռուսական ալյումինի և պողպատի ներկրումը

17:19 11.03.2023

Կանադան արգելել է ռուսական ալյումինի և պողպատի ներկրումը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։ Արգելքը վերաբերում է ալյումինից և պողպատից պատրաստված արտադրանքներին, ինչպիսիք են ալյումինե տարաները և պողպատե խողովակները: Այս որոշման նպատակն է սահմանափակել Մոսկվայի հնարավորությունները՝ ֆինանսավորել Ուկրաինայի պատերազմը։ «Ուկրաինան կարող է և պետք է հաղթի այս պատերազմում։ Մենք շարունակում ենք ամեն ինչ […]

̰
Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան

17:08 11.03.2023

Մարտի 11-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս հատվածում բախվել են ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: Տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լրատվական ծառայությունից։ ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե: Ակնհայտ է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները, ինչով վտանգել է մարդկանց առողջությունը և […]

̰
Հանդիպում գործարարների հետ. Գյումրիում տեղի կունենա «Պետություն-մասնավոր երկխոսություն» միջոցառումը

21:00 10.03.2023

Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեն Շիրակի մարզի գործարարները ու ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը: Վաղը Գյումրիում տեղի է ունենալու «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը, որի ընթացքում գործարարները հնարավորություն են ունենալու իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու պատասխանատու պաշտոնյաներին: Գյումրիի Թումոյում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տեղի ունենում: Հենց այստեղ են վաղը մեկտեղվելու գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ու Շիրակի […]

̰
Շիրակի մարզպետը հյուրընկալել է փոքր ու միջին բիզնեսի աջակցման պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին

20:56 10.03.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող փոքր ու միջին բիզնեսի աջակցման պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, Հայաստանում ռուսական արտահանման կենտրոնի ներկայացուցիչ Վիգեն Ենոքյանը, Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի տնօրեն Կարեն Ավագյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը, ՀՀ արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արտակ Միրզոյանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել […]

̰
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

20:49 10.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների […]

̰
Վրաստանում աճել են օտարերկրյա ուղղակի ներդրումները

20:38 10.03.2023

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 2 մլրդ դոլար, ինչը 61,1 տոկոսով գերազանցում է 2021 թվականի ճշգրտված տվյալները։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ տվյալների՝ աճը պայմանավորված է ՕՈՒՆ-ի երկու բաղադրիչների՝ բաժնետիրական կապիտալի և վերաներդրումների տոկոսադրույքի ավելացմամբ։ 2022 թվականի նախնական տվյալներով, երեք խոշորագույն ներդրող […]

̰
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր

20:30 10.03.2023

Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

̰
Հետմահու պարգևներ՝ 2022թ. աշնանը ռազմական գործողությունների հետևանքով Երևանից զորակոչված զինծառայողներին

20:25 10.03.2023

  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է 2022թ. սեպտեմբերի 13-ից 15-ը ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևների հանձման՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կազմակերպած արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «…Հարգելի ծնողներ: Թույլ տվեք, օգտվելով այս առիթից, ևս մեկ անգամ խոնարհվել ձեր զավակների վառ հիշատակի առաջ: Վստահեցնում եմ, որ «ոչինչ չի […]

̰
ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստում քննարկվել են կոմիտեի նախաձեռնած՝ հարկային օրենսդրության կատարելագործմանն ուղղված փոփոխությունների նախագծեր

20:17 10.03.2023

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, ինչպես նաև հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը քննարկումներին՝ նպաստելով ՊԵԿ-հանրություն արդյունավետ երկխոսության ապահովմանը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են կոմիտեի նախաձեռնած՝ […]

̰
Լուկաշենկոն կայցելի Իրան

20:08 10.03.2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Այս մասին ասվում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Թեհրանում Լուկաշենկոն բանակցություններ կվարի Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Թեհրանում կայանալիք բանակցությունների հիմնական թեման կլինի երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացումը՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության վրա: Նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Կողմերը […]

̰
SHANTNEWS

19:59 10.03.2023

̰
Սյունիքի մարզում ավտոբուսի՝ գետը գլորվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՀՀ ՔԿ

19:57 10.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:10-ին, Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ահազանգի կապակցությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 14:10-ին, «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը, Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և […]

̰
Քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հետագա քայլերը

19:50 10.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում առկա կարգավորումներին, խնդիրներին, ոլորտի միջազգային փորձին, պլանավորված իրավական շրջանակներին, ջրային համակարգերի կարգավորման մոդելներին, մշակվելիք ռազմավարության կառուցվածքին: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել […]

̰
Անահիտ Ավանեսյանը և ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները

19:47 10.03.2023

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը` հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ: Քննարկվել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները: «Թեև Կարմիր Խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված »,-նշել է նախարարը: Քննարկվել […]

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 47 հազարը

19:39 10.03.2023

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ փետրվարի 6-ին երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 47 հազար մարդ։ Այդ մասին նա ասել է ուրբաթ օրը նախագահական նստավայրում ելույթի ժամանակ։ Վիրավորվել և փրկվել է 115 հազար մարդ։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժեր են տեղի ունեցել, ցնցումները ավերածություններ […]

̰
Վրաստանի նախագահը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի հետկանչն անվանել է հասարակության հաղթանակ

21:00 09.03.2023

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի հետկանչն անվանել է հասարակության հաղթանակ։ Այդ մասին նա հայտնել է հինգշաբթի՝ մարտի 9-ին իր տեսաուղերձում։ Զուրաբիշվիլին շնորհավորել է երկրի ժողովրդին առաջին նման հաղթանակի կապակցությամբ և օրենքը հետ կանչելու որոշումը համարել է ճիշտ ։ «Ես ողջունում եմ իշխանությունների կողմից ընդունված ճիշտ որոշումը։ Այս որոշումը կայացվել […]

̰
Լուկաշենկոն ստորագրել է պետական ​​դավաճանության համար մահապատժի մասին օրենքը

20:54 09.03.2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ծայրահեղականության և հակապետական ​​գործունեության համար քրեական պատասխանատվության խստացման մասին օրենքը, որը նախատեսում է  մահապատիժ պաշտոնյաների նկատմամբ պետական ​​դավաճանության համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։ «Օրենքը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից դավաճանության համար քրեական պատասխանատվությունը տարածել պետական ​​պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց վրա, միևնույն ժամանակ զինվորականների նկատմամբ»,- ասվում […]

̰
Թուրքիան բողոքել է Եվրախորհրդարանի շենքի դիմաց քուրդ ակտիվիստների գործողություններից

20:46 09.03.2023

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է քուրդ մի շարք ակտիվիստների կողմից Եվրախորհրդարանի շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն քրդերի իրավունքների:  Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Եվրամիությանը (ԵՄ) ահաբեկչության դեմ պայքարում «երկերեսանի» քաղաքականություն վարելու և քուրդ ակտիվիստներին աջակցելու մեջ, ապա պնդել, որ նրանք տարբերություն են դնում «ահաբեկչական» կազմակերպությունների միջև: Բացի այդ Թուրքիան դատապարտել է ԵՄ-ին՝ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:35 09.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ

20:27 09.03.2023

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
BACK_TO_TOP