TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC
Admin

Admin

Արայիկ Հարությունյանը պատասխանել է Սամվել Բաբայանի հայտարարություններին

17:24 06.02.2019

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել գրառմամբ, որտեղ անդրադարձել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե իբր Սերժ Սարգսյանը 2017թ.-ին Արցախի իշխանություններին պարտադրել է զիջումներ, որին որևէ հակազդեցություն չի եղել: «Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ.-ին ՀՀ […]

̰
Կառավարությունը գույքագրելու է Սպիտակի երկրաշարժից հետո տնակներում բնակվողների բնակարանային խնդիրները

17:22 06.02.2019

«Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է  1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները գույքագրելը՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին»,- այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Ըստ ծրագրի՝ կառավարությունը նաև հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց […]

̰
Կառավարությունը խոստանում է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը

17:19 06.02.2019

Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիու­թյան աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի, ներդնել […]

̰
Մանրամասներ ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի մասին

17:16 06.02.2019

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի մասին. «ՀՀ քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացին այլ պետությունում կարող է դիմել դիվանագիտական ծառայություն, իսկ ՀՀ-ում գտնվելու դեպքում անձնագրային և վիզաների վարչություն։ Նախ՝ անհրաժեշտ է ներկայացնել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով։ ՀՀ նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելու հրամանագրի դեպքում անձը պետք […]

̰
Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը

17:14 06.02.2019

«Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը»,- այս մասին ասվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Այս նպատակի իրագործման համար կառավարությունը առանցքային նշանակություն է տալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերմանը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացմանը: Նշանաբանի ոճով նշվում է, որ աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական […]

̰
Էդմոն Մարուքյանը Դունյա Միյատովիչի զեկույցում տեսնում է ոչ թե մեղադրանք, այլ մտահոգություն

17:13 06.02.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին այսօր լրագրողները հիշեցրին՝ ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի զեկույցում Մարտի 1-ի գործերին անդրադարձ կար, ահազանգ էր հնչեցվում, մտահոգություններ էին արտահայտվում վրեժխնդրության քաղաքականության հետ: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «ահազանգ» տերմինի հետ համաձայն չէ, քանի որ դա նշանակում է՝ խնդիր, խախտում են տեսնում, մինչդեռ, ըստ էության, չկա որևէ […]

̰
Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

17:12 06.02.2019

Վարչապետի այսօրվա որոշումներից մեկով Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է կառավարության էլեկտրոնային կառավարման կայքում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

̰
Ընդդիմադիր որոշ գործընկերներ որոշել էին նոր պահանջներ ներկայացնել. Վահան Կոստանյանը՝ ԱԺ խորհրդի նիստի մասին

17:10 06.02.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «երեկ տեղի ունեցած ԱԺ խորհրդի նիստի մասին»: Նա, մասնավորապես, նշել է. «Օրակարգում էր ընդգրկված խորհրդարանական վեհաժողովների (բացի ԵԽԽՎ-ից և Եվրանեսթից, որոնք հաստատված էին ավելի վաղ) պատվիրակության անդամների համամասնության և պատվիրակությունների կազմերի հարցը: Խորհրդի նախորդ նիստում, երբ քննարկվում էր Եվրանեսթում հայկական պատվիրակության հարցը, […]

̰
ՀՀԿ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման հարցեր

17:06 06.02.2019

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ ԳՄ անդամ Մուշեղ Լալայանը, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ-ի լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների փոխգործակցության հետագա զարգացման հարցերին: Երկուստեք կարևորվել է նմանատիպ հանդիպումների պարբերաբար կազմակերպման անհրաժեշտությունը:

̰
Թալասեմիայով հիվանդները կստանան անվճար բուժում

16:57 06.02.2019

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի` Արցախի Հանրապետությունում հաշվառված, թալասեմիայով հիվանդ և արյան փոխներարկման կարիք ունեցող երեխաներին անհրաժեշտ արյան փոխներարկման գործընթացը սկսած 2019 թվականից կազմակերպվում է «Արևիկ» բուժմիավորումում` անվճար հիմունքներով: Այս մասին հայտարարությունը տարածվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

̰
Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ որոշումը

16:49 06.02.2019

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումը։ Վահանգն Հարությունյանի փաստաբան Միհրան Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ որոշումը. «Վերաքննիչ քրեական դատարանը կրկին վերացրեց Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ ապօրինի և կեղծիքների միջոցով կայացված որոշումը»: Նշենք, որ 2008 […]

̰
Լատվիայում ՀՀ դեսպանը և Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հարցեր

16:48 06.02.2019

Փետրվարի 5-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) երկրի խորհրդարանում (Սաեյմա) հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեի (Inese Lībiņa-Egnere) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: Տիկին Լիբինա-Էգներեն նշեց, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցվի Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման գործընթացը, ինչը հնարավորություն կտա […]

̰
Ադրբեջանը ապացուցեց, որ չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը. Արտակ Բեգլարյան

16:46 06.02.2019

Ադրբեջանը, միջազգային հետախուզում հայտարարելով Արցախի Հանրապետությունում պատիժը կրած և ազատ արձակված իր քաղաքացու՝ Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում քաղաքացին իրավունք ունի երրորդ երկիր տեղափոխվել, հենց քաղաքացին է որոշում իր հետագա ճակատագիրը: Ադրբեջանի նման […]

̰
ՊԵԿ փոստային առաքումը հայտնաբերել է ավելի քան 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

16:44 06.02.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսանենգություն կատարելու կասկածանքով Երևանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Կ. Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից իր անվամբ ստացել էր Իսպանիայից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին: Իրականացված անձնական խուզարկության արդյունքում առաքանիում հայտնաբերվել է ավելի քան 17 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է […]

̰
Դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության ապօրինի հրահանգները․ կառավարություն

16:39 06.02.2019

«Հայաստանի Հանրապետության զարգացմանը և արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի և անհատների գոյությամբ, օրենքի և այլոց իրավունքների նկատմամբ նրանց ամենաթողությամբ և անպատժելիությամբ»,- այս մասին ասվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացին» բաժնում մասնավորապես ներկայացվում […]

̰
Երևանի 2018թ. բյուջեն ներկայացվել է հանրային քննարկման

16:34 06.02.2019

Մայրաքաղաքի բնակիչներն արդեն այսօրվանից հնարավորություն ունեն ծանոթանալու Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվություններին: Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացվել են նաև կատարված աշխատանքների ընդհանուր ծավալները: Անդրադառնալով բյուջեի տնտեսումներին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ 2018-ի ընդհանուր տնտեսումը կազմել է ավելի քան […]

̰
Հռոմի պապին 1 մլն դոլարի դիմաց առաջարկել են բուսակեր դառնալ

16:31 06.02.2019

Հայտնի դերասաններ, երաժիշտներ, մշակութային գործիչներ դիմել են Հռոմի Ֆրանցիսկոս պապին, որպեսզի վերջինս անցնի բուսակերության: Դրա դիմաց ակտիվիստները խոստացել են 1 միլիոն դոլար տրամադրել բարեգործական նախագծին, որը կնախընտրի Պապը, հաղորդում է The Guardian-ը: Ակցիայի մասնակիցների նպատակն է այնպես անել, որ մարդիկ ավելի քիչ միս և կաթնամթերք ուտեն, որպեսզի պայքարեն օնկոլոգիական հիվանդությունների և կլիմայի փոփոխության դեմ: Նախաձեռնության հեղինակը եղել […]

̰
Նման պատգամավորներ շատ են պետք մեր hանրապետությանը. Լևոն Ջուլֆալակյանը՝ որդու մասին

16:30 06.02.2019

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ իրեն զարմացրել է, երբ լրատվամիջոցներն Արսեն Ջուլֆալակյանին հաղթանակից հետո ոչ թե որպես աշխարհի, Եվրոպայի չեմպիոն են ներկայացրել, այլ պատգամավոր: «Մինչև պատգամավոր դառնալը, Արսեն Ջուլֆալակյանն անցել է լուրջ սպորտային ճանապարհ, լուրջ ուսումնական ճանապարհ, ինքն ավարտել է և՛ համալսարանը, և՛ մագիստրատուրան, և՛ գերազանց է […]

̰
Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղության հաստատման գործընթացում․ կառավարության ծրագիր

16:22 06.02.2019

Արցախի հիմնախնդիրն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը, ի թիվս մի քանի այլ հարցերի, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն են լինելու առաջիկա 5 տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ «Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են»,- վերահաստատվում է փաստաթղթում: Ծրագրի համաձայն՝ բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող […]

̰
Իրաքը մտադիր չէ աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում

16:18 06.02.2019

Իրաքը չի դառնա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության մասնակիցը: Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդել Մահդին՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի հետ հանդիպման ժամանակ: «Իրաքը երբեք չի միանա Իրանի կամ ցանկացած այլ պետության դեմ պատժամիջոցների ռեժիմին»,- վարչապետի խոսքը մեջբերել է նրա մամուլի խոսնակը: Իրաքի իշխանության ղեկավարը «բարձր է գնահատել հարաբերությունների զարգացումը» […]

̰
Հռոմի պապը պատրաստ է Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի կարգավորման միջնորդ դառնալ

16:14 06.02.2019

Հռոմի պապը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, եթե դրան համաձայն լինեն հակամարտող երկու կողմերը, գրում է AP-ն: Նշվում է, որ Հռոմի պապը նման հայտարարություն է արել ինքնաթիռում` ԱՄԷ-ից Վատիկան վերադառնալիս: Նա նշել է, որ ստացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակը, որում նա կոչ է արել վերսկսել բանակցությունները, սակայն պապը դեռ չի […]

̰
Աշխատանքից ազատվել են Վանաձորի բ/կ-ի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը. Armtimes.com

16:00 06.02.2019

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատվել են Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը: Փոխտնօրենի սպասվող ազատման մասին մենք գրել էինք դեռևս շաբաթներ առաջ: Հունվարի 15-ին, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Վանաձորի բ/կ տնօրեն Վարդան Աբովյանը: Մարզպետը, բավարարելով Աբովյանի ազատման դիմումը, նոր տնօրեն էր նշանակել հիվանդանոցի Պաթոլոգիա-անատոմիական բաժանմունքի վարիչ Վահագն Մկրտչյանին: Նշանակումից […]

̰
Հորիզոն 15.00

15:55 06.02.2019

̰
ԱՄՆ-ում ցուցարարները Թրամփի շարասյունը դիմավորել են «Մեծ խաբեբա» գրությամբ

15:48 06.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարասյանը, որը ժամանել էր Կոնգրես, դիմավորել են ցուցարարներ, որոնց ձեռքին պաստառ է եղել «Մեծ խաբեբա» գրությամբ, հայտնում է c-span հեռուստաալիքը: Ցուցարարները հարվածներ են հասցրել թմբուկներով, նաև ամբոխի մեջ կարելի էր տեսնել մարդկանց, որոնց պաստառների վրա գրված էր հետևյալը` «Նա օրենքից վեր չէ»: Նշվում է, որ ցույցի ժամանակ որոշ մարդիկ իրենց ձեռքերում պահել են […]

̰
Լևոն Ջուլֆալակյանը գոհ է հավաքականի արդյունքներից

15:40 06.02.2019

Ֆրանսիական Նիս քաղաքում Ըմբշամարտի միջազգային մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականի տարած հաղթանակին է այսօր անդրադարձել հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը: Լևոն Ջուլֆալակյանի խոսքերով՝ հավաքականը մրցաշարին մասնակցել է ոչ լիարժեք մարզավիճակով, չնայած դրան, գլխավոր մարզչին գոհացնում են հավաքականի գրանցած արդյունքները: Հավաքականի մարզիչը խոսել է նաև Արթուր Ալեքսանյանի՝ մարզումները վերսկսելու և առաջիկա մրցաշարերին մասնակցելու մասին: «Վերջնական բժիշկները կասեն, թե ինչ […]

̰
Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվացումն է. Տավուշի մարզպետ

15:22 06.02.2019

«Տավուշի մարզի թիվ մեկ խնդիրը տնտեսական ակտիվացումն է, և մենք այն բարձրացնելու համար պետք է առաջին հերթին հենվենք մարդու վրա` որպես ամենամեծ արժեքի: Պետք է Տավուշում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունները հնարավորինս ռեալիզացնի իր բարեկեցության, իր համայնքի ու ընտանիքի բարեկեցության համար»,- այս մասին կառավարության նիստից հետո ասել է Տավուշի մարզի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզպետը […]

̰
Ընդդիմությունը կոնսենսուսի չեկավ. Մակունցը՝ ընդդիմադիր ուժերին միջխորհրդարանական պատվիրակությունների կազմից դուրս թողնելու մասին

15:18 06.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փետրվարի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերին, որ ԱԺ խորհրդի նիստը լարված է անցել, և որ իշխող կուսակցությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին դուրս է թողել միջխորհրդարանական երկու պատվիրակությունների` ՆԱՏՕ-ի և «Սևծովյան»-ի կազմից: Մակունցը հայտնեց, որ որոշել էին համամասնության ձևաչափը կիրառել, իսկ դրա […]

̰
Ավիացիա, գերճշգրիտ հրթիռներ, ռոբոտացված համակարգեր․ Զենքի գնումները՝ կառավարության ծրագրում

15:06 06.02.2019

Գործադիրի այսօրվա նիստին ընդառաջ հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որի՝ պաշտպանական քաղաքականությանը վերաբերող բաժնում ընդհանուր գծերով ուրվագծվում են առաջիկա 5 տարիների համար զենքի գնումների վերաբերյալ կառավարության մտադրությունները։ Նշվում է, որ անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել` գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների համալիրներով, հրետանային խոցման համալիրներով, հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, […]

̰
Շիրակի մարզի բոլոր ռեսուրսներն օգտագործվելու են ի շահ մարզի. մարզպետ

14:58 06.02.2019

«Կենտրոնում կպահենք մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարզի զարգացումն ապահովելու հիմնական գործիքը ներդրումային ֆոնի բարելավումն է լինելու: Այն մարդիկ, որոնք որևէ կերպ որևէ ներդրում են անում մարզերում, իրենք պիտի պետության անմիջական աջակցությունը զգան»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Հայտնի է, որ անօթևանների խնդրի հետ կապված Շիրակի մարզպետարանում աշխատանքային խումբ […]

̰
Դասախոսների մտահոգությունը մասամբ հասկանալի է, մասամբ՝ չէ. Արայիկ Հարությունյան

14:52 06.02.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ բուհերի դասախոսներին մտահոգող խնդրին տրված է լուծում: Նա տեղեկացրեց, որ որևէ դասախոսի կրճատում չի լինելու: «Բազային ֆինանսավորումը կտրվի, ինչպես անցյալ տարի էր, հետագա ընթացքն ըստ իրենց վարկանիշավորման կլինի: Նրանց մտահոգությունը մասամբ հասկանալի է, մասամբ՝ չէ, այս մրցույթի անցկացման ժամանակ նրանք մի փոքր […]

̰
BACK_TO_TOP