12:50 07.02.2019
Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը և արդիականացմանը, որով կապահովվի հայկական ԱԷԿ-ի արդյունավետ և անվտանգ աշխատանքը` շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում։ Այս մասին նշվում է կառավարության 5-ամյա ծրագրի նախագծում։ Նշվում է, որ ներկայումս էներգահամակարգն ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և ունի էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման ներուժ։ Եվ ներքին շուկայի կարիքներից […]
12:49 07.02.2019
«ՓՄՁ-ի զարգացման համար կարևոր որոշում է միկրոբիզնեսի հարկազատումը։ Մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառությամբ միկրոձեռնարկություններն ազատված կլինեն շրջանառության և եկամտային հարկերից, որը բացի սոցիալական կարևոր նշանակությունից, կստանա գործարար փոքր գաղափարները ձեռնարկատիրական մեծ ծրագրերի «տրանսֆորմացնելու» էական նշանակություն», – այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում: Կառավարությունը խոստանում է, որ ծրագրային 5 տարվա ընթացքում կաջակցվեն «զրոյից» բիզնես ստեղծելու […]
12:39 07.02.2019
Կոտայքի մարզում այսօր` ժամը 01։30-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ «Ծիրանի» ռեստորանի մոտ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքոմ իրենց ձայնին։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: ՃՈ ծառայողները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը: Ոստիկանները նշված վայրում՝ Opel մակնիշի […]
12:23 07.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 5, յուրացման կամ վատնման, ծեծի ու ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման 4-ական, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության […]
12:20 07.02.2019
Տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Դոնթի բանաձևի` այս հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրելու իրավունքը «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն էր պատկանում: Անի Սամսոնյանի խոսքով` հանձնաժողովի վերաբացումը […]
12:10 07.02.2019
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ, նա կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների […]
12:10 07.02.2019
Փետրվարի 1-ից մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը: Ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում են ունեցել «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բժիշկները, նաև առողջապահության նախարարի հրամանով […]
12:08 07.02.2019
ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս պրոդաքշն» ընկերության հիմնադիր/տնօրեն Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը, քանզի վերջնագիրն այս դեպքում արդյունավետ միջոց չէ որևէ փոխհամաձայնության գալու և առաջացած խնդրին լուծում տալու համար: Ավելին, հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որևէ այլ միջոց այլևս չունեն և որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են: Մինչդեռ «Տատիկիս […]
12:07 07.02.2019
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել`12 մարդ։ Փրկարարները շարունակում են փլատակներում մարդկանց որոնումները: «Շենքի փլուզման ժամանակ վիրավորված 12 անձանցից 3-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, և, ցավոք, դուրս է բերվել ևս 1 զոհի դի»,- հայտնել է թաղամասի ղեկավարը՝ նախկինում հայտնի դարձած 2 սպանվածին գումարելով նաև 3-րդի մասին տեղեկությունը։ Մինչ այդ, նա արդեն […]
11:48 07.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից հոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 20-ին` ժամը 11:30-ին, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն […]
11:42 07.02.2019
Փետրվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Խորհուրդը քննարկել և 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: Այսպիսով, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ […]
11:40 07.02.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալբերտ Բաղդասարյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ալբերտ Բաղդասարյանին նշանակել Հայաստանի […]
00:45 07.02.2019
Մասնագետները կազմել են աշխարհի ամենաթանկ վայրերի ցուցակը, գրում է Daily Mail-ը: Վարկանշային աղյուսակում վերլուծաբանները գնահատել են 20 ամենաշատ այցելվող վայրերից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող անշարժ գույքի արժեքները: Օրինակ Hollywood-ի հայտնի ցուցանակի հարևանությամբ ապրողները պետք է վճարեն 1.5 միլիոն դոլար, ինչը Լոս Անջելեսի այլ հատվածներում անշարժ գույքի միջին գնից 1057%-ով բարձր է: Երկրորդ հորիզոնականում է Դուբայում գտնվող Բուրջ […]
00:34 07.02.2019
Կառավարությունը կարևորելու է հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և ադյունավետ օգտագործումը: Այն ապահովելու նպատակով Կառավարությունը ներդնելու է «հավելյալ արժեքի ստեղծման նպատակադրում ունեցող արդի գործիքակազմ», որը թույլ կտա հանրային ֆինանսների կառավարման համակարգում պլանային քանակական ցուցանիշներ սահմանելու մեթոդաբանությունից անցում կատարել որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի: Այս մասին նշվում է ՀՀ կառավարության ծրագրում։ «Կառավարությունը որդեգրելու է այնպիսի մոտեցում, […]
00:03 07.02.2019
Թուրքիան Ռուսաստանից իր պատվիրած Ս-400 համակարգերը կստանա այս տարվա աշնանը։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի դաշնային ռազմատեխնիկական համագործակցության գործակալության ղեկավար Դմիտրի Շուգաևը։ Պաշտոնյան տեղեկացրել է՝ թուրքական կողմը սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու մղումներ ունի ու բավական առաջ է գնացել այդ ոլորտում, այդ պատճառով էլ Թուրքիային հետաքրքրում են նաև համատեղ արտադրությունները, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտում։ Այս համատեքստում […]
23:53 06.02.2019
«Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը»,- այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծի՝ զբոսաշրջությանը վերաբերող հատվածում։ Այսօր հրապարակված այդ փաստաթղթում նշվում է, որ Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար, և զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի […]
23:46 06.02.2019
Ինչպես հայտնի է, կառավարության այօրվա որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Ադրբեջանի հետ 300 կմ սահման ունեցող մարզի նորանշանակ մարզպետից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր է նա իրականացնելու սահամնամերձ համայնքներում. «Մենք չենք ռեալիզացրել սահմանապահ բնակավայրերի հարկային արտոնությունների կիրառման խնդիրը, որտեղ մենք ունենք ընդամենը մի քանի հաջողված օրինակներ: Բայց դա պետք է դառնա մասսայական շարժում: Այսօրվանից […]
23:37 06.02.2019
Հոնգ Կոնգի Hanson Robotics ընկերությունը, որը ստեղծել է աշխարհում հայտնի ռոբոտ Սոֆյային, այս անգամ ստեղծել է մինի Սոֆյա տարբերակը: Այս մասին հայտնում է Digital Trends-ը: «Փոքր Սոֆյան արդեն հայտնի դարձած Սոֆյայի քույրն է և Hanson Robotics-ի ընտանիքի նոր անդամը»,- գրել են ռոբոտի ստեղծողները: Նշվում է, որ մինի Սոֆյայի հասակը 12 դյույմ է, նա ուրախ է և կարող […]
23:24 06.02.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է վերջին մեկ ամսում մեծ աղմուկի պատճառ դարձած պարգևավճարների թեմային: Նա հիշել է, որ հասարակության մոտ դժգոհությունն սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել հանրապետության մարզպետներին պարգևատրելու մասին: «Մինչ այդ, մարդիկ, պարզվում է, չգիտեին, պարզապես տեղեկացված չէին, որ յուրաքանչյուր […]
22:56 06.02.2019
Հարավային Օսիայում հայ անվանի գործիչ, գեներալ Լորիս Մելիքովի պատվին հուշատախտակ է տեղադրվել, հաղորդում է rusarminfo-ն: Հուշատախտակը տեղադրվել է արհեստակցական ուսումնարանի՝ 1868 թ․-ին կառուցված շենքի վրա: Հուշատախտակի տեղադրման գաղափարը առաջարկվել է Հյուսիսային Օսիայի՝ ազգային հարցերով զբաղվող նախարարության կողմից և «Էրեբունի» հայկական մշակութային միության կողմից: Միջացառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և […]
22:51 06.02.2019
Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատակայնորեն օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ։ Այս մասին նշվում է կառավարության ծրագրի նախագծում, որ հրապարակվել է այսօր։ «Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, […]
22:41 06.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ: Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են մարզպետից, թե արդյո՞ք բոլոր համայնքների ղեկավարների հետ է նա ցանկանում աշխատել. «Շիրակի մարզում 119 բնակավայր կա, մենք խնդիր ունենք բոլորի հետ՝ հավասարաչափ օգտագործելու բոլոր ռեսուրսները, իրավիճակը դեպի լավը փոխելու», – ասել է Շիրակի նորանշանակ մարզպետը: Մանրամասները՝ […]
21:40 06.02.2019
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներից մեկը հիշեցրել է Տավուշի նորանշանակ մարզպետին, որ նա քննադատել է նախորդ կառավարություններին նրա համար, որ գործադիրի ծրագրում չկար ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ կապված հատուկ կետ, զարգացման տեսլական: Արդյո՞ք նոր ծրագրում այդ բացն ուղղված է․ «ՀՀ-ում երբեք կառավարության ծրագիրն այդքան բովանդակային և իրական առումով չի պարունակել կոնկրետ ՏՏ գերակայությունը, ինչպես որ այսօր: […]
21:33 06.02.2019
Հայաստանի կառավարությունն այսօր հրապարակել է իր 5-ամյա ծրագիրը, որում տրանսպորտի ոլորտին վերաբերող հատվածում ներառված չէ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Ընդհանրապես երկաթուղուն վերաբերող կետերը ծրագրում երկուսն են․ երկաթուղային սակագների բարելավում. երկաթուղային շարժակազմի նորացում և արդիականացում: Իսկ, ընդհանուր առմամբ, տրանսպորտին վերաբերող ծրագրերն ավելի ընդգրկուն են․ Ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային և օդային տրանսպորտի ոլորտում կառավարությունը նախատեսում է. մշակել ավտոտրանսպորտի տեխնիկական զննման […]
21:11 06.02.2019
Այսօր ՀՀ Տավուշի մարզի մարզպետ նշանակված Հայկ Չոբանյանը նաև «Արփի Սոլար» ընկերության հիմանդիրներից է: Լրագրողներն այսօր կառավարության նիստից հետո հիշեցրել են այն մասին, որ կարող է կասկած առաջանալ, թե Չոբանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կարող է իր բիզնես գործունեությունը ծավալել մարզում. «Ես իմ մասնագիտական գիտելիքը և փորձն օգտագործելու եմ պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու և […]
20:56 06.02.2019
«Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում շտապ օգնության ծառայության և բնակչության կողմից ստացվող ահազանգերը` վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ հոսպիտալացումների մերժման վերաբերյալ, այսօր ստորագրել եմ հրաման, որի համաձայն՝ այսուհետ վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման […]
20:52 06.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ վարչապետի այսօրվա որոշումներից մեկով Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այդ կապակցությամբ Ինեսսա Գաբայանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Շնորհակալ եմ գործընկերներիս յոթ ամսվա համատեղ աշխատանքի համար. միասին փորձել ենք մաքրել, վերականգնել […]