TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

Վերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժը 3․549 մարդու կյանք է խլել

19:20 07.02.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ եթերով նոր տվյալներ է հայտնել երկրաշարժից տուժած քաղաքացիների ու զոհերի վերաբերյալ։Հաղորդում է Ermenihaber. am-ը։ «Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3․549-ի, իսկ վիրավորներինը՝ 22․168-ի։ Փրկվել է ավելի քան 8000 մարդ։ Մասնագետներն ասում են, որ սա նախադեպը չունեցող երկրաշարժ էր։ Ոչ միայն մեր հանրապետական Թուրքիայի պատմության, այլև տարածաշրջանի և աշխարհի ամենամեծ աղետներից […]

̰
«Դուք արդեն ապացուցել եք, որ մեծ նվաճումների հասնելու ներուժ ունեք». Կարեն Գիլոյանը հանդիպել է շախմատիստների հետ

19:13 07.02.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին: Նրանց ուղեկցել է Հայաստանի շախմատի ակադեﬕայի գործադիր տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վարդուհի Սարգսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ շախմատը մշտապես պետության ուշադրության կենտրոնում է, և այժմ Կառավարությունն աշխատում է տեխնիկական հագեցվածության խնդիրները կարգավորելու ուղղությամբ. «Դուք արդեն ապացուցել եք, որ կարող ուժ եք և մեծ նվաճումների հասնելու ներուժ […]

̰
Ընդգծվել է Վրաստանի հաջող միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում

19:05 07.02.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ,Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են Վրաստանի կառավարությունից: Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։ «Հերթական անգամ ընդգծվեց Վրաստանի հաջող միջնորդությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ արձակեց հայ ռազմագերիներին, իսկ դրա […]

̰
ՀՀ ԲՏԱ նախարարությունում անցկացվել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով քննարկում

18:59 07.02.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվար 7-ին կայացել է կլոր սեղան-քննարկում՝ «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով։   Ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ընդգծել թեմայի կարևորությունը և այդ ուղղությամբ բոլոր պատասխանատու կառույցների կողմից համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։   Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչ Դարիա Կուրսան առցանց ձևաչափով ներկայացրել է միության գործունեությունն՝ ուղղված ինտերնետ […]

̰
Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա

18:39 07.02.2023

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

̰
Էջմիածնում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

18:34 07.02.2023

Փետրվարի 7-ին, ժամը 13:44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արագածի փողոցում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել. ներսում ավտոմեքենա չկա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:08-ին, մարվել՝ 14:30-ին: Երկաթե ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր։

̰
Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

18:13 07.02.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Արայիկ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Շառլ Ազնավուրի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական […]

̰
Դալար բնակավայրում գործարկվելու է նոր էլեկտրական շչակ

18:07 07.02.2023

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ փետրվարի 10-ին՝ ժամը 11։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արտաշատ համայնքի Դալար բնակավայրում իրականացվելու է գործնական պարապմունք, որի ժամանակ գործարկվելու է նոր տեղադրված էլեկտրական շչակ: Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

̰
Եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը․ ԱԺ նախագահը՝ Անդրանիկ Փիլոյանի մասին

15:55 07.02.2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել էր «Հայրենիքի շքանշան»-ով, պետք է զրկվի այդ կոչումից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Ալեն Սիմոնյանն այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Լրագրողը նկատել է, որ իշխանությունում մեջ եղել է «Ազգային հերոս»-ի կոչում […]

̰
Հանրապետության նախագահը և Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորել են տնտեսական ոլորտում չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը

15:44 07.02.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական բարեկամությանը՝ առավել զարգացնելով և ամրապնդելով երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը։ «Համոզված եմ, որ Ձեր […]

̰
SHANTNEWS

19:59 06.02.2023

̰
Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից կդադարեցվի դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների ուսումնական գործընթացը

19:54 06.02.2023

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն […]

̰
8 ամսական երեխային առատ ձյան պատճառով փրկարարներն են օգնել տեղափոխել բուժհաստատություն

19:50 06.02.2023

Փետրվարի 6-ին, ժամը 16:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում երեխան (8 ամսական) ունի բարձր ջերմություն, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բժիշկներին փրկարարական […]

̰
Թալինի, Արագածի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է

19:41 06.02.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Ամասիա, […]

̰
ՄԿՈՒ ոլորտում մեկնարկում է փորձնական ծրագիր. քննարկում սոցիալական գործընկերների մասնակցությամբ

19:36 06.02.2023

ԿԳՄՍ նախարար տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լայպցիգի արհեստագործական պալատի և «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)֊համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը և Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության […]

̰
Թուրքիան մերժել է Իլոն Մասկի առաջարկը․ Bloomberg

19:21 06.02.2023

Ամերիկյան հեղինակավոր «Bloomberg»-ը գրում է, որ «TESLA»-ի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած կապի և հաղորդակցության խափանումները կարգավորելու համար առաջարկել է «Starlink»-ի արբանյակները։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Ըստ «Bloomberg»-ի՝ թուրքական կողմը, սակայն, մերժել է։ Համացանցի թուրք օգտատերից մեկը Twitter-ում գրառում է արել՝ հարցնելով, թե արդյոք չի կարող Մասկն օգնել Թուրքիային, որին […]

̰
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

19:13 06.02.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Խոր ցավակցություն հայտնելով Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ դարձան, Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր պատրաստակամությունը անհապաղ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել թուրք գործընկերներին այս տարերային աղետի հետևանքները վերացնելու համար»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Ղազախստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

19:06 06.02.2023

Ղազախստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ 2-3 բալ ուժգնության ցնցումներ են զգացվել մի շարք բնակավայրերում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք է։

̰
ՀՀ ԱԳ նախարարը և Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի

18:54 06.02.2023

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա – Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված  հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից […]

̰
Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է

18:48 06.02.2023

Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է: 50 նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած մեքենաները կփոխարինեն նախկին շարժակազմերն ու արդեն այսօրվանից կսպասարկեն քաղաքացիներին: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին: Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել երկրաշարժի վերաբերյալ

18:44 06.02.2023

«Այսօր վաղ առավոտյան Պատրիարքական Աթոռը պատրիարքական փոխանորդ Գրիգոր Ավագ Քահանայի և Տրդատ Ավագ Քահանայի միջոցով կապ է հաստատել այն շրջանների հետ, որտեղ կան հայկական եկեղեցիներ ու համայնքներ։ Փոխանցվել են Նորին Ամենապատվության օրհնություններն ու ցավակցությունները։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ստացված առաջին տեղեկությունները տրվում են ստորև։ Առաջիկայում ստացված մանրամասները ևս կհաղորդվեն։ ՄԱԼԱԹԻԱ Մեր համայնքի անդամ ընտանիքներից մեկում […]

̰
Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

18:35 06.02.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017-2022թթ.-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ի որդին՝ Ա. Մ.-ն, առանց համապատասխան շինարարության թույլտվության, 2015-2016թթ. Բերդ քաղաքում կառուցել է 1088,71 քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք օրինականացնելու նպատակով Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: […]

̰
Հունվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 243 երեխա

18:08 06.02.2023

Նախորդ շաբաթ՝ փետրվարի 1-ից 5-ը մարզի բուժհաստատություններում ծնվել է 31 երեխա՝ 16 տղա, 15 աղջիկ։ Հունվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 243 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 115 տղա, 128 աղջիկ։ Ծնունդներից 3-ը զույգ է եղել։

̰
Վանաձորի ԲԿ-ում առողջապահության նախարարի տեղակալը առաջնային օղակի պատասխանատուների հետ քննարկել է ոլորտում նախատեսվող փոփոխությունները

20:00 04.02.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի հետ միասին Վանաձոր բժշկական կենտրոնում հրավիրել էին հանդիպում առողջության առաջնային պահպանման օղակի ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել առողջապահության համակարգում ներդրվող առաջիկա կարևորագույն բարեփոխումները, լսել կարծիքներ մարզային ԱԱՊ կառույցներից և հաշվի առնել նրանց առաջարկությունները: Ա. Ջումայանը նշել է, որ փոխոխություններն […]

̰
SHANTNEWS

19:59 04.02.2023

̰
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց․ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել

19:54 04.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում շարունակվող վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի նոր հանգամանքներ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, 2023թ․ […]

̰
«Ալաշկերտի» կազմը համալրել է Արթուր Միրանյանը

19:47 04.02.2023

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական ակումբի Մ-17 և Մ-19 թիմերը: Միրանյանը հանդես է եկել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և «Ուրարտուում»՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում դառնալով 25 գոլի հեղինակ։ Փորձառու ֆուտբոլիստը ներկայացրել է Ուկրաինայի Մ-17, Մ-18, Մ-19 հավաքականները, […]

̰
Ահաբեկիչները խոչընդոտում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Չավուշօղլու

19:40 04.02.2023

Ահաբեկչական կազմակերպությունները խանգարում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին շաբաթ օրը Ալանիայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Ահաբեկչական կազմակերպությունները ականներ են դնում, հատկապես Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։ Մենք չենք կարող պարգևատրել նրանց, ովքեր չեն կատարում պայմանավորվածությունները: Ստոկհոլմի ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո Անկարան պատրաստ կլինի քննարկել այդ հարցը: Սակայն ներկա իրավիճակում Թուրքիան չի կարող համաձայնվել Շվեդիայի՝ […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են Լոռու մարզում իրականացվելիք հետագա ծրագրերը

19:29 04.02.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին և տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին:  Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։ Մարզի ղեկավարի խնդրանքով Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոն ներկայացրել է […]

̰
Ամբողջ Ուկրաինայում մեկ օրում երկրորդ օդային տագնապն է հայտարարվել

19:17 04.02.2023

  Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապ է հայտարարված։ Այս մասին են վկայում բնակչության ահազանգման պաշտոնական ռեսուրսի տվյալները։   Այսօր սա Ուկրաինայի բոլոր շրջաններում օդային տագնապի մասին  երկրորդ ահազանգ է։

̰
BACK_TO_TOP