19:45 31.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Սրբություն, Սրտի խորը կսկիծով ստացա վաստակավոր քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի մահվան գույժը: Հայ ժողովրդի և կառավարության անունից ընդունեք խնդրեմ մեր խորին ցավակցությունները և զորակցությունը: Բենեդիկտոս Պապն իր հոգևոր մտերմությամբ մեզ համար հանդիսացավ երկխոսության և սկզբունքայնության […]
19:41 31.12.2022
Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն ասել է, որ իր գերատեսչությունը խնդրել է Եվրամիության երկրներին իրենց բյուջեի 1%-ը հատկացնել մշակույթին՝ Ուկրաինայի մշակութային հիմնադրամի և Ուկրաինայի գրքի ինստիտուտի գործունեությունը վերսկսելու համար։ «Անհրաժեշտ է նաև շարունակել միջոցներ ստանալ մեր գործընկերներից, որպեսզի կարողանանք վերսկսել Ուկրաինայի մշակութային հիմնադրամի և Ուկրաինայի գրքի ինստիտուտի գործունեությունը»,- ընդգծել է նախարարը։ Նա բացատրել է, […]
19:12 31.12.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան առաջարկել է հունվարի երկրորդ կեսին Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել, հնարավոր է՝ երրորդ երկրում։ «Մենք ասացինք, որ եկեք դա անենք հունվարի երկրորդ կեսին, հանդիպումը կարող է կայանալ երրորդ երկրում», – Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում NTV-ն։ Ըստ Habertürk հեռուստաալիքի, ասելով, որ դեռ պարզ չէ, […]
18:59 31.12.2022
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաղորդել է երկրի հիվանդանոցներում կորոնավիրուսով հոսպիտալացումների թվի աճի մասին: Ըստ Yahoo News-ի՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների միջին թիվը հինգշաբթի օրը հասել է 42,140-ի՝ 4,2%-ով ավելի, քան երկու շաբաթ առաջ։ Կորոնավիրուսով հիվանդների ամենօրյա հոսպիտալացումը ամերիկյան բժշկական կենտրոններում և հիվանդանոցներում հասել է 5 հազար 125 դեպքի՝ 9 տոկոսով ավելի, քան […]
18:48 31.12.2022
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ և եղբայրական վրաց ժողովուրդ Սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մերձավորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ հղելով իմ ջերմ բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները: Յուրաքանչյուր տարեվերջ կարծեք ազդարարում է կյանքի որոշակի շրջափուլի […]
18:33 31.12.2022
Դեկտեմբերի 31-ին, ժամը 12:07-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պրիվոլնոյե-Սարչապետ ավտոճանապարհին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ի հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։55-ին, մարվել՝ 14։53-ին: Այրվել է մոտ […]
18:21 31.12.2022
Պելեի մորը՝ 100 տարեկան Սելեստե Արանտեսին, դեռ չեն հայտնել որդու մահվան մասին։ Այս մասին դեկտեմբերի 31-ին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Լուչիա դո Նասիմենտոն։ «Մենք խոսում ենք, բայց նա չգիտի իրավիճակը։ Նա իր աշխարհում է: Նա բացում է աչքերը, երբ ես նշում եմ նրա անունը և ասում. «Մենք պատրաստվում ենք աղոթել նրա համար», բայց նա […]
18:07 31.12.2022
Ավելի քան 80 ռուս զինծառայողներ ազատ են արձակվել ուկրաինական գերությունից, հայտնում է ՊՆ-ն։ Ռազմական ինքնաթիռներով գերությունից վերադարձած բոլոր զինծառայողներին կհասցնեն Մոսկվա, որտեղ կտեղափոխվեն բուժման և վերականգնման։ Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բժշկակա-հոգեբանական օգնություն։ Վերջին շաբաթների ընթացքում ՊՆ-ն արդեն հայտնել է գերիների վերադարձի մասին՝ դեկտեմբերի 1-ին 50 մարդ է վերադարձել Ռուսաստան, հինգ օր անց՝ ևս 60։
17:53 31.12.2022
Թուրքիայի նպատակն է դառնալ համաշխարհային նոր առաջնորդներից մեկը տնտեսական և քաղաքական առումներով։ Դեկտեմբերի 31-ին այս մասին երկրի քաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձի ժամանակ խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Այժմ մեր նպատակը ոչ միայն գլոբալ քաղաքականության և տնտեսության մեծ լիգաներ մտնելն է, այլ նաև քաղաքական և տնտեսական հզորություն ձեռք բերելը, որը թույլ կտա մեզ այնտեղ առաջին […]
17:39 31.12.2022
Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արձագանքել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվանը։ «Թագավոր. Պատմության մեջ մեծագույններից մեկը։ Դու հավերժ կմնաս լեգենդ: Հանգչիր խաղաղությամբ Պելե»,-ArmSport. am-ի փոխանցմամբ՝ գրել է Մոդրիչը սոցցանցի իր էջում։ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Կյանքի վերջին ամիսներին Պելեն պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նա քիմիաթերապիա է անցել, […]
17:25 31.12.2022
Մեծ Բրիտանիայի տնտեսական խնդիրները 2023 թվականին չեն ավարտվի։ Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 31-ին, հայտարարել է վարչապետ Ռիշի Սունակը իր ամանորյա ուղերձում։ «Չեմ պատրաստվում ձևացնել, թե մեր բոլոր խնդիրները կվերջանան նոր տարում։ Բայց 2023 թվականը մեզ հնարավորություն կտա համաշխարհային բեմում Մեծ Բրիտանիան ցուցադրել լավագույնը», – վարչապետի խոսքերը մեջբերում է բրիտանական BBC-ն։ Նա ընդգծել է, որ […]
17:12 31.12.2022
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 31-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, դիվանագետները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Նախարարները փոխանակել են ամանորյա շնորհավորանքներ և քննարկել արտաքին գործերի նախարարությունների միջև 2023 թվականի համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ Սիրիայի կարգավորմանը նպաստող քայլերի հետագա համակարգումը», […]
21:00 30.12.2022
Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է հինգի, հաղորդում է TRT Haber-ը։ «Որոշում է կայացվել կալանավորել հինգ անձի, ովքեր պատասխանատու են համարվում միջադեպի համար»,- նշել է հեռուստաալիքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, այսօր ավելի վաղ ռեստորանում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ։ Ըստ վերջին տվյալների՝ […]
20:56 30.12.2022
ՀՀ պետական բյուջեից հրատապ ծրագրերի իրականացման նպատակով Տավուշի մարզում դպրոցների և առողջապահական համակարգերի վերանորոգման և վերազինման համար հատկացվել է ընդհանուր՝ շուրջ 307․0 մլն․ դրամ գումար: Մարզի 11 դպրոցների համար. 🔸«Աչաջրի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերակառուցում, դպրոցի մուտքի և սենյակների մասնակի նորոգում» ծրագիրը՝ 54.360.000 դրամ, 🔸«Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի մասնակի վերանորոգում»՝ 4.853.915 դրամ, 🔸«Գետահովիտ բնակավայրի […]
20:50 30.12.2022
Իսրայելական EWP ընկերությունը հայտարարել է, որ համաձայնագիր է ստորագրել թուրքական OOE-ի հետ՝ Սև ծովի ափին գտնվող թուրքական Օրդու նավահանգստում աշխարհի ամենամեծ ալիքային էլեկտրակայանը կառուցելու մասին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: «Այս ուղենշային համաձայնագիրը մեզ առաջին անգամ թույլ կտա մաքուր էլեկտրաէներգիա ստանալ թուրքական աղբյուրներից», – ասել է EWP-ի ղեկավար Իննա Բրավերմանը: Ինչպես գրում է իսրայելական The Jerusalem […]
20:45 30.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհավորական ուղերձներ և նամակներ է ստանում գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Վարչապետ Փաշինյանին շնորհավորական նամակներ ու բացիկներ են ուղարկել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ […]
20:36 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝ 1. Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի […]
20:25 30.12.2022
Գերմանացի նախկին պաշտպան Ֆրանց Բեկենբաուերն արձագանքել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվանը։ «Այսօր ֆուտբոլը կորցրեց իր պատմության մեծագույն ներկայացուցչին, իսկ ես՝ ընկերոջս։ Ֆուտբոլը ընդմիշտ քոնը կլինի։ Հանգչիր խաղաղությամբ»,- ArmSport. am-ի փոխանցմամբ՝ գրել է Բեկենբաուերը Twitter-ում։ Պելեն մահացել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 29-ին։ Նա 82 տարեկան էր։ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, կամ պարզապես Պելեն, ծնվել է Տրես […]
20:12 30.12.2022
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին, մասնագիտական հանրության ներկայացուցիչներին և հայրենակիցներին, որում ասվում է․ «Անցնող 2022 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Քաղաքաշինության կոմիտեն ներուժն ուղղել է հանրապետության ողջ տարածքում դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և […]
20:01 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հակոբջանյանը : ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
19:47 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արաքսիա Սվաջյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
19:39 30.12.2022
Թուրքիայի Այդընում ռեստորաններից մեկում ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին, պայթյուն է որոտացել։ Յոթ մարդ մահացել է, հինգը վիրավորվել: Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Պայթյունից հետո տուժածներից երկուսը ցած են նետվել երկրորդ հարկի բարձրությունից։ Նահանգի իշխանությունները ռեստորանում պայթյունի պատճառի հիմնական վարկած են նշում կենցաղայինը։ Այս մասին հայտարարել է շրջանի նահանգապետ Հուսեյն Աքսոյը, հայտնում է Haber Turk […]
21:00 29.12.2022
Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ ճանապարհը բեռնատարների համար դարձել է փակ, […]
20:52 29.12.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը ներկա են գտնվել Հովտաշատ բնակավայրի բուժամբուլատորիայի նոր շենքի բացման արարողությանը։ Մարզպետը շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, հետաքրքրվել նաև մատուցվող ծառայությունների որակով։ 4299 բնակիչ սպասարկող բուժամբուլատորիայի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում, նոր շենքը կառուցվել է ՀՀ կառավարության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն […]
20:39 29.12.2022
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսում Հորմուզի նեղուցից հարավ։ Մասնակցում են ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, այդ թվում՝ սուզանավերը, ինչպես նաև ցամաքային զորքերի ստորաբաժանումները։ Հայտնում է Mehr գործակալությունը։ «Այսօր երեկոյան կսկսվեն «Զուլֆիքար 1401» զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հորմուզի նեղուցի արևելյան մասում մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային լայնության 10-րդ զուգահեռականը», – ասել է զորավարժությունները համակարգող ծովակալ […]
20:30 29.12.2022
Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվել են ստեղծել համատեղ եռակողմ հանձնաժողով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով թուրքական աղբյուրներին։ Հաղորդվում է, որ անդիպմանը քննարկվել է Սիրիայում միջազգային ճանապարհների բացման և Արաբական Հանրապետության տարածքով թուրքական ապրանքների անցման հարցը։ Նրանց խոսքով՝ կողմերը դիտարկել են նաև […]
20:18 29.12.2022
Թուրքական «Yöneylem» վիճակագրական-հետազոտական ընկերությունը 2022-ի տարեվերջյան սոցհարցում է անցկացրել գալիք տարվա ընտրությունների վերաբերյալ: Ուսումնասիրությունն արվել է սույն տարվա դեկտեմբերի 22-27-ը, մասնակցել է 2400 մարդ երկրի 27 նահանգներից: Գրում է Ermenihaber. am-ը։ Հարցին, թե «Առաջիկա ընտրություններին գործող նախագահ Էրդողանի օգտին կքվեարկե՞ք», մասնակիցների 51. 9%-ն ասել է, որ երբեք չի քվեարկի նրա օգտին: Իսկ ընդդիմադիր թեկնածուի և […]
20:09 29.12.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2021 թվականին գենդերային ժամային աշխատավարձի ճշտված տարբերությունը կազմել է 15,7 տոկոս, աշխատավարձի ամսական տարբերության դեպքում նշված ցուցանիշը կազմում է 21,4 տոկոս: Հաղորդում է aliq. ge-ն։ Ըստ Geostat-ի՝ նախորդ տարվա համեմատ գենդերային ժամային աշխատավարձի տարբերությունը նվազել է 0,2 տոկոսային կետով, մինչդեռ ամսական աշխատավարձի տարբերությունը մնացել է անփոփոխ։ Geostat-ի փոխանցմամբ, ըստ […]