19:58 29.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի և հարակից գյուղերի մի քանի տասնյակ աշակերտներին և նրանց ուսուցիչներին: Ողջունելով սյունեցի դպրոցականներին Հայաստանի կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել, որ ուրախ է հյուրընկալել Ամանորի նախաշեմին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը: Ուսուցիչները տեղեկացրել են, որ դպրոցականների խումբն այսօր է եկել Երևան և արդեն եղել է մի քանի […]
19:47 29.12.2022
Քնեսեթը (Իսրայելի խորհրդարանը) վստահություն է հայտնել «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը։ Քվեարկության արդյունքներով՝120 պատգամավորներից 63-ը հանդես է եկել նոր նախարարների կաբինետին վստահելու օգտին, 54-ը՝ դեմ։ Բենիամին Նեթանյահուն երրորդ անգամ դարձավ Իսրայելի վարչապետ և արդեն երդվել է։ Նեթանյահուի նոր կառավարությունն ունի 31 նախարար և 5 փոխնախարար։ Կառավարական կոալիցիայում, բացի «Լիկուդ» կուսակցությունից, ընդգրկված էին ծայրահեղ ուղղափառ […]
19:35 29.12.2022
Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակներում։ Մարզագույքն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման ու դրանցում մարզման պայմանների բարելավման նպատակով։ Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց […]
19:26 29.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԳՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Արտաքին գործերի […]
19:23 29.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ, որին հեռավար եղանակով մասնակցում էին նաև մարզաբնակ հոգեբաններ։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Խորհրդակցության նպատակն էր քննարկել ՀՀ քրեական դատավարության գործող՝ […]
19:13 29.12.2022
Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։
19:06 29.12.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Կարևորելով բժշկական օգնության որակի բարելավման համատեքստում բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ: «Մենք մշտապես ընդգծում ենք` մեր հիմնական ներուժը մեր բուժաշխատողներն են: Նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին […]
18:57 29.12.2022
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբին են ներկայացվել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների […]
18:46 29.12.2022
Եվրամիության անդամ երկրների դեսպանները զգուշացրել են վրացական իշխանություններին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Accent.ge-ն։ Ըստ տեղեկության` Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ հանդիպմանը եվրոպական դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կոչ են արել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը՝ կանխել Սաակաշվիլիի իրավունքների խախտումը բանտում և հավելել […]
18:38 29.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզպետարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խմբերի ստուգայցերը շարունակվում են։ Մշտադիտարկումներն անցկացնում մարզային ենթակայության պետական ուսումնական, մշակութային և սպորտային, ինչպես նաև առողջապահական հաստատություններում։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Յուրաքանչյուր հաստատությունում ուշադրություն է դարձվում ինչպես աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանն, այնպես էլ կարգապահությանն ու գրագետ փաստաթղթավարությանը։ Աշխատանքային խմբերը դիտարկում են բոլոր բացթողումներն ու թերացումները։ Դիտարկումների […]
19:54 28.12.2022
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին լրագրողի հարցին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին, պատասխանել է «այս հարցին պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի»: Այս մասին նախագահը հայտարարել է Օրբելիանիի պալատում կայացած ճեպազրույցում։ Հաղորդում է aliq.ge-ն։ Սալոմե Զուրաբիշվիլիի ճեպազրույցի հետ միաժամանակ ակցիա է տեղի ունեցելն նախագահի աշխատակազմում։ Ցույցի մասնակիցները Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են արել ներում չտալ Վրաստանի երրորդ […]
19:43 28.12.2022
Ռուսաստանն ու Թուրքիան արդեն սկսել են աշխատել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախագծի իրագործման վրա, չորեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է «Գազպրոմի» գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ ռուսական ծովային «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարներն այժմ աշխատում են։ «Այժմ Թուրքիան և մենք սկսել ենք աշխատել այս երկրում գազային հանգույցի […]
19:35 28.12.2022
Արցախի Հանրապետության կառավարությունը, մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունը իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Հայտարարություն է տարածել Արցախի կառավարությունը։ «Հաշվի առնելով սակայն հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված […]
19:25 28.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գ.Թ.-ին: Հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել […]
19:14 28.12.2022
ԱՄՆ-ում Նիագարայի ջրվեժը մասամբ սառցակալել է խստաշունչ ցրտերի պատճառով։ Այս մասին հայտնել է New York Post-ը։ Նիագարայի ջրվեժը բաժանում է ԱՄՆ Նյու Յորք նահանգը Կանադայի Օնտարիո նահանգից։ «Նիագարայի ջրվեժը մասամբ սառույցով է պատվել զրոյից ցածր ջերմաստիճանի պատճառով, որը վերջին օրերին հաստատվել է տարածաշրջանում: Ցածր ջերմաստիճանից բացի, հանգստյան օրերին ձնաբուք է գրանցվել Նյու Յորք նահանգի Բուֆալո […]
19:05 28.12.2022
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ են վարում ռուս գործընկերների հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ռազմական գերատեսչության աղբյուրները։ Թուրքական ռազմական գերատեսչության տվյալներով՝ օրակարգում են Սիրիայում տիրող իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը և այլ հարցեր։ «Աքարն ու Ֆիդանը չորեքշաբթի առավոտյան մեկնել են […]
18:57 28.12.2022
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անզատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել է Ուկրաինայի հյուպատոսը: Ուկրաինայի հյուպատոսը երրորդ նախագահին այցելելուց առաջ լրատվամիջոցներին մեկնաբանություններ չի տվել։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նշենք, որ Ուկրաինայի հյուպատոսը դեկտեմբերի 23-ին ևս այցելել է Սաակաշվիլիին և առանց մեկնաբանության լքել կլինիկան։ Հիշեցնենք, որ վաղը Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված է Սաակաշվիլիի գործով հերթական դատավարությունը։ Ելնելով հարցաքննվող վկաների քանակից […]
18:46 28.12.2022
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․ Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։ Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Քըլըչը թուրքական կողմի մոտեցումների բացահայտման տեսնակյունից կարևոր դիտարկումներ է արել Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկի, ներկա փուլի և այլ էական հարցերի մասին։ […]
18:38 28.12.2022
Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ «Լեռնային Ղարաբաղի՝ Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների իրավիճակի վրա: Որքան երկար տևի այս իրավիճակը, այդքան ավելի շատ են տուժելու երեխաները հիմնական սննդամթերքի և տարրական ծառայությունների պակասից, որոնք անհրաժեշտ են իրենց գոյատևման, առողջ աճի և բարեկեցության համար: Մինչդեռ շատ երեխաներ զրկվել […]
19:55 27.12.2022
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին, տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին նշել է, որ երկաթուղու կառուցումն ակտիվորեն ընթանում է, և աշխատանքի 86 տոկոսն արված է: «Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր բարեկամ Ադրբեջանի հետ, և այս նախագիծն ավարտելու համար հատկացվել է 100 մլն դոլար: Երկու տարի հետո նշված նախագիծը […]
19:48 27.12.2022
Հայաստանի համար 2022 թ․-ը մարզական առումով ռեկորդային էր, հայ մարզիկները այս տարի նվաճել են 306 մեդալ և մեդալների մոտ 40%–ը գյումրեցի մարզիկներն են ապահովել։ Տարվա ընթացքում գյումրեցի մարզիկները Եվրոպայի և Աշխարհի առաջնություններից նվաճել են 61 մեդալ, որից 28-ը՝ ոսկի, 14-ը արծաթ և 19-ը՝ բրոնզ: Մարզական ոլորտի ներկայացուցիչներն այսօր Գյումրիի քաղաքապետարանում ընտրել են տասը լավագույն մարզիկների, […]
19:40 27.12.2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության ճանապարհով: «Մենք կոչ ենք անում կողմերին առկախ խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցությունից»,- ասվում է գրասենյակի Twitter-ում արված գրառման մեջ։ Lachin corridor […]
19:26 27.12.2022
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 29,886,500 դրամ գումար է հատկացվել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով հասցված վնասները վերականգնելու համար։ Տնտեսություններին աջակցման գումարը տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին եւ Վարդենիս համայնքի անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչներին։ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել աջակցել 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական ագրեսիաների […]
19:25 27.12.2022
Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանի և ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հանդիպումն ավարտվել է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու և անձամբ նրան իրենց պահանջները: Ակցիայի նախաձեռնողի խոսքով՝ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի […]
19:06 27.12.2022
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքից մինչև վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ: Ճանապարհին բեռնատարների կուտակումներ են, որոնց կիլոմետրանոց հերթերը առաջացրել են տեղաշարժի և երթևեկի հետ կապված խնդիրներ: Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցել են, որ «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում՝ թե՛ վրացական, թե՛ հայկական կողմում բոլոր ընթացակարգերն իրականանում են […]
18:59 27.12.2022
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել քրդերի նկատմամբ Թուրքիայում իրականացվող վայրագ քաղաքականության դեմ: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Թուրքական իշխանամետ լրատվական կայքերը համարում են որ այդ ակցիան կազմակերպվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիրների կողմից»: Նշվում է, որ սա այն դեպքում, երբ Ֆինլանդիան առանց Թուրքիայի համաձայնությունը ստանալու չի […]
18:51 27.12.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Էլեն Ասատրյանին։ Այցի հիմքում Գյումրի և Գլենդել քույր քաղաքների 2023թ․-ի հնարավոր համագործակցային ծրագրերն էին՝ քաղաքաշինության/ճարտարապետության, տուրիզմի և, մասնավորապես, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հանդիպմանը մասնակցել և հյուրերին ողջունել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը։ Հայտնում են Գյումրիի համայնքապետարանից։ Ողջույնի իր խոսքում, Վարդգես […]