19:56 10.02.2023
Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրների: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շուտափույթ վերացնելու և առանց որևէ նախապայմանի […]
19:45 10.02.2023
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, այդ թվում՝ Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և պատժամիջոցների շուրջ բանակցությունների վերջին զարգացումները։ Նա ընդգծել է Սիրիայի և Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջանների բնակչությանը միջազգային օգնությունն ավելացնելու անհրաժեշտությունը։ Աբդոլլահիանն ասել է՝ ակնկալվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր […]
19:37 10.02.2023
Ղազախստանի սեյսմոլոգիական կայանների ցանցը Ռուսաստանի հետ սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական գործակալությունը։ Երկրաշարժը գրանցվել է Աստանայի ժամանակով 18:35-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 928 կմ հյուսիս-արևելք՝ Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ […]
20:55 09.02.2023
2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո շատ արցախցիների համար Հայաստանի բնակավայրերը դարձան մշտական բնակության վայր, բայց անհաշտ են այն մտքի հետ, որ երբևէ վերադարձ չի լինելու։ Արցախցի ընտանիքներից ոմանք թեև հարմարվել են տեղի պայմաններին կամ միջավայրին, բայց դժվար են աշխատանք գտնում, խնդիրն ավելի բարդ է Շիրակի մարզում։ Անյուտայի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Հավսաթաղ գյուղից է եկել […]
20:48 09.02.2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուընկալել է «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության» արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար Պիտեր Վարգային: Հանդիպմանը մասնակացել են նաև «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ի համակարգող Լիլյա Աֆրիկյանը, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը: 2022 թվականին Երևանը դարձել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, նաև ակտիվ […]
20:29 09.02.2023
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկության (ՆԳՆ) համաձայն, 2022 թվականին Վրաստանում մարդասիրական կարգավիճակ է շնորհվել օտարերկրյա երկրների 460 քաղաքացիների, որոնցից ամենաշատը՝ 367-ը, Ուկրաինայի քաղաքացիներ են։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ ՆԳՆ վիճակագրական տվյալների, մեկ տարվա ընթացքում Վրաստանում հումանիտար կարգավիճակ ստացած անձանցից 39-ը Աֆղանստանի քաղաքացիներ են, 14-ը՝ չպարզված քաղաքացիություն ունեն, 13-ը՝ Եմենի, 11-ը՝ Իրաքի, 4-ը՝ Սիրիայի, 4-ը՝ Սոմալիի, […]
20:10 09.02.2023
Հաշվի առնելով փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչն ավելի խորացրեց Սիրիայում արդեն տարիներ շարունակվող հումանիտար ճգնաժամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի Հալեպ քաղաքում գործող 15, ինչպես նաև Դամասկոսի, Լաթակիայի և Քեսաբի հայ կրթական հաստատություններին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի այդ […]
20:04 09.02.2023
Թուրքիայում երկրաշարժի տնտեսական վնասը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 2 միլիարդ դոլարը և կարող է հասնել 4 միլիարդ դոլարի: Այս նախնական գնահատականն է տալիս Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։ Fitch-ի փորձագետները նշում են, որ Թուրքիայի ապահովագրական վնասները մի քանի անգամ ավելի քիչ կլինեն՝ ենթադրաբար 1 մլրդ դոլար, որի պատճառը տուժած շրջաններում ապահովագրական ցածր ծածկույթն է։ Մասնավորապես, […]
19:36 09.02.2023
Ոչ մի պատժամիջոց չպետք է խանգարի սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Սա այն պահն է, երբ բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ որևէ տեսակի պատժամիջոց այս պահին չի խանգարում Սիրիայի ժողովրդին օգնություն տրամադրելուն»,- ասել է Գուտերեշը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, միակողմանի պատժամիջոցները աղետի […]
19:28 09.02.2023
Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։ Ներքին գործերի նախարարը, բարձր գնահատելով Չեխիայի դեսպանության հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է համագործակցությունը կրթական ոլորտում, ինչի շնորհիվ կազմակերպվել են փոխայցելություններ […]
19:11 09.02.2023
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանում EDB (Եվրասիական զարգացման բանկի) ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱԶԲ-ի կողմից իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերը։ Արմեն Մելկիկյանը նշել է, որ ԵԱԶԲ-ն նպատակ ունի ավելացնել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալները։ Ընդգծելով ԵԱԶԲ-ի հետ […]
19:04 09.02.2023
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը, հիմք ընդունելով վարույթում առկա բավարար փաստերի համակցությունը, 2023 թվականի փետրվարի 9-ին, սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ […]
18:47 09.02.2023
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում շարունակում է անդրադառնալ ավերիչ երկրաշարժի թեմային: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված քննադատական գրառումներ է անում Twitter-ում։ «Երկրի ողջ իշխանությունը քո ձեռքում է, աշխարհի օգնությունն ենք ստանում, բայց քեզ անցնելով չենք կարողանում հասնել մեր […]
19:56 08.02.2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի, վիրավորներինը՝ 52979-ի։ Ավերվել է 6444 շինություն։ Այս մասին հայտարարել է նախագահ Էրդողանը։ Թուրքիայի ղեկավարը հավելել է, որ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար հանրապետությունն աջակցություն ու օգնություն է ստացել ավելի քան 60 երկրներից։
19:52 08.02.2023
Ճապոնացի սեյսմոլոգ, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Պրոֆեսորը, ուշադրություն հրավիրելով փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի չափերին, նշել է, որ ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։ Նրա խոսքով՝ երկրաշարժերի էպիկենտրոնները մոտ են եղել երկրի մակերևույթին, այդ պատճառով էլ վնասի չափերն այդքան […]
19:41 08.02.2023
Այսօր, փետրվարի 8-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման դեպք։ Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։ Կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
19:35 08.02.2023
Եվրամիությունը նախատեսում է Թուրքիային և Սիրիային 6,5 միլիոն եվրո շտապ օգնություն տրամադրել, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։ Համաձայն հաղորդագրության, սկզբնական 3,5 միլիոն եվրո կտրամադրվի Սիրիային շտապ հումանիտար օգնության տեսքով՝ օգնելու կարիքավոր մարդկանց ՝ ներառյալ ապաստան, ջուր, հիգիենայի պարագաներ և աջակցություն որոնողափրկարարական գործողություններին: Թուրքիայի համար 3 միլիոն եվրո կտրամադրվի «երկրում երկրաշարժի հետևանքների վերացման ուղղված աշխատանքներին […]
19:25 08.02.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Պետր Պիրունչիկին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հաջորդիվ նախարարը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակը: Ռոբերտ Խաչատրյանը նաև ընդգծել […]
19:20 08.02.2023
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում չորեքշաբթի ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Միապետը սեղմել է Ուկրաինայի առաջնորդի ձեռքն ու մի քանի արտահայտություն փոխանակել նրա հետ, սակայն դրանք լսելի չեն եղել, հայտնել է հեռուստաալիքը։ 2020 թվականի հոկտեմբերին Զելենսկիին Բուքինգհեմյան պալատում ընդունել էին, ներկայիս միապետի ավագ որդին՝ արքայազն Ուիլյամը և […]
19:13 08.02.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի հաստատման մասին, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Կովկասյան տարածաշրջանից դեպի Եվրոպա էներգետիկ մալուխի կառուցում, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Հարկ է նշել, որ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման վերաբերյալ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2022 […]
19:04 08.02.2023
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե իբր «Հայաստանն ու Իրանը պլանավորում են գրոհել Լաչինի ու Կուբաթլուի (Քաշունիք, -խմբ) ուղղությամբ»։ «Բացարձակ սուտ է, չի համապատասխանում իրականությանը», – «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
18:50 08.02.2023
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել են 25 տոննա մարդասիրական օգնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Հայեր միացեք» միջազգային բարեգործական կազմակերպության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել և Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել 25 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:44 08.02.2023
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող «Գլոբալ հզորացման առաքելությունը» (Global Empowerment Mission-GEM) Թուրքիայի երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն է ուղարկել։ Դրանում տեղ են գտել բժշկական պարագաներ, հագուստ և սնունդ։ Օգնությունը կազմել է մոտ 10 մլն դոլար, և ուղարկվել «Türk Hava Yolları» (THY) թուրքական ավիաընկերության միջոցով։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ GEM-ի խորհրդի անդամ, պակիստանցի գործարար Մուբասիր Քազին նշել է, […]
20:00 07.02.2023
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամմեդ Բաղերին և Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին այցելել են ռազմաօդային ուժերի «Արծիվ-44» առաջին ստորգետնյա ավիաբազա, հաղորդում է IRNA գործակալությունը։ Մարտավարական ավիաբազան ունակ է ընդունելու բոլոր տեսակի կործանիչներ և ռմբակոծիչներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Այս ընդարձակ ստորգետնյա ավիաբազան նույնպես կկարողանա ընդունել և օպերատիվ կերպով օգտագործել ռազմաօդային […]
19:54 07.02.2023
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2017 թվականից մինչև 2022 թվականը՝ 5 տարում անդառնալիորեն նվազել է նորածինների թիվը։ Հայտնում է aliq.ge-ն։ Վրաստանում ծնելիությունը նվազել է գրեթե 14 տոկոսով։ Geostat-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մարզերում տարեցտարի ծնունդների թիվը նվազում է: Տեղեկության համաձայն, Թբիլիսիում, որտեղ տարեկան ծնվում է միջինը 15 հազար երեխա, էական տարբերություն չի գրանցվել։
19:48 07.02.2023
Ոռոգման համակարգերի արդիականացում ծրագրի «Ոռոգման ջրամատակարարման համակարգերը կառավարող կազմակերպությունների և իշխանության մարմինների ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացման» 4-րդ բաղադրիչի շրջանակներում 15 ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) համար ձեռք են բերվել՝ Լադա 21214-000-20 (НИВА) մակնիշի թվով 15 բարձր անցանելիության մարդատար ավտոմեքենա, ՈՒԱԶ ֆերմեր 390945-212 մակնիշի թվով 15 կիսաբեռնատար ամենագնաց ավտոմեքենա, EW HOLLAND B80B մակնիշի թվով 5 էքսկավատոր ամբարձիչ։ Ջրային կոմիտեի […]
19:35 07.02.2023
Աշխարհը գիտակցաբար ուկրաինական պատերազմից անցնում է ավելի լայնածավալ ռազմական գործողությունների: Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է CNN-ը։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անասելի տառապանք է պատճառում ուկրաինացի ժողովրդին և սպառնում է ունենալ խորը գլոբալ հետևանքներ։ Խաղաղության հեռանկարները շարունակում են մարել։ Հետագա էսկալացիայի և արյունահեղության հավանականությունը շարունակում է […]