19:10 04.02.2023
Փետրվարի 4-ին, ժամը 18։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
19:02 04.02.2023
Փետրվարի 4-ին «Էվերտոնը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալին»: Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ «Էվերտոնը» երեք տնային հանդիպումներում անընդմեջ հաղթեց «Արսենալին»՝ 2:1, 2:1, 1:0: Բացի այդ, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան իր նշանակումից հետո երեք անգամ հանդիպել է «Էվերտոնի» հետ «Գուդիսոն Պարկում» և բոլոր երեք դեպքերում էլ պարտվել է: Հաղորդում […]
18:52 04.02.2023
Բրիտանական ռազմածովային ուժերի նավում նավաստիները թունավորվել են աղտոտված ջրից, հայտնում է Sun-ը՝ հղում անելով պաշտպանության գերատեսչության աղբյուրին։ Երիտասարդ ինժեները սխալմամբ քիմիական նյութերը լցրել է սխալ տեղում, հայտնում է IZ. ru հեռուստաալիքը։ Սակայն նա արագ հայտնել է տեղի ունեցածի մասին՝ դրանով իսկ փրկելով անձնակազմի կյանքը։ Նավն արդեն վերադարձել է Պորտսմուտի ռազմածովային բազա՝ ձեռնարկելով լրացուցիչ նախազգուշական միջոցներ։ […]
18:41 04.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման մարզային հանձնաժողովի, Գյումրի համայնքի ղեկավարի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի ավարտական ակտերին և փաստաթղթային խնդիրներին, սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանն առնչվող հարցեր։ Դիտարկվել են նաև Գյումրի համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերում արձանագրված թերացումները, դրանց անհապաղ վերացմանն […]
18:30 04.02.2023
Ֆրանսիան անհանգստացած է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և կոչ է անում ապաշրջափակել՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կանխելու համար։ Այս մասին շաբաթ օրը RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն-Կլեր Լեժaնդրը։ «Այսօր մենք չափազանց անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ և մշտապես պահանջում ենք, որ այն ապաշրջափակվի բնակչությանը սննդամթերքի և մարդասիրական օգնության առաքման համար»,- ասել […]
18:19 04.02.2023
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան հաստատում է, որ Պորտուգալիան Ուկրաինա կուղարկի «Leopard 2» տանկեր։ Անտոնիո Կոստան չի հստակեցրել, թե երբ և քանի տանկ կմատակարարվի Կիև։ Ինչպես նշել է Պորտուգալիայի վարչապետը, ներկայումս բանակցություններ են ընթանում Գերմանիայի հետ՝ Պորտուգալիային պատկանող տանկերի վերանորոգման համար անհրաժեշտ պահեստամասերի գնման շուրջ։ Պորտուգալիան իր զինանոցում ունի 37 միավոր «Leopard 2A6» տանկ, սակայն դրանց […]
18:06 04.02.2023
Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին Մոսկվայում Աֆղանստանի հարցով անվտանգության խորհրդի քարտուղարների ամենշաբաթյա հանդիպմանը մասնակցելու հրավերի մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հաջորդ շաբաթ կժամանի Ռուսաստան՝ Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների համար, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը չի քննարկվի, ՌԻԱ […]
17:57 04.02.2023
ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը հայտարարել է, որ պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխի ակտիվները կօգտագործվեն Ուկրաինային օգնելու համար։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։ «Այսօր ես հայտարարում եմ, որ պատմության մեջ առաջին անգամ թույլատրում եմ բռնագրավված ռուսական ակտիվները օգտագործել Ուկրաինայում։ Նշված ակտիվների վրա արգելանք […]
17:50 04.02.2023
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ։ Այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական էջը։ 26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ուկրաինական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Խարկովի «Մետալիստ»-ը և Դոնեցկի «Օլիմպիկը», ինչպես նաև իսպանական «Էլչե», «Վալենսիա II» և «Լեյդա Էսպորտիու» թիմերը: Պաշտպանը «Ուրարտու» է տեղափոխվել Կրիվորոժսկի «Կրիվբասից»: […]
17:39 04.02.2023
Թուրքական ընկերությունները 2022 թվականին, շրջանցելով պատժամիջոցները, Ռուսաստան են արտահանել տասնյակ միլիոն դոլարի ավտոմեքենաներ, էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Առևտրի տվյալները ցույց են տալիս, որ առնվազն 13 թուրքական ընկերություններ առնվազն 18,5 միլիոն դոլարի ապրանքներ են արտահանել, ներառյալ պլաստմասսա, ռետինե արտադրանք […]
17:28 04.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները այցելել են Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղ՝ գնահատելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացված խմելու ջրի ցանցի կառուցման աշխատանքները: Հայտնում են Արմավիրի մարզպետարանից։ Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և Ծաղկալանջ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Պողոսյանը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացրել են ավարտված և արդեն շահագործման հանձնված աշխատանքները: Ծաղկալանջ […]
17:08 04.02.2023
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անն-Կլեր Լեժանդրը հաստատել է Կիև լրացուցիչ 12 «Caesar» ինքնագնաց հրետանային կայաններ ուղարկելու Փարիզի պլանները: «Ֆրանսիան զգալի պարտավորություններ է ստանձնել Ուկրաինային սարքավորումներ մատակարարելու համար», – շաբաթ օրը RTVI-ի եթերում ասել է Լեժանդրը։ «Մենք ուղարկել ենք հակաօդային պաշտպանության համակարգեր, մենք առաջինն էինք, որ հայտարարեցինք թեթև տանկերի մատակարարման մասին»,- ասել է նա։ […]
21:00 03.02.2023
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչ ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի նախագահ Սամվել Մադոյանին և ՄԱԿ-ի Փախստականների հանձնակատարի հայկական գրասենյակի ներկայացուցիչներ՝ ծրագրերի բաժնի մասնագետ Անի Կարապետյանին և վարչական բաժնի մասնագետ Գայանե Չուխաջյանին։ Արթիկի համայնքապետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները համայնքի ղեկավարին են ներկայացրել իրենց համագործակցության արդյունքում […]
20:55 03.02.2023
ԶապորոժիեիԱԷԿ-ի ռեակտորների վիճակը մնում է նույնը, ատոմակայանի շուրջ պաշտպանական գոտու ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խորհրդակցությունների տեմպերն անբավարար են, ուրբաթ օրը հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ): «Ռեակտորների գործառնական վիճակը մնում է նույնը, ինչ նախորդ շաբաթներին, այն է՝ չորս էներգաբլոկներ գտնվում են սառը անջատման ռեժիմում, իսկ երկուսը՝ տաք և անջատված են կայանին […]
20:42 03.02.2023
Փետրվարի 3-ին, ժամը 15:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ZIL» մակնիշի ավտոմեքենան շրջվել է էլեկտրական սյան վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ […]
20:33 03.02.2023
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը ներառում է 10 միլիարդ եվրոյի չափով սահմանափակումներ։ «Պատժամիջոցների տասներորդ փաթեթը ճանապարհին է, այն կկազմի 10 միլիարդ եվրո։ Սա կրկին լայնածավալ փաթեթ է լինելու»,- ասել է ֆոն դեր Լայենը Կիևում ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել էր, […]
20:22 03.02.2023
Եվրամիությունը 2022 թվականին Ուկրաինայից ցամաքային և ջրային ճանապարհով արտահանել է 45 միլիոն տոննա հացահատիկ և մտադիր է շարունակել գործընթացը այս տարի։ Այս մասին ասված է ուրբաթ՝ փետրվարի 3-ին Կիևում կայացած ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի մասնակիցների համատեղ հայտարարության մեջ։ Հաղորդվում է նաև, որ Ուկրաինա է ներկրվել 23 մլն տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ։ «2022 թվականի մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում […]
20:11 03.02.2023
ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու և Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին իրազեկում է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Վրաստան 2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող […]
20:03 03.02.2023
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։ Հանդիպմանը ներկա էին նաև Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվիի» տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։ Հանդիպման ընթացքում Վայոց ձորի մարզպետը […]
19:56 03.02.2023
Իրավապահ մարմինները ձերբակալել ենՈւկրաինայի պաշտպանության փոխնախարարի խորհրդականին՝ ուկրաինական բանակի համար ապրանքների գնումների համար նախատեսված միջոցների յուրացման գործով։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։ «Գլխավոր դատախազության դատախազների դատավարական ցուցումներով Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի խորհրդականը բացահայտվել և ծանուցվել է առանձնապես խոշոր չափերի միջոցներ յուրացնելու կասկածանքով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Հետաքննության տվյալներով՝ խորհրդականը, ձեռնարկության տնօրենի […]
19:47 03.02.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կհետաձգի իր այցը Չինաստան՝ «լրտեսական օդապարիկի»պատճառով։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Բլինկենի այցը Չինաստան հետաձգելու կամ չեղարկելու հարցը՝ ԱՄՆ օդային տարածքում հայտնված չինական «լրտեսական օդապարիկի» հետ կապված իրավիճակի պատճառով։ Նրանց խոսքով՝ Բայդենի վարչակազմը մտավախություն […]
19:39 03.02.2023
Շիրակի մարզի Գյումրի -Բավրա միջպետական ավտոճանանապարհի Վարդաղբյուրի խաչմերուկը ձմռան ամիսներին երթևեկության համար ամենավտանգավոր հատվածն է, բուքն ու տեսանելիության բացակայությունը անպակաս են, մեքենաների արգելափակումները ևս։ Ձմռան երկու ամիսներին Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող ընկերությունների համար հանգիստ է եղել։ Պատճառը տեղումների բացակայությունն էր։ Իսկ այս մի քանի օրերի առատ ձյան հետևանքով ընկերություններւ վերադարձել են շուրջօրյա հերթապահության։ «Այս պահին […]
21:00 02.02.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար բաց է միայն անվաշղթաների […]
20:56 02.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ: Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Հանրային […]
20:53 02.02.2023
Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հիշեցնենք, որ […]
20:47 02.02.2023
Փետրվարի 2-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավանի ամառանոցներում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենան […]
20:41 02.02.2023
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) ողջունում է Նիդերլանդների Արտգործ նախարարության ջանքերը Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։ Այս մասին FAON-ը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ Խորհրդարանին ուղղված իր հաշվետվության մեջ Նիդերլանդների ԱԳ նախարարն արձանագրել է, որ հունվաի 23-ին կայանացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները և մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում հումանիտար […]
20:32 02.02.2023
մերիկացի սենատոր Քրիս վան Հոլենն անդրադարձել է Թուրքիայի՝ ԱՄՆ-ից «F-16» կործանիչների գնման հարցին։ Նշյալ թեմայով Դեմոկրատական կուսակցության և արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հոլենը զրուցել է Ալ-Մոնիտորի հետ։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ, եթե Անկարան չհաստատի Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությունը, ապա տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն Թուրքիայի նկատմամբ։ Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի […]