20:22 02.03.2023
Նախատեսվում է առաջիկայում ստորագրել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով առաքելության տեղակայումից հետո Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների նոր պայմանագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ հարցին: Փաշինյանը նշել է, որ ԵՄ առաքելության թեման եղել է Շոլցի հետ իրենց […]
20:15 02.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Անիի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
20:09 02.03.2023
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին։ Մարզպետը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքային ներկայացուցիչների հետ նախ այցելել է Նորակերտ բնակավայրի նորակառույց խաղահրապարակ, որտեղ ծանոթացավ կատարված աշխատանքներին: Խաղահրապարակի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 15,297,194 […]
20:00 02.03.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն շրջանցվում Հայաստանի միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջոցով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու հնարավորության վերաբերյալ հարցին ու դիտարկմանը, որ Հայաստանի հետ ԵՄ-ի առևտուրը մեծացել է: «Որպես ժողովրդավարական երկիր և որպես […]
19:52 02.03.2023
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու Ան գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Գյումրիում հանդիպել են շտապօգնության սպասարկման ծառայություններ մատուցող Շիրակի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակներում հանրապետությունում ներդրվելու է շտապօգնության նոր մոդել, ըստ որի` Երևանում և մարզերում գործելու է միասնական շտապօգնության համակարգ: Ծրագրի մեկնարկը տրվել է […]
19:41 02.03.2023
Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է 2023 թվականի փետրվար ամսվա արտահանման ծավալները։ Ըստ դրա՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 6․4%-ով նվազել է տեղի ունեցած երկրաշարժի պատճառով և կազմել 18․6 մլրդ դոլար։ Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի 11 նահանգները, որոնք աղետի գոտում են հայտնվել, արտահանման ծավալների 8․6%-ն են ապահովում, սակայն այն այս տարի նվազել է […]
19:31 02.03.2023
N զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ: Սուրեն Պապիկյանը լսել է զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները: Պաշտպանության նախարարը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար: Նախարար Պապիկյանը դիրքերի ավագներին վստահեցրել է, որ […]
19:22 02.03.2023
Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով։ Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից։ «2022-ին ավելի քան 6000 զանգ ու այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի մեր պատվիրակությունում»,-ասված է հաղորդագրությունում։
19:13 02.03.2023
Գերմանիան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Գերմանիան կարևորում է խաղաղ հանգուցալուծման հասնելը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Շոլցը հայտնել է, որ […]
19:08 02.03.2023
Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի 17 բնակավայրերում՝ Արտաշատ քաղաքում, Ազատավանում, Դալարում, Մրգավանում, Վերին Արտաշատում, Քաղցրաշենում, Նարեկում, Նորաշենում, Մխչյանում, Դեղձուտում, Դվինում, Վարդաշենում, Բարձրաշենում, Աբովյանում, Նշավանում, Դիտակում և Արևշատում, այս պահին ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրով խոշորացված համայնքի բնակավայրերում կբարեկարգվի շուրջ 21 կմ ճանապարհահատված։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2 […]
18:58 02.03.2023
Համաշխարհային բանկի և Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում»ծրագրով 304 շահառուի Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերից տրամադրվել են փոքր բիզնես դրամաշնորհներ խթանելու նրանց ինքնաբավ կենսապահովումը՝ դուրս գալով ընտանեկան նպաստ համակարգից։ Տեղեկացնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։ Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ աշխատանքի […]
18:41 02.03.2023
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ Վերաքննիչ դատարանն առանց բանավոր լսումների քննարկել և ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը, ըստ որի՝ մերժվել է առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիին ազատելու կամ պատիժը հետաձգելու միջնորդությունը։ Հաղորդում է aliq. ge-ն։ Խաճապուրիձեն նշել է, որ ընթացակարգային առումով նման որոշումը չի կարող բողոքարկվել […]
20:00 01.03.2023
Մարտի 1-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև կատարելագործել գործնական հմտությունները, ԵՊՀ ՔՊ կազմավորումների, ինչպես նաև այլ օպերատիվ ծառայությունների փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական […]
19:56 01.03.2023
Մարտի 1-ին, ժամը 18։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։
19:51 01.03.2023
Ֆրանկոֆոն երկրների միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքէջում հրապարակվել է ընդարձակ հոդված «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը» խորագրով: Հոդվածում ներկայացված է Լոռու մարզի մասին պատմող ամբողջական և հետաքրքիր տեղեկատվություն՝ աշխարհագրական դիրքի, սահմանամերձ համայնքների, զբոսաշրջային հնարավորությունների, տեսարժան վայրերի, խոհանոցի, պատմամշակութային արժեքների, արտադրական հզորությունների, համայնքների հնարավորությունների մասին: Հոդվածն անդրադառնում է նաև մարզպետարանի և մարզի ղեկավարի գործունեությանը, Ֆրանսիական ռեգիոնների հետ […]
19:41 01.03.2023
Փետրվար ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 283 դիմումներից 230-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (26), առողջապահությանը (11), ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը( 8 ), կրթությանը, մշակույթին և սպորտին (4), սոցիալական (2), հողաշինությանը (2)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Շիրակի մարզպետի 2023 […]
19:33 01.03.2023
Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ պետնախարարը նշել է, որ տարածքային համաչափ զարգացումը ԱՀ կառավարության առաջնահերթությունների թվում է և պարենային, էներգետիկ անվտանգության ու ռազմավարական նշանակության այլ հարցերում հաջողություներ ունենալու հիմնական պայմանն արդյունավետ կառավարումն է: «Հատկապես շրջաններում ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավման […]
19:25 01.03.2023
Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է, սակայն 2023 թվականի հունվարին որոշակի դրական դինամիկա է արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Վիճակագրությամբ տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում և 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է ամուսնությունների նվազում, բայց […]
19:13 01.03.2023
Հունաստանի տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել Հունաստանի կենտրոնական հատվածում գնացքների վթարից հետո, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ։ Վթարը տեղի է ունեցել այս գիշեր։ «Սա այն է, ինչ ես իմ պարտքն եմ համարում անել որպես ժողովրդի հիշատակի հանդեպ հարգանքի նվազագույն նշան… և պատասխանատվություն ստանձնել պետության և քաղաքական համակարգի վաղեմի սխալների համար», – […]
19:07 01.03.2023
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին օրենքի նախագծին։ Կողմ է քվեարկել 184 պատգամավոր, դեմ՝ 7։ Հայտնում են ֆիննական լրատվամիջոցները։ Օրինագծի վերջնական վավերացման համար այն պետք է հաստատի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Անցած մայիսին Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մասին։ Նախկին չեզոքության քաղաքականությունից հրաժարվելու որոշումը դրդել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։
18:59 01.03.2023
2023 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 94 երեխա, որից 49-ը տղա, 45-ը՝ աղջիկ: Տեղեկացնում են մարզպետարանից։ 94 երեխաներից 10-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 23-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 40-ը՝ Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
18:48 01.03.2023
Մարտի 1-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հացահատիկի գործարքի հեռանկարները։ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացման հեռանկարները քննարկելիս ռուսական կողմն ընդգծել է, որ հացահատիկի վերաբերյալ «փաթեթային» համաձայնագրի շարունակումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հաշվի են առնվեն գյուղմթերքների և պարարտանյութերի ռուս […]
18:39 01.03.2023
Եթե Ստամբուլում 7,5 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունենա, դա կարող է հանգեցնել մոտ 90 հազար շինությունների փլուզման, մարտի 1-ին ասել է քաղաքի շրջակա միջավայրի պահպանության և վերահսկողության վարչության ղեկավար Այշեն Էրդինչլերը։ Այս հարցը քննարկվել է Ստամբուլի քաղաքապետարանում՝ երկրաշարժերի նախապատրաստման ծրագրերի շրջանակում։ «Առաջին փուլում, ասենք, 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո կարող է փլուզվել 90 հազար շենք, ինչի հետևանքուվ […]
19:54 28.02.2023
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին օրենքը։ «Ռուսաստանի Դաշնությունը կասեցնում է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է Պրահայում 2010 թվականի ապրիլի 8-ին»,- ասվում է պաշտոնական տեքստում։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից […]
19:41 28.02.2023
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը խուսափել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի վերաբերյալ հարցին ուղիղ պատասխանից և ընդգծել, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում, Իսրայելի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ռուսաստանում ապրում են 600 հազար հրեաներ և հրեական ծագում ունեցողներ: Մենք Գերմանիային նման չենք: Ռուսաստանը մեզ համար տարածաշրջանում առանցքային […]
19:32 28.02.2023
Կարծում եմ` այստեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ճիշտ մեկնարկ կլինեն հետագա կարիերայի ընթացքում եւ մեծ խթան՝ օրենսդիր մարմնի գործունեությունն առարկայական պատկերացնելու հարցում. նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով Ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական պրակտիկայի եւ ֆելլոուշիփի ծրագրի 2022 թվականի շրջանավարտներին: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովրդավարական ինստիտուտին՝ երիտասարդներին հնարավորություն տալու եւ հետեւողական […]
19:16 28.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ժողովրդագրական ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժողովրդագրական ներկայիս իրավիճակին, առկա ռիսկերին և հնարավորություններին, միգրացիոն հոսքերի կառավարմանը, բնակչության կառուցվածքի փոփոխություններին, ժողովրդագրական ծրագրերին և այլ թեմաների: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն՝ մշակվելիք ռազմավարության նպատակների և թիրախների վերաբերյալ: