18:43 27.12.2022
Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր Անկարայի իր նստավայրում ընդունել է Թուրքիայում Իսրայելի նորանշանակ դեսպան Իրիտ Լիլիանին, հայտնում է haber7-ը։ Լիլիանը Էրդողանին է հանձնել իր հավատարմագրերը։ Այս տարվա օգոստոսի 17-ին Թուրքիան և Իսրայելը որոշել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ նշանակել։ Սեպտեմբերի 19-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության նշանակումների հանձնաժողովը որոշել է դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանին […]
18:32 27.12.2022
Բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը նշել է, որ քայլերթը ցույց է տալիս պայքարելու իրենց վճռականությունն ու պահանջատիրությունը: «Մեր ժողովուրդն ընտանիքներով, երեխաներով, այդ հայտարարության համաձայն է մնացել […]
18:26 27.12.2022
եկտեմբերի 27-ին, ժամը 12։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կա կողաշրջված (բարձված) և արգելափակված […]
18:15 27.12.2022
Դանակահարության դեպք է արձանագրվել Ախուրյանում։ Ահազանգից մեկ ժամ անց դանակահարողը ձերբակալվել է: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:09 27.12.2022
Կառավարության որոշմամբ գյուղացիական տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու համար Տավուշի մարզին պետական միջոցներից հատկացվել է 11 միլիոն 741 հազար դրամ՝ սահմանամերձ բնակիչների կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների ձեռք բերման նպատակով, որպես պետական աջակցություն: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է մարզի սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչներին, ովքեր պետք է աջակցություն ստանան կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների […]
19:54 26.12.2022
Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Արաքս համայնքի Խորոնք բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 158.33 մլն դրամ է, որի 70%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 30%-ը՝ համայնքի: Կապալառու կազմակերպությունը «Եղնիկիպես» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Բագարանի Բարիք» ՍՊԸ-ն: Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կապիտալ վերանորոգել 785,4քմ մակերեսով […]
19:47 26.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
19:32 26.12.2022
Արդարադատության նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի նախագահությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նիստին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական […]
19:20 26.12.2022
Դեկտեմբերի 26-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Տոնի առիթով Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի […]
18:59 26.12.2022
Առնվազն 50 մարդ է մահացել ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով։ Հայտնում էNBC News-ը։ Զոհերի մեծ մասը՝ առնվազն 14-ը, եղել են Նյու Յորք նահանգի արևմուտքում գտնվող Բուֆալո քաղաքում, որտեղ ավելի քան մեկ մետր ձյուն է տեղացել։ «Կանադայի մոտ գտնվող Մեծ լճերից մինչև Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով Ռիո Գրանդե փոթորիկը վերջին տվյալներով առնվազն 50 մարդու կյանք է խլել… Մահվան […]
18:52 26.12.2022
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի` 886 596 367 ՀՀ դրամ ներդրմամբ շարունակվում են Գյումրու քաղաքային «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցման աշխատանքները։ Հայտում են Շիրակի մարզպետարանից։ 7,2 հեկտար տարածքի բարեկարգման նախագիծը մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին է տրամադրվել «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի» կողմից։ Կառավարություն-համայնք-հիմնադրամ […]
18:40 26.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանին ու բազկամարտի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և 2022 թվականին ցուցաբերած բարձր մարզական նվաճումների համար մարզիկներին պարգևատրել է շնորհակալագրերով: Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել նրանց կատարած աշխատանքն ու գրանցած հաջողությունները 2022 […]
18:29 26.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և իմ անձնական գնահատականով Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել […]
18:20 26.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախ տեղի է ունեցել […]
18:15 26.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 26-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ մի խումբ անդամների` կազմակերպության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը, դրա հանգուցալուծմանն ուղղված քայլերն ու հետագա անելիքները: Հանդիպման վերջում երկրի ղեկավարը պատասխանել է նաև […]
18:07 26.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Թբիլիսիի ժամանակով 13:51-ին և 14:47-ին Արևմտյան Վրաստանում գտնվող Օնի քաղաքի հարակից տարածներում երկու երկրաշարժ է եղել: Առաջինը Օնիի շրջանի Բաջիխևի գյուղի մոտակայքում՝ 3,6 մագնիտուդ (ML), իսկ երկրորդը նույն շրջանի Բորցո գյուղի մոտակայքում՝ 3,7 մագնիտուդ (ML) ուժգնության է եղել: Aliq Media-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ չեն եղել:
20:00 24.12.2022
Աշոցք խոշորացված համայնքի Արփենի, Բաշգյուղ, Փոքր Սարիար և Կրասար բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը է 90 մլն 643 հազար դրամ է կազմել, որից կառավարության համամասնությունը՝ 70 տոկոս (բարձր լեռնային)՝ 63 մլն 450 հազար դրամ։ Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 51 […]
19:49 24.12.2022
Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին: Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները: Պաշտպանության […]
19:43 24.12.2022
Քուրդ ցուցարարները անկարգություններ են կազմակերպել Փարիզի կենտրոնում. Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, հայտնել է BFM.TV հեռուստաալիքը։ Օրվա ընթացքում հազարավոր քրդեր դուրս են եկել Հանրապետության հրապարակ՝ բողոքելու ուրբաթ օրը երեք քուրդ ակտիվիստների սպանության դեմ։ Ըստ ցուցարարների՝ միջադեպի հետևում կանգնած է Թուրքիան։ Բախումներ են տեղի ունենում քրդերի և ոստիկանների միջև, հրկիզվում են փողոցային գույքն ու […]
19:30 24.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը երկկողմանի փակ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Վրաստանի […]
19:19 24.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրի քաղաքում 37-ամյա կնոջ սպանության դեպքի հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2022թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ին, հաղորդում է ստացվել օպերատիվ տվյալների իրացմամբ Գյումրի քաղաքի […]
19:07 24.12.2022
Հայաստանի Հանրապետությունում փայտացման դեպքերը գրանցվում են հազվադեպ (վերջին դեպքը գրանցվել է 2020 թվականին), սակայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հանրապետությունում արձանագրվել է փայտացման դեպք, չպատվաստված 85 տարեկան անձի մոտ, որը հոսպիտալացվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Փայտացման կանխարգելման, ինչպես նաև դրա […]
19:02 24.12.2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։ Հանդիպման սկզբում Արմեն Չիլինգարյանը ներկայացրել է ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» բովանդակությունը եւ ուղղությունները, Գեղարքունիքի մարզում դրանց ներդրման հնարավորությունները եւ հեռանկարները։ Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերեւութաբանական կայանների հիմնում, ջրային […]
18:50 24.12.2022
Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի հաջորդ տարի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Կիևի աջակցության շնորհիվ։ Այս կարծիքը շաբաթ օրը հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ելույթ ունենալով Անկարայում։ «Կարծես թե այս պատերազմը հեշտությամբ չի ավարտվի: Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Արևմուտքի աջակցությունը շարունակվում է: Ըստ այդմ, ուկրաինացի զինվորականները վերապատրաստվում են, ծրագրերը գործում են և բյուջեները […]
18:33 24.12.2022
Դեռևս մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների թարմացման նպատակով կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնացկել են նաև Լոռու մարզի 28 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ: Այդ դպրոցները ֆեդերացիայի կողմից ստացել են նաև մարզական գույք: Ուսուցիչների հետ հանդիպումն անցկացվել է Լոռու մարզպետարանում, որտեղ ՀՖՖ-ի, վերջինիս մարզային կառույցի մեծ ներդրումը Լոռու մարզում ֆուտբոլ մարզաձի զարգացման […]
18:21 24.12.2022
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաները և իրանցի մուսուլմանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաներս և […]
18:08 24.12.2022
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Քննարկվել է Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատության և հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, կայունության պահպանման կարևորությունը և ԵՄ-ի ներկայությունը տարածաշրջանում EUMCAP-ի (ԵՄ մոնիտորինգի) ավարտից […]
17:57 24.12.2022
Քննչական ծառայության քննիչ Վասիլ Կակաշվիլիի խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հրաժարվել է կենսաբանական նմուշներ վերցնել։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին Կակաշվիլին հայտնել է լրագրողներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո։ Ինչպես նշել է Կակաշվիլին, անձամբ ինքը ցանկանում էր Սաակաշվիլիից լսել փորձանմուշներ վերցնելու վերաբերյալ դիրքորոշումը։ «Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը բացասական դիրքորոշում է հայտնել արյան, մազերի և եղունգների […]
17:45 24.12.2022
Սանտա Կլաուսը շաբաթ օրը սկսել է իր 67-րդ շրջագայությունը աշխարհով մեկ՝ շնորհավորելու բոլոր Սուրբ Ծնունդը, նա արդեն հասել է Նոր Զելանդիա: Այս մասին դեկտեմբերի 24-ին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի եւ Կանադայի օդատիրեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD): Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սուրբ Ծննդյան շրջագայության ընթացքում Ձմեռ պապը նվերներ կհանձնի։ Ձմեռ պապի տեղաշարժը վերահսկում […]