19:58 26.01.2023
Հունվարի 26-ին, ժամը 16:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան–Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ «Արձագանք» արձանի մոտակայքում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Օ., ծնված 1961 […]
19:53 26.01.2023
Հունվարի 26-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է, առկա է կրկին փլուզման վտանգ։ Տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, […]
19:34 26.01.2023
Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային: Կողմերը կարևորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության […]
19:27 26.01.2023
Շիրակի մարզի 78․000 հա վարելահողերի ավելի քան 50․000-ը կա՛մ անջրդի են, կա՛մ անմշակ։ Բայց գյուղացին անջրդի հողերը մշակում է, բերք ստանալու միակ հույսը տեղումներն են։ Իսկ եղանակային պայմանները բարեհաճ չեն Շիրակի մարզի վարելահողերի համար։ Ձմռան երկրորդ ամիսն է ավարտվում, բայց տեղումներ չկան։ Հացահատիկի շտեմարան համարվող Ախուրյանի տարածաշրջանի աշնանացանի դաշտերը ամբողջովին բաց են, դեկտեմբերից ձյան […]
19:19 26.01.2023
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել կազմակերպված հանցավորության և միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում իրավական օգնության և արդյունավետ համագործակցության համար՝ վստահությամբ ընդգծելով, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և […]
19:05 26.01.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: Քննարկվել են նաեւ ծրագրային մի շարք հայտերի […]
18:49 26.01.2023
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2022թ. ուսումնական տարում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի ղեկավարման, բարոյահոգեբանական ապահովման վիճակն ու բարելավման ուղիները» օրակարգով։ Կոլեգիայի նիստի ավարտին պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։
19:55 25.01.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հունվարի 25-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 19-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով Խորհրդի նորընտիր անդամներին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ պետություն-մասնավոր երկխոսության այս […]
19:46 25.01.2023
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին բարձր վստահության, գործադիր եւ օրենսդիր մարմնի գործընկերներին, ինչպես նաեւ դիվանագիտական եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներին` արդյունավետ համագործակցության համար։ Որքան էլ Շիրակի մարզպետի պաշտոնը պատասխանատու էր, նույնքան` պատվաբեր։ Վստահեցնում եմ, որ իմ […]
19:43 25.01.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային ներկայացուցիչներին, հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ Հյուրերը ներկայացրել են հաշվետվություն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների ու ծրագրերի մասին, խոսել նաև 2023-ի անելիքներից՝ […]
19:35 25.01.2023
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետի խորհրդկան Արթուր Նաջարյանի հետ հյուրընկալել են «Միգրացիայի միջազգային կազմակերպության» ծրագրերի համակարգող Արեգ Բադալյանին, հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միգրացիայի միջազգային կազմակերպության» կողմից նոր մեկնարկող՝ «Միգրացիայի ներուժի խթանում սոցիալ-տնտեսական զարգացման համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրին։ Արեգ Բադալյանը տեղեկացրել է, որ ծրագրի նպատակը Հայաստան և Վրաստան վերադարձած […]
19:27 25.01.2023
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հունվարի 25-ին հանդիպել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը եւ Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը: Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել […]
19:13 25.01.2023
Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։ Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի […]
19:06 25.01.2023
Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հանդիպել է քաղաքացիներին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Խոսել ենք թաղամասի տարիներ շարունակ կուտակված խնդիրներից (կոյուղի, տրանսպորտ, թափառող շներ, ճանապարհներ), որոնց լուծման ուղղությամբ արդեն իսկ ընթանում են կամ նախատեսվում են աշխատանքներ: Շնորհակալ եմ մուշավանցիներին ուղիղ և անմիջական շփման համար: Հետևողական ենք լինելու […]
18:59 25.01.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 25-ին Սպիտակ տանը ելույթ կունենա Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ։ «Ջո Բայդենը հունվարի 25-ին ելույթ կունենա Ուկրաինային շարունակական աջակցության մասին»,- ասվում է Սպիտակ տան հայտարարությունում։ Առաջիկա ելույթի մասին լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ չորեքշաբթի Բայդենը կարող է հայտարարել Կիևին Abrams տանկերի մատակարարման մասին։
18:53 25.01.2023
Հունվարի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորությամբ։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ բարձր գնահատեց Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Նա մատնանշեց իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնց […]
20:00 24.01.2023
Մարդու իրավունքների պաշտպանը Կրթության միջազգային օրվա առթիվ նամակ է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրենին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին: Պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, Արցախի կարևոր ենթակառուցվածքների աշխատանքի միտումնավոր խափանումներին և դրանց հետևանքով երեխաների կրթության և այլ հիմնարար իրավունքների խախտմանը: Պաշտպանը […]
19:34 24.01.2023
Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ եռակողմ բանակցությունները Թուրքիայի պահանջով դադարեցվել են անորոշ ժամանակով։ Այս մասին հայտնում է Sabah թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Ավելի վաղ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն նույնպես առաջարկել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև բանակցությունները Թուրքիայի հետ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու վերաբերյալ դադարեցվեն մի քանի շաբաթով։
19:27 24.01.2023
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-թուրքական «Սարփի»-ի մաքսակետում Վրաստանի քաղաքացիների՝ Ք.Պ.-ի և Կ.Մ.-ի ֆիզիկական զննության արդյունքում չհայտարարագրված ոսկյա զարդեր են հայտնաբերել: Aliq Media-ի հաղորդմամբ, ըստ տվյալների՝ ոսկյա զարդերի ընդհանուր քաշը մոտ 1 կիլոգրամ է՝ 76430,25 լարի արժեքով: «Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա արձագանքման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:20 24.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը: Դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, […]
18:53 24.01.2023
Հունվարի 24-ին, ժամը 17:37-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած:
18:46 24.01.2023
Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել մի շարք փոխնախարարների, այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ Նրա խոսքով՝ իրենց պաշտոններից ազատվել ենպաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը, սոցիալական քաղաքականության փոխնախարար Վիտալի Մուզիչենկոն, ինչպես նաև համայնքների և տարածքային զարգացման երկու փոխնախարարներ՝ Իվան Լուկերյան և Վյաչեսլավ Նեպոգոդան։ Հայտարարված կադրային փոփոխությունների շրջանակներում Ուկրաինայի […]
18:38 24.01.2023
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը: Լուկաս Ռոզենկրացին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող […]
18:23 24.01.2023
«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ: Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բեռը տեղափոխելու […]
18:15 24.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 01.00-ից մինչև 05.00, Պուշկինի թունելը փակ է լինելու։ Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում գտնվող դիտահորի կոտրվածքի հետևանքով երթևեկության համար առաջացել է խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության աշխատակիցների կողմից տվյալ դիտահորն ապամոնտաժվելու է, և տեղադրվելու է նորը։ Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով անվտանգության կանոնները։
20:00 23.01.2023
ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գրասենյակի տվյալների համաձայն՝ վերջին 3 տարում Մեքսիկայի սահմանից փախստականի կարգավիճակով Ամերիայի Միացյալ Նահանգներ են անցել Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ 2020-ին 1944 քաղաքացի 2021-ին 4989 քաղաքացի 2022-ին 24․362 քաղաքացի Վերջին 3 տարում Թուրքիայից Մեքսիկայի սահմանով ԱՄՆ է անցել 253 երեխա ընտանիքի հետ, իսկ 23 երեխա՝ միայնակ։Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է […]