18:20 04.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ռեստորանային […]
18:17 04.02.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ապօրինի ձեռնարկատիրության և հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել։ Դրանց հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արտյոմ Զոհրաբյանը 2015-ի հոկտեմբերից 2018-ի մայիս ամիսը ներառյալ «Արարատցեմենտ» ընկերությունից առանց համապատասխան հաշվապահական […]
18:13 04.02.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի ավագանու հաստատմանը: Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «թեժ գծին» թափառող շների վերաբերյալ ստացվել է 131 ահազանգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ պատրաստ է թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը, այն կներկայացվի առաջիկա ավագանու նիստին: Մանրամասները` տեսանյութում:
18:10 04.02.2019
Փետրվարի 4-ին Թուրքիայի իշխանությունները 30-ից ավելի զրահատեխնիկա են ուղարկել Սիրիայի հետ սահմանային Շանլըուրֆա նահանգ: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը: Հաղորդվում է, որ զինտեխնիկայի հետ մեկտեղ այստեղ հատուկ ջոկատայինների նոր խումբ է ուղարկվել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Եփրատ գետի արևելյան ափին սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի […]
18:06 04.02.2019
ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը վերաբերում է ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի կողմից հացադուլ հայտարարելուն: Աբրահամյանը հիշեցրել է, որ որոշ ԶԼՄ-ներ, «forrights.am» կայքին կատարված հղումով, տեղեկություններ են հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի կողմից անժամկետ հացադուլ հայտարարելու, ինչպես նաև նրա կողմից արված՝ իրեն ոստիկանության Գորիսի բաժնում […]
18:00 04.02.2019
Իտալիայի իշխանություններն արգելափակել են Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար ճանաչելու մասին հայտարարությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով դիվանագիտական իր աղբյուրին: «Իտալիան ԵՄ կազմի մեջ մտնող երկրների արտաքին գործերի նախարարների միջև հունվարի 31-փետրվարի 1-ն անցկացվող հանդիպման ընթացքում արգելք է դրել ԵՄ հայտարարության վրա, որը պետք է հրապարակեր ԵԽ-ի արտաքին գործերի և քաղաքական […]
17:57 04.02.2019
2019 թվականի փետրվարի 4-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, քննել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «ՀՀ Դատական օրենսգիրք» […]
17:55 04.02.2019
Հայաստանում Գերմանիայի դեսպանության լրատվական ծառայությունը գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 31-ի և փետրվարի 1-ի՝ Գերմանիա պաշտոնական այցի մասին. «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին և փետրվարի 1-ին պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում: Դաշնային կանցլեր Մերկելն այս հրավերն արել էր իր հայաստանյան այցի ժամանակ՝ 2018թ. օգոստոսին: Հայաստանի վարչապետն իր այցի առաջին օրը […]
17:45 04.02.2019
ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի լրատվության բաժինը հայտարարություն է տարածել հունվարի 2-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ծառահատումների պահին կատարված տեսանյութի վերաբերյալ: «Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Մարտիրոսյանի կողմից 02․02․2019թ․ համացանցում տարածված՝ ծառահատումների վերաբերյալ տեսանյութի, տեղեկացնում ենք, որ մատնանշված վայրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարածքում չէ․ այն Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղի վարչական տարածքում է։ Ոստիկանության կողմից հարուցվել է […]
17:29 04.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել մինչև հունվարի մեկը փողոցային առևտրով զբաղվող անձինք՝ պահանջելով կա՛մ իրականացնել խոստումը՝ իրենց համար խոստացված բացօթյա տաղավարները կառուցել, կա՛մ թույլ տալ հին մեթոդներով առևտուր իրականացնել փողոցներում: Ակցիայի մասնակիցները պնդել են` փակ տարածքներում`շուկաներում, առևտուր չկա, փոխարենը տաղավարների համար սահմանված գինն է բարձր՝ 2000-ից 3000 դրամ: «Փողոցային առևտրով զբաղվող […]
17:15 04.02.2019
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը հանդիպել է Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին՝ քննարկելու Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարության հետագա զարգացման ուղիները: Քննարկվել են նաև ԱՄՆ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի միջև հնարավոր համագործակցության ոլորտները: Ներկայումս ԱՄՆ կառավարությունն աջակցում է ՀՀ Ազգային ժողովին ԱՄՆ ՄԶԳ-ի 8 միլիոն դոլար արժողությամբ քառամյա ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային […]
17:05 04.02.2019
ՀՀ խորհրդարանի պաշտոնապես շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցերի մեջ է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծն առաջարկում է գործող օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, այն է` «վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների […]
16:52 04.02.2019
Նախորդ հինգշաբթի օրը` կառավարության նիստից առաջ, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել՝ վստահեցնելով, որ իրենց խոստացել էին հարցը օրակարգում ներառել, բայց ներառված չէ: Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 2-ին կրկին կոչ արեց «Բագրատաշեն»-ում կայանած աջ ղեկով մեքենաները դուրս բերել անցակետից։ «Այդ մեքենաների կուտակումը խանգարում է իրականացնել սահմանի լիարժեք վերահսկողություն, խոչընդոտներ […]
16:47 04.02.2019
Ի պատասխան iLur.am-ի հարցի, թե ինչպես է վերաբերվում ՀՀ օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով․ «Ըդտեղ տառասխալմը կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»: Տեր-Պետրոսյանը նաև ավելացրել […]
16:37 04.02.2019
Այսօր կառավարության դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ փողոցային առևտրով զբաղվողներից մեկը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Երևանի Էրեբունի համայնքում քաղաքապետարանի աշխատակիցների հետ համաձայնության գալով` իրենք տաղավարներ են պատրաստել, բայց հետո արգելել են նաև այդ տաղավարներում առևտուր իրականացնել: «Սարքեցինք իրենց ասածով, իրենց նախագծով բարձր տաղավարներ: 10, 15 հոգու համար մենք երեքով սարքեցինք, մի օր դրեցինք, […]
16:35 04.02.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ ցանկանում է մի քանի բան տեղեկացնել. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ տեղեկացնում եմ հետևյալը: Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության […]
16:32 04.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում կերամիկայից սպասքի լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառումն անելով. «Այս սիրունությունը շուտով արտադրվելու Է Հայաստանում՝ իտալական դիզայն, հայկական արտադրանք… Հուլիսին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել […]
16:29 04.02.2019
Մի քանի լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով փետրվարի 2-ին Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին շենք մտնել չթողնելուն: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի շենք, որտեղ տեղի էր ունենում «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ ԶԼՄ-ների […]
16:15 04.02.2019
Հայաստանում քաղցկեղի տեսակների մեջ առաջին տեղը զբաղեցնում է թոքի քաղցկեղը: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա բնորոշմամբ՝ դա հիմնականում կապված է մեր երկրի բնակիչների շրջանում ծխողների մեծ թվի հետ: Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում քաղաքացիներին կոչ է արել աչալուրջ լինել ու օր առաջ գնալ պրոֆիլակտիկ ստուգումների՝ կանխարգելելու հիվանդության գլուխ […]
16:11 04.02.2019
Արդեն հայտնի է, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է կոկորդիլոսաբուծարան հիմնել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ կոկորդիլոսաբուծարանի համահիմնադիրներից Խաչատուր Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել: Կոկորդիլոսաբուծարանի համահիմնադիրը խոստովանում է, որ դեռևս ոչ մի դրամ չի ներդրվել այս ծրագրի իրականացման համար, իրենք դեռևս ուսումնասիրում են դաշտը և փորձում նպաստավոր պայմաններ ստեղծել: Բուծարանին կից մտադիր են էկո այգի […]
16:06 04.02.2019
Փետրվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով գործն ավարտին հասցնել, հեռացել են նշված վայրից, հայտնում էShamshyan.com-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև որոշ ժամանակ […]
15:59 04.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր կառավարության շենքի մոտ են հավաքվել փողոցներում մինչև հունվարի 1-ը առևտուր կատարած անձինք: Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը հունվարի 1-ից արգելել է առևտրի այդ տեսակը և առաջարկել առևտուրն իրականացնել փակ տարածքներում: «Երկու ամիս է, ես հացի փող չունեմ, դեղի փող չունեմ: Ես իմ շուկան եմ պահանջում: Թող Պրոսպեկտի շուկան տան, էսքան […]
15:54 04.02.2019
Հայաստանում տարեկան մոտ 500 սպա հնարավորություն կունենա արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկով բնակարան գնել։ Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հրապարակման մեջ, որում ամփոփվել են նախարարության՝ 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները։ Նշվում է, որ մշակվել և շրջանառության է դրվել սպայական կազմի զինծառայողներին երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագիրը հաստատելու մասին ՀՀ […]
15:49 04.02.2019
«Ռուսատոմ» պետկորպորացիան իրականացրել է Հայկական ԱԷԿ-ին տուրբոգեներատորի մատակարարումը։ ՀԱէԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, որպես այդպիսին, դա «Ռուսատոմի» կողմից մատակարարված երկրորդ տուրբոգեներատորն է։ Ինչպես հայտնում են Հայաստանի ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունից, նախագիծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել կայանի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առաջին […]
15:46 04.02.2019
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որոշմամբ՝ 2018 թվականին հատուցում է վճարվել նաև 2015-2016թթ. ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (զոհված) մահացած զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ հրապարակման մեջ, որում ամփոփվել են նախարարության՝ 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները։ Նշվում է, որ հատուցման գումարներն այդ շահառուներին տրվել են […]
15:44 04.02.2019
Բահամյան կղզիների մերձակայքում խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող նավ, հաղորդում է France-Presse-ը: Նավը ուղևորվում էր Հայիթիից: Պատահարի հետևանքով խեղդվել է 28 մարդ: Բահամյան կղզիների իրավապահների տվյալների համաձայն՝ խոսքը վերաբերում է ամերիկյան նավին, որը օգտագործվում էր ներգաղթյալներին անօրինական ճանապարհով տեղափոխելու համար: Ընդհանուր առմամբ` հաջողվել է փրկել 17 մարդու:
15:42 04.02.2019
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամփոփել է 2018 թվականի աշխատանքներն ու ներկայացրել նախարարության գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները, որոնց թվում է այն, որ ներդրվել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը։ Նախարարության կայքի հրապարակման համաձայն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ավարտից հետո սպայական ծառայություն անցնելու պայմանագիր է կնքվել շուրջ 300 ուսանողների հետ։ Իսկ 3 տարի ժամկետով […]
15:34 04.02.2019
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2018 թվականին կատարած աշխատանքների արդյունքները՝ հրապարակելով տարվա գերակա խնդրի ու դրանից բխող միջոցառումների կատարողականը, որից հայտնի են դառնում որոշ մանրամասներ։ Այդ թվում է այն, որ հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները։ «Առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում իրականացվել […]