18:32 28.01.2023
Վիսկոնսիի միջնահանգային մայրուղում 85 ավտոմեքենաներ են բախվել մառախուղի պատճառով: Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, հայտնել է NBC News հեռուստաալիքը։ Պատահարի վայր ժամանած զինվորականները պարզել են, որ միջպետական ճանապարհն արգելափակված է երկու ուղղություններով։ Վթարի պատճառ են հանդիսացել մերկասառույցը, ձյունը և սպիտակ մշուշը։ Միջադեպի հետևանքով տուժել է 21 մարդ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց […]
18:21 28.01.2023
Շաբաթ օրը Թուրքիայի կենտրոնական Նիղդե նահանգում զբոսաշրջային երկու ավտոբուսներ են վթարվել, ինչի հետևանքով առնվազն 12 օտարերկրացի է տուժել, հայտնում է DHA-ն։ Տուրիստական միկրոավտոբուսը մայրուղու վրա բախվել է սյանը։ «Վթարի հետևանքով տուժել են վարորդը, զբոսավարը և 12 զբոսաշրջիկներ Բրազիլիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից, Բոլիվիայից, Ուրուգվայից, Արգենտինայից»,- հայտնում է գործակալությունը։ Շտապօգնության մեքենան, որը մեկնում էր տուժածներին օգնության, նույնպես վթարի […]
18:10 28.01.2023
Հունվարի 28-ին, ժամը 13։41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի վարչական տարածքում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զառիթափ գյուղում՝ «Լամիձոր» կոչվող տարածքում, արգելափակվել են […]
18:02 28.01.2023
ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախկին նախագահ, պաշտոնաթող գեներալ Պետր Պավելը ընտրատեղամասերի 5,88%-ի ձայների հաշվարկից հետո Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 53%-ով առայժմ առաջատարն է։ Նման տվյալներ հաղորդել է ČTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի վիճակագրական ծառայությանը։ Նրա մրցակից, Չեխիայի նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը ստացել է ընտրողների ձայների 46,98%-ը։ Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան շաբաթ երեկոյան։
17:55 28.01.2023
Արևմտյան երկրները պաշտոնապես հաստատել են, որ Ուկրաինային 321 տանկ են փոխանցելու։ Այս մասին BFM TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն։ «Ինչ վերաբերում է տրամադրման ժամկետներին, ապա դրանք ամեն դեպքում տարբեր են։ Որոշ երկրներ պետք է իրականացնեն տեխնիկական սպասարկում, մյուսները զբաղվում են լոգիստիկ հարցերով, մյուսները սպասում են այլ մոդելների։ Մեզ անհրաժեշտ է […]
17:43 28.01.2023
Արևելյան Երուսաղեմում «Դավթի քաղաք» հնավայրի վայրում հրաձգությունը կազմակերպել է 13-ամյա դեռահասը, նրա ինքնությունը պարզվել է։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 28-ին, հայտնել է The Jerusalem Post թերթը։ Նշվում է, որ հարձակվողի անունը Մուհամմեդ Ալիյաթ է, նա Արևելյան Երուսաղեմի բնակիչ է։ Կրակոցների ժամանակ հարձակվողը վիրավորվել է միջադեպի ականատեսների կողմից, որոնք զենք կրելու իրավունք են ունեցել, նա […]
17:35 28.01.2023
Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի, ոլորտի մարզային կառույցների պետերի հետ այսօր առավոտյան Մուղնու N զորամասում էր՝ զինվորի կողքին։ Համազգային տոնի առաջին շնորհավորանքը մարզպետը հղել է հայրենյաց պաշտպանի շարքերը համալրած նորակոչիկներին, ովքեր արդեն հիանալի տիրապետում են զինվորական կարգուկանոնին, աչքի են ընկնում հայ զինվորի խրոխտ կեցվածքով։ Այս ամենն այսօր […]
17:23 28.01.2023
Ադրբեջանը Բաքվից ինքնաթիռ է ուղարկում Թեհրան՝ Իրանում դեսպանատան իր աշխատակիցներին տարհանելու համար, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով, այս ինքնաթիռով Ադրբեջան կտեղափոխվեն դեսպանատան աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամները և Օրխան Ասկերովի դին։ Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Հարձակումը հետ մղելու ժամանակ […]
17:15 28.01.2023
Ճապոնիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հունվարին գերազանցել է 10,000-ը, առաջին անգամ համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ճապոնիայում նոր կորոնավիրուսային վարակից մահացել է 252 մարդ, այսպիսով, հունվարի սկզբից մահացել է 10124 մարդ։ Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ զոհերի թիվը գերազանցել է 10,000-ը։ Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդացել […]
17:06 28.01.2023
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Գլխավոր դատախազը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորների համար ստեղծված պայմաններին և իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերին: Աննա […]
21:00 27.01.2023
Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին ընդառաջ՝ Ալավերդի խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվել է ռազմամարզական բացօթյա դասարան: Ներկա են գտնվել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Թումանյան բաժանմունքի պետ Անատոլի Ջամալյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր: Բացօթյա դասարանում տեղադրված է լեռնամագլցման […]
20:56 27.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծել Արամ […]
20:49 27.01.2023
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն, հայտնում են ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից։ 30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականում աշխարհի չեմպիոն է, խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալն» ու «Կրիստալ Փելասը», Ամստերդամի «Այաքսը» և ֆրանսիական «Թուլուզը»։ Սանոգոն «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը: «Ուրախ ենք ողջունել Սանոգոյին […]
20:27 27.01.2023
Շվեդ ակտիվիստ ու աջ ծայրահեղական Ռասմուս Պալուդանն օրեր առաջ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրան էր այրել, որը մեծ արձագանք էր գտել ոչ միայն թուրք պաշտոնյաների, այլև տարբեր երկրների պաշտոնյաների շրջանում: Ermenihaber. am-ի փոխացմամբ՝ նա լրատվականների հետ զրույցում ասել էր, որ Էրդողանը ստախոս է: Դրանից բացի՝ Պալուդանն ասել էր, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ևս Ղուրան այրելու […]
20:15 27.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին, մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ: Երկրի ղեկավարը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից […]
20:06 27.01.2023
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում Վրաստանի իշխանություններին իրականացնել 12 հանձնարարականները, որպեսզի նա ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։ Միևնույն ժամանակ, Վեհաժողովը ողջունում է Վրաստանի առաջընթացը ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին առաջնորդություն ստանձնել բանաձևում արտահայտված մտահոգություններին արձագանքելու հարցում։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի […]
19:57 27.01.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին, Երևանում գործող ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գոհար Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա […]
19:46 27.01.2023
Թուրքական մամուլը բուռն արձագանքել է ԱՄՆ կողմից F-16 կործանիչների հավանական մատակարարման դեպքում առաջ քաշվող նախապայմաններին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքական կողմը ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունները որակել է սկանդալային: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած «Պայքար Ռուսաստանի ագրեսիայի դեմ. Ուկրաինան և անդին» խորագրով նիստի ընթացքում պատասխանելով սենատորների հարցերին, նշել […]
19:37 27.01.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը […]
20:55 26.01.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի Twitter-ի գրառմանը, որին կցված քարտեզում Թուրքիայի արևմտյան հատվածն առանձնացված է ներկայացված։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Չավուշօղլուի պնդմամբ՝ քարտեզում ոչ ճշգրիտ են ներկայացված ոչ միայն Թուրքիայի, այլև այլ երկրների տարածքները ևս։ «Սա տեխնիկական, սակայն վտանգավոր սխալ է»,- ասել է […]
20:51 26.01.2023
Կառավարությունը կփոխհատուցի ՀՀ-ում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Նախագիծը չզեկուցվող հարցերից է եղել: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ։ 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ 14 մլրդ 80 մլն դրամի չափով ավելի եկամտային հարկ է հավաքագրվել: […]
20:46 26.01.2023
Հունվարի 26-ին, ժամը 16:30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի մոտակա սարալանջին՝ անտառամերձ հատվածում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վանաձորի անտառպետություն» 4-րդ պահաբաժնի տարածքում։ Հրդեհը մեկուսացվել […]
20:27 26.01.2023
Աշոցքի համայնքապետարանում ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Գրիգորյանը, Աշոցք համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտուշ Մանուկյանը, Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Լևոն Կոնդյանը, Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Համլետ Ավետիսյանը, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության բաժնի պետ Կարապետ Հակոբյանը, «Աշոցքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Հակոբյանն անցկացրել են համատեղ քննարկում՝ Աշոցքի «Կոճոռ» թաղամասի 20 բազմաբնակարան (փայտյա) շինությունների […]
20:16 26.01.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին: Նախագահ Խաչատուրյանը ողջունելով նախարարին շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Վահե Հովհաննիսյանը նախագահին է ներկայացրել տարվա մեկնարկին հայաստանյան ֆինանսատնտեսական ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև նախարարության ներսում նախաձեռնվող քայլերին, որոնք […]