TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

«Թալիբան»-ը Աֆղանստանում մտադիր է իսլամի վրա հիմնված Սահմանադրություն ստեղծել

20:00 06.02.2019

Աֆղանստանում հաստատված «Թալիբան» արմատական խմբավորման անդամները հայտարարել են այդ երկրում իսլամի սկզբունքների վրա հիմնված Սահմանադրություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում հայտարարել է «Թալիբանի» պատվիրակության ղեկավար Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը: «Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը հիմնված լինի իսլամի սկզբունքների, ազգային շահերի, պատմական ձեռքբերումների ու սոցիալական արդարության վրա: Նման Սահմանադրության ծրագիրը պետք է կազմվի աֆղան […]

̰
5 տարում արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի․ կառավարություն

19:54 06.02.2019

5 տարվա ընթացքում Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Միաժամանակ, արտահանման կառուցվածքում պետք է զգալիորեն աճի տեխնոլոգիատար ապրանքների դերը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որ հրապարակվել է այսօր։ «Թիրախային շուկաներում հայաստանյան արտադրողների համար բարենպաստ առևտրային պայմանների պահպանումը, նորերի հաստատումը և դրանց կիրառության խորացումը պետք է լինի արտահանման […]

̰
Հարկադիր կատարման ծառայությունում քննարկել են Գևորգ Գորգիսյանի հեղինակած օրենքի նախագծի դրույթները

19:46 06.02.2019

Փետրվարի 6-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կայացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հանդիպումը: Աշխատանքային քննարկմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները: Աշխատանքային հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են […]

̰
Կարևոր է ձևավորել միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու համար․ կառավարության ծրագիր

19:39 06.02.2019

Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաև աղքատության հաղթահարման առանցքային պայման է. գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր և շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի՝ տնտեսական բաժնի ներածության մեջ։ «Կարևոր է ձևավորել […]

̰
Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն

19:30 06.02.2019

Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը և գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է այսօր։ Ըստ այդ ծրագրի՝ գիտության ոլորտում անհրաժեշտ է․ բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին. Հայաստանում […]

̰
Կառավարությունը պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր․ ծրագիր

19:26 06.02.2019

«Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների երկարաժամկետ բնույթից ելնելով, կառավարությունն առաջիկա հինգ տարիների համար պահպանելու է բնակչության և ռեսուրսների նկատմամբ անհամաչափ մեծաքանակ զինված ուժեր»,- այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Նշվում է, որ դրան զուգահեռ կարևորագույն խնդիրներից են համարվելու պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության փոխլրացնող համակարգի շարունակական բարելավումը և զինված ուժերի գործունեությունն ու […]

̰
Ավստրիան Հիտլերի տան սեփականատիրոջը կվճարի 1,5 մլն եվրո

19:22 06.02.2019

Ավստրիայի իշխանությունները Բրաունաու-նա-Իննե քաղաքում գտնվող Հիտլերի տան սեփականատիրոջը պետք է վճարեն 1.5 մլն եվրո: Այս մասին փետրվարի 6-ին հաղորդել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Ռիդ-իմ-Ինկրայս շրջանի դատարանի որոշմանը, որը քննում էր 68-ամյա կնոջ հայցը: Ինչպես հայտարարել են հայցվորի փաստաբանները, պետությունն արդեն վճարել է տուժողին 310 հազար եվրո երկհարկանի տան, ավտոտնակի և ավտոկայանման համար նախատեսված մի քանի կայանատեղի համար, […]

̰
Արտաքին քաղաքականությունը Հայաստանի կառավարության ծրագրում

19:18 06.02.2019

Առաջիկա 5  տարիներին արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթությունները լինելու են Արցախի հիմնահարցը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և մի քանի այլ խնդիրներ։ Իսկ երկկողմ հարաբերությունների համատեքստում կառավարությունն աշխատելու է․ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբե­րությունները […]

̰
Գնաճը չափավոր մակարդակում է. Արտակ Մանուկյան

19:15 06.02.2019

Գնաճը գտնվում է չափավոր մակարդակում, դրանից պետք չէ վախենալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը և ընդգծեց, որ դա սովորաբար տնտեսական աճին զուգակցվող երևույթ է: «Այլ հարց է, որ կառավարությունն ամեն ինչ պետք է անի, որ եկամուտների ավելի առաջանցիկ տեմպերով աճ գրանցի: Օրինակ, եթե ունենք 1.7% գնաճ, ուրեմն պետք է փորձենք […]

̰
Կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել մանկապատանեկան սպորտի զարգացումը

19:12 06.02.2019

Սպորտի բնագավառում կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել մանկապատանեկան սպորտի զարգացումը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ֆեդերացիաների, մարզական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մասին նշված է կառավարության ծրագրի նախագծի՝ սպորտի բաժնում։ Կառավարությունը խոստանում է, որ Ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական ֆեդերացիաների հետ կհամագործակցի սպորտի բնագավառում հայաստանցի մարզիկների հաջողությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ՝ այն համարելով Հայաստանի […]

̰
Հայկական թիմն առաջին անգամ մասնակցեց «Лига смеха» հումորային մեծ նախագծին ու հայտնվեց գալա համերգում

19:06 06.02.2019

«Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի տղաները վերադարձել են Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայացած «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնից: Տղաներին հաջողվել է հասնել «Лига смеха» նախագծի գալա համերգին: Ուկրաինական մեծ ու սիրված նախագծին հայկական թիմն առաջին անգամ էր մասնակցում: «Մենք չէինք սպասում այսքան մեծ հաջողությունների: Վերջում, երբ մեզ ընտրեց մարզիչներից մեկը, հիանալի զգացողություններ ունեցանք, որ […]

̰
Հորիզոն 18.00

18:59 06.02.2019

̰
Մշակութային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ կառավարության ծրագրում

18:51 06.02.2019

Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը: Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Փաստաթղթի համաձայն՝ մշակութային ժառանգության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝ ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թանգարանների, թատրոնների, համերգասրահների և մշակութային […]

̰
Հորիզոն 18:00

18:48 06.02.2019

̰
Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

18:35 06.02.2019

Փետրվարի 6-ի առավոտյան Իսպանիայի կենտրոնական հատվածում ոչ շատ մեծ ինքնաթիռ է վայր ընկել: Ինքնաթիռում գտնվող ամուսնական զույգը զոհվել է, ինչի մասին տեղեկացնում է Lavanguardia-ն: Ինչպես նշվում է, վթարը տեղի է ունեցել Քիհորնի քաղաքապետարանի մոտ: Վթարի հետևանքով զոհվել են մոտ 50 տարեկան կին և տղամարդ: Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, շտապօգնության աշխատողներ և իրավապահ մարմիններ: Կատարվածի պատճառները […]

̰
Ո՞ր դեպքերում է հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը 60 000 դրամ. ՊԵԿ պարզաբանումը

18:31 06.02.2019

Ի գիտություն հարկ վճարողների՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել` 1) 60000 դրամ` ա. այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր […]

̰
Ստամբուլում փլուզվել է տասնվեց հարկանի շինություն

18:27 06.02.2019

Թուրքական Ստամբուլ քաղաքում փլուզվել է տասնվեց հարկանի շինություն: Այս մասին հաղորդում է Anadolu-ն: Գործակալության տվյալներով` արտակարգ ծառայությունները աղետի վայրում սկսել են փրկարարական աշխատանքներ: Ինչպես նշվում է, շենքի մոտ են ուղարկվել իրավապահներ: Ներկա պահին շենքի փլուզման պատճառը հայտնի չէ:  

̰
Այսօրվանից Հյուսիսային Մակեդոնիան կարող է դիտորդի կարգավիճակով ներկա լինել ՆԱՏՕ-ի միջոցառումներին

18:22 06.02.2019

Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 30-րդ երկիրը, երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Չնայած Ռուսաստանի կտրուկ հայտարարություններին՝ ՆԱՏՕ-ն ձևակերպել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ դաշինքին անդամակցելու որոշումը: Համապատասխան արձանագրությունը Բրյուսելում ստորագրել են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների դեսպաններ՝ Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ: Երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի բոլոր անդամ-պետությունների կողմից, […]

̰
Թուրքական դատարանը հայկական «Սանասարյան տան» շենքը որոշել է վերադարձնել պետությանը

18:21 06.02.2019

Թուրքիայում վճռաբեկ դատարանը հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում է կայացրել: Այսպիսով՝ շենքն այսուհետև պատկանելու է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը, գրում է Ermenihaber-ը: Այս վճիռը 2017թ. նույն դատարանի կողմից կայացված որոշման տրամագծորեն հակառակ վճիռն է: Պոլսի հայոց պատրիարքության նախաձեռնած դատական գործընթացի շրջանակներում 2017թ. վերոնշյալ դատարանի կայացրած որոշմամբ պետության կողմից ժամանակին խլված […]

̰
BetConstruct-ը՝ «Խաղային ծրագրերի ապահովման Լավագույն մատակարար», «Արսենալ»-ի և Fashion TV-ի գործընկեր

18:17 06.02.2019

BetConstruct-ը վերադարձել է Լոնդոն՝ խաղային ոլորտի աշխարհի միակ և խոշորագույն B2B միջոցառում՝ ICE Totally Gaming 2019, տվյալների, առցանց և իրական բուքմեյքերական և խաղային բիզնեսի վերաբերյալ նոր տեսլականով: ICE 2019-ի շրջանակում BetConstruct ընկերությունն արդեն հասցրել է կրկին արժանանալ «Խաղային ծրագրերի ապահովման Լավագույն մատակարար» մրցանակին: Էքսպոյի ընթացքում ընկերությունը նաև պաշտոնապես հայտարարել է լոնդոնյան «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հետ […]

̰
Առաջիկա 5 տարում նպատակային ներդրումներ կարվեն ռազմարդյունաբերական ոլորտում․ կառավարություն

18:00 06.02.2019

Կառավարությունը ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը սահմանում է որպես զինված ուժերի մարտունակության ապահովման և բարձրացման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոններից մեկը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Այս նպատակի իրականացման համար կառավարությունը  նախատեսում է՝ կատարել նպատակային ներդրումներ ռազմարդյունաբերական ոլորտում, ինչպես նաև ստեղծել նպաստավոր ներդրումային միջավայր մասնավոր ներդրողների համար՝ որպես առաջնային ուղղություններ […]

̰
Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք. Արթուր Աղաբեկյան

17:54 06.02.2019

Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի հաջորդ նախագահի հարցին և նշել, որ Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ո՞վ է լինելու Արցախի հաջորդ նախագահը: Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը […]

̰
Լիբանանում հայ համայնքը հպարտություն է ոչ միայն մեզ, այլև հենց Լիբանանի ժողովրդի համար. Մխիթար Հայրապետյան

17:52 06.02.2019

«Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի Հանրապետության զբոսաշրջության նախարարի պաշտոնում նշանակված Ավետիս Կիտանյանի և նորաստեղծ կառավարության կազմում սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնած Ռիշար Կույումջյանի հետ: Մեր հայրենակիցներին հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթել՝ ի շահ Լիբանանի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-լիբանանյան հարաբերությունների շարունակական ամրապնդման: Լիբանանում հայ համայնքը հպարտություն է ոչ միայն մեզ, այլև հենց Լիբանանի ժողովրդի […]

̰
Սա մեզ հիշեցնում է այն ժամանակները, երբ մենք Հանրապետականների դեմ էինք կռիվ տալիս. Մարուքյան

17:46 06.02.2019

Երեկ տեղի ունեցած Ազգային ժողովի խորհրդի նիստի վերաբերյալ այսօր SHANTNEWS.am-ը զրուցել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու է «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկել ԵԽԽՎ-ի և «Եվրանեսթի» պատվիրակությունների ձևավորմանը: «Մենք պնդում էինք, որ պատվիրակությունները չեն կարող կազմվել այնպես, որ մենք ներկայացված չլինենք որևէ կազմում: Սա մեկ և երկրորդ՝ Հանրապետականի ժամանակվանից եկած […]

̰
«Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին կժամանի Երևան

17:42 06.02.2019

Աշխարհահռչակ դերասան, «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին այս ամիս կժամանի Երևան: Այս մասին Facebook-ում տեղեկացրել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:  «Ֆրանսիացի դերասանն ընդունել է փետրվարի 24-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «ՄԶՀՀԿ ՊՈԱԿ»-ի (Նախկին «Միկա») մարզադահլիճում կայանալիք Mix Fight 40 մրցաշարին ներկա գտնվելու հրավերը»: https://www.facebook.com/gevorg.loretsyan.official/photos/a.491948034638830/546360689197564/?type=3&theater

̰
2019-ին Երևանում 175 թեքահարթակ կկառուցվի

17:37 06.02.2019

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի առաջին նիստում ներկայացվել է 2019թ. գործունեության ծրագիրը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, խոսելով տարվա անելիքների մասին, նշել է, որ ծրագրերը պետք է լինեն առարկայական և իրագործելի: Հանձնարարվել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ծրագրերի ընթացքին ու դրանց լիարժեքորեն իրականացմանը: Տարեկան ծրագիրն ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ. […]

̰
Կրասնոդարում մառախուղի պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել, Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

17:36 06.02.2019

Կրասնոդարում մառախուղի պատճառով ավելի քան 10 ավիաչվերթ է հետաձգվել. Մոսկվայից ու Երևանից մեկնած ինքնաթիռները Սոչիի և Դոնի Ռոստովի պահուստային օդանավակայաններում են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Թանձր մառախուղի պատճառով երեքշաբթի երեկոյան Կրասնոդարում մի շարք ավիաչվերթներ են հետաձգվել: «Մոսկվայից ու Երևանից երկու ինքնաթիռ Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում են: Ավիաընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված չվերթների […]

̰
Առողջապահության ապահովագրությունը` կառավարության 5-ամյա ծրագրում

17:33 06.02.2019

Առողջապահության ոլորտի զարգացման ապահովումն իրականացվելու է՝ գերակա գործոն դիտարկելով վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը: Սրա շրջանակներում պետք է ամրապնդել և զարգացնել առողջապահության առաջնային օղակը, խթանել առողջ ապրելակերպի տարածումը և շարունակել սքրինինգային ծրագրերի ընդլայնումը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ «Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության […]

̰
Կառավարությունը 155 հազար դրամ է հատկացնում արտասահմանյան պատվիրակությանը Հայաստանում ընդունելու ծախսերին

17:30 06.02.2019

Վարչապետի այսօրվա որոշումներից մեկով 155 հազար դրամ կտրամադրվի Հայաստանում արտասահմանյան պատվիրակության ընդունելության ծախսերի համար։ Որոշումը հրապարակված է կառավարության էլեկտրոնային կառավարման կայքում։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի պատվիրակության՝ 2019 թվականի հունվարի 29-31-ը ընդունելության կազմակերպման հետ կապված […]

̰
ԵԽԽՎ-ում ասվել է, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար. Ռուբեն Ռուբինյան

17:29 06.02.2019

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունվարի 21- 25-ը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ նստաշրջանից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը և Նաիրա Զոհրաբյանը: […]

̰
BACK_TO_TOP