TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC
ՀԵղինե Քուշկյան

ՀԵղինե Քուշկյան

 Արմավիրի մարզում քննարկվել են սահմանային անցակետից ներս գտնվող  սեփականաշնորհված հողատարածքների մշակման համար բնակչությանը տրվող անցաթղթերի տրամադրմանը վերաբերող հարցեր

19:15 31.01.2023

Հունվարի 30-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Մեծամոր, Բաղրամյան և Արաքս համայնքների ղեկավարների , սահմանամերձ բնակավայերի վարչական ղեկավարների, մարզպետարանի ներկայացուցիչների և մի շարք բնակիչների հետ: Հայտնում են Արմավիրի մարզպետարանից։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ Ռ. Բոխյանը և ռուսական սահմանապահ N զորամասի հրամանատար գնդապետ Դ. Կոմարովը: Խորհրդակցության […]

̰
Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է. ԵԽ

19:07 31.01.2023

Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ապագան Եվրամիությունում է։ Այս մասին նշված է 2023-2024 թթ. Եվրոպական խորհրդի հետ համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ եզրակացությունում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Եվրոպական խորհուրդը հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին ընդունվել է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ Այս կարգավիճակը տրվում է այն երկրներին, որոնք առաջնահերթություն են տալիս մարդու […]

̰
Հաագայի դատարանում ՀՀ-ն պատասխանում է ադրբեջանական մեղադրանքներին

19:00 31.01.2023

Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում երկրորդ օրն է՝ ընթանում են լսումներ, որոնք վերաբերում են Հայստանին ու Ադրբեջանին: Դատարանն առաջին օրը քննեց Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, իսկ երկրորդ օրն արդեն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված գանգատը: Պաշտոնական Երևանը հնչեցրել է այն հրատապ պահանջները, որոնք վերաբերել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին: Հաագայի դատարանում ՀՀ-ն պատասխանում […]

̰
Փետրվարի 1-ից Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ծառայություններ կմատուցի նաև COVID-19-ով հիվանդ մեծահասակներին

18:56 31.01.2023

Փետրվարի 1-ից ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ծառայություններ կմատուցի ոչ միայն COVID-19-ով մանկահասակներին, այլև` մեծահասակներին: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ԻՀԱԿ ստացիոնար մասնաճյուղում (Բաբաջանյան 42) կտեղակայվի նաև տրիաժ-կենտրոնը (տեսակավորման կենտրոն): Նախապատրաստական աշխատանքներին ծանոթացել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Փոխնախարարը ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնի Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի […]

̰
Թուրքիան մեծացնում է ռազմական ներկայությունը Հյուսիսային Իրաքում

18:51 31.01.2023

Թուրքիան ավելացնում է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող իր կողմից վերահսկվող անցակետերի թիվը: Երկու տարվա ընթացքում 50-ից ավելի անցակետ է կառուցել: Այդ ամենը նպաստել է տեղի բնակչության արտագաղթին: Թուրքիան շուրջօրյա ռեժիմով անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկում է տարածքի շարժը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ «Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքյան Քուրդիստանում անտեսվում են աշխարհի […]

̰
Վթարային ջրանջատում Արարատի մարզում․ որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

18:40 31.01.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 31-ին ժամը 19:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:36 31.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Տավուշի մարզերում և Սևան […]

̰
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագիրը

18:23 31.01.2023

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում եւ տնտեսական վերականգնում» ծրագիրը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանում ընդունել է ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի սոցիալական պաշտպանության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Չիթչյանին, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրի ղեկավար Մերի Սարգսյանին եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանին։ Այս մասին մարզպետը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր […]

̰
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

18:14 31.01.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:   Մասնավորապես՝   Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:   Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական […]

̰
Թուրքիան և Պակիստանը սկսել են «Աթաթուրք» զորավարժությունը

18:09 31.01.2023

Թուրքիայի և Պակիստանի կողմից համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված արարողությամբ։ Հայտնում է Ermenihaber. am-ը։ Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնակցում են արագ արձագանքման և հատուկ նշանակության ուժերի անձնակազմը։ Զորավարժությունը նպատակ ունի զարգացնել զինված ուժերի համագործակցությունն ու համակարգված փոխգործակցելու կարողությունը։

̰
Թուրքիան կարող է գնել բրիտանական կործանիչներ, եթե ԱՄՆ-ից չստանա F-16-երը

19:56 30.01.2023

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև արդիականացված F-16 կործանիչների շուրջ շարունակվող խնդրին անդրադարձ է կատարել «Forbes» ամսագիրը: Գրում է Ermenihaber. am-ը։ Նախկինում ԱՄՆ-ն Թուրքիային դուրս էր թողել F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու համար։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարեց 40 միավոր F-16 կործանիչներ գնելու և  իր սպառազինության տակ գտնվող 80 նման կործանիչներն […]

̰
Վրաստանում գրանցվել է ռուսական և բելառուսական 20 հազար 371 բիզնես

19:42 30.01.2023

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր՝ 2022 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է ռուսական և բելառուսական 20 հազար 371 բիզնես, հայտնում է BusinessPressNews-ը՝ հենվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկատվությանը: Փոխանցում է Aliq Medi-ն։ Տվյալների համաձայն, 20 հազար 371-ից 14 հազար 733-ը ռուսական են, 5 358-ը՝ բելառուսական, 280-ը՝ ռուս և բելառուս […]

̰
«Կոնկրետ քայլեր չենք տեսնում Թուրքիայի կողմից». Ֆինլանդիա

19:31 30.01.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիլեջիքում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել էր Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության հարցին։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ֆինլանդիայի համար կարող են «կանաչ լույս վառել», իսկ Շվեդիան դրանից «շոկ կապրի»։ Ֆինլանդիան, սակայն, չպետք է Շվեդիայի սխալը կրկնի։ Eremenihaber. am-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի արտգործնախարարության քաղաքական բաժնի ղեկավար Պիրիտտա Ասունման հայտարարել է, […]

̰
Ռուսաստանից գրեթե 2 մլրդ դոլար է փոխանցվել Վրաստան

19:16 30.01.2023

2022 թվականին Ռուսաստանից դրամական փոխանցումների համակարգերով մոտավորապես 2 միլիարդ դոլար է փոխանցվել Վրաստան, ինչը ռեկորդային ծավալ է առնվազն 2012 թվականից ի վեր, հայտնում է BusinesPressNews-ը՝ հենվելով ռուսական РБК գործակալության տրանսֆերային վիճակագրությանը, որը ներառում է Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի գործարքները։ Գործակալության հետազոտությունները հիմնված են դրամական փոխանցումների բանկային ենթակառուցվածքի և դրամական փոխանցումների համակարգերի տվյալների վրա՝ […]

̰
Էնթոնի Բլինկենը Իսրայելում է

19:08 30.01.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այցելել է Իսրայել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը։ «Բարի գալուստ Իսրայել»,- գրել է ԱԳՆ ղեկավարը։ ברוך הבא לישראל, מזכיר המדינה בלינקן! Welcome to Israel, @SecBlinken 🇮🇱🇺🇲 תמונה: סיון שחור pic.twitter.com/7ZGtTNcFt7 — אלי כהן | Eli Cohen (@elicoh1) January 30, 2023

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ջոֆրի ֆան Լեուվենը ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում

19:04 30.01.2023

Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ: Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում: Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:

̰
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի․ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են լսումները

19:00 30.01.2023

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ-ի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

̰
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է ՀՀ հասարակական հատվածի ներկայացուցիչների

18:51 30.01.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հունվարի 28-ին ընդունել է  Հայաստանի դեմոկրատական կուսակցության «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության և «Կանայք հանուն հայոց հայրենիքի» կազմակերպության պատվիրակություններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հաղթահարելուն միտված հնարավոր քայլերը։

̰
Թուրքական ամսագիրը հրապարակել է «ընտրություններում պարտված» Էրդողանի ծաղրանկարը

18:45 30.01.2023

Թուրքական «LeMan» երգիծական հանդեսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Նշենք, որ այդ ամսաթիվը նախնական է և դեռևս վերջնականորեն չի հաստատվել նախագահ Էրդողանի կողմից։ Ծաղրանկարի բովանդակությունը հետևյալն է. ի՞նչ կպատահի, եթե Էրդողանի գլխավորած կուսակցությունը չհաղթի առաջիկա ընտրություններում […]

̰
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ. Դատախազությունը պահանջել է Տավուշի նախկյին մարզպետից բռնագանձել11 անշարժ գույք

18:31 30.01.2023

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունվարի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:   Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի նախկին մարզպետ Հ.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.   11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, […]

̰
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին

18:23 30.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:

̰
SHANTNEWS

19:59 28.01.2023

̰
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին․ կա տուժած

19:46 28.01.2023

  Հունվարի 28-ին, ժամը 17։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին, «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. […]

̰
Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-4 մետր

19:35 28.01.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3-4 մետր։ Աբովյանի, Աշտարակի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից […]

̰
Չեխիայի վարչապետը հաստատել է Պետր Պավելի հաղթանակը նախագահական ընտրություններում

19:27 28.01.2023

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հաստատել է, որ հունվարի 28-ին Հանրապետության նոր նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պետր Պավելը և շնորհավորել նրան նոր պաշտոնում։ «Շնորհավորում եմ Պետր Պավելին Չեխիայի չորրորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Շատ կարևոր է, որ Պրահայի ամրոցում կգտնվի մարդ, ով մտադիր է ոչ թե պառակտել, այլ միավորել հասարակությանը»,- ասուլիսում […]

̰
Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը

19:15 28.01.2023

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: Հայտնում  են Արցախի Տեղեկատվական շտաբից։ Բնակչությանը հորդորում են  պահպանել անվտանգության կանոնները:

̰
«Շիրակն» ընկերական խաղում զիջել է Արարատ-Արմենիային

19:13 28.01.2023

Նախապատրաստական փուլի շրջանակում Գյումրիի «Շիրակը» երկրորդ ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով «Արարատ-Արմենիայի» հետ։ Գյումրեցիները պարտվել են նվազագույն հաշվով։ Նշենք, որ օրեր առաջ Էդգար Թորոսյանի սաները ստուգողական առաջին խաղում ոչ-ոքի էին (2:2) խաղացել Երևանի «Արարատի» հետ: Հաղորդում է ArmSport. am-ը։

̰
Շվեդիան հույս ունի Թուրքիայի հետ համաձայնության գալ ՆԱՏՕ-ի հարցում ամռանը 

19:04 28.01.2023

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ Ղուրանի այրման հետ կապված միջադեպի ֆոնին դադարեցվել է թագավորության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, սակայն հույս է հայտնել, որ Անկարայի հետ հնարավոր կլինի պայմանավորվածություններ ձեռք բերել դաշինքի արտգործնախարարների, հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում։ Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կնախապատրաստեն դաշինքի հաջորդ գագաթնաժողովը, որը կանցկացվի Վիլնյուսում 2023 թվականի հուլիսի […]

̰
Գերմանիայում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրն օգնում է Ուկրաինային «ավելի շատ, քան հայտնի է»

18:52 28.01.2023

  Իսրայելն ավելի շատ է աջակցում Կիևի իշխանություններին, քան հանրությունը գիտի. Այս մասին շաբաթ օրը հրապարակված Funke խմբագրականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայում Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորը։ Մենք օգնում ենք, թեկուզ կուլիսներում, բայց շատ ավելին, քան հայտնի է»,-ասել է դեսպանը, սակայն էական մանրամասներ չի հայտնել։ Պրոսորը նաև նշել է երկու պատճառ, թե ինչու է Իսրայելը […]

̰
«Յուվենտուսը» գլխավոր մարզիչի պաշտոնի համար նոր թեկնածու ունի

18:40 28.01.2023

«Յուվենտուսում» կարծում են, որ Մասիմիլիանո Ալեգրին երկարաժամկետ հեռանկարում չի աշխատի թիմի հետ։ Թուրինյան ակումբն արդեն թեկնածուներ է փնտրում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնի համար։ Ինչպես փոխանցում է ArmSport. am-ը՝ ըստ Tuttojuve-ի՝ «Յուվենտուսը» գլխավորելու ֆավորիտն է Ջան Պիերո Գասպերինին, ով «Ատալանտայում» շատ լավ արդյունքներ է գրանցում: Փորձառու մասնագետը գիտի, թե ինչպես հաջողության հասնել երիտասարդ թիմերի հետ, ինչը […]

̰
BACK_TO_TOP